Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Եթե Կիևը բրիտանական զենքով հարվածի Ռուսաստանին, մենք կթիրախավորենք բրիտանացիների օբյեկտները. Զախարովա Պայքարի 4-րդ օրվա երթն այսօր ավարտվեց Չարենցավանում, վաղը շարժումը կուղևորվի Աբովյան քաղաք Crocus City Hall-ում տեղի ունեցածի կազմակերպիչն արտասահմանում է. ՌԴ ԱԴԾ տնօրեն Երթը շարունակվում է՝ չնայած կարկուտին ու քամուն (տեսանյութ) Այս ամիս անպայման պետք է վերցնել Օդեսան և Խարկովը. Կադիրով YouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ. Team-ի նոր առաջարկը Նիկոսիայի տարածքում կկառուցվի լայնածավալ ֆոտովոլտային պարկԶՊՄԿ-ի հարկերն իրականում ու բացարձակ թվերով զգալիորեն աճել են՝ հակառակ պնդումների Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում մայիսի 8-ին «Ադրբեջանն ասելու է՝ ձեզ ավելի էժան գազ կտամ, իսկ հետո...»․ Նաիրի Սարգսյան«Քո կողքին». IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին Այս շարժումը Սարդարապատի պես պետք է հաղթանակի. Գրիգոր ԳրիգորյանՀազարավոր մարդիկ միացել են Բագրատ Սրբազանի գլխավորած երթին․ օր 4-րդԱմենաարդյունավետ ֆուտբոլիստները թոփ-5 լիգաներումԵկել է Նիկոլ Փաշինյան հրեշի մերժման ժամանակը. Ավետիք Չալաբյան«Ոչինչ աչքիս չի գալիս՝ ո՛չ բնությունը, ո՛չ տունը. իմ Վրեժն այնքան լուսավոր էր». Վրեժ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 24-ին «Մարտունի 3»-ում․ «Փաստ» Տաւուշ. Հայոց արդի պատմութեան «թաւշեայ» թիւրիմացութեան տապանաքարը կամ՝ չարիքի վախճանին խորհրդանի՞շը․ «Փաստ» Հայոց ազգային արժանապատվության տրիբունալի որոշումը ենթակա է լինելու կատարման. Արշակ Կարապետյան Շարժման առանցքը. հաշվարկել յուրաքանչյուր քայլը․ «Փաստ» «Սա բացառում է ոչ միայն ներդրումները, այլ հայի՝ Հայաստանում մնալու, ապրելու և արարելու ցանկությունը»․ «Փաստ» Հոգևորը, ազգայինը, ճշմարիտն՝ ընդդեմ անհայրենիքության, ազգուրացման, ստի ու խավարի «Փաստ» Միջազգային տեխնոլոգիական հանդիպումեր՝ Fastex-ի մասնակցությամբՆախապատրաստվում են. դպրոցներին հանձնարարական-շրջաբերական են իջեցրել. «Փաստ» Մեծ աղմուկ բարձրացրած աշխարհաքաղաքական կոնֆերանս Մոսկվայում. ի՞նչ ծայրահեղական որակումներ է այն ստացել Արևմուտքի կողմից. «Փաստ» Փաշինյանը դժգոհ է. հակաքարոզչությունն ապարդյուն է անցնում. «Փաստ» Կասկադը, կհասցվի ավարտուն տեսքի․ Տիգրան ԱվինյանՎալենսիայի նավահանգիստը կվերածվի «կանաչ գոտու»«Վենուս» էլեկտրոնիկայի խանութ-սրահը հայտարարում է աննախադեպ գնիջեցում Եկել ենք միանանք Սրբազան Հորը․ Դադիվանքի նախկին վանահայրը միացել է քայլերթին «Յունիբանկ» ԲԲԸ-ն իր բաժնետերերին կվճարի 4,1 մլրդ դրամի շահութաբաժիններ Ովքե՞ր ներկա կգտնվեն Պուտինի երդմնակալությանըՀայտնի է, թե երբ կմեկնարկի առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը Շարժման քայլերթին են միացել նաև զոհված զինծառայողների հարազատները (տեսանյութ) Հարյուրավոր գավառցիներ միացան Սրբազանի երթին ԶՊՄԿ կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանի հարցազրույցը՝ աշխատանքի վայրում ալկոհոլի օգտագործման դեմ պայքարի, ուսման վճարների փոխատուցման նոր ձևաչափի մասին Քաղաքացիները հուզված, արցունքները սրբելով են դիմավորում Սրբազանին Մինչև ե՞րբ կպահպանվի անձրևոտ եղանակը Ովքեր կգոռան, կճչան, կհեռացվեն, սա կուռքերի շարժում չէ, այլ՝ արժանապատվության․ Բագրատ Սրբազան Ջուր չի լինի Բիզնես գաղափարներ պատանիներից․ կայացել է 6-րդ Fastex Meetup-ը Արևմուտքն ընթացող բանակցություններում միջնորդ չէ, այլ կողմ է՝ երեք կողմերից մեկը. Արշակ Կարապետյան Բագրատ սրբազանը շարունակում է քայլերթը դեպի ԵրևանՍա կարող է դառնալ այն շարժումը, որը պետք է ապահովի խաղաղություն երկրի ներսում և խաղաղություն երկրի սահմաններին. Վահե Հովհաննիսյան Մայիսի 10-ին Ալմաթիում կանցակցվի Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների բանակցությունները ՌԴ-ն ցանկանում է իր սահմանապահներին տեղակայել Հայաստան-Ադրբեջան սահմանին. Թոմաս դը Վաալը Ադրբեջանական կեղծարարների թիրախում հայտնվել է Ասկերանի շրջանի Շոշ գյուղի Ս․ Ստեփանոս եկեղեցին. ահազանգ Իսրայելի բանակը Ռաֆահի բնակիչներին կոչ է արել սկսել տարհանվել` նախքան ցամաքային գործողության մեկնարկը Հող հանձնելու հրաման ստորագրածները կոչումներ են ստանալու մայիսի 28-ին․ Արշակ Կարապետյան Բագրատ Սրբազանի գլխավորած երթը այսօր կշարունակվի ժամը 11:00-ից, մեկնարկը կտրվի Սևանի թերակզու խաչմերուկից Մենք ողջունել և ողջունում ենք բոլոր այն նախաձեռնությունները, որոնք ազնիվ մղումով միտված են համազգային համախմբմանն ու պետության գահավիժումը կասեցնելուն. Զաքարյան
Տարածաշրջան

Էկոհանցագործ Ադրբեջանի բնապահպանական «մտահոգությունների» ենթատեքստերը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Մարդկային հասարակության գործունեության արդյունքում շրջակա միջավայրն էապես տուժում է։ Եվ ինչքան մարդը տեխնոլոգիապես զարգանում է ու սկսում է ավելի շատ սպառել, այնքան մեծանում է բնությանը հասցվող վնասը։ Բնության աղտոտումը հետադարձ կապով ոչ միայն վտանգ է ստեղծում մարդկային հասարակության հետագա կենսագործունեության համար, այլև նպաստում է կլիմայի փոփոխությանը։ Իսկ կլիմայական անոմալիաները ահռելի վնասներ են հասցնում համաշխարհային տնտեսությանը։ Բայց կան երկրներ, որոնց տնտեսությունը առավել լուրջ, համատարած բնապահպանական ռիսկեր է ստեղծում շրջակա միջավայրի համար։ Այդպիսի երկրի դասական օրինակ է Ադրբեջանը, որի նավթարդյունաբերությունն էական վնաս է հասցնում Կասպից ծովի ավազանին ու հատկապես ափամերձ շրջաններին։

Էկոլոգիական առումով ռիսկեր են պարունակում նաև Ադրբեջանի քիմիական արդյունաբերությունը, էներգետիկան, տրանսպորտը, շինանյութերի արտադրությունը, մետալուրգիան և մասնավորապես հանքարդյունաբերությունը։ Պատահական չէ, որ հունիսին Ադրբեջանի Գետաբեկի շրջանի Սոյուդլ յու գյուղի բնակիչները բողոքի էին դուրս եկել ոսկու հանքի շահագործման դեմ, որի համար թունավոր նյութի ևս մի պոչամբար է կառուցվում։ Բնակիչներն ահազանգում էին, որ թունավոր նյութերն ազդում են իրենց առողջության վրա՝ պատճառ դառնալով հիվանդությունների, սակայն այդ մարդկանց ձայնը լսելու փոխարեն, նրանց դեմ իրավապահները բիրտ ուժ կիրառեցին։ Այն, որ Ադրբեջանը լուրջ բնապահպանական խնդիրներ ունի, ցույց է տալիս նաև այն իրողությունը, որ 2022 թվականի Բնապահպանական գործունեության համաշխարհային ինդեքսում Ադրբեջանը աշխարհի 180 երկրների շարքում զբաղեցրել է 104–րդ տեղը։ Բայց այս ամենը չի խանգարում, որ Ալիևն իրեն միջազգայնորեն ներկայացնի որպես կանաչ տնտեսության ջատագով։

Նա փորձում է այդ համատեքստում նույնիսկ ներդրումներ ներգրավել արտասահմանից։ Ադրբեջանն անգամ ներկայանում է վերականգնվող էներգետիկային նվիրված տարբեր համաժողովներին։ Միևնույն ժամանակ էկոհանցագործ այդ երկիրը, որը Արցախյան պատերազմի ժամանակ ֆոսֆորական զենք էր կիրառում, անխնա այրում Արցախի անտառները, վնասում բնական միջավայրը, իրեն իրավունք է վերապահում Հայաստանին ու Արցախին մեղադրել շրջակա միջավայրը վնասելու հարցում։ Ավելին, Ադրբեջանի լկտիությունն այն աստիճան է հասել, որ պահանջում է Հայաստանից՝ դադարեցնել հանքարդյունաբերությունը Սյունիքում, կանգնեցնել Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանի աշխատանքը, Երասխում մետալուրգիական գործարան չկառուցել, փակել ատոմակայանը, քանի որ դրանք վնասում են իր շրջակա միջավայրը։

Ու հետաքրքիրն այն է, որ Ադրբեջանն այս ամենի համար որպես հիմք է օգտագործում նաև հայաստանյան ու սփյուռքի էկոակտիվիստների «ահազանգերը»՝ կապված հանքարդյունաբերության առաջ բերած ռիսկերի հետ։ Ադրբեջանական կողմը միջազգային տարբեր հարթակներում այդ «ահազանգերը» խտացված գույներով ներկայացնելու հետ մեկտեղ պնդում է, թե՝ տեսեք, հենց հայերն են խոսում այդ վտանգի մասին։

Իհարկե, հնարավոր է, որ մեր փորձագիտական շրջանակները որոշակիորեն չափազանցության մեջ ընկած լինեն, ինչից օգտվում է թշնամական երկիրը, սակայն հետաքրքիր է, թե ինչո՞ւ մեր համապատասխան շրջանակները, այդ թվում՝ իշխանությունները, չեն բարձրաձայնում Ադրբեջանի կողմից շրջակա միջավայրի համար ստեղծված աղետալի խնդիրների մասին։ Չէ՞ որ Ադրբեջանում շրջակա միջավայրի աղտոտումը ազդեցություն է ունենում նաև Հայաստանի տարածքի վրա։ Օրինակ՝ Հայաստանը բոլոր իրավունքներն ունի պահանջելու, որ Ադրբեջանը դադարեցնի իր նավթարդյունաբերությունը, քանի որ դրա արդյունքում աղտոտվում է նաև Հայաստանի օդը։ Ո՞վ պետք է կոնկրետ այս պահանջները ներկայացնի։ Պարզ է, որ եթե Ադրբեջանին հակազդելու քայլեր չձեռնարկվեն, ապա Ադրբեջանը կրկին գործի է դնելու բնապահպանական «օպերացիաները»։

Ինչպես որ Կաշենի և Դրմբոնի հանքերի տարածքում փորձաքննություն անցկացնելու ադրբեջանական պահանջները պատճառ դարձան, այսպես կոչված, էկոակտիվիստների կողմից Լաչինի միջանցքի արգելափակման, ապա անցակետի տեղադրման համար, այնպես էլ մի օր այդ էկոակտիվիստները կարող են հայտնվել Սյունիքում։ Չէ՞ որ Ադրբեջանը պատրվակներ է փնտրում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» բացելու համար։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում