Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Նիկոլը որևէ փաստ, առիթ կամ պատճառ չունի, իր ձախողումները նախկին իշխանութունների վարած քաղաքականության հետ կապելու համար. ԶաքարյանՆիկոլի՝ իմ հասցեին այսօր հնչեցրած հորինվածքները բժշկության կոնկրետ ճյուղի ներկայացուցիչների եզրահանգման լավ նյութ են. Վանեցյանը պատասխանել է Փաշինյանին Եթե Կիևը բրիտանական զենքով հարվածի Ռուսաստանին, մենք կթիրախավորենք բրիտանացիների օբյեկտները. Զախարովա Պայքարի 4-րդ օրվա երթն այսօր ավարտվեց Չարենցավանում, վաղը շարժումը կուղևորվի Աբովյան քաղաք Crocus City Hall-ում տեղի ունեցածի կազմակերպիչն արտասահմանում է. ՌԴ ԱԴԾ տնօրեն Երթը շարունակվում է՝ չնայած կարկուտին ու քամուն (տեսանյութ) Այս ամիս անպայման պետք է վերցնել Օդեսան և Խարկովը. Կադիրով YouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ. Team-ի նոր առաջարկը Նիկոսիայի տարածքում կկառուցվի լայնածավալ ֆոտովոլտային պարկԶՊՄԿ-ի հարկերն իրականում ու բացարձակ թվերով զգալիորեն աճել են՝ հակառակ պնդումների Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում մայիսի 8-ին «Ադրբեջանն ասելու է՝ ձեզ ավելի էժան գազ կտամ, իսկ հետո...»․ Նաիրի Սարգսյան«Քո կողքին». IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին Այս շարժումը Սարդարապատի պես պետք է հաղթանակի. Գրիգոր ԳրիգորյանՀազարավոր մարդիկ միացել են Բագրատ Սրբազանի գլխավորած երթին․ օր 4-րդԱմենաարդյունավետ ֆուտբոլիստները թոփ-5 լիգաներումԵկել է Նիկոլ Փաշինյան հրեշի մերժման ժամանակը. Ավետիք Չալաբյան«Ոչինչ աչքիս չի գալիս՝ ո՛չ բնությունը, ո՛չ տունը. իմ Վրեժն այնքան լուսավոր էր». Վրեժ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 24-ին «Մարտունի 3»-ում․ «Փաստ» Տաւուշ. Հայոց արդի պատմութեան «թաւշեայ» թիւրիմացութեան տապանաքարը կամ՝ չարիքի վախճանին խորհրդանի՞շը․ «Փաստ» Հայոց ազգային արժանապատվության տրիբունալի որոշումը ենթակա է լինելու կատարման. Արշակ Կարապետյան Շարժման առանցքը. հաշվարկել յուրաքանչյուր քայլը․ «Փաստ» «Սա բացառում է ոչ միայն ներդրումները, այլ հայի՝ Հայաստանում մնալու, ապրելու և արարելու ցանկությունը»․ «Փաստ» Հոգևորը, ազգայինը, ճշմարիտն՝ ընդդեմ անհայրենիքության, ազգուրացման, ստի ու խավարի «Փաստ» Միջազգային տեխնոլոգիական հանդիպումեր՝ Fastex-ի մասնակցությամբՆախապատրաստվում են. դպրոցներին հանձնարարական-շրջաբերական են իջեցրել. «Փաստ» Մեծ աղմուկ բարձրացրած աշխարհաքաղաքական կոնֆերանս Մոսկվայում. ի՞նչ ծայրահեղական որակումներ է այն ստացել Արևմուտքի կողմից. «Փաստ» Փաշինյանը դժգոհ է. հակաքարոզչությունն ապարդյուն է անցնում. «Փաստ» Կասկադը, կհասցվի ավարտուն տեսքի․ Տիգրան ԱվինյանՎալենսիայի նավահանգիստը կվերածվի «կանաչ գոտու»«Վենուս» էլեկտրոնիկայի խանութ-սրահը հայտարարում է աննախադեպ գնիջեցում Եկել ենք միանանք Սրբազան Հորը․ Դադիվանքի նախկին վանահայրը միացել է քայլերթին «Յունիբանկ» ԲԲԸ-ն իր բաժնետերերին կվճարի 4,1 մլրդ դրամի շահութաբաժիններ Ովքե՞ր ներկա կգտնվեն Պուտինի երդմնակալությանըՀայտնի է, թե երբ կմեկնարկի առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը Շարժման քայլերթին են միացել նաև զոհված զինծառայողների հարազատները (տեսանյութ) Հարյուրավոր գավառցիներ միացան Սրբազանի երթին ԶՊՄԿ կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանի հարցազրույցը՝ աշխատանքի վայրում ալկոհոլի օգտագործման դեմ պայքարի, ուսման վճարների փոխատուցման նոր ձևաչափի մասին Քաղաքացիները հուզված, արցունքները սրբելով են դիմավորում Սրբազանին Մինչև ե՞րբ կպահպանվի անձրևոտ եղանակը Ովքեր կգոռան, կճչան, կհեռացվեն, սա կուռքերի շարժում չէ, այլ՝ արժանապատվության․ Բագրատ Սրբազան Ջուր չի լինի Բիզնես գաղափարներ պատանիներից․ կայացել է 6-րդ Fastex Meetup-ը Արևմուտքն ընթացող բանակցություններում միջնորդ չէ, այլ կողմ է՝ երեք կողմերից մեկը. Արշակ Կարապետյան Բագրատ սրբազանը շարունակում է քայլերթը դեպի ԵրևանՍա կարող է դառնալ այն շարժումը, որը պետք է ապահովի խաղաղություն երկրի ներսում և խաղաղություն երկրի սահմաններին. Վահե Հովհաննիսյան Մայիսի 10-ին Ալմաթիում կանցակցվի Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների բանակցությունները ՌԴ-ն ցանկանում է իր սահմանապահներին տեղակայել Հայաստան-Ադրբեջան սահմանին. Թոմաս դը Վաալը Ադրբեջանական կեղծարարների թիրախում հայտնվել է Ասկերանի շրջանի Շոշ գյուղի Ս․ Ստեփանոս եկեղեցին. ահազանգ Իսրայելի բանակը Ռաֆահի բնակիչներին կոչ է արել սկսել տարհանվել` նախքան ցամաքային գործողության մեկնարկը Հող հանձնելու հրաման ստորագրածները կոչումներ են ստանալու մայիսի 28-ին․ Արշակ Կարապետյան
Մշակույթ

ԱրարատԲանկը ներկայացրեց «Ոտքի կանգնելու կամքը. ինքնաճանաչում» ֆիլմը

Մայիսի 25-ին «Մոսկվա» կինոթատրոնի մեծ էկրանին ցուցադրվեց «Ոտքի կանգնելու կամքը» ֆիլմաշարի
երկրորդ ֆիլմի պաշտոնական պրեմիերան, որին ներկա գտնվեցին մի շարք հասարակական և մշակութային
գործիչներ, ֆինանսական և դատական համակարգի, միջազգային կազմակերպությունների և
հիմնադրամների ներկայացուցիչներ։ Ինչպես առաջին՝ «Ոտքի կանգնելու կամքը», այնպես էլ երկրորդ՝
«Ոտքի կանգնելու կամքը․ ինքնաճանաչում» ֆիլմը հասանելի է ԱրարատԲանկի «Յութուբ» սոցիալական
հարթակում:


«Ոտքի կանգնելու կամքը» առաջին ֆիլմի հիմնական թիրախային լսարանը դպրոցահասակ երեխաներն էին,
ում հնարավորություն էր տրվում ընկղմվել հայոց պատմության քիչ ուսումնասիրված էջերի մեջ և
հեղինակի հետ վերլուծել պատմական անցքերը։ Այս դեպքում՝ «Ոտքի կանգնելու կամքը. ինքնաճանաչում»
Ֆիլմի հիմնական ուղերձը վերաբերում է ապագային և արձանագրում է «Մշակույթ, հավատ, նպատակ»
կարգախոսը, որը կարմիր թելով անցնում է ամբողջ ֆիլմի ընթացքում և սահմանում հայոց պատմությունը
ճիշտ ուսումնասիրելու պայմանները։


«Ֆիլմի պրեմիերան մայիս ամսին պատահական չէ, քանի որ հենց այս օրերին է մեր ազգը պատմական մի
շարք հաղթանականեր արձանագրել և միավորվել՝ հանուն մեկ նպատակի», - նշում են միջոցառման
կազմակերպիչները։


Ֆիլմաշարի հեղինակ և ռեժիսոր Վահե Սուքիասյանը նշում է, որ նման ֆիլմաշարի միտքը ծագել է դեռ
2015 թվականից, երբ ինքն ու լուսահոգի պատմաբան Արտակ Մովսիսյանը ցանկանում էին նկարահանել
ֆիլմաշար, որը կներկայացներ ազգային արժեքների պահպանման և հստակ արձանագրման
կարևորությունը։


Ինչպես առաջին ֆիլմում, այնպես էլ այստեղ ՀՀ վաստակավոր արտիստ Արթուր Կարապետյանն ամբողջ
ֆիլմի ընթացքում, ստանձնելով պատմիչի դերը, ներկայացնում է պատմական իրադարձություններն ու
դիտողի հետ վերլուծում դրանք։


Ֆիլմի երաժշտության հեղինակներն են երաժշտագետ, դաշնակարուհի Գիսանե Պալյանն ու կիթառահար
Կարեն Արզումանյանը («Էմփիրեյ» ռոք խումբ), սցենարի հեղինակը Լիլիթ Բարսեղյանն է, իսկ գլխավոր
պրոդյուսերը՝ ԱրարատԲանկի խորհրդի անդամ Նարեկ Բեգլարյանը։
ֆիլմը նկարահանվել է ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրի
շրջանակում, որից բանկը որևէ շահույթ չունի։


Հիշեցնենք, որ առաջին ֆիլմի փորձնական դիտումներ են կազմակերպվել Հայաստանի և սփյուռքի
հայկական մի շարք համայնքների դպրոցներում՝ որպես պատմության դրվագները մատուցելու
այլընտրանքային մեթոդ: Ապա ԿԶՆԱԿ հիմնադրամի հետ համագործակցությամբ առաջին՝ «Ոտքի կանգնելու կամքը» ֆիլմի օրինակով կազմվել է ուսումնամեթոդական ձեռնարկ, որն այս սեպտեմբերից
կմտնի Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցներ, ինչպես
նաև սփյուռքի կրթոջախներ։


«Սա եզակի համագործակցություն է մասնավոր և պետական հատվածի միջև։ Մենք շատ ուրախ ենք, որ
կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրի շրջանակում ներդրում ենք իրականացրել
կրթության մեջ, որն, անշուշտ, կայուն ապագայի երաշխիքներից է»,- նշել է Աննա Ալլահվերդյանը,
ԱրարատԲանկի գործադիր տնօրենի խորհրդականը հասարակայնության հետ կապերի գծով։