«Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է ձեռք բերել «Բավարիայի» խաղացողին
«Մանչեսթեր Յունայթեդը» փոխարինող է փնտրում անգլիացի պաշտպան Հարի Մագուայրին, որը կարիերան կշարունի Լոնդոնի «Վեստ Հեմում»։
«Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է ձեռք բերել Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Բենժամեն Պավարին։ Թեկնածուների թվում են նաեւ Ժան-Կլեր Տոդիբոն («Նիցա») եւ Էդմոնդ Տապսոբան («Բայեր»)։
«Մանչեսթեր Յունայթեդն» արդեն բանակցում է Պավարի հետ, հաղորդում է Sport1-ը։
Մագուայրի տրանսֆերից «Մանչեսթեր Յունայթեդը» կստանա 30 միլիոն ֆունտ ստերլինգ։