Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ» Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ» Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ» Պետք է սահմանագծումը և սահմանազատումն անել միանգամից․ Մեսրոպ ԱռաքելյանTeam Telecom Armenia-ն դառնում է ԹՈՒՄՈ-ի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը «Հայաստան-Արցախ» երիտասարդական ֆորումի կազմկոմիտեն աշխատանքային ակտիվ փուլում է Միրզոյանը խոստովանում է վարչախմբի անճարակությունը Փաստացի ունենք մի կառավարություն, որի համար առաջնային են տեղական և արտաքին կապիտալիստների շահերը. Հրայր Կամենդատյան Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել Չինաստանում արևային վահանակների տեղադրման տեմպը թուլացել էՔննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները Գեղարքունիքի մարզում ականազերծման աշխատանքներ չեն իրականացվում, մեր զորքերն էլ չեն հանվում․ ՊՆ Դոլարի փոխարժեքի նվազումն այլ քաղաքական պատճառներ ունի Instagram-ը պատրաստվում է փոփոխություններ մտցնել իր ալգորիթմում Արտահերթ պատմական ընտրություններ․ Վահե ՀովհաննիսյանԱշխատավոր ժողովուրդն է երկիրը շենացնողը. Նաիրի Սարգսյան Հաջակցություն Տավուշի՝ փակվել է Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհըԽոշոր վթար՝ Արարատում. բախվել են «Mercedes»-ը և իրանական բեռնատարը, վիրավորներ կան Գերմանիան ունի ռեկորդային թվով աշխատողներ. Շոլց Ռուսաստանի մշտական սպառնալիքների համատեքստում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման շուրջ համաձայնությունը կայունության կարևոր գործոն է. Ուկրաինայի ԱԳՆ Ջերմաստիճանը կնվազի ․ ինչ սպասել առաջիկա օրերին Հայոց ազգային արժանապատվության տրիբունալը լրջորեն խարխլելու է գործող իշխանության հիմքերը. Արշակ Կարապետյան Հանքարդյունաբերությունը՝ հատկապես ԶՊՄԿ-ի մասշտաբի ձեռնարկությունը, միավորում է ամենատարբեր մասնագիտությունների ներկայացուցիչների. Ռոման ԽուդոլիՉինաստանում ավտոճանապարհ է փլուզվել. կա 19 զոհ, 30-ից ավելի վիրավոր Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելու ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներԻնչու՞ չի բացվում Կիրանցի հատվածը. Նաիրի Սարգսյան Հայաստանի սպորտային մարմնամարզության մեծահասակների և երիտասարդների հավաքականները վերադառնում են հաղթանակներով Գագիկ Խաչատրյանին բուժօգնությունից տևական զրկումը ուղղակի խոշտանգում է. փաստաբան Երեմ ՍարգսյանՔաղաքում ժպիտները շատանում են. վերաբացվեց Ամիօ բանկի «Կենտրոն» մասնաճյուղը Մայիսի 2-ին համայնքապետարանում կազմակերպում եմ քննարկում՝ Տավուշում ստեղծված իրավիճակի վերաբերյալ․ Արտավազդ Ալավերդյան «Past.am». Մաքսայինը անցել է գործի. ակնհայտ քաղաքական պատվեր` Միհրան Պողոսյանի դեմ Աշոտյանի պաշտպանները գլխավոր դատախազից հերքում են պահանջում Կիրանցի բնակիչները վրդովված են Փաշինյանի հետ հանդիպումից Որ դեպքում Իսրայելը պատվիրակություն կուղարկի Կահիրե Սողանք` Լծեն-Տաթև ավտոճանապարհին Օդի ջերմաստիճանը կնվազի 9-14 աստիճանով Քեմփինգի համար ոչ ակնհայտ լուծում. արևային մարտկոցներ, թե՞ ավանդական գեներատորԻ՞նչ կտան բանակցությունները Ղազախստանում Քաղաքական բովանդակություն հաղորդեք ձեր պահանջին՝ գնացեք տեղական հանրաքվեի. Հ. Կամենդատյան ՔՊ-ում արշալույսները խաղաղ չեն ԱՄՆ-ը Փաշինյանից պահանջել է չմասնակցել Պուտինի երդմնակալությանը Կուրիլյան կղզիների ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել Քաջարանի մշակույթի պալատում հյուրընկալված դերասանական խումբը տպավորված էր հանքավայրի մասշտաբներից ու Ընկերության տարածքում կիրառվող միջոցառումներիցԿենդանակերպի նշաններ, որոնք մայիսին ակնկալում են ֆինանսական հաջողություններ Ճշմարտությունը հաղթելու է, չի կարող ամբողջ ժողովուրդը լինել 5–րդ շարասյուն. Մենուա ՍողոմոնյանԱնօրինական սահմանազատման հեռահար վտանգները. «Փաստ» Հայաստանի դատական համակարգը չունի բավարար չափով անկախություն, Հայոց ազգային արժանապատվության տրիբունալի ստեղծումն այօրվա հրամայականն է. Արշակ Կարապետյան Անդրանիկ Գրիգորյան. Թվային փոխակերպումն առաջին հերթին մտածողության փոփոխությունն է Վաղն ավելի ուշ է լինելու, իսկ մեկ երկու տարի հետո՝ գուցե այլևս անդառնալի. Արտակ Զաքարյան
Իրավունք

Հը, խելքդ գլուխդ եկա՞վ, էլ կբողոքե՞ս․ ոստիկանները ծեծել են Արցախում ակցիա իրականացնող քաղաքացուն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Արցախցի Դավիթ Մինասյանը քիչ առաջ ահազանգեց, որ իրեն երկու օր առաջ՝ ուրբաթ օրը իրավապահները բռնի ուժով բերման են ենթարկել, ինչ է թե ինքը մոտ 300 այլ արցախցիների հետ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում բողոքի ակցիա է իրականացրել՝ պահանջելով սննդով ապահովել իրենց։

«Հասկանո՞ւմ եք՝ մարդիկ սոված են։ Օր օրի վիճակն ավելի է բարդանում։ Մարդիկ աշխատում են, գումար վաստակում, բայց խանութները դատարկ են, ուտելիք չկա, որ գնենք, ուտենք։ Ու մենք դուրս էինք եկել բողոքի ակցիայի՝ պահանջելով խոսել, լուծումներ գտնել։ Մեր նախագահն ու նախարարները լռում են, ոչինչ չեն ասում, բայց մենք գիտենք, որ պահեստներում իրենք իրենց համար ամեն ինչ ունեն։ Մենք սոված ենք, իրենք ու իրենց հարազատները՝ կուշտ»,- MediaHub-ի հետ զրույցում ներկայացրեց Մինասյանը։

Նա նշեց, որ ակցիային իր հետ մասնակցել են բազմազավակ ծնողներ, որոնց երեխաները ևս ուտելիք չունեն, մարդ է եղել, որ իր հաշմանդամություն ունեցող երեխաների հետ է դուրս եկել փողոց։ Եվ գիշերը երկուսի մոտակայքում, երբ մի քանի հոգի է մնացել հրապարակում, անձրև է սկսվել ու ինքը քայլել է դեպի տուն, իրեն բերման են ենթարկել.

«Քայլում էի, ոստիկանության «Ուազ»-ից երկու հոգի սև դիմակներով եկան, թևերս ոլորեցին ու ինձ տարան մեքենան գցեցին։ Հետո նրանցից մեկն իր դիմակը հանեց, ինձ հագցրեց, ձեռքերիս էլ ձեռնաշղթաներ գցեցին ու սկսեցին ինձ խփել։ Ասում էին՝ ինչի՞ ես դուրս եկել փողոց, ինչի՞ ես բողոքում, սաղս էլ սոված ենք։ Կամ եթե սով ա, բոլորս էլ պիտի սոված մնանք։ Ես էլ պատասխանեցի, որ բոլորիս համար եմ դուրս եկել։ Ինձ ծեծեցին, բայց դեմքիս չէին խփում, միայն ականջիս են խփել, որ մինչև հիմա չեմ լսում»,- պատմեց Դավիթ Մինասյանը։

Նա նշեց, որ դիմակի անցքից տեսել է, որ իրեն տանում են Մարտակերտի Ոստիկանության բաժին։ Այնտեղ էլ, իր խոսքով, Մարտակերտի ու Ստեփանակերտի ոստիկանապետերն են բռնություն կիրառել իր նկատմամբ, հաջորդ օրն էլ ոստիկանության աշխատողներից մեկը հարցրել է՝ հը, խելքդ գլուխդ եկա՞վ, էլ կբողոքե՞ս։

«Ես էլ այդ ակցիայի օրը երեք կարտոֆիլ էի կերել առավոտյան, ամբողջ գիշեր սոված եմ անցկացրել, ուտելիք չկա։ Ինչևէ, հետո ինձ գիշերվա կեսին էլի դիմակ հագցրած բերեցին Ստեփանակերտ, մեր տնից մի քիչ վերև իջեցրին։ Բայց սա ի՞նչ է։ Հասկանո՞ւմ եք՝ ես արցախցի եմ, մարդ, որ աշխատում է, բայց ուտելիք չի կարողանում գնել։ Ամեն անգամ բողոքում ենք, բայց պատասխան տվող չկա։ Ով գնում պետնախարարի մոտ բողոքում է, մի երկու բան ստանում է, լռում է։ Էսպես էլ չենք կարող։ Իրենց համար ուտելիք կա, մեր համար՝ չկա։ Ուրբաթ օրը մենք հստակ պատասխաններ էինք ակնկալում, բայց նախագահը դուրս չեկավ, պետնախարարն էլ մարդկանց միջոցով փոխանցեց, թե մի շաբաթ էլ համբերեք։ Բայց ո՞նց համբերենք, սովամահ ենք լինում, իրենց ստերից էլ կուշտ ենք»,- ամփոփեց խոսքը Դավիթ Մինասյանը։