Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Մենք գործ ունենք թշնամու գործակալի, նրան ամոթալի կերպով ենթարկվող, վախկոտ ու անողնաշար ուժային կառույցների հետ. Մենուա ՍողոմոնյանԵթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Ավետիք ՉալաբյանՅունիբանկի հավելվածում հասանելի են արագ փոխանցումներ արտասահմանյան բանկերի VISA քարտերին Վրաստանի իշխանությունների հաստատակամությունն ու դրա հնարավոր հետևանքները․ «Փաստ» «Նեխած ծովատառեխի» պատերազմ եկեղեցու, ազգային ինքնության ու ամեն ազգայինի դեմ. «Փաստ» «Ընդվզել է պետք, կանխել այս կործանարար ընթացքը, ամիսներ հետո ուշ է լինելու». «Փաստ» Հայոց ազգային արժանապատվության տրիբունալը քննելու է 2018 թվականից հետո փաշինյանական վարչախմբի կատարած հանցագործությունները․ Արշակ Կարապետյան Հայկ Մարությանը ևս կարծում է, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պետք է հեռանա. «Փաստ» Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ» Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ» Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ» Պետք է սահմանագծումը և սահմանազատումն անել միանգամից․ Մեսրոպ ԱռաքելյանTeam Telecom Armenia-ն դառնում է ԹՈՒՄՈ-ի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը «Հայաստան-Արցախ» երիտասարդական ֆորումի կազմկոմիտեն աշխատանքային ակտիվ փուլում է Միրզոյանը խոստովանում է վարչախմբի անճարակությունը Փաստացի ունենք մի կառավարություն, որի համար առաջնային են տեղական և արտաքին կապիտալիստների շահերը. Հրայր Կամենդատյան Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել Չինաստանում արևային վահանակների տեղադրման տեմպը թուլացել էՔննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները Գեղարքունիքի մարզում ականազերծման աշխատանքներ չեն իրականացվում, մեր զորքերն էլ չեն հանվում․ ՊՆ Դոլարի փոխարժեքի նվազումն այլ քաղաքական պատճառներ ունի Instagram-ը պատրաստվում է փոփոխություններ մտցնել իր ալգորիթմում Արտահերթ պատմական ընտրություններ․ Վահե ՀովհաննիսյանԱշխատավոր ժողովուրդն է երկիրը շենացնողը. Նաիրի Սարգսյան Հաջակցություն Տավուշի՝ փակվել է Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհըԽոշոր վթար՝ Արարատում. բախվել են «Mercedes»-ը և իրանական բեռնատարը, վիրավորներ կան Գերմանիան ունի ռեկորդային թվով աշխատողներ. Շոլց Ռուսաստանի մշտական սպառնալիքների համատեքստում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման շուրջ համաձայնությունը կայունության կարևոր գործոն է. Ուկրաինայի ԱԳՆ Ջերմաստիճանը կնվազի ․ ինչ սպասել առաջիկա օրերին Հայոց ազգային արժանապատվության տրիբունալը լրջորեն խարխլելու է գործող իշխանության հիմքերը. Արշակ Կարապետյան Հանքարդյունաբերությունը՝ հատկապես ԶՊՄԿ-ի մասշտաբի ձեռնարկությունը, միավորում է ամենատարբեր մասնագիտությունների ներկայացուցիչների. Ռոման ԽուդոլիՉինաստանում ավտոճանապարհ է փլուզվել. կա 19 զոհ, 30-ից ավելի վիրավոր Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելու ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներԻնչու՞ չի բացվում Կիրանցի հատվածը. Նաիրի Սարգսյան Հայաստանի սպորտային մարմնամարզության մեծահասակների և երիտասարդների հավաքականները վերադառնում են հաղթանակներով Գագիկ Խաչատրյանին բուժօգնությունից տևական զրկումը ուղղակի խոշտանգում է. փաստաբան Երեմ ՍարգսյանՔաղաքում ժպիտները շատանում են. վերաբացվեց Ամիօ բանկի «Կենտրոն» մասնաճյուղը Մայիսի 2-ին համայնքապետարանում կազմակերպում եմ քննարկում՝ Տավուշում ստեղծված իրավիճակի վերաբերյալ․ Արտավազդ Ալավերդյան «Past.am». Մաքսայինը անցել է գործի. ակնհայտ քաղաքական պատվեր` Միհրան Պողոսյանի դեմ Աշոտյանի պաշտպանները գլխավոր դատախազից հերքում են պահանջում Կիրանցի բնակիչները վրդովված են Փաշինյանի հետ հանդիպումից Որ դեպքում Իսրայելը պատվիրակություն կուղարկի Կահիրե Սողանք` Լծեն-Տաթև ավտոճանապարհին Օդի ջերմաստիճանը կնվազի 9-14 աստիճանով Քեմփինգի համար ոչ ակնհայտ լուծում. արևային մարտկոցներ, թե՞ ավանդական գեներատորԻ՞նչ կտան բանակցությունները Ղազախստանում Քաղաքական բովանդակություն հաղորդեք ձեր պահանջին՝ գնացեք տեղական հանրաքվեի. Հ. Կամենդատյան ՔՊ-ում արշալույսները խաղաղ չեն ԱՄՆ-ը Փաշինյանից պահանջել է չմասնակցել Պուտինի երդմնակալությանը
Մշակույթ

Երևանի օպերային թատրոնի պատմության մեջ առաջին անգամ բեմ կբարձրանա Ջակոմո Պուչինիի «Տուրանդոտ»-ը

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնն իր բազմաբովանդակ խաղացանկը կհարստացնի օպերային արվեստի ևս մեկ գոհարով՝ Ջակոմո Պուչինիի «Տուրանդոտ» երեք գործողությամբ  օպերայով: 

ներկայացման առաջնախաղը տեղի կունենա հուլիսի 29-ին: 

Բեմադրության ռեժիսոր Վյաչեսլավ Ստարոդուբցևը հուլիսի 28-ին լրագրողների հետ հանդիպմանը խոստովանեց՝ մի քիչ անհանգստանում է, քանի որ Երևանի օպերային թատրոնը հզոր պատմություն ունի, որտեղ աշխատելը գերագույն հաճույք է և պատասխանատվություն: «Ես չգիտեմ որևէ թատրոն, որտեղ Տուրանդոտի հինգ կատարող լինի, իսկ այս թատրոնում նրանք կան. դա ֆանտաստիկ է: Թատրոնները երազում են Տուրանդոտի գոնե մեկ կատարողի մասին, իսկ Երևանում այնպիսի ադամանդներ կան, հրաշալի ձայներով արտիստների մի ամբողջ խումբ: Բոլորը հետաքրքիր են, վառ ու զարմանալի»,-շեշտեց ռեժիսորը:

 Նա կարծում է՝ ռեժիսուրան երբեք չպետք է ծածկի երաժշտությունը, այլ պետք է ընդգծի  կոմպոզիտորի աշխատանքը, դասական պատմությունը՝ ժամանակակից ու վառ տեխնոլոգիաների միջոցով: «Տեսնում ենք, թե ինչպես են զարգանում մուլտիմեդիան, լուսային և այլ տեխնոլոգիաները, բայց մեր խնդիրն էր չփոխել պատմության դասական կոնտեքստն ու ստեղծել ներկայացում, որը հետաքրքիր կլինի ժամանակակից հանդիսատեսին»,-ասաց Ստարոդուբցևը: 

Ռեժիսորը հասցրել է Երևանի օպերային թատրոնի որոշ ներկայացումներից պատառիկներ դիտել: «Մեծ երջանկություն է ունկնդրել ու դիտել «Սպարտակ» բալետը այդ երաժշտական մշակույթը կրողի հայրենիքում»,-նշեց նա: 

Ներկայացման երաժշտական ղեկավար և դիրիժոր Կարեն Դուրգարյանը հավաստիացրեց՝ բավականին լուրջ աշխատանք է տարվել. կոստյումները որակյալ են, ներկայացումը հարուստ է: «Շնորհակալ եմ Վյաչեսլավին և նրա թիմին: Նրանք կարող են ցույց տալ, թե ինչպես է պետք պրոֆեսիոնալ աշխատել: Կան ոլորտներ, որտեղ մենք թերանում ենք և պետք չէ վախենալ բարձրաձայնել այդ մասին ու շտկել բացթողումները: Այս ժամանակահատվածը մեզ համար կարևոր է. մեր գործընկերները, մեր երիտասարդ ուժերը կարող են սովորել, ինչը կօգնի ոչ միայն պահպանել ներկայացումը, այլև հաջորդ ներկայացումներում հաջողություններ գրանցել ու ձևավորել մեր աշխատանքային թիմը: Հուսամ՝ հանդիսատեսը կհավանի ներկայացումը, որը վառ է ու լուսավոր»,-շեշտեց Կարեն Դուրգարյանը: 

Դիրիժոր Հարություն Արզումանյանը գլուխգործոց է համարում Պուչինիի բոլոր օպերաները, բայց նրա ահռելի ժառանգության մեջ առանձնացնում է «Տուրանդոտ» օպերան, որը կոմպոզիտորը չի հասցրել ավարտել: Այն ավարտին է հասցրել նրա համախոհն ու աշակերտը՝ Ալֆանոն: Երևանյան բեմադրության մեջ միայն այն հատվածն է ընդգրկվել, որը գրել է Պուչինին: «Բարդագույն օպերա է: Ի տարբերություն Պուչինիի մյուս օպերաների, որոնցում երգչախումբը քիչ է ընդգրկված, «Տուրանդոտ»-ը հիմնված է երգչախմբի վրա: Ռեժիսորն էլ այնպես է բեմադրել, որ երգչախումբն ակտիվ ու հետաքրքիր  աշխատի: Բարդագույն դեր են կատարում երգչախմբի արտիստները՝ խաղալով և գործողության կարևոր մաս լինելով»,-ընդգծեց դիրիժորն ու երջանկություն համարեց հանճարեղ ստեղծագործության վրա աշխատելը, որի միայն համերգային կատարումն է եղել երևանյան թատրոնում: 

Ներկայացումը կյանքի է կոչվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանի խոսքով՝ «Տուրանդոտ»-ը լավագույն օպերաներից է, և յուրաքանչյուր թատրոն ձգտում է այն ներառել իր խաղացանկում: Քոչարյանը կարևորեց, որ նախարարությունն աջակցում է նման նախաձեռնություններին և «Տուրանդոտ»-ի իրականացման համար տրամադրել է շուրջ 50 մլն դրամ: «Նման բարձրակարգ ներկայացումները հարստացնում են մեր հասարակությունը, հաղորդում են նոր հոգևոր լիցքեր, բարձրացնում են հասարակության՝ արվեստի ընկալման մակարդակն ու խթանում են դեպի մեր երկիր զբոսաշրջային հոսքերին»,-շեշտեց Քոչարյանը: 

Փոխնախարարն ասաց՝ իրենց նպատակն է առավելագույնս դիվերսիֆիկացնել մշակութային կյանքը Հայաստանում և դառնալ տարածաշրջանի մշակութային ու ժամանցային կենտրոն: