Նեյմար․ Ես Սաուդյան Արաբիայում եմ, որպեսզի օգնեմ լիգային զարգանալ
Բրազիլիայի հավաքականի 31-ամյա հարձակվող Նեյմարը մեկնաբանել է իր տեղափոխությունը Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ից Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլյալ»։
«Այս ամենը սկսեց Ռոնալդուն։ Նրան համարում էին խելագար։ Հիմա դուք տեսնում եք, որ լիգան աճում է եւ կլինի շատ մրցունակ։ Մրցակցությունը կարեւոր է, այդ պատճառով էլ միացել եմ այս լիգային։ Ինձ առաջ են մղում մարտահրավերները։ Ես Սաուդյան Արաբիայում եմ, որպեսզի օգնեմ լիգային զարգանալ։
Հրաշալի է այլ թիմերի բարձրակարգ ֆուտբոլիստների դեմ խաղալը։ Հուզմունքն ավելի մեծ կլինի Ռոնալդուի, Բենզեմայի, Ֆիրմինոյի դեմ խաղալիս։
Ես երջանիկ եմ, որ այստեղ եմ։ Ֆանտաստիկ կլինի նրանց դեմ խաղալը»,- Նեյմարի խոսքը մեջբերում է ESPN-ը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Նեյմարը երկու տարվա պայմանագրով կվաստակի մոտ 300 միլիոն եվրո։
Անցած մրցաշրջանում Նեյմարը ՊՍԺ-ի հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 29 հանդիպման, խփել 18 գոլ, կատարել 17 գոլային փոխանցում։