Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Անհնար է հաղթել եկեղեցու դեմ պայքարում, քանզի դա պայքար է ամբողջ հայ ժողովրդի դեմ, դա պայքար է աշխարհասփյուռ 10 միլիոն հայերի դեմ․ Իվետա Տոնոյան Idram-ն ու IDBank-ը՝ Career City Fest-ումՏաջիկստանի ԱԳՆ-ն ՌԴ դեսպանին բողոքի նոտա է հանձնել՝ տաջիկների իրավունքների «համատարած» ոտնահարման պատճառով Տավուշում բողոքի գործողություններն աստիճանաբար ընդարձակվում են Անսկզբունքայնության մաստեր-կլաս Նիկոլ Փաշինյանից Երբ կմեկնարկի դպրոցների ամառային արձակուրդները ՀայաՔվեն՝ միակողմանի զիջումների դեմ պայքարի առաջնագծումՄարսելի արքեպիսկոպոս կարդինալը ժամանել է Հայաստան Օդի ջերմաստիճանը զգալի կնվազի Հայաստանի տնտեսությունն աճում է, բայց վերարտահանման հաշվին Աշխարհի յոթ երկրներ էլեկտրականությունը ստանում են վերականգնվող աղբյուրներիցՄեր լուծումը՝ ձևավորել պայքարի միասնական ճակատ և սկսել կառավարության անվստահության գործընթացԶՊՄԿ-ն ծառատունկ է իրականացրել Վանեք բնակավայրում Թուրքիայում նորից երկրաշարժ է եղել Կարմրուկով պայմանավորված իրավիճակը Հայաստանում. ԱՆ Վթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է․ Արշակ Կարապետյան Գազանջատումներ. հայտնի են հասցեները Ամերիաբանկը CCF-ում ներկայացնում էր իր մշակույթն ու արժեքները, հնարավորությունները, ԿՍՊ ծրագրերն ու թվային փոխակերպման ճանապարհը Ֆասթ Բանկը մեկնարկել է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը Միհրան Պողոսյանի գլխավորած ՀՀՄ կուսակցությունը Մյասնիկյան պողոտայի երթևեկությունը կաթվածահար է արել«Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանըԱյսօր նշվում է Աշխատանքի անվտանգության միջազգային օրը. ԶՊՄԿ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոններըԿալինինգրադի մերձակայքում «արևային» վաֆլիների արտադրությունը սկսել է գործել ամբողջ հզորությամբ Բացվել է քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Միհրան Պողոսյանի գլխավորած՝ ՀՀՄ կուսակցության հայտարարությունը Խոշոր հարկատուների ցուցակը գուժում է ՀՀ տնտեսության փլուզման մասին. Նաիրի Սարգսյան ՀՀՄ-ն Երևանի և Գյումրիի բոլոր վարչական շրջաններում թռուցիկներ է փակցրել «Հայաստան-Արցախ» Համահայկական ֆորումին հայտագրված մասնակիցների առաջին խումբն այսօր մասնակցեց հարցազրույցի փուլին Իշխանությունը «օվերտոնի պատուհան» է բացում ադրբեջանական գազի համար. Նաիրի ՍարգսյանՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ կայացել է բազկամարտի հերթական համաուսումնական մրցաշարըԲաքվի բանտերում պահվող մեր հայրենակիցների վերաբերյալ նամակներ եմ ուղարկել Մեծ Յոթնյակի երկրների դեսպաններին․ Մանե ԹանդիլյանԵկեղեցու շնորհիվ է, որ մենք մնացել ենք որպես հայ. Գագիկ Ծառուկյան Այս մթերքն իջեցնում է արյան ճնշումը 24 ժամ ջուր չի լինիՉինական արևային մարտկոցներն օգտագործվում են որպես ցանկապատերՔաջարանի մշակույթի պալատում տեղի ունեցավ Հիշողության Ուժը պատկերագրքի շնորհանդեսը, որի համահովանավորներից է` ԶՊՄԿ-ն Տավուշցինե՛ր ջան, դուք ցույց տվեցիք, որ ձեր հողի տերն եք` երեկ հետ շպրտելով էդ վարչախմբի շներին Ոստիկանները քիչ առաջ ուժով բերման են ենթարկել ՀայաՔվեի անդամ Գրիգոր ԳրիգորյանինՊՆ-ն հորդորում է զերծ մնալ կեղծիք ու ապատեղեկատվություն տարածելուց և զինված ուժերը թիրախավորելուց ՀայաՔվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը Դեբետ գյուղի հատվածումԱհաբեկված ու ծեծված «Քաղաքացու օր» չի կարող լինել Ի՞նչ է սպասվում Ղազախստանում. Երևանը համաձայն է հանդիպմանը Փաշինյանը պատրաստ է գազ գնել նույնիսկ Ադրբեջանից՝ չհասկանալով դրա հետևանքները Օկուպացված Շուշիում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի է տուժելՀայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է. Արշակ Կարապետյան Բելգիան մինչև այս տարվա վերջ կարող է մի քանի F-16 տրամադրել Կիևին Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Սուրբ Խաչի երևման տոնը Հրդեհ՝ Վանաշեն գյուղում Փաշինյանն ական է դրել իր աթոռի տակ, նրան հեռացնելու համար կոլեկտիվ պատասխանատվություն է պետք
Մշակույթ

Աղջոց վանք՝ Հայաստանի հոգևոր դարպասները (լուսանկարներ)

Այլևս ՄԻ վճարեք հոսանքի համար, անցեք այս հղումով և իմացեք, թե ինչպես` https://4q5w.short.gy/tkKDJH

Հայաստանի ամենագեղատեսիլ վայրերից մեկում՝ Խոսրովի արգելոցում է թաքնված 13-րդ դարի հայ ճարտարապետության գոհարներից մեկը՝ Աղջոց վանքը։ Ըստ ավանդույթի, վանական համալիրի կառուցման տեղը դեռևս չորրորդ դարում ընտրել է Գրիգոր Լուսավորիչը, որի նախաձեռնությամբ կառուցվել է կանանց մենաստան՝ աղջիկների վանք, որն էլ հետագայում կոչվել է Աղջոց, Աղջկուց, Աղջսվանք և այլ՝ նույնարմատ անուններով։

Աղջոց վանքի մեր օրեր հասած  կառույցները՝ Սուրբ Ստեփանոսի եկեղեցին, Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին, գավիթը, վանականների շինությունները և այլն, թվագրվում են 13-րդ դարի սկզբին։ Սակայն վանական այդ համալիրն այսօր գտնվում է ողբերգական վիճակում։ Բնական և պատմական արհավիրքներն ավիրել են այն և կանգնեցրել վերջնական կործանման եզրին։

 

Հասարակական գործիչ Զինավոր Մեղրյանը, մի քանի օր առաջ անդրադառնալով Աղջոց վանքի ներկայիս վիճակին, գրել է, որ վանական այդ համալիրում կարելի է բազում հարցերի պատասխաններ գտնել՝ ո՞վ ենք մենք, որտեղի՞ց ենք գալիս, ի՞նչ ժառանգություն ունենք, ինչպե՞ս ենք վերաբերվում ինքներս մեզ… և այլն, և այլն։ Զարգացնելով միտքը՝ վերջինս փաստել է. «Պողոս-Պետրոս եկեղեցու մուտքի աջ և ձախ կողմերում երկու առաքյալների բարձրաքանդակներն են։ Հրաշալի պահպանված արվեստի գործ, որն ինձ մտորելու շատ մեծ նյութ տվեց։ Երբ կանգնում ես այդ քանդակների առջև, տպավորություն է, թե հենց այստեղ է գտնվում Հայաստանի մուտքը։ Հոգևոր Հայաստանի մուտքը։ Այո՛ ավիրված, այո՛ խոնարհված, բայց նաև շատ հարուստ, շքեղ, խորիմաստ ու խոստումնալից»։

Զինավոր Մեղրյանը նաև առաջարկել էր ճանաչողական այց կատարել Աղջոց վանք, որպեսզի հանրությունն ավելի լավ տեղեկանա իր հոգևոր-մշակութային ժառանգության և ճարտարապետական գոհարների մասին։

Աղջոց վանք այցելելու համար քաղաքացիներին անհրաժեշտ է «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի թույլտվությունը։ Իսկ լրագրողների այցի համար պահանջվել է նաև Շրջակա միջավայրի պահպանության նախարարության թույլտվությունը։ Պատճառը՝ վանական համալիրի աշխարհագրական դիրքն է՝ պետական արգելոց տանող ճանապարհի հատուկ պահպանվող հատվածը։

Գառնիի ձորում տեղակայված արգելոցի մուտքի մոտ մեզ դիմավորեցին ՊՈԱԿ-ի աշխատակիցները, որոնք նախապես զգուշացրեցին, որ վանք տանող ճանապարհը բարդ է ու երկարատև։ Զինվելով ջրի անհրաժեշտ պաշարներով, ինչպես նաև ստանալով արգելոցի աշխատակիցների անհրաժեշտ ցուցումները՝ տեղավորվեցինք «Խոսրովի անտառ» արգելոցի հատուկ նախապատրաստված մեքենաներում և ճանապարհվեցինք դեպի Աղջոց վանք։ Մոտ 45 րոպե տևեց լեռներով ու ձորերով անցնող մեր ճանապարհը։ Իրապես բարդ ճամփորդություն, որն էլ ավելի սաստիկ էր թվում ամռան վառող արևի պատճառով։ Սակայն, ինչպես ասում են, նպատակն արդարացնում է միջոցները։

Աղջոց վանք… Նույնիսկ խոնարհված այս վիճակում վանական համալիրն իր ամբողջ տեսքով պատմում էր նախկին փառքի, մեծության և կարևորության մասին։ Վանական համալիրը շրջապատված է բազում հին շինություններով, տապանաքարերով, խաչքրարերով ու հենց վանքի պատերից պոկված զարդանաշխ սրբատաշ քարերով։ Տեսարանն էլ աննկարագրելի է։ Անմիջապես վանքի դիմաց բացվում է Ազատ գետի կիրճը, իսկ հեռվում՝ լեռների ետևում, բիբլիական Արարատը։ Առաջին միտքը, որ այցելում է վանք հաճախած ուխտավորին, այն է, որ մեր նախնիները եկեղեցիներ ու վանքեր կառուցելու ճիշտ դիրք ընտրելու մեծագույն մասնագետներ էին։ Սրբատեղին ինքնին տրամադրում է աղոթքի ու մաքրության։ Դե իսկ Աղջոց վանքն այդ ամենի թագն ու պսակն է։

Աղջոց վանական համալիրը Զինավոր Մեղրյանի ուշադրության կենտրոնում է հայտնվել վաղուց, երբ արշավական է եղել ու զբաղվել սկաուտական աշխատանքով։ «Վերջին շրջանում անընդհատ գալիս եմ այդ գաղափարին, որ կա կառուցելու և կա վերակառուցելու ժամանակ։ Անընդհատ  մի միտք կար մեջս, որ մեր հայրենիքի համար հիմա մի շրջան է եկել, երբ ժամանակն է դադար վերցնել, մեր ժանգոտած զենքերը վերանորոգել, վերականգնել, վերաիմաստավորել՝ և՛ հոգևոր, և՛ նյութական, և՛ գաղափարական տեսակետից։ Մեր հայրենիքի, ժողովրդի համար հիմա մի պահ կանգնելու, մեր հաղթական անցյալը վերաիմաստավորելու և այդ անցյալից մեզ հասած ժառանգությունը վերականգնելու ժամանակն է»,- Աղջոց վանական համալիրում լրագրողների հետ զրույցում ասաց Զինավոր Մեղրյանը։

Աղջոց վանական համալիրը ներկայումս ընդգրկված է ԿԳՄՍ նախարարության կողմից պահպանվող հուշարձանների ցանկում։ Սակայն պահպանության նշաններ այնտեղ, ցավոք, չկան։ 13-րդ դարի վանական համալիրի միակ նորությունները Սուրբ Ստեփանոսի եկեղեցու մուտքի փայտյա դուռն ու տարբեր այցելուների կողմից վանքի պատերին իրենց անունների «անմահացման» հետքերն են։ Իսկ վանքի հարակից տարածքում կարելի է տեսնել նոր քանդակված խաչքարեր, որոնք նույնպես այստեղ են բերվել ուխտավորների կողմից։ Վանքը վերջնական կործանումից փրկելու համար շտապ վերանորոգման աշխատանքներ են պետք։ 

Լրագրողների հետ զրույցում Զինավոր Մեղրյանը խոսեց նաև այդ խնդրի կարևորության մասին՝ շեշտելով, որ դեպի Աղջոց վանք ճանաճողական այցելություն կազմակերպելով՝ ինքը նաև այդ խնդիրն է հետապնդել։ «Ես ու իմ ընկերները ցանկանում ենք ամեն ինչ անել, որպեսզի վանքը վերանորոգվի։ Հուսով եմ՝ մեր օրինակը վարակիչ կլինի նաև այլոց համար», - նշում է Մեղրյանը՝ ավելացնելով, որ խնդիրը փորձելու են քննարկել շահագրգիռ կառույցների, Հայ առաքելական սուրբ եկեղեցու, բարերարների և կարող այլ ուժերի հետ։

Հասարակական գործիչն այլընտրանք չի տեսնում․ վանական համալիրը պետք է վերականգնվի. իրավունք չունենք կորցնել անցյալից մեզ հասած այս հարուստ պատմական, մշակութային, հոգևոր ժառանգությունը։ Ժամանակի հրաշակերտ կառույցին մի հայացք նետելով՝ ակնհայտ է դառնում՝ բարդ ու դժվար աշխատանք է, բայց ցանկության ու ներդրումների դեպքում՝ իրականանալի։