Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Վարչախումբը փորձում է խափանել հանրահավաքը Ո՞վ կդառնա Իրանի նոր նախագահ Խայտառակ պարզաբանում՝ արդարադատության նախարարությունից 23-ամյա երիտասարդի մոտ լիցքավորված ատրճանակ և թմրանյութ է հայտնաբերվել Սորոսական թեկնածուին ՔՊ-ականները հարցակոխ չեն անի Սամարղանդում և Ջիզախում TrinaTracker տեխնոլոգիաներով արևային կայանները միացվել են ցանցինԳեղարքունիքի և Կոտայքի մարզերում 24 ժամ ջուր չի լինի Սպիտակ տունը մտավախություն ունի, որ Իրանը կարող է ԱՄՆ-ին կամ Իսրայելին մեղադրել Ռաիսիի մահվան համար. Politico Եթե չենք ցանկանում, որպեսզի մեզնից յուրաքանչյուրին զրկեն տնից ու տեղից, պատվից ու ազատությունից, այս ամենին պետք է դիմադրենք, դիմադրենք անզիջում, և միաժամանակ խելքով. Ավետիք Չալաբյան Ազգերը, որոնք ընկնում են ճակատամարտում, նորից բարձրանում են, իսկ որոնք հանձնվում են՝ վերանում են. Արշակ Կարապետյան Ինչի՞ վրա են հույս դրել Հայաստանի այս պահի իշխանությունները. «Փաստ» Ինչի՞ համար է ոստիկանությունը, և կա՞ այն, արդյոք, որպես այդպիսին. «Փաստ» Հայաստանում «բարեփոխված ոստիկանը» հենց այս տեսքն ունի և հենց իրենց հրամանով է խաղաղ ցուցարարներին դաժանորեն ծեծում. Շաքե Իսայան «Պետք է կարողանալ այս շարժումն ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնել». «Փաստ» Համախմբման ու հասարակական հաշտության դժվար, բայց հուսադրող ճանապարհով. «Փաստ» Թանգարանը վերաբացվել է. ի՞նչ կարելի է տեսնել այնտեղ. «Փաստ» Ինչո՞ւ չեն ուզում գրանցել Արշակ Կարապետյանի հիմնադրած կուսակցությունը. «Փաստ» Մարտի են նետվել իշխանական ֆեյքերը, որոնք մեծացնում են Սրբազան շարժման հետ կապված նյութերի դիտումները. «Փաստ» Նման «փաստարկներով» վաղը-մյուս օրն ի՞նչ են հանձնելու. «Փաստ» Ֆասթ Բանկի աջակցությամբ վերանորոգվել են «Բոհեմ» թատրոնի ենթակառուցվածքները «Երևանի քաղաքապետի գավաթ» միջազգային մրցաշարին մասնակցել են Հայաստանի, Իտալիայի, ԱՄԷ-ի, Վրաստանի, Բելառուսի, Ռուսաստանի մարզիկները Ամերիաբանկի առևտրի ֆինանսավորման մրցանակների ցանկը համալրվել է ՎԶԵԲ-ի և ՄՖԿ-ի չորս հեղինակավոր մրցանակովԿիրանցի ճանապարհից բերման է ենթարկվել 14 քաղաքացի. ՆԳՆ «Կան մարդիկ ում ներկայությունը ժպտալու առիթ է». Էվա Խաչատրյանի լուսանկարները Արսեն Գուլամիրյանը մենամարտ կանցկացնի Երևանում Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Իրանի Իսլամական Հանրապետությանը այս ողբերգական աղետի կապակցությամբ. Գագիկ ԾառուկյանԿիրանցում իրավիճակը լարված է, ոստիկանությունն անցավ գործողությունների․ Տեսանյութ Փաշինյանի միակ հույսը ոստիկանությունն է, որը նույնպես տեղի է տալու. Մենուա ՍողոմոնյանՍևանա լճի մակարդակը բարձրացել է 5 սմ-ով Հայտնի է Ռաիսիի ու Աբդոլլահիանի հուղարկավորության օրը Խորին ցավակցություններս եմ հայտնում բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարությանը և ժողովրդին. Մանե ԹանդիլյանԻ՞նչ կփոխի Իրանի նախագահի մաhը տարածաշրջանում «ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո-2024»-ին ԶՊՄԿ-ի տաղավարի այցելուներն այսուհետ նորովի հայացքով կնայեն հանքարդյունաբերությանը Հայաստանի շահը վաղուց արդեն վաճառքի է հանված և նույնիսկ ունի գնորդ, որի անունը Ալիև է. Արմեն ՄանվելյանՓրկարարները նույնականացրել են Իրանի նախագահի կործանված ուղղաթիռի զոհերի դիերը Իրանի համար այս դժվարին պահին մենք մեր բարեկամ ժողովրդի կողքին ենքՆիկոլականների վախը գնալով խորանում է Ի՞նչ է ուզում ասել Փաշինյանը՝ պետական եկամուտները նույնացնելով. Նաիրի Սարգսյան Եվրոպայում խոշորագույն արևային էլեկտրակայանը կառուցելու են ԺիրոնդայումԻրանի նախագահի մահը ծանր հետևանքներ կունենա տարածաշրջանի համար Վարչախումբը փորձում է ականապատել ընդդիմադիր շարժումը Ամիօ բանկը ԿՍՊ ծրագրի շրջանակներում ստորագրել է հուշագիր ԿԳՄՍ նախարարության հետ Rocket Line թվային ապառիկը՝ արդեն 60 ամսով․ Idram և IDBank «ՀայաՔվեի» անդամներն ուղեկցում են Սրբազան հորըՋուր չի լինի Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ՝ ավտոշարասյունը Երևանից շարժվել է Կիրանց Զվերևը՝ Հռոմի մրցաշարի հաղթող «Ֆասթ Շիֆթ»-ը քննարկում է կազմակերպել ֆինանսական գրագիտության թեմայով Արդարադատության նախարարությունն ի դեմս գործող վարչախմբի փորձում է խափանել «Համահայկական ճակատ» կուսակցության գրանցումը Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա
Տարածաշրջան

Թեհրանը մտահոգված է Ադրբեջանում Իսրայելի ներկայությամբ

Արցախյան 44 օրյա պատերազմի արդյունքները լրջորեն փոխեցին Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական հավասարակշռությունը և հանգեցրին տարածաշրջանում ուժերի վերակազմավորման։ 2010-ականներին թվում էր, թե Բաքուն և Թեհրանը երկար տարիների անվստահությունից հետո վերջապես լիարժեք համագործակցության հիմք են դրել։ Սակայն վերջին պատերազմը խառնեց բոլոր խաղաթղթերը:

Ադրբեջանա-թուրքական դաշինքի արագ ամրապնդումը, թուրքական և իսրայելական զինատեսակների հայտնվելը Իրանի հետ հյուսիսային սահմանին իրանական կողմի համար մտահոգությունների տեղիք տվեցին: Թեհրանը մտահոգված է Ադրբեջանում Իսրայելի ներկայությամբ և տարածաշրջանում Թուրքիայի դիրքերի ամրապնդմամբ։ Այս ամենին գումարվեցին նաև հայ-իրանական սահմանի անխափան գործունեության խոչընդոտումը:

Հարաբերությունների «կարգավորման» նպատակով 2022թ. հուլիսի 4-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը պաշտոնական այցով մեկնեց Իրան: Վերջինս հանդիպումներ ունեցավ ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռաիսիի, արտաքին գործերի նախարար Ամիր Աբդոլահիանի և Խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի հետ: Ջ. Բայրամովի այցի արդյունքներն ամփոփվեցին Իրանի արտգործնախարարի հետ համատեղ մամլո ասուլիսի ընթացքում, որում նշվել էր, որ Իրանն ու Ադրբեջանը երկկողմ հարաբերություններում հաղթահարել են թյուրիմացությունների փուլը։

Թեպետ կողմերը հայտարարում են երկու երկրների միջև առկա քաղաքական տարաձայնությունների հաղթահարման մասին, սակայն ներկայումս Իրանի և Ադրբեջանի միջև առկա են խորքային խնդիրներ, որոնց մասին, թեպետ կողմերը հաճախ չեն բարձրաձայնում, բայց ակնհայտ է, որ կարճաժամկետ հեռանկարում դրանց հաղթահարումը գրեթե անհնար է: Այն է՝

1. Իսրայելական տնտեսական և անվտանգային ներկայությունը Ադրբեջանում: Իսրայելական ընկերությունները մասնակցում են Արցախյան երրորդ պատերազմից հետո բռնազավթված տարածքներում տարբեր նախագծերի իրականացմանը: Իսրայելը զգալի մեծացրել է ներգրավվածությունը Ադրբեջանի գյուղատնտեսական ոլորտում: Օրեր առաջ Ադրբեջանը և Իսրայելը կիբերանվտանգության ոլորտում համագործակցության վերաբերյալ համատեղ հուշագիր ստորագրեցին և այլն: Հատկանշական է, որ Ջ. Բայրամովի հետ հանդիպման ընթացքում և՛ Իրանի նախագահը, և՛ արտաքին գործերի նախարարը, և թե՛ Խորհրդարանի նախագահը նշել էին, որ Ադրբեջանում Իսրայելի ներկայությունը վտանգ է ներկայացնում ազգային անվտանգությանը: Բացի այդ, վերջերս Աշխաբադում կայացած հանդիպման ժամանակ, անդրադառնալով վերնոշյալին, Իրանի նախագահը Իլհամ Ալիևին մտահոգություն հայտնել՝ նշելով, որ Ադրբեջանում դրա ազդեցության մեծացումը տարածաշրջանային ապակայունացնող գործոն է:

2. Ադրբեջանի վարած կրոնական քաղաքականությունը, այն է՝ սահմանափակումներ և ճնշումներ շիայական գործիչների նկատմամբ: Մասնավորապես, ճնշումների են ենթարկվում են «Մուսուլմանական միասնության շարժման» անդամները՝ Թալեհ Բաղերզադեի գլխավորությամբ: Իրանական կողմից հեգևորականները պարբերաբար հանդես են գալիս հայտարարություններով, որոնցում մտահոգություն են հայտնում Ադրբեջանում շիա հավատացյալների նկատմամբ իրականացվող քաղաքականության վերաբերյալ:

Ադրբեջանում թուրքական ազդեցության մեծացումը և դրա աշխարհաքաղաքական ձգտումները: Մասնավորապես, Թուրքիան խիստ շահագրգռված է Զանգեզուրի միջանցքի բացմամբ և տրանսպորտային այլ միջոցների շահագործմամբ: Բացի այդ, Թուրքիան ձգտում է ելք ունենալ դեպի Կասպից ծով, իսկ դրա իրականացման դեպում, բնականաբար, Իրանը դուրս կմնա տարածաշրջանային որոշակի գործընթացներից:

Ամեն դեպքում ակնհայտ է, որ իրանական և ադրբեջանական կողմերի միջև լարվածության որոշակի մակարդակը մոտ ապագայում ևս կպահպանվի։ Միևնույն ժամանակ, դժվար է խոսել բացահայտ առճակատման կամ սահմանային բախման մասին։