Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Դադարեցրե՛ք մեղադրել ժողովրդին՝ մարդկանց, ովքեր այս կամ այն կերպ փորձում են փախչել հայկական ծանր իրականությունից. Աննա ԿոստանյանՏանիքային արևային մոդուլները կարող են ամբողջությամբ բավարարել էլեկտրաէներգիայի համաշխարհային պահանջարկըՍա այն ոստիկաններն են, ովքեր սեփական ժողովրդից գրավել են Կիրանց գյուղի տարածքը՝ թշնամուն հանձնելու համար. ՉալաբյանՕդի ջերմաստիճանը կնվազի. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Զբոսաշրջիկների թիվը 3%-ով պակասել է Ռուսաստանը կարող է պատժամիջոցներ մտցնել Փաշինյանի հարցազրույցն ու Կիրանցի ոստիկանական հարձակումը Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում Ամիօ բանկը մասնակցել է Career City Fest 2K24-ին ԱՄՆ 66 կոնգրեսական Կոնգրեսին կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել ԼՂ-ի փախստականներին և օգնել Հայաստանին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից Վրաերթի է ենթարկվել ու մահացել 9-ամյա երեխա. գյուղի բնակիչները փորձել են հրկիզել մեքենան Մենք գործ ունենք պարզունակ խաբեբայի հետ,որը փորձում է ամեն ինչում ստել եվ խաբել. Հրայր ԿամենդատյանՄենք գործ ունենք թշնամու գործակալի, նրան ամոթալի կերպով ենթարկվող, վախկոտ ու անողնաշար ուժային կառույցների հետ. Մենուա ՍողոմոնյանԵթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Ավետիք ՉալաբյանՅունիբանկի հավելվածում հասանելի են արագ փոխանցումներ արտասահմանյան բանկերի VISA քարտերին Վրաստանի իշխանությունների հաստատակամությունն ու դրա հնարավոր հետևանքները․ «Փաստ» «Նեխած ծովատառեխի» պատերազմ եկեղեցու, ազգային ինքնության ու ամեն ազգայինի դեմ. «Փաստ» «Ընդվզել է պետք, կանխել այս կործանարար ընթացքը, ամիսներ հետո ուշ է լինելու». «Փաստ» Հայոց ազգային արժանապատվության տրիբունալը քննելու է 2018 թվականից հետո փաշինյանական վարչախմբի կատարած հանցագործությունները․ Արշակ Կարապետյան Հայկ Մարությանը ևս կարծում է, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պետք է հեռանա. «Փաստ» Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ» Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ» Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ» Պետք է սահմանագծումը և սահմանազատումն անել միանգամից․ Մեսրոպ ԱռաքելյանTeam Telecom Armenia-ն դառնում է ԹՈՒՄՈ-ի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը «Հայաստան-Արցախ» երիտասարդական ֆորումի կազմկոմիտեն աշխատանքային ակտիվ փուլում է Միրզոյանը խոստովանում է վարչախմբի անճարակությունը Փաստացի ունենք մի կառավարություն, որի համար առաջնային են տեղական և արտաքին կապիտալիստների շահերը. Հրայր Կամենդատյան Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել Չինաստանում արևային վահանակների տեղադրման տեմպը թուլացել էՔննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները Գեղարքունիքի մարզում ականազերծման աշխատանքներ չեն իրականացվում, մեր զորքերն էլ չեն հանվում․ ՊՆ Դոլարի փոխարժեքի նվազումն այլ քաղաքական պատճառներ ունի Instagram-ը պատրաստվում է փոփոխություններ մտցնել իր ալգորիթմում Արտահերթ պատմական ընտրություններ․ Վահե ՀովհաննիսյանԱշխատավոր ժողովուրդն է երկիրը շենացնողը. Նաիրի Սարգսյան Հաջակցություն Տավուշի՝ փակվել է Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհըԽոշոր վթար՝ Արարատում. բախվել են «Mercedes»-ը և իրանական բեռնատարը, վիրավորներ կան Գերմանիան ունի ռեկորդային թվով աշխատողներ. Շոլց Ռուսաստանի մշտական սպառնալիքների համատեքստում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման շուրջ համաձայնությունը կայունության կարևոր գործոն է. Ուկրաինայի ԱԳՆ Ջերմաստիճանը կնվազի ․ ինչ սպասել առաջիկա օրերին Հայոց ազգային արժանապատվության տրիբունալը լրջորեն խարխլելու է գործող իշխանության հիմքերը. Արշակ Կարապետյան Հանքարդյունաբերությունը՝ հատկապես ԶՊՄԿ-ի մասշտաբի ձեռնարկությունը, միավորում է ամենատարբեր մասնագիտությունների ներկայացուցիչների. Ռոման ԽուդոլիՉինաստանում ավտոճանապարհ է փլուզվել. կա 19 զոհ, 30-ից ավելի վիրավոր Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելու ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներԻնչու՞ չի բացվում Կիրանցի հատվածը. Նաիրի Սարգսյան Հայաստանի սպորտային մարմնամարզության մեծահասակների և երիտասարդների հավաքականները վերադառնում են հաղթանակներով Գագիկ Խաչատրյանին բուժօգնությունից տևական զրկումը ուղղակի խոշտանգում է. փաստաբան Երեմ ՍարգսյանՔաղաքում ժպիտները շատանում են. վերաբացվեց Ամիօ բանկի «Կենտրոն» մասնաճյուղը
Մշակույթ

Աշխարհահռչակ վիրտուոզ դաշնակահար Նոբույուկի Ցուջիի երկար սպասված մենահամերգը. «Երևանյան հեռանկարներ»

«Երևանյան հեռանկարներ» 24-րդ միջազգային երաժշտական փառատոնը մեկնարկում է իր աշնանային համերգաշարն աշխարհահռչակ վիրտուոզ դաշնակահար Նոբույուկի Ցուջիի երկար սպասված մենահամերգով։

«Նրա կատարումը բժշկելու ուժ ունի, իսկապես աստվածային է։ Նա ոչ միայն մեծագույն երաժիշտ ու աստղ է, այլ նաև վառ ապացույցը նրա, որ մարդկային հնարավորություննենը գրեթե սահմաններ չունեն». Վալերի Գերգիև

«Երևանյան հեռանկարներ» 24-րդ միջազգային երաժշտական փառատոնը մեկնարկում է իր աշնանային համերգաշարն աշխարհահռչակ վիտուոզ դաշնակահար Նոբույուկի Ցուջիի երկար սպասված մենահամերգով։ Համերգը տեղի կունենա սեպտեմբերի 11-ին՝ ժամը 19:00-ին Արամ Խաչատրյան համերգասրահում: Ծրագրում` Լյուդվիգ վան Բեթհովեն, Ֆերենց Լիստ, Մորիս Ռավել, Նիկոլայ Կապուստին։

Նոբոյուկի Ցուջի «The Observer»-ի կողմից «վիրտուոզության մարմնավորում» տիտղոսին արժանացած ճապոնացի դաշնակահար Նոբույուկի Ցուջին՝ Նոբուն, ով ի ծնե կույր է, 2009թ-ին ստացավ Վան Քլայբըրնի միջազգային մրցույթի ոսկե մեդալը, ինչին հետևեց դաշնակահարի հեղինակության տարածումը ողջ աշխարհում` այն յուրահատուկ ուժի և հուզմունքայնություն համար, որ առկա է նրա կատարումներում։ Նոբուն հանդես է եկել այնպիսի առաջատար նվագախմբերի հետ, ինչպիսիք են Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը, Ֆիլհարմոնիա նվագախումբը, Բի֊Բի֊Սի֊ի ֆիլհարմոնիկ նվագախումբը, Ճապոնիայի սիմֆոնիկ նվագախումբը, Յոմիուրի Նիպպոն Սիմֆոնիկ նվագախումբը, Տոկիոյի սիմֆոնիկ և Ճապոնիայի ֆիլհարմոնիկ նվագախմբերը, Սիեթլի և Բալթիմորի սիմֆոնիկ նվագախմբերը, Մյունխենի ֆիլհարմոնիկը, Լա Սկալայի ֆիլհարմոնիկ նվագախումբը և Բազելի սիմֆոնիկ նվագախումբը։ Նա համագործակցել է նաև մի շարք աշխարհահռչակ դիրիժորների հետ, որոնց թվում են Վալերի Գերգիևը, Վլադիմիր Աշքենազին, Վլադիմիր Սպիվակովը, Խուանխո Մենան, Վասիլի Պետրենկոն, այլք։ Մենահամերգներով Նոբուն ելույթ է ունեցել Հյուսիսային Ամերիկայի մի շարք խոշոր քաղաքներում՝ այդ թվում Նյու Յորքի Քարնեգի համերգասրահի Շտերն սրահում։ Բացի այդ, նա կանոնավոր կերպով հանդես է գալիս Եվրոպայի ամենահայտնի համերգասրահներում, որոնց թվին են պատկանում Փարիզի Շանզ Էլիզե համերգասրահը, Լոնդոնի Ալբերտ թագավորական սրահը, Բեռլինի Ֆիլհարմոնիան և Վիեննայի Մուզիքֆերայնը։ 2018-2019թթ.-ի համերգաշրջանում Նոբուն ելույթ է ունենալու Իսլանդիայի սիմֆոնիկ նվագախմբի և Մարիինյան թատրոնի նվագախմբի հետ՝ Վլադիմիր Աշքենազիի և Վալերի Գերգիևի ղեկավարությամբ։ Դաշնակահարն այնուհետև պատրաստվում է Օրփեոս կամերային նվագախմբի հետ համերգային շրջագայությամբ մեկնել ԱՄՆ֊ի արևելյան ափ և Ասիական մի շարք երկրներ։ Ավելի ուշ Նոբուն առաջնելույթով հանդես է գալու Լոնդոնի Սաութբենք կենտրոնում՝ «Միջազգային դաշնամուրային շարք» միջոցառման շրջանակներում։

Այս համերգաշրջանի ընթացքում նախատեսվում է մասնակցություն Ռոստրոպովիչի փառատոնին, ինչպես նաև մի շարք մենահամերգներ Գերմանիայի խոշոր համերգասրահներում, որոնցից են Բեռլինի ֆիլհարմոնիան և Շտուտգարտի Լիդերհալլեն։ Նոբույուկի Ցուջին «Avex Classics International» ընկերության բացառիկ իրավունքով ձայնագվող արտիստ է, նրա ալբոմները ներառում են Ռախմանինովի թիվ 2 կոնցերտը՝ Բեռլինի գերմանական սիմֆոնիկ նվագախմբի, Չայկովսկու թիվ 1 կոնցերտը՝ Յուտակա Սադոյի և Բի֊Բի֊Սի ֆիլհարմոնիկի, և Բեթհովենի թիվ 5 կոնցերտը՝ Օրփեոս կամերային նվագախմբի հետ։ Ձայնագրության մաս են կազմում նաև Շոպենի, Մոցարտի, Դեբյուսիի և Լիստի ստեղծագործությունների մենահամերգային ձայնագրությունները։ Նախորդ համերգաշրջանի շրջանակներում Նոբուն ձայնագրել է Ռախմանինովի «Վարիացիաներ Պագանինիի թեմայով» ստեղծագործությունը՝ Վասիլի Պետրենկոյի և Լիվերպուլի արքայական ֆիլհարմոնիկ նվագախմբի նվագակցությամբ։ Նոբուի՝ Քարնեգի համերգասրահի 2011թ-ի մենահամերգի տեսագրությունն արժանացել է Գրամոֆոնի «Ամսվա ձայնագրություն» մրցանակին։ Նույն մրցանակին է արժանացել նաև երաժշտի վերջին տեսագրությունը՝ «Հպվելով հնչյունին․ Նոբույուկի Ցուջիի անհնարին շրջագայությունը» վավերագրական ֆիլմը՝ նկարահանված Փիթեր Ռոսենի կողմից։ Նոբուի միջազգային շրջագայությունների հովանավորն է All Nippon Airways-ը, ում աջակցությունը նշվում է երախտագիտությամբ։