«Սեւիլիայի» դարպասապահ Յասին Բունուն տեղափոխվեց Սաուդյան Արաբիա
Մարոկկոյի հավաքականի դարպասապահ Յասին Բունուն Եվրոպայի լիգայի գավաթակիր իսպանական «Սեւիլիայից» տեղափոխվեց «Ալ Հիլյալ», հաղորդում է Սաուդյան Արաբիան ներկայացնող ակումբի մամուլի ծառայությունը։ Կողմերը կնքել են երեք տարվա պայմանագիր։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ալ Հիլյալը» 32-ամյա դարպասապահի տրանսֆերի համար «Սեւիլիային» կվճարի 21 միլիոն եվրո։
Transfermarkt-ը Յասին Բունուի տրանսֆերային արժեքը գնահատում է 12 միլիոն եվրո։
Այս շաբաթ «Ալ Հիլյալ» էր տեղափոխվել նաեւ Բրազիլիայի հավաքականի 31-ամյա հարձակվող Նեյմարը։