Մարտինո․ Քանի դեռ Մեսին ոչինչ չի խնդրում, նա կշարունակի խաղալ
Ամերիկյան «Ինտեր Մայամիի» արգենտինացի գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն ԱՄՆ-ի Բաց գավաթի խաղարկության (US Open Cup) կիսաեզրափակիչից առաջ խոսել է իր ղեկավարած թիմի 36-ամյա արգենտինացի հարձակվող, աշխարհի չեմպիոն Լիոնել Մեսիի մասին։
«Մի քանի օր առաջ մենք խոսում էինք այն մասին, որ Մեսին պետք է ամեն խաղից հետո հանգստանա եւ վերականգնվի 3-4 օր։ Իհարկե, չորեքշաբթին այդ օրերից չի լինի։
Բոլորս էլ գիտենք, թե ինչքան շատ է սիրում Մեսին խաղալ։ Քանի դեռ նա ոչինչ չի խնդրում, նա կշարունակի խաղալ»,- Մարտինոյի խոսքը մեջբերում է Goal.com-ը։
US Open Cup-ի կիսաեզրափակիչում «Ինտեր Մայամին» օգոստոսի 24-ին կմրցի «Ցինցինատիի» հետ։ Եզրափակիչի մյուս ուղեգիրը կվիճարկեն «Դինամո Հյուսթոնն» ու «Ռեալ Սոլթ Լեյքը»։