Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Համախմբման ու հասարակական հաշտության դժվար, բայց հուսադրող ճանապարհով. «Փաստ» Թանգարանը վերաբացվել է. ի՞նչ կարելի է տեսնել այնտեղ. «Փաստ» Ինչո՞ւ չեն ուզում գրանցել Արշակ Կարապետյանի հիմնադրած կուսակցությունը. «Փաստ» Մարտի են նետվել իշխանական ֆեյքերը, որոնք մեծացնում են Սրբազան շարժման հետ կապված նյութերի դիտումները. «Փաստ» Նման «փաստարկներով» վաղը-մյուս օրն ի՞նչ են հանձնելու. «Փաստ» Ֆասթ Բանկի աջակցությամբ վերանորոգվել են «Բոհեմ» թատրոնի ենթակառուցվածքները «Երևանի քաղաքապետի գավաթ» միջազգային մրցաշարին մասնակցել են Հայաստանի, Իտալիայի, ԱՄԷ-ի, Վրաստանի, Բելառուսի, Ռուսաստանի մարզիկները Ամերիաբանկի առևտրի ֆինանսավորման մրցանակների ցանկը համալրվել է ՎԶԵԲ-ի և ՄՖԿ-ի չորս հեղինակավոր մրցանակովԿիրանցի ճանապարհից բերման է ենթարկվել 14 քաղաքացի. ՆԳՆ «Կան մարդիկ ում ներկայությունը ժպտալու առիթ է». Էվա Խաչատրյանի լուսանկարները Արսեն Գուլամիրյանը մենամարտ կանցկացնի Երևանում Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Իրանի Իսլամական Հանրապետությանը այս ողբերգական աղետի կապակցությամբ. Գագիկ ԾառուկյանԿիրանցում իրավիճակը լարված է, ոստիկանությունն անցավ գործողությունների․ Տեսանյութ Փաշինյանի միակ հույսը ոստիկանությունն է, որը նույնպես տեղի է տալու. Մենուա ՍողոմոնյանՍևանա լճի մակարդակը բարձրացել է 5 սմ-ով Հայտնի է Ռաիսիի ու Աբդոլլահիանի հուղարկավորության օրը Խորին ցավակցություններս եմ հայտնում բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարությանը և ժողովրդին. Մանե ԹանդիլյանԻ՞նչ կփոխի Իրանի նախագահի մաhը տարածաշրջանում «ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո-2024»-ին ԶՊՄԿ-ի տաղավարի այցելուներն այսուհետ նորովի հայացքով կնայեն հանքարդյունաբերությանը Հայաստանի շահը վաղուց արդեն վաճառքի է հանված և նույնիսկ ունի գնորդ, որի անունը Ալիև է. Արմեն ՄանվելյանՓրկարարները նույնականացրել են Իրանի նախագահի կործանված ուղղաթիռի զոհերի դիերը Իրանի համար այս դժվարին պահին մենք մեր բարեկամ ժողովրդի կողքին ենքՆիկոլականների վախը գնալով խորանում է Ի՞նչ է ուզում ասել Փաշինյանը՝ պետական եկամուտները նույնացնելով. Նաիրի Սարգսյան Եվրոպայում խոշորագույն արևային էլեկտրակայանը կառուցելու են ԺիրոնդայումԻրանի նախագահի մահը ծանր հետևանքներ կունենա տարածաշրջանի համար Վարչախումբը փորձում է ականապատել ընդդիմադիր շարժումը Ամիօ բանկը ԿՍՊ ծրագրի շրջանակներում ստորագրել է հուշագիր ԿԳՄՍ նախարարության հետ Rocket Line թվային ապառիկը՝ արդեն 60 ամսով․ Idram և IDBank «ՀայաՔվեի» անդամներն ուղեկցում են Սրբազան հորըՋուր չի լինի Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ՝ ավտոշարասյունը Երևանից շարժվել է Կիրանց Զվերևը՝ Հռոմի մրցաշարի հաղթող «Ֆասթ Շիֆթ»-ը քննարկում է կազմակերպել ֆինանսական գրագիտության թեմայով Արդարադատության նախարարությունն ի դեմս գործող վարչախմբի փորձում է խափանել «Համահայկական ճակատ» կուսակցության գրանցումը Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա Տարադրամի փոխարժեքները մայիսի 20-ին Այսօր տեղի ունեցավ 88 սուպերմարկետների ցանցի 6֊րդ մասնաճյուղի բացումը ք. Երևան, Նոր Նորք Ջուղայի 2 հասցեումՄանրամասներ. Արշակ Կարապետյանի կուսակցությունը չեն գրանցում Նյու Յորքում կայանատեղին կդառնա հսկա արևային էլեկտրակայան, այն կարտադրի 12 ՄՎտ էներգիա Ինչպե՞ս անիմաստ բարձրացնել Ադրբեջանի կշիռը Բագրատ Սրբազանը մեկ կաթսայում է հավաքում բոլոր ընդդիմադիրներին «Այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց»․ ավարտվեց Բագրատ Սրբազանի հանդիպումը պահեստազորի սպաների հետ Ո՞վ եք դուք՝ պարո՞ն, թե տիկի՞ն վարչապետ. Արշակ Կարապետյան ԱՄՆ-ում վատ եղանակի պատճառով` 7 մարդ է մահացել Մայիսի 26-ին կունենանք կարևոր հանրահավաք. Բագրատ Սրբազան Վարչախումբը վախենում է պատասխանել Լուկաշենկոյի հակահայ ելույթներին Ո՞վ եք դուք, հայտարարեք ձեր հավատքը՝ հասկանանք, քրիստոնյա ե՞ք, թե ոչ, ասեք՝ տիկին ե՞ք, թե պարոն. Արշակ Կարապետյան Սև ծովում Տանզանիայի դրոշով նավ է խորտակվել Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. վերաբացվեց Կապի թանգարանը
Մշակույթ

Մշակույթը՝ սահմանին. Նոյեմբերյանի «Սինկոպա» վոկալ համույթը ճանապարհեց առաջին շրջանավարտներին

Նոյեմբերյանի Քաղաքային գրադարանում այսօր տոնական մթնոլորտ էր. «Սինկոպա» վոկալ համույթը դեպի մեծ բեմեր ճանապարհեց առաջին շրջանավարտներին՝ Արփի Ապրիկյանին և Արեն Վերանյանին:

«Սինկոպա»-ն Նոյեմբերյանի Մշակույթի կենտրոնում սկսել է գործել 2018 թվականից.

«Քանի որ Նոյեմբերյանի երաժշտական դպրոցում համայնքի երեխաները էստրադային բաժնում սովորելու հնարավորություն չունեին, մենք որոշեցինք կենտրոնում ստեղծել խումբ, որտեղ բացի դասական և հայկական ժողովրդական ժանրերից երեխաները կարող են նաև այլ ժանրեր ուսումնասիրել: 

Վոկալ խմբի ստեղծումից մի քանի ամիս անց՝ երգի միջազգային օրը, մեր կենտրոնում հյուրընկալել էինք էստրադային երգչուհի Լիդուշիկին, և հենց համերգի ընթացքում էլ ծնվեց խմբի անունը՝ «Սինկոպա», որը երաժշտական ռիթմիկ պատկեր է»,- 1or.am-ի հետ զրույցում պատմում է Նոյեմբերյանի Մշակույթի կենտրոնի տնօրեն Սոնյա Զուրաբյանը:

Վոկալ համույթը ղեկավարում է Սոնա Ղարդյանը, ով իր աշխատանքն սկսեց 4 սաների հետ և ընդամենը 1-2 ամսում ընդլայնեց խումբը՝ սաների թիվը հասցնելով 24-ի.

«Այս շրջանավարտներն արդեն 9-10 տարի ինձ հետ են, կարելի է ասել՝ իմ կարիերայի առաջին օրվանից ինձ հետ են՝ մինչ օրս: Իրար հետ շատ երկար ճանապարհ ենք անցել, շատ բաների ենք հասել, երգել ենք Հայաստանի տարբեր բեմերում, արժանացել ենք բազմաթիվ մրցանակների: Այս պահին էլ իրենց հետ մրցույթի ենք մասնակցում: Երկու շրջանավարտներն էլ որոշել են ուսումն այս ուղղությամբ շարունակել, զբաղվել երգով, և ինձ համար շատ կարևոր է, որ իմ սաներն ուզում են նմանվել ինձ»,- մեզ հետ զրույցում նշեց Սոնա Ղարդյանը:

Շրջանավարտներից Արփին իր ապագան այլ կերպ չի պատկերացնում, հաստատ որոշել է՝ երգչուհի է դառնալու.

«Երգի խումբն, իրականում, ինձ շատ բան է տվել: Ես մանկուց երազել եմ այս բնագավառում հայտնվելու մասին, փոքրուց երգում եմ: Ուզում եմ ուսումս շարունակել Երևանում՝ Մանկավարժական համալսարանում: Չգիտեմ՝ համալսարանն ավարտելուց հետո ինչ առաջընթաց կունենամ, բայց երգի խմբում ձեռք բերած փորձն ու գիտելիքները հաստատ ամբողջ կյանքի համար են»: 

Մարիամ Նալբանդյան