Մուսիալան վնասվածք է ստացել եւ մոտ մեկ ամիս չի օգնի «Բավարիային»
Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Ջամալ Մուսիալան վնասվածք է ստացել եւ մոտ մեկ ամիս չի օգնի գերմանացի Թոմաս Տուխելի գլխավորած թիմին, հաղորդում է գերմանական Bild-ը։
20-ամյա ֆուտբոլիստը ձախ ծնկատակի ջլերի վնասվածք է ստացել «Բավարիայի» մարզման ժամանակ։
Մուսիալայի վերադարձը խաղադաշտ սպասվում է հավաքականների առաջիկա հանդիպումներից հետո։