Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Փաշինյանի հեռացումից հետո ով էլ գա իշխանության, ծանրագույն բեռի տակ է մտնելու. «Փաստ» Հանձնարարված է աջուձախ «չնայել». տնից՝ գործի, գործից՝ տուն. «Փաստ» Ի՞նչ կարծիք ունի Հովիկ Աբրահամյանը Սրբազան շարժման մասին. «Փաստ» Տրուֆալդինոն Հայաստանից. «Փաստ» Վաղն էլ կասեն չպետք է ձեզ հայ անվանեք, մնաց մի քայլ. Ա. Կարապետյան Այս շարժմանը դեմ խոսում են Փաշինյանը, Բաքուն և Անկարան․ Արմեն ՄանվելյանFastex տեխնոլոգիական 8-րդ հանդիպման ընթացքում խոսել են կրիպտոփոխանակման հարթակներից (լուսանկարներ, տեսանյութ)Այսօր առանցքային օր է, սպասում ենք տեղեկությունների․ Բագրատ Սրբազան Դիրքեր առանց մեկ կրակոցի. հարձակումը չի կարելի հեշտացնել․ Նաիրի Սարգսյան AMIO Mobile բանկինգը այսուհետ կունենա նոր հնարավորություն Ոստիկանները սրճարաններից հեռացնում են նստած մարդկանց, թույլ չեն տալիս, որ սպասարկեն Հայաստան-Արցախ երիտասարդական ֆորումի երկրորդ օրվա բանախոսներն ու անակնկալները Սպասվում է անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով, ապա նույնքան կնվազի Որևէ մեկը իրավասու չէ միանձնյա փոփոխելու ՀՀ սահմանները. Ավետիք ՉալաբյանՏեղի է ունենում ՀՀ իշխանության տարածքի նվիրատվություն. Մենուա ՍողոմոնյանԱրևային էներգետիկան հանգեցնում է արծաթի պահանջարկի կտրուկ աճիՌուսաստանը կոշտացնում է հռետորաբանությունը Սատարո՛ւմ ենք «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը. Ռուսաստանի հայերի միության հայտարարությունը Մի դրամի ուժը ամփոփում է Դասավանդիր Հայաստանի հետ երկամյա ծրագիրը ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնել է հեռախոսահամարով միջազգային փոխանցումների հնարավորությունները Քրիստոնեական հավատքը հայոց պետականության կարևորագույն հիմքերից մեկն է. Արշակ Կարապետյան Էրդողանը գիշերն արտակարգ հանդիպում է հրավիրել․ նոր հեղաշրջման սպառնալիք կա ԱԱԾ-ն ու դատախազությունը սպասում են Մանչեսթեր Սիթին կարող է ԱՊԼ-ում անընդմեջ չեմպիոնությունների քանակով ռեկորդ սահմանել Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման ամենամեծ շահառուն պետք է դառնա ՔՊ-ն, հենց իրենք պետք է վախենան այս շարժման տապալումից․ Վահե Հովհաննիսյան Փաշինյանին Դանիայում ծանր փորձություն է սպասվել Ամուր ընտանիքի հիման վրա է ձևավորվում ուժեղ պետությունը. Նաիրի Սարգսյանի շնորհավորանքը Հայաստանը բռնել է բռնապետության ճամփան. Արշակ Կարապետյան Արտակարգ դեպք՝ Արարատում. «BMW»-ն բախվել է գազախողովակին, ապա բնակչի շինության պատին, վիրավորներ կան Թրամփի օդանավը Ֆլորիդայում բախվել է մեկ այլ ինքնաթիռի Աստված իր սուրբ կառույցի սպասավորներից լավագույնին իր կամքով ուղղորդել է, որպեսզի վերջապես Հայաստան աշխարհում վերջ տրվի երկպառակությանը և քաղաքական սոդոմին. ԿամենդատյանԿիրանցի մի մասը հանձնվում է Ադրբեջանին. սա հանցագործության մասին հաղորդում է. Չալաբյան Քավության նոխազի փնտրտուքներով ՃՏՊ Երևան-Երասխ ավտոճանապարհին Ինչո՞ւ է նյարդայնանում վարչախումբը Պահանջում ենք պատասխանատվության ենթարկել ապօրինի գործընթացի մասնակիցներին Ուզբեկստանում բնակչությունը տանիքից արևային էներգիա է վաճառումՊուտինի թափանցիկ ակնարկը. Հարևանների հետ նոր հարաբերություններ Կոչս մեր լուսավոր երեխաներին մեկն է՝ միայն Հայաստանում, իրենց մայր հողի վրա են իրենց հզոր զգալու, ամենակարևորը՝ հավատն է սեփական ուժերի հանդեպ. Գագիկ ԾառուկյանՍրբազան շարժումը դատապարտված է հաջողության հասնելու, հակառակ դեպքում 1915 թվականի կրկնությունը ուրվագծվելու է մեր աչքի առաջ ու լինելու է էլ ավելի դաժան. Արմեն Մանվելյան«ՀայաՔվեն» հանցագործության մասին հաղորդում է ներկայացնում գլխավոր դատախազությունԳ. Զաքարյան. Կապիտալի շուկայի զարգացումը կարևորագույն նշանակություն ունի տնտեսության զարգացման համար Ucom-ի գլխավոր տնօրենը մասնակցել է Բարձր տեխնոլոգիաների զարգացմանը նվիրված միջոցառմանը Հրաժարվել է պետք՝ կհրաժարվեմ․ Բագրատ Սրբազանը՝ Կանադայի քաղաքացիության մասին Ոստիկանությանը հրահանգվել է կոշտ արձագանքել ցուցարարներին Երևանում կտեղադրվի Երվանդ Մանարյանի բրոնզե արձանը Ոստիկաններն էլ են ուզում միանալ. Սրբազան Այդ մարդիկ չեն հասկանում հայրենիքն ինչ է. Արշակ Կարապետյան Ավարտվեց «Հայաստան-Արցախ» համահայկական երիտասարդական առաջին եռօրյա ֆորումը, որին մասնակցում էր շուրջ 200 երիտասարդ Արցախից և Հայաստանից. Գագիկ Ծառուկյան Ատելությունն ատելություն է ծնում, բայց հաղթահարելի է, եթե նպատակներն ազնիվ են ու արդար. Աննա Կոստանյան
Մշակույթ

Հիասթափված եմ միջազգային հանրության արձագանքից. Արցախի թեմի առաջնորդը Եկեղեցիների համաշխարհային խորհրդի պատվիրակությանն է ներկայացրել իրավիճակը ԼՂ-ում

Եկեղեցիների համաշխարհային խորհրդի (ԵՀԽ) հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի հրավերով Հայաստանում գտնվող  ԵՀԽ պատվիրակությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպել է Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հետ:

Ինչպես հայտնում են Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան Կլոր սեղան բարեգործական հիմնադրամի գրասենյակից, կազմակերպության ներկայացուցիչները Հայաստանում են «Արդարության և խաղաղության ուխտագնացություն» առաքելության շրջանակում:

Հանդիպմանը մասնակցել են ԵՀԽ ներկայացուցիչներ Սյուզան Դարբերը՝ Մեծ Բրիտանիայից, Կոռնելիա Ֆյուլկրուգ-Վայցելը՝ Գերմանիայից, Կառլա Խիջոյանը՝ Շվեյցարիայից, Անի Ղազարյան-Դրիսին՝ Շվեյցարիայից: Հանդիպմանը մասնակցում էր նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Տ. Շահե վարդապետ Անանյանը:

Հանդիպման մեկնարկին ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի գործադիր տնօրեն Կարեն Նազարյանը ներկայացրել է Արցախի հարցի նախապատմությունը և ներկա իրավիճակը:

Սրբազան հայրը ներկայացրել է 2020թ. 44-օրյա պատերազմի հումանիտար աղետալի հետևանքները, ներկա իրավիճակն Արցախում և Ադրբեջանի իրագործած պատերազմի հանցանքներն ու մշակութային-կրոնական կոթողների ավերածությունները պատերազմի ժամանակ: Նշվում է, որ պատվիրակության ներկայացուցիչներին հետաքրքրում էր Արցախի բնակչության ներկա սոցիալ-հոգեբանական վիճակը:

Վրթանես սրբազանը տեղեկացրել է, որ պատերազմի հետևանքները հաղթահարելու համար ակտիվորեն աշխատում են երեխաների, երիտասարդների և հարազատներին կորցրած կանանց հետ: Թեմակալ առաջնորդը հայտնել է, որ հարազատներին կորցրած կանանց համար գործում է հատուկ վերականգնողական ծրագիր: Նաև ասել է, որ որպես հոգևորական՝ հիասթափված է միջազգային հանրության արձագանքից Արցախի պատերազմին՝ տեսնելով, թե ինչպես է հիմա լուսաբանվում Ուկրաինայի ճգնաժամը, և ինչպես են արձագանքում դրան: Նա նաև նշել է, որ Արցախում գործող ՌԴ խաղաղապահ զորակազմն արժանապատվորեն իրականացնում է իր առաքելությունը:

Պատվիրակության անդամները պատմել են, որ ուխտագնացության նպատակն է տեղում՝ եկեղեցիներում և համայնքներում, ծանոթանալ հավատակից քրիստոնյաների ցավերին, մտահոգություններին: Նրանց խոսքով՝ իրենք այցելում են հատկապես այն վայրերը, որտեղի բնակիչները ցավ և տառապանք են կրել: Հավաքագրած տեղեկությունները ներկայացնելու են ԵՀԽ կենտրոնական կոմիտեին, ինչի հիման վրա կկազմվի համապատասխան զեկույց նոյեմբերին կայանալիք համաժողովին ներկայացնելու և  դրա ընթացքում անդրադարձ կատարելու նպատակով:

ԵՀԽ համաժողովն անցկացվում է 7 տարին մեկ անգամ: Նման ուխտագնացություններ տարբեր խմբեր իրականացրել և իրականացնում են աշխարհի տարբեր մայրցամաքներում:

Օրվա ավարտին ԵՀԽ պատվիրակությունը հանդիպել է նաև ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի աշխատակիցների հետ, ծանոթացել ծրագրային ուղղություններին, անցած 25 տարվա գործունեության պատմությանը:

Մինչև հունիսի 1-ը նախատեսված այցի շրջանակում պատվիրակության անդամները հանդիպելու են նաև Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ: Այցելելու են Մասիս և Իջևան՝ ծանոթանալու ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի ծրագրերին, իսկ Երևանում հանդիպելու են Արցախից տեղահանված ընտանիքների հետ:

Պատվիրակությունը նաև այցելելու է Հայոց ցեղասպանության հուշահամալիր, մասնակցելու են Սրբազան Պատարագի՝ Երևանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում: