Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Թուրքիայում նորից երկրաշարժ է եղել Կարմրուկով պայմանավորված իրավիճակը Հայաստանում. ԱՆ Վթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է․ Արշակ Կարապետյան Գազանջատումներ. հայտնի են հասցեները Ամերիաբանկը CCF-ում ներկայացնում էր իր մշակույթն ու արժեքները, հնարավորությունները, ԿՍՊ ծրագրերն ու թվային փոխակերպման ճանապարհը Ֆասթ Բանկը մեկնարկել է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը Միհրան Պողոսյանի գլխավորած ՀՀՄ կուսակցությունը Մյասնիկյան պողոտայի երթևեկությունը կաթվածահար է արել«Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանըԱյսօր նշվում է Աշխատանքի անվտանգության միջազգային օրը. ԶՊՄԿ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոններըԿալինինգրադի մերձակայքում «արևային» վաֆլիների արտադրությունը սկսել է գործել ամբողջ հզորությամբ Բացվել է քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Միհրան Պողոսյանի գլխավորած՝ ՀՀՄ կուսակցության հայտարարությունը Խոշոր հարկատուների ցուցակը գուժում է ՀՀ տնտեսության փլուզման մասին. Նաիրի Սարգսյան ՀՀՄ-ն Երևանի և Գյումրիի բոլոր վարչական շրջաններում թռուցիկներ է փակցրել «Հայաստան-Արցախ» Համահայկական ֆորումին հայտագրված մասնակիցների առաջին խումբն այսօր մասնակցեց հարցազրույցի փուլին Իշխանությունը «օվերտոնի պատուհան» է բացում ադրբեջանական գազի համար. Նաիրի ՍարգսյանՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ կայացել է բազկամարտի հերթական համաուսումնական մրցաշարըԲաքվի բանտերում պահվող մեր հայրենակիցների վերաբերյալ նամակներ եմ ուղարկել Մեծ Յոթնյակի երկրների դեսպաններին․ Մանե ԹանդիլյանԵկեղեցու շնորհիվ է, որ մենք մնացել ենք որպես հայ. Գագիկ Ծառուկյան Այս մթերքն իջեցնում է արյան ճնշումը 24 ժամ ջուր չի լինիՉինական արևային մարտկոցներն օգտագործվում են որպես ցանկապատերՔաջարանի մշակույթի պալատում տեղի ունեցավ Հիշողության Ուժը պատկերագրքի շնորհանդեսը, որի համահովանավորներից է` ԶՊՄԿ-ն Տավուշցինե՛ր ջան, դուք ցույց տվեցիք, որ ձեր հողի տերն եք` երեկ հետ շպրտելով էդ վարչախմբի շներին Ոստիկանները քիչ առաջ ուժով բերման են ենթարկել ՀայաՔվեի անդամ Գրիգոր ԳրիգորյանինՊՆ-ն հորդորում է զերծ մնալ կեղծիք ու ապատեղեկատվություն տարածելուց և զինված ուժերը թիրախավորելուց ՀայաՔվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը Դեբետ գյուղի հատվածումԱհաբեկված ու ծեծված «Քաղաքացու օր» չի կարող լինել Ի՞նչ է սպասվում Ղազախստանում. Երևանը համաձայն է հանդիպմանը Փաշինյանը պատրաստ է գազ գնել նույնիսկ Ադրբեջանից՝ չհասկանալով դրա հետևանքները Օկուպացված Շուշիում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի է տուժելՀայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է. Արշակ Կարապետյան Բելգիան մինչև այս տարվա վերջ կարող է մի քանի F-16 տրամադրել Կիևին Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Սուրբ Խաչի երևման տոնը Հրդեհ՝ Վանաշեն գյուղում Փաշինյանն ական է դրել իր աթոռի տակ, նրան հեռացնելու համար կոլեկտիվ պատասխանատվություն է պետք Փաշինյանը նույն Զելենսկին է. նրա՝ իշխանության գալու պահից ամեն ինչ պարզ դարձավ. «Փաստ» «Կներե՛ս, մա՛մ ջան, բայց չեմ կարող դա խոստանալ». Դավիթ Ավոյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում. «Փաստ» «Իրավիճակը հնարավոր է փոխել, եթե լինի իշխանափոխություն». «Փաստ» Ո՞ւր են ներքաշում Հայաստանը. «Փաստ» Բռնատիրությունը՝ «փրկօղա՞կ». ժողովրդավարություն գոռալով՝ բացարձակ հակառակն են անում. «Փաստ» «Ճնշումներն ահագնանալու են, նրանք լավ են պատկերացնում, թե ինչ հանցանքներ են իրականացնում հայ ժողովրդի դեմ». «Փաստ» Իշխանություններն անցել են իրենց սիրելի «մուտիտին». «Փաստ» Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ» Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ» Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ» Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞. «Փաստ» ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը․ դիմել եմ Գլխավոր դատախազին․ Մեսրոպ Առաքելյան Վարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները 
Քաղաքականություն

Արցախում դիմադրության օջախները ճնշելու շարունակական փորձեր ու սցենարներ․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Ադրբեջանի կողմից Արցախի տոտալ շրջափակումը շարունակվում է, ու Ադրբեջանը ժամանակի ընթացքում ավելի է մեծացնելու ճնշումը։ Բնականաբար, Բաքուն դրա միջոցով նպատակ ունի իր կամքը պարտադրել Արցախին ու աստիճանաբար կոտրել արցախցիների ոգին։ Պարզ է, որ իրավիճակի կրիտիկական լինելու արդյունքում հակառակորդին դիմագրավելուց ավելի արցախցիներին ոչ մի այլ հարց չպետք է հուզի, քանի որ Արցախում գործող պետականությունն ուղիղ վտանգի տակ է։ Իսկ այս պայմաններում նախաձեռնված հավաքները պետք է միտված լինեն արցախցիների կամքն ու վճռականությունը ցույց տալուն։ Դրա համար էլ Արցախի ինքնորոշման իրավունքի կողմնակից քաղաքական ուժերը նախաձեռնեցին հավաքներ, որոնցում էլ արտահայտվեց արցախցիների վճռականությունը, որ իրենք կտրականապես դեմ են Ադրբեջանի հետ ինտեգրմանը։

Մայիսի 9-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի ունեցած «Ո՛չ Արցախի էթնիկ զտմանը» խորագրով հանրահավաքը, որի ժամանակ մի հարկի տակ հավաքվեցին բոլոր հայրենասեր ուժերը, բովանդակային առումով իր մեջ կրում էր պայքարի շարունակականության ու չհանձնվելու ուղերձը։ Բայց ինքնորոշման իրավունքի սկզբունքը մինչև վերջ պաշտպանելու կողմնակից ուժերի ակտիվացումը անմիջապես անհանգստություն առաջ բերեց ՀՀ իշխանությունների շրջանում։ Ու նրանք Արցախում իրենց մասնաճյուղերի միջոցով փորձեցին արագորեն որոշակի քաղաքական գործընթացներ նախաձեռնել։ Իսկ այդ գործընթացները նախատեսում են նաև ՀՀ իշխանությունների ազդեցությունը կրող ու քաղաքական առումով ենթակա անձանց ներդրում Արցախի իշխանական համակարգում։

Պատահական չէ, որ դեռևս օրեր առաջ էին տեղեկություններ շրջանառվում, որ մայիսի 15-ին հանրահավաք նախաձեռնելով՝ Սամվել Բաբայանը Արցախի իշխանությունների առաջ իրեն պետնախարարի պաշտոնում նշանակելու պահանջ է դնելու։ Եվ հենց այդպես էլ տեղի ունեցավ, օրերս Ստեփանակերտում «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Բաբայանի կազմակերպած ոչ բազմամարդ հանրահավաքի ընթացքում Արցախի իշխանությունների առաջ դրվեց նրան պետնախարարի պաշտոնում նշանակելու պահանջը։ Այդուհանդերձ, տեղեկություններ կան, որ այս ամենը նաև Արցախի իշխանությունների հետ պայմանավորված գործընթաց է։ Իսկ սցենարը պարզ էր. Սամվել Բաբայանը հանրահավաք է նախաձեռնում, հետո միանգամից դրան արձագանքում են Արցախի իշխանությունները, իսկ հետո սկսվում են «քաղաքական կոնսուլտացիաները»։ Դե, ինչպես և եղավ: Մասնավորաբար, Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը Բաբայանի կազմակերպած հավաքի ժամանակ հայտարարեց, թե քաղաքական կոնսուլտացիաներ է սկսում։

Իսկ Արցախի նախագահի պաշտոնը զբաղեցնող Արայիկ Հարությունյանն, առանց նույնիսկ նկատի ունենալու Բաբայանի կազմակերպած հավաքի մասնակիցների փոքրաթիվ լինելու հանգամանքը, իսկույն արձագանքեց, թե հաշվի առնելով հավաքի մասնակիցների հայտարարությունը՝ որոշել է ընդառաջ քայլ կատարել և քննարկումներ ու խորհրդակցություններ կազմակերպել նրանց կողմից ներկայացված առաջարկների ու ծրագրերի շուրջ: Քչերն են կասկածում, որ, ի վերջո, լինելու է այնպես, ինչպես թելադրում են ՀՀ իշխանությունները։ Բայց այստեղ ամենակարևոր հարցն այն է, թե ինչ հարցեր են լուծում այդպիսով ու ինչու են այսքան շտապում:

Առաջին խնդիրը, որ ՀՀ իշխանությունները փորձում են լուծել, Արցախում դիմադրության օջախները ճնշելն է և Արցախը Ադրբեջանին հանձնելու՝ իրենց որդեգրած քաղաքական գծի խոչընդոտները նվազեցնելը: Այլ կերպ ասած, ՀՀ իշխանությունները փորձում են օգտագործել Արցախում ունեցած իրենց ազդեցությունը Ադրբեջանին գոհացնելու և գլուխ բարձրացնող դիմադրությունը թուլացնելու համար։ Բայց, ինչպես երևում է Արցախում տարբեր ընդդիմադիր ուժերի՝ Ռուբեն Վարդանյանի, «Արդարություն» կուսակցության, Դաշնակցության և տարբեր այլ անհատների ու քաղաքական գործիչների հայտարարություններից և մոտեցումներից, նրանք չեն պատրաստվում ընկրկել։ Ավելին, Արցախի ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները նախատեսում են համախմբվել միասնական օրակարգի շուրջ ու Արցախի անվտանգության և զարգացման ճակատ ձևավորել։ Եվ ամենաուրախալին այն է, որ այստեղ բավական մեծ թիվ են կազմում երիտասարդները...

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում