Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Կա՛մ այսօր, կա՛մ երբեք. արյունաքամության շղթան պետք է կանգ առնի. Բագրատ Սրբազանի ուղերձը (Տեսանյութ) Զելենսկին ժամանել է Խարկով, որտեղ իրավիճակը չափազանց բարդ է ԱՄՆ անատամ պահվածքը Ադրբեջանի հանդեպ ավելի է սրում Ալիևի ախորժակը Սլովակիան գրեթե քաղաքացիական պատերազմի շեմին է. ՆԳ նախարար ԵԱՏՄ-ի մաս լինելը Հայաստանի համար շահավետ է․ ՌԴ ԱԳՆ «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը և կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Մեսրոպ Առաքելյանը հանդիպել են Բագրատ Սրբազանի հետՆիկոլ Փաշինյանի վախերն այլևս անհնար է թաքցնել Փարիզ այցի շրջանակում երևանյան պատվիրակության անդամների հետ այցելել ենք Ֆրանսիայի մեծագույն գործիչների Պանթեոն. ԱվինյանՄեկնարկել է ԵՊՀ-ի 105-ամյակին նվիրված ԲանՈՒԳործ 2024 էքսպոն. ԶՊՄԿ-ն ներկայացել է իր տաղավարովՍրբազան պայքարը պետք է հաջողի, այլ տարբերակ չկա. հակառակ դեպքում ֆիզիկապես ու բարոյապես մեռնելու է Հայը, Հայաստանը և Հայրենիքը. Արտակ Զաքարյան«Նոր պրոյեկտ-տնտեսական ալիք» նախաձեռնության անդամներն իրենց աջակցությունն են հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանըՀաստատվեց արցախցիների բնակարանային ապահովման ծրագիրը. ովքեր կարող են դիմել եւ որոնք են պայմանները «Յուվենտուսը» հաղթեց «Ատալանտային» ու նվաճեց Իտալիայի գավաթը Բաքվում ընթանում է Ալիև-Լուկաշենկո հանդիպումը Պուտինն ու Սի Ծինփինը ռազմավարական փոխգործակցության խորացման մասին հայտարարություն են ստորագրել «ՀայաՔվե» նախաձեռնության խորհրդի անդամները հանդիպել են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման և ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետՆելլի Քոչարյան. Ֆակտորինգի հետագա զարգացման նկատառումով մենք որոնում ենք լավագույն լուծումներն ու փորձառությունը «Գործակալների» օրենքն ու դրա աշխարհաքաղաքական ենթատեքստը. «Փաստ» Ալմա-Աթայի հռչակագիրն իրականում հօգուտ Ադրբեջանի է, իսկ գործող վարչախումբն այդ փաստաթուղթը շրջում է մեր դեմ և կատարում թուրք-ադրբեջանական տանդեմի բոլոր պահանջները․ Արշակ Կարապետյան Ազգ-բանակ, ազգ-ամրոց, ազգ-տաճար. ինչո՞ւ է անհրաժեշտ իրական կյանքում ապահովել այս շղթան. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանը, այո, պետք է հեռանա. նա ամեն ինչ անում է Հայաստանի Հանրապետությունը վերջնականապես կործանելու համար». «Փաստ» Փաշինյանի հեռացումից հետո ով էլ գա իշխանության, ծանրագույն բեռի տակ է մտնելու. «Փաստ» Հանձնարարված է աջուձախ «չնայել». տնից՝ գործի, գործից՝ տուն. «Փաստ» Ի՞նչ կարծիք ունի Հովիկ Աբրահամյանը Սրբազան շարժման մասին. «Փաստ» Տրուֆալդինոն Հայաստանից. «Փաստ» Վաղն էլ կասեն չպետք է ձեզ հայ անվանեք, մնաց մի քայլ. Ա. Կարապետյան Այս շարժմանը դեմ խոսում են Փաշինյանը, Բաքուն և Անկարան․ Արմեն ՄանվելյանFastex տեխնոլոգիական 8-րդ հանդիպման ընթացքում խոսել են կրիպտոփոխանակման հարթակներից (լուսանկարներ, տեսանյութ)Այսօր առանցքային օր է, սպասում ենք տեղեկությունների․ Բագրատ Սրբազան Դիրքեր առանց մեկ կրակոցի. հարձակումը չի կարելի հեշտացնել․ Նաիրի Սարգսյան AMIO Mobile բանկինգը այսուհետ կունենա նոր հնարավորություն Ոստիկանները սրճարաններից հեռացնում են նստած մարդկանց, թույլ չեն տալիս, որ սպասարկեն Հայաստան-Արցախ երիտասարդական ֆորումի երկրորդ օրվա բանախոսներն ու անակնկալները Սպասվում է անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով, ապա նույնքան կնվազի Որևէ մեկը իրավասու չէ միանձնյա փոփոխելու ՀՀ սահմանները. Ավետիք ՉալաբյանՏեղի է ունենում ՀՀ իշխանության տարածքի նվիրատվություն. Մենուա ՍողոմոնյանԱրևային էներգետիկան հանգեցնում է արծաթի պահանջարկի կտրուկ աճիՌուսաստանը կոշտացնում է հռետորաբանությունը Սատարո՛ւմ ենք «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը. Ռուսաստանի հայերի միության հայտարարությունը Մի դրամի ուժը ամփոփում է Դասավանդիր Հայաստանի հետ երկամյա ծրագիրը ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնել է հեռախոսահամարով միջազգային փոխանցումների հնարավորությունները Քրիստոնեական հավատքը հայոց պետականության կարևորագույն հիմքերից մեկն է. Արշակ Կարապետյան Էրդողանը գիշերն արտակարգ հանդիպում է հրավիրել․ նոր հեղաշրջման սպառնալիք կա ԱԱԾ-ն ու դատախազությունը սպասում են Մանչեսթեր Սիթին կարող է ԱՊԼ-ում անընդմեջ չեմպիոնությունների քանակով ռեկորդ սահմանել Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման ամենամեծ շահառուն պետք է դառնա ՔՊ-ն, հենց իրենք պետք է վախենան այս շարժման տապալումից․ Վահե Հովհաննիսյան Փաշինյանին Դանիայում ծանր փորձություն է սպասվել Ամուր ընտանիքի հիման վրա է ձևավորվում ուժեղ պետությունը. Նաիրի Սարգսյանի շնորհավորանքը Հայաստանը բռնել է բռնապետության ճամփան. Արշակ Կարապետյան Արտակարգ դեպք՝ Արարատում. «BMW»-ն բախվել է գազախողովակին, ապա բնակչի շինության պատին, վիրավորներ կան
Մշակույթ

«Մյուզիքֆերայնում» առաջին անգամ Մալթայի ֆիլհարմոնիկի և Սերգեյ Սմբատյանի ներկայացմամբ հնչեցին հատվածներ «Սպարտակ» բալետի սյուիտներից

Գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբն ապրիլի 28-ից մայիսի 5-ը եվրոպական համերգային շրջագայության շրջանակում ելույթներ է ունեցել Բեռլինում, Պրահայում, Բրատիսլավայում և Վիեննայում։ Եվրոպացի կոմպոզիտորների ստեղծագործություններից զատ նվագախումբը Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ կատարել է նաև հատվածներ Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետի սյուիտներից։ Համերգային շրջագայությունը կազմակերպվել էր Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի կողմից։

Վերջին համերգը Վիեննայի հեղինակավոր «Մյուզիքֆերայն» համերգասրահում էր, որտեղ ներկաները հոտնկայս ծափերով ընդունեցին Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի ելույթն ու Խաչատրյանի երաժշտությունը։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր և Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի հետ զրուցում ենք «Մյուզիքֆերայնում» կայացած համերգի, աշխարհում հայկական երաժշտության ճանաչելիության մասին։

-Մաեստրո՛, Վիեննայի «Մյուզիքֆերայնում» Դուք հանդես եք եկել նաև 2.5 տարի առաջ՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ։ Հետաքրքիր են զգացողություններն այս բեմում ելույթ ունենալիս. չէ՞ որ այն դասական երաժշտության խոր ավանդույթներ ունեցող խորհրդանշական վայր է։

-Վիեննայի «Մյուզիքֆերայնում» Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգը 2020 թվականին էր՝ համավարակից առաջ, որի ընթացքում կատարեցինք նաև Ջոն Տեր-Թադևոսյանի Երկրորդ սիմֆոնիան։ Համերգին մասնակցում էր նաև Մաքսիմ Վենգերովը։ Փայլուն համերգ էր։ Ջոն Տեր-Թադևոսյանի սիմֆոնիան «Մյուզիքֆերայնում» հնչեց առաջին անգամ, ինչի արձագանքները մինչ օրս ստանում ենք. ունկնդիրը, երաժշտական աշխարհը ողջունում ու հիշում են, ինչը մեծագույն հաջողություն է։ Մյուզիքֆերայնն այն դահլիճն է, որտեղ տեղի ունեցողի մասին ամբողջ երաժշտական աշխարհն է խոսում։ 

-Ինչպե՞ս որոշվեց Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգային ծրագրում ընդգրկել նաև Խաչատրյանի երաժշտությունը։

-Իմ խնդրանքն ու առաջարկությունն էր Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբին և համերգային շրջագայության կազմակերպիչներին կատարել հատվածներ Խաչատրյանի «Սպարտակ» բալետի սյուիտներից։ Արամ Խաչատրյանի երաժշտությունը մեծ արձագանք է ստանում մարդկանց շրջանում, նույնիսկ առաջին անգամ լսելիս։ Եվ չսխալվեցինք։ Խաչատրյանի երաժշտությունը հնչեց Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի փայլուն կատարմամբ։ Համերգի վերջում ունկնդիրը հոտնկայս ողջունում էր, ինչը «Մյուզիքֆերայնում» սովորական բան չէ։ Այդ մասին նվագախմբի տնօրենին հայտնեց «Մյուզիքֆերայնի» ղեկավարներից մեկը։ Հենց այս արձագանքն ու ընդունելությունը վկայում են, որ ելույթը մեծ հաջողություն է ունեցել։

-Ընդհանրապես այդ բեմահարթակում հնչե՞լ էին «Սպարտակ» բալետի սյուիտները։

-Ինչպես ինձ տեղեկացրին, «Սպարտակը» «Մյուզիքֆերայնում» կատարվում էր առաջին անգամ։ Արամ Խաչատրյանը մեր մեծագույն հերոսներից է, սակայն պետք է փաստենք, որ աշխարհն այնքան լավ չի ճանաչում նրան, որքան մենք կցանկանայինք։ Կարծում եմ՝ նման նախագծերը մեր մշակույթի տարածման համար խիստ կարևոր են։ Պետք է նաև շնորհակալությունս հայտնեմ Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբին, որ համաձայնեց կատարել հայկական երաժշտություն։

-Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբն առաջի՞ն անգամ էր կատարում հայկական երաժշտություն։

-Այո՛, Մալթայի ֆիլհարմոնիկն առաջին անգամ էր կատարում հայկական երաժշտություն։ Որպես դիրիժոր՝ ինձ համար շատ պատասխանատու էր, քանի որ իմ երկրի երաժշտությունն էր ներկայացվում, և այն հաջողությունը, որ համերգը բերեց Մալթայի ֆիլհարմոնիկին և մեզ բոլորիս, փաստեց, որ ծրագրի առաջարկը և Խաչատրյանի երաժշտության ընտրությունը ճիշտ էին ու արդարացված, ինչն իսկապես ոգևորում է ինձ։ Արամ Խաչատրյանի տաղանդավոր երաժշտությունը մենք պետք է ավելի ու ավելի շատ կատարենք։ Մեզ թվում է՝ աշխարհում բոլորը ծանոթ են Խաչատրյանի արվեստին, սակայն այդպես չէ։ Այս հարցում մենք շատ անելիքներ ունենք։ Օգտագործելով բոլոր հնարավորությունները՝ պետք է կարողանանք աշխարհին ցույց տալ, որ մեր երաժշտությունն ունի հստակ տեսակ, ունիկալ ելևէջներ։ Տաղանդի գործակիցը շատ խիստ է այստեղ, և պետք է կարողանանք այդ ամենը ճիշտ մատուցել։

-Պարոն Սմբատյան, Ձեր ղեկավարությամբ 2019-ին Լոնդոնի սիմֆոնիկ նվագախումբը ձայնագրել է Սպարտակի և Ֆրիգիայի ադաջոն Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետից, Միրզոյանի «Շուշանիկը», 2020-ին Ձեր ղեկավարությամբ Ջոն Տեր-Թադևոսյանի Երկրորդ սիմֆոնիան հնչեց Եվրոպայի 5 երկրի 8 քաղաքների լավագույն բեմերում, Խաչատրյանի երաժշտությունը հնչում է Վիեննայում։ Հաջորդ քայլը ո՞րն է լինելու։

-Շատ կարևոր է մեր արվեստը ճիշտ ներկայացնելը։ Հանդիպելով երաժշտական աշխարհը ղեկավարող մարդկանց հետ, խոսելով մեր կոմպոզիտորների մասին՝ Տերտերյան, Միրզոյան, Հարությունյան, հասկանում ենք, որ նրանցից շատերը տեղեկացված չեն մեր կոմպոզիտորական արվեստի մասին։ Դա խնդիր է մեզ համար։ Եթե ցանկանում ենք լինել հաջողակ Հայաստանն ու հայկական մշակույթը ճանաչելու մեջ, պետք է փորձենք օգտագործել հնարավոր բոլոր միջոցները։ Մեր կոմպոզիտորները պետք է լայն ճանաչում ստանան, նրանց արվեստն աշխարհին պետք է. դա նոր երաժշտություն է, նոր ասելիք, որի պահանջն աշխարհում մեծ է։