Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Քավության նոխազի փնտրտուքներով ՃՏՊ Երևան-Երասխ ավտոճանապարհին Ինչո՞ւ է նյարդայնանում վարչախումբը Պահանջում ենք պատասխանատվության ենթարկել ապօրինի գործընթացի մասնակիցներին Ուզբեկստանում բնակչությունը տանիքից արևային էներգիա է վաճառումՊուտինի թափանցիկ ակնարկը. Հարևանների հետ նոր հարաբերություններ Կոչս մեր լուսավոր երեխաներին մեկն է՝ միայն Հայաստանում, իրենց մայր հողի վրա են իրենց հզոր զգալու, ամենակարևորը՝ հավատն է սեփական ուժերի հանդեպ. Գագիկ ԾառուկյանՍրբազան շարժումը դատապարտված է հաջողության հասնելու, հակառակ դեպքում 1915 թվականի կրկնությունը ուրվագծվելու է մեր աչքի առաջ ու լինելու է էլ ավելի դաժան. Արմեն Մանվելյան«ՀայաՔվեն» հանցագործության մասին հաղորդում է ներկայացնում գլխավոր դատախազությունԳ. Զաքարյան. Կապիտալի շուկայի զարգացումը կարևորագույն նշանակություն ունի տնտեսության զարգացման համար Ucom-ի գլխավոր տնօրենը մասնակցել է Բարձր տեխնոլոգիաների զարգացմանը նվիրված միջոցառմանը Հրաժարվել է պետք՝ կհրաժարվեմ․ Բագրատ Սրբազանը՝ Կանադայի քաղաքացիության մասին Ոստիկանությանը հրահանգվել է կոշտ արձագանքել ցուցարարներին Երևանում կտեղադրվի Երվանդ Մանարյանի բրոնզե արձանը Ոստիկաններն էլ են ուզում միանալ. Սրբազան Այդ մարդիկ չեն հասկանում հայրենիքն ինչ է. Արշակ Կարապետյան Ավարտվեց «Հայաստան-Արցախ» համահայկական երիտասարդական առաջին եռօրյա ֆորումը, որին մասնակցում էր շուրջ 200 երիտասարդ Արցախից և Հայաստանից. Գագիկ Ծառուկյան Ատելությունն ատելություն է ծնում, բայց հաղթահարելի է, եթե նպատակներն ազնիվ են ու արդար. Աննա Կոստանյան ԵՊՀ դասախոս Մենուա Սողոմոնյանը հայտարարեց գործադուլ , որպեսզի իր դասերին բացակա ուսանողների բացակաները չհաշվեն «Հայոց Ազգային հպարտության տրիբունալը» կդառնա աշխարհի երկրների համար նախադեպային իրավունքի մեխանիզմ․ Արշակ Կարապետյան Իշխանությունը վերածվել է սպառված, ամորֆ, բայց երկրի ու ժողովրդի համար վտանգավոր մարմնի. «Փաստ» Առաջին անգամ Հայաստանի ղեկավարին մեղադրում են Հայոց ցեղասպանության ժխտման արշավին աջակցելու մեջ. «Փաստ» «Պետության կործանումը կանխելու համար առաջին կարևոր քայլը պետք լինի իշխանափոխությունը. իրապարակում հնչած ուղերձները շատ կարևոր ու հստակ էին». «Փաստ» Անհամեմատելի մթնոլորտ ու բովանդակություն. «Փաստ» Հիմա էլ է «արյան գետեր» պահանջե՞լ. «Փաստ» «ՀայաՔվեն» հանցագործության մասին հաղորդում կներկայացնի դատախազություն՝ կապված տավուշյան «սահմանազատման» հետ. «Փաստ» Խաչիկ Ասրյանն էլ առաջարկում է Արշակ Կարապետյանի թեկնածությունը. «Փաստ» Նիկոլ Փաշինյանի անվան խմբակցության պատգամավորները՝ երեք «քարի» արանքում. «Փաստ» Ժամանակակից հանքային տեխնիկան առավել հարմար է շահագործել, հեշտ է կառավարվում, դրան զուգահեռ, սակայն, աշխատանքի նկատմամբ պատասխանատվությունդ չի նվազում. ԶՊՄԿ աշխատակից՝ Արմեն Արշակյան «Տեղ ասեմ արի արա». բիրտ ուժ կիրառող ոստիկանի կինը «բազար» է սարքել հրապարակման տակ 2024-ին Հայաստանում կարմրուկի 399 դեպք է գրանցվել. 4-ը հոսպիտալացված են Ակնթարթային փոխանցումներ դեպի ՌԴ և ՌԴ-ից Հայաստան` հեռախոսահամարի միջոցով Հարյուրավոր քաղաքացիներ փակել են Երևան-Սևան մայրուղին, ոստիկաններն ուժ են կիրառել (տեսանյութ) «Սուրբ նահատակ Բոնիֆատիոս» հիմնադրամի հետ գործակցության արդյունքում Բարդուղիմեոս առաքյալի մասունքները իրենց հանգրվանը կգտնեն Աբովյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում3 ոսկե, 8 արծաթե և 7 բրոնզե մեդալ՝ սամբոյի Եվրոպայի պատանիների, երիտասարդների և մեծահասակների առաջնությունից Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով ԱՄՆ-ում արևային էներգիան աճում է կտրուկ տեմպերովՓաշինյանին մեղադրում են Հայոց ցեղասպանությունը ժխտող թեզեր տարածելու մեջ Հրանտ Հակոբյան. ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցությունը համահունչ է Բանկի որդեգրած ռազմավարությանը «Համահայկական ճակատ» շարժման ղեկավարը ներկայացնում է ուժային կառույցներում տիրող մթնոլորտի մասին Քննարկում ենք ՀԱՄԱՍ-ի առաջնորդներին արտաքսելու հարցը. Նեթանյահու Ի՛նչ ամոթ կլիներ, եթե սա պաշտպաներ եկեղեցուն (լուսանկար). Գագիկ ՀամբարյանՀասարակության մի զգալի հատվածի համար այս վարչապետն արդեն չկա և այս միտումն արագորեն տարածվելու է. Վահե Հովհաննիսյան Ոստիկանության բաժնից ՀՀՄ կուսակցության անդամը շտապ տեղափոխվել է հիվանդանոց Քիչ առաջ Ոստիկանության Մաշտոցի բաժին շտապ օգնության մեքենանաներ են կանչվել. ՀՀՄ ՀՀՄ կուսակցության անդամներից մի քանիսը մարմնական վնասվածքներ են ստացել «Չէին նկատել, որ հոգևորական եմ»․ ոստիկանները փորձել են սարկավագի բերման ենթարկել Պուտինն ամրապնդում է իր դիրքերը. Շոյգուին զրկեցին նախարարի պաշտոնից Կոչ ենք անում շարունակել հայ-ադրբեջանական սահմանազատումն ապրիլի 19-ի արձանագրության սկզբունքների հիման վրա. Ֆրանսիայի ԱԳՆ Ո՞վ պետք է լինի Հայաստանի հաջորդ Վարչապետը
Իրավունք

Եթե Փաշինյանը Ռոբերտ Քոչարյանի գործողության համար պատժվեր, Ավետիք Չալաբյանի նկատմամբ այդպիսի լկտիություն իրեն թույլ չէր տա

Օրերս դատավոր Արմեն Շիրոյանը հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանի խափանման միջոցը փոփոխելու համար ներկայացված միջնորդությունների քննության նիստը հետաձգեց՝ նշանակելով հուլիսի 21-ին:

Չալաբյանի երկամսյա կալանքի ժամկետը լրանում է հուլիսի 12-ին, վերջինիս փաստաբանական խումբը պնդում է՝ հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող նոր քրեական օրենսգրքով այն հոդվածը, որով մեղադրանք է առաջադրվել Չալաբյանին, այլևս չի գործելու, բայց իշխանություններն ամեն ինչ անում են՝ վերջինիս հնարավորինս երկար ժամանակով անազատության մեջ պահելու համար:

Որո՞նք են դրդապատճառները, ինչի՞ց են վախենում իշխանությունները, 1or.am-ը փորձել է պարզել Շիրակի պետական համալսարանի Կառավարման ամբիոնի դասախոս Արթուր Համբարձումյանի հետ զրույցում.

«Ընդունված է ասել, որ Ավետիք Չալաբյանը, Արմեն Գրիգորյանը և մյուսները քաղաքական բանտարկյալներ են: Ես կտրուկ համաձայն չեմ այս ձևակերպման հետ, որովհետև քաղաքական բանտարկյալ ունենալու համար նախ պետք է ունենալ քաղաքական իշխանություն, որը, քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, կալանավորում կամ կալանավորել է տալիս այս կամ այն մարդկանց: Հայաստանի Հանրապետությունում վաղուց չկա քաղաքական իշխանություն, և երկիրը քաոսի վերածվելուց փրկում է բյուրոկրատական համակարգը: Սա ոչ թե էմոցիոնալ քաղաքական պնդում է, այլ փաստերի ուղիղ արձանագրում: Հայաստանում քաղաքական վակուումը փորձում են լրացնել որոշակի ազդեցություն ունեցող քաղաքական խմբեր և այդ խմբերը ձերբակալել և կալանավորել են տալիս բոլոր այն մարդկանց, ում գործունեությունն այս պահին իրենց թվում են անհարմար: Այդ որոշումը կայացնելու վրա կարող են ազդել նաև այլ գործոններ: Օրինակ, Փաշինյանը կարող էր խմած լինել Չալաբյանի, Գրիգորյանի կամ մեկ այլ մարդու խոսքը լսելիս և այդպիսի հրահանգ տալ իր իրավապահ համակարգի ներկայացուցիչներին: 

Համբարձումյանի խոսքով՝ Փաշինյանը մարդկանց կալանավորելն օգտագործում է որպես պատժելու միջոց.

«Բանակում կա, այսպես կոչված, «գաուբվախտի» ինստիտուտ: Առանց մեղքն ապացուցելու, առանց դատական համակարգի միջամտության զինվորին տանում են «գաուբվախտ», որտեղ նրան կարող են պահել մի որոշ ժամանակ, այնուհետև բաց թողնել: Դրա համար որևէ հրամանատար պատասխանատվության չի ենթարկվում: Հիմա Նիկոլ Փաշինյանին ինչ բերել են ՀՀ-ում ֆորմալ իշխանության, նա գործում է այդպես: Նա այդպես վարվեց և Ռոբերտ Քոչարյանի հետ ու մնաց անպատիժ: Եթե ինքն այդ գործողության համար պատժվեր, հետագայում Ավետիք Չալաբյանի և մյուսների նկատմամբ այդպիսի լկտիություն և սանձարձակություն իրեն թույլ չէր տա: 

Եթե հիշում եք, 2019 թվականի սկզբին բանտում լրագրող մահացավ, ում կալանավորել էին Փաշինյանի համար ոչ հարմար հրապարակումներ անելու համար: Լրագրողը հացադուլ էր հայտարարել և մահացավ՝ նույնիսկ մեղքը չապացուցված: Այսինքն՝ այն ինչ տեղի է ունենում ընդդիմադիրների հետ, բացահայտ այլանդակություն է, որը քաղաքականության և իրավական համակարգի հետ առհասարակ որևէ առնչություն չունի, և այս ամենը շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ այս մարդը ՀՀ-ում ունի ազդեցություն, քանի դեռ նրա հրահանգները կատարում են իրավապահ համակարգի ներկայացուցիչները»:

Մարիամ Նալբանդյան