Կոնֆերենցիաների լիգա. Արարատ-Արմենիան դուրս մնաց պայքարից
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 2-րդ փուլի պատասխան խաղում Հայաստանի փոխչեմպիոն «Արարատ-Արմենիան» մրցում է էստոնական «Պայդեի» հետ։ Հիմնական ու լրացուցիչ ժամանակում դարպասի գրավում տեղի չունեցավ:
Լրացուցիչ 30 րոպեների ընթացքում նույնպես դարպասի գրավում չեղավ և թիմերը հաղթողին պարզեցին 11 մետրանոց հարվածաշարերում, որտեղ ավելի դիպուկ էին էստոնական թիմի ֆուտբոլիստները: «Արարատ-Արմենիայի» կազմում վրիպեց Դուարտեն:
Հիշեցնենք, որ որակավորման 3-րդ փուլում խաղալու է բելգիական «Անդերլեխտի» հետ: