Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Շարժման առանցքը. հաշվարկել յուրաքանչյուր քայլը․ «Փաստ» «Սա բացառում է ոչ միայն ներդրումները, այլ հայի՝ Հայաստանում մնալու, ապրելու և արարելու ցանկությունը»․ «Փաստ» Հոգևորը, ազգայինը, ճշմարիտն՝ ընդդեմ անհայրենիքության, ազգուրացման, ստի ու խավարի «Փաստ» Միջազգային տեխնոլոգիական հանդիպումեր՝ Fastex-ի մասնակցությամբՆախապատրաստվում են. դպրոցներին հանձնարարական-շրջաբերական են իջեցրել. «Փաստ» Մեծ աղմուկ բարձրացրած աշխարհաքաղաքական կոնֆերանս Մոսկվայում. ի՞նչ ծայրահեղական որակումներ է այն ստացել Արևմուտքի կողմից. «Փաստ» Փաշինյանը դժգոհ է. հակաքարոզչությունն ապարդյուն է անցնում. «Փաստ» Կասկադը, կհասցվի ավարտուն տեսքի․ Տիգրան ԱվինյանՎալենսիայի նավահանգիստը կվերածվի «կանաչ գոտու»«Վենուս» էլեկտրոնիկայի խանութ-սրահը հայտարարում է աննախադեպ գնիջեցում Եկել ենք միանանք Սրբազան Հորը․ Դադիվանքի նախկին վանահայրը միացել է քայլերթին «Յունիբանկ» ԲԲԸ-ն իր բաժնետերերին կվճարի 4,1 մլրդ դրամի շահութաբաժիններ Ովքե՞ր ներկա կգտնվեն Պուտինի երդմնակալությանըՀայտնի է, թե երբ կմեկնարկի առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը Շարժման քայլերթին են միացել նաև զոհված զինծառայողների հարազատները (տեսանյութ) Հարյուրավոր գավառցիներ միացան Սրբազանի երթին ԶՊՄԿ կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանի հարցազրույցը՝ աշխատանքի վայրում ալկոհոլի օգտագործման դեմ պայքարի, ուսման վճարների փոխատուցման նոր ձևաչափի մասին Քաղաքացիները հուզված, արցունքները սրբելով են դիմավորում Սրբազանին Մինչև ե՞րբ կպահպանվի անձրևոտ եղանակը Ովքեր կգոռան, կճչան, կհեռացվեն, սա կուռքերի շարժում չէ, այլ՝ արժանապատվության․ Բագրատ Սրբազան Ջուր չի լինի Բիզնես գաղափարներ պատանիներից․ կայացել է 6-րդ Fastex Meetup-ը Արևմուտքն ընթացող բանակցություններում միջնորդ չէ, այլ կողմ է՝ երեք կողմերից մեկը. Արշակ Կարապետյան Բագրատ սրբազանը շարունակում է քայլերթը դեպի ԵրևանՍա կարող է դառնալ այն շարժումը, որը պետք է ապահովի խաղաղություն երկրի ներսում և խաղաղություն երկրի սահմաններին. Վահե Հովհաննիսյան Մայիսի 10-ին Ալմաթիում կանցակցվի Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների բանակցությունները ՌԴ-ն ցանկանում է իր սահմանապահներին տեղակայել Հայաստան-Ադրբեջան սահմանին. Թոմաս դը Վաալը Ադրբեջանական կեղծարարների թիրախում հայտնվել է Ասկերանի շրջանի Շոշ գյուղի Ս․ Ստեփանոս եկեղեցին. ահազանգ Իսրայելի բանակը Ռաֆահի բնակիչներին կոչ է արել սկսել տարհանվել` նախքան ցամաքային գործողության մեկնարկը Հող հանձնելու հրաման ստորագրածները կոչումներ են ստանալու մայիսի 28-ին․ Արշակ Կարապետյան Բագրատ Սրբազանի գլխավորած երթը այսօր կշարունակվի ժամը 11:00-ից, մեկնարկը կտրվի Սևանի թերակզու խաչմերուկից Մենք ողջունել և ողջունում ենք բոլոր այն նախաձեռնությունները, որոնք ազնիվ մղումով միտված են համազգային համախմբմանն ու պետության գահավիժումը կասեցնելուն. ԶաքարյանԻնչպիսի՞ն են տարադրամի շուկայի օրվա փոփոխությունները Կարմիր ու սև բերետավորներից պակաս վտանգավոր չեն ադրբեջանաթուրքական լրատվական ցանցի տեղական ներկայացուցիչները. Դավիթ Սարգսյան«Նույնիսկ եթե Փաշինյանի խնդրանքով Ալիևը պատերազմ սկսի, ու մեզ մեղադրեն, միևնույնն է, մեր կռիվը պետք է տանք». Մենուա ՍողոմոնյանԱդրբեջանն ու Թուրքիան չեն տեսնում Հայաստանն այս տարածաշրջանում. Արշակ Կարապետյան Գերարդյունավետ արևային վահանակներ. գիտնականները բացահայտել են գաղտնիքը` օգտագործելով քվանտային ֆիզիկանԵրևան քաղաքի մակերևութային ջրերի, հեղեղատար և անձրևաընդունիչ ցանցը սպասարկվում և շահագործվում է «Վեոլիա ջուր» ընկերության կողմից․ Հայկ Կոստանյան «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթին Անցնող մեքենաները ողջունում են Տավուշից մեկնարկած քայլերթին` Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Նիկոլն ու Ալիևը ռազմական սադրա՞նք են պատրաստում Սարիգյուղից՝ Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ (ուղիղ) Դիվանագետների համահայկական խորհուրդն իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը«Մենք պատրաստ ենք, մենք ուխտել ենք»․ Պայքարի երգ՝ Տավուշից դեպի Երևան քայլերթի ճանապարհին Մեկնարկեց Տավուշից դեպի Երևան քայլերթը «ՀայաՔվեն» իր անվերապահ աջակցությունն է հայտնում վճռական փուլ մտած ՇարժմանըԵրուսաղեմում՝ Տիրոջ գերեզմանի տաճարում վառվեց Սրբազան կրակը Ադրբեջանում 3,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելԱՄՆ-ում սկանդալ է ծագել ադրբեջանամետ կոնգրեսականի հետ Կիրանցում խախտվում է մեր երկրի ինքնիշխանությունը, տապալվում սահմանադրական կարգը. Ավետիք Չալաբյան
Մշակույթ

Մենք դատապարտված ենք միայն ապրելով հաղթելու, քանի դեռ դասերը չենք քաղել. Մանե Թանդիլյան

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը մասնակցել է «Ապրելու» հիմնադրամի
նախաձեռնությամբ կազմակերպած «Հաղթեցին ապրելով» ֆիլմի ֆինանսավորման նպատակով
հանգանակության երեկոյին։


Փաստավավերագրական ֆիլմը նկարահանվելու է Անի Մանուկյանի համանուն գրքի մոտիվներով,
ռեժիսորը՝ Լիլիթ Մխիթարյանն է։ Պատմությունը որբանոցներում միասին մեծացած 34 կանանց մասին է,
որոնք վավերագրվում են նրանց ժառանգների պատմածի շնորհիվ․ Գյումրու որբանոցներում ապաստան
գտած հայ կանայք, փրկվելով Թուրքիայի կողմից իրականացված ցեղասպանությունից, կարողացան ապրել
և սերունդ թողնել։


Միջոցառման վայրն էլ պատահական չէ։ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանն է․ ամենայն հայոց
բանաստեղծը հայոց վիշտն իր սրտում կազմակերպում էր Ցեղասպանությունից մազապուրծ եղած որբերի
կեցության հարցերը։


Գրքի հեղինակ Անի Մանուկյանի խոսքով՝ կարևոր է, որ մահը հաղթած մարդկանց պատմությունները
չմոռացվեն, գրվեն, դրանց մասին ֆիլմեր լինեն։ «Մենք պիտի օգտագործենք մեր բոլոր ռեսուրսները,
որպեսզի բարձրացնենք իրազեկվածությունը մեր պատմության մասին»։ Նա նաև շեշտեց․ «Պատահական չէ գրքի անվանման ընտրությունը, որտեղ շեշտը դրված է հենց «հաղթել» բառի վրա, որովհետև ես ուզում եմ, որ մարդկանց, որոնք ապրեցին, մենք վերաբերվենք որպես հաղթողների և ոչ որպես զոհերի»։


«Ապրելու» բարեգործանական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, «Ապրելու երկիր»
կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանն էլ, խոսելով հայ ժողովրդի ցուցաբերած բացառիկ կամքի և ուժի դրսևորման մասին, նշեց․


«Ցավն այն է, որ ոչ միայն պատմությունն է կրկնվում, այլև նույն սխալները՝ մեր կողմից: Այս օրերին
մեր աչքի առջև մեր պատմությունը կրկնվում է, մենք տեսնում ենք, թե ինչպես է աշխարհի լռության ներքո
Արցախում տեղի ունենում էթնիկ զտման փորձ Ադրբեջանի կողմից… 20-րդ դարասկզբին ևս սխալվեցինք՝
ապավինելով օտարներին, սխալվեցինք հույս ունենալով, որ թշնամին ներողամիտ եւ մեծահոգի կգտնվի։
Մենք դատապարտված ենք միայն ապրելով հաղթելու, քանի դեռ դասերը չենք
քաղել»:


Մանե Թանդիլյանն ընդգծեց՝ ուժեղ և կարող պետություն ստեղծելու գործում Ցեղասպանությունից հետո

ձևավորված մեծ Սփյուռքը ունեցել է անչափելի ներուժ, որը մենք, որպես պետություն, տարիներ շարունակ սխալ նպատակով ենք օգտագործել՝ակնկալելով հիմնականում նյութական աջակցություն և ոչինչ ավելին: Իր խոսքի վերջում նա հավելեց, որ մենք պարտական ենք ստեղծել այն ամուր պետությունը, որը թույլ չի տա, որ 1915թ. տեղի ունեցած ոճիրը երբևէ կրկնվի հայ ազգի նկատմամբ:


Սփյուռքի կարևորության մասին իր ելույթում խոսեց նաև ավստրալահայ հայրենադարձ Մասիս
Ինգիլիզյանը, որը ևս Ցեղասպանությունից փրկված գաղթականների ժառանգ է և տարիներ առաջ մշտական բնակություն է հաստատել Հայաստանում: Նա իր խոսքում նշեց, որ ժամանակն է եկել սփյուռքում ունեցած հայապահպան մոտեցումը վերաիմաստավորել և վերաձևակերպել: Հայերեն խոսելուց, հայի հետ ամուսնանալուց զատ, Մասիսը Սփյուռքին կոչ է անում հնարավորինս ակտիվացնել և մեծացնել կապը հայրենիքի հետ, ավելին՝ հետևել իր օրինակին և վերադառնալ ու ապրել Հայաստանում:


«Հայաստանը սիրելը դժվար չէ: Այո՛, կան դեռ շատ խնդիրներ հայրենիքում, սակայն դրանք լուծել կարող ենք միայն բոլորս միասին՝ համատեղ ուժերով»,-նշեց հայերնադարձը:


Անդրադառնալով գրքում զետեղված պատմությունները էկրանավորելու իր մոտիվացիային՝ ռեժիսոր Լիլիթ Մխիթարյանն էլ ասաց․ «Ֆիլմը չի լինելու որբանոցում մեծացած լալկան աղջիկների մասին, այն լինելու
է ուժեղ հայ կանանց պատմություն, որոնք, անցնելով ցեղասպանության ճանապարհը՝ մնացել են ուժեղ և չեն ընկրկել»:


Երեկոյին ելույթ ունեցավ նաև Հովհ. Թումանյանի տուն-թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանը, ով
պատմեց մեծ բանաստեղծի՝ հայ որբերին ապաստան տալու և Հայ դատի տարածման մեջ ունեցած ահռելի
հայրենանվեր գործի մասին։


«Արհավիրքի շրջանում, պատերազմական իրավիճակում, կազմակերպված գործելը քո վաղվա
հարատևության կարևորագույն գործիքն է,- նշեց նա՝ գրողի մասին խոսելիս, ապա հավելեց,-Թումանյանը
իր ազգի ոգին փրկելու կարիք ուներ»։