Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Զելենսկին ժամանել է Խարկով, որտեղ իրավիճակը չափազանց բարդ է ԱՄՆ անատամ պահվածքը Ադրբեջանի հանդեպ ավելի է սրում Ալիևի ախորժակը Սլովակիան գրեթե քաղաքացիական պատերազմի շեմին է. ՆԳ նախարար ԵԱՏՄ-ի մաս լինելը Հայաստանի համար շահավետ է․ ՌԴ ԱԳՆ «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը և կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Մեսրոպ Առաքելյանը հանդիպել են Բագրատ Սրբազանի հետՆիկոլ Փաշինյանի վախերն այլևս անհնար է թաքցնել Փարիզ այցի շրջանակում երևանյան պատվիրակության անդամների հետ այցելել ենք Ֆրանսիայի մեծագույն գործիչների Պանթեոն. ԱվինյանՄեկնարկել է ԵՊՀ-ի 105-ամյակին նվիրված ԲանՈՒԳործ 2024 էքսպոն. ԶՊՄԿ-ն ներկայացել է իր տաղավարովՍրբազան պայքարը պետք է հաջողի, այլ տարբերակ չկա. հակառակ դեպքում ֆիզիկապես ու բարոյապես մեռնելու է Հայը, Հայաստանը և Հայրենիքը. Արտակ Զաքարյան«Նոր պրոյեկտ-տնտեսական ալիք» նախաձեռնության անդամներն իրենց աջակցությունն են հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանըՀաստատվեց արցախցիների բնակարանային ապահովման ծրագիրը. ովքեր կարող են դիմել եւ որոնք են պայմանները «Յուվենտուսը» հաղթեց «Ատալանտային» ու նվաճեց Իտալիայի գավաթը Բաքվում ընթանում է Ալիև-Լուկաշենկո հանդիպումը Պուտինն ու Սի Ծինփինը ռազմավարական փոխգործակցության խորացման մասին հայտարարություն են ստորագրել «ՀայաՔվե» նախաձեռնության խորհրդի անդամները հանդիպել են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման և ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետՆելլի Քոչարյան. Ֆակտորինգի հետագա զարգացման նկատառումով մենք որոնում ենք լավագույն լուծումներն ու փորձառությունը «Գործակալների» օրենքն ու դրա աշխարհաքաղաքական ենթատեքստը. «Փաստ» Ալմա-Աթայի հռչակագիրն իրականում հօգուտ Ադրբեջանի է, իսկ գործող վարչախումբն այդ փաստաթուղթը շրջում է մեր դեմ և կատարում թուրք-ադրբեջանական տանդեմի բոլոր պահանջները․ Արշակ Կարապետյան Ազգ-բանակ, ազգ-ամրոց, ազգ-տաճար. ինչո՞ւ է անհրաժեշտ իրական կյանքում ապահովել այս շղթան. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանը, այո, պետք է հեռանա. նա ամեն ինչ անում է Հայաստանի Հանրապետությունը վերջնականապես կործանելու համար». «Փաստ» Փաշինյանի հեռացումից հետո ով էլ գա իշխանության, ծանրագույն բեռի տակ է մտնելու. «Փաստ» Հանձնարարված է աջուձախ «չնայել». տնից՝ գործի, գործից՝ տուն. «Փաստ» Ի՞նչ կարծիք ունի Հովիկ Աբրահամյանը Սրբազան շարժման մասին. «Փաստ» Տրուֆալդինոն Հայաստանից. «Փաստ» Վաղն էլ կասեն չպետք է ձեզ հայ անվանեք, մնաց մի քայլ. Ա. Կարապետյան Այս շարժմանը դեմ խոսում են Փաշինյանը, Բաքուն և Անկարան․ Արմեն ՄանվելյանFastex տեխնոլոգիական 8-րդ հանդիպման ընթացքում խոսել են կրիպտոփոխանակման հարթակներից (լուսանկարներ, տեսանյութ)Այսօր առանցքային օր է, սպասում ենք տեղեկությունների․ Բագրատ Սրբազան Դիրքեր առանց մեկ կրակոցի. հարձակումը չի կարելի հեշտացնել․ Նաիրի Սարգսյան AMIO Mobile բանկինգը այսուհետ կունենա նոր հնարավորություն Ոստիկանները սրճարաններից հեռացնում են նստած մարդկանց, թույլ չեն տալիս, որ սպասարկեն Հայաստան-Արցախ երիտասարդական ֆորումի երկրորդ օրվա բանախոսներն ու անակնկալները Սպասվում է անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով, ապա նույնքան կնվազի Որևէ մեկը իրավասու չէ միանձնյա փոփոխելու ՀՀ սահմանները. Ավետիք ՉալաբյանՏեղի է ունենում ՀՀ իշխանության տարածքի նվիրատվություն. Մենուա ՍողոմոնյանԱրևային էներգետիկան հանգեցնում է արծաթի պահանջարկի կտրուկ աճիՌուսաստանը կոշտացնում է հռետորաբանությունը Սատարո՛ւմ ենք «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը. Ռուսաստանի հայերի միության հայտարարությունը Մի դրամի ուժը ամփոփում է Դասավանդիր Հայաստանի հետ երկամյա ծրագիրը ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնել է հեռախոսահամարով միջազգային փոխանցումների հնարավորությունները Քրիստոնեական հավատքը հայոց պետականության կարևորագույն հիմքերից մեկն է. Արշակ Կարապետյան Էրդողանը գիշերն արտակարգ հանդիպում է հրավիրել․ նոր հեղաշրջման սպառնալիք կա ԱԱԾ-ն ու դատախազությունը սպասում են Մանչեսթեր Սիթին կարող է ԱՊԼ-ում անընդմեջ չեմպիոնությունների քանակով ռեկորդ սահմանել Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման ամենամեծ շահառուն պետք է դառնա ՔՊ-ն, հենց իրենք պետք է վախենան այս շարժման տապալումից․ Վահե Հովհաննիսյան Փաշինյանին Դանիայում ծանր փորձություն է սպասվել Ամուր ընտանիքի հիման վրա է ձևավորվում ուժեղ պետությունը. Նաիրի Սարգսյանի շնորհավորանքը Հայաստանը բռնել է բռնապետության ճամփան. Արշակ Կարապետյան Արտակարգ դեպք՝ Արարատում. «BMW»-ն բախվել է գազախողովակին, ապա բնակչի շինության պատին, վիրավորներ կան Թրամփի օդանավը Ֆլորիդայում բախվել է մեկ այլ ինքնաթիռի
Մշակույթ

Տեղի է ունեցել Օհան Դուրյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական հանձնաժողովի անդրանիկ նիստը

2022 թ. լրանում է անվանի դիրիժոր Օհան Դուրյանի ծննդյան 100-ամյակը: Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության ժողովրդական արտիստ, դիրիժոր Օհան Դուրյանի ծննդյան 100-ամյա հոբելյանը նշելու նպատակով ՀՀ վարչապետի    որոշմամբ ստեղծվել է հոբելյանական հանձնաժողով՝ ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի նախագահությամբ:

ԿԳՄՍՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Նախարար Վահրամ Դումանյանի հրամանով ստեղծվել է հոբելյանական հանձնաժողովին կից խորհուրդ, և հաստատվել է դրա անհատական կազմը:

ԿԳՄՍ նախարարությունում տեղի է ունեցել հոբելյանական հանձնաժողովի անդրանիկ նիստը, որը վարել է  ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը: Նիստը, որին ներկա է  եղել նաև նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, անցկացվել է միացյալ՝ հոբելյանական հանձնաժողովի անդամների և աշխատանքային խմբի մասնակցությամբ:

Նախարարը ողջունել է նիստի մասնակիցներին՝ ընդգծելով Օհան Դուրյանի հոբելյանն ամենաբարձր մակարդակով կազմակերպելու և նշելու գործում միացյալ աշխատանքային խմբի կարևոր առաքելությունը:

«Բարձր մտավորականի իր էությամբ Օհան Դուրյանը եզակի երևույթ է ինչպես երաժշտարվեստի ոլորտում, այնպես էլ մեր կյանքում: Մաեստրոն ուղեցույց է յուրաքանչյուրիս համար՝ ինչպես պետք է ապրել, ինչպես պետք է ստեղծագործել, ինչպես սիրել և պայքարել: Նա այն կերպարն է, որի կարիքն այսօր մենք շատ-շատ ունենք, և նրա դավանած արժեքները պետք է ազդակ լինեն բոլորին՝ ձգտելու այդ կերպարին»,- շեշտել է նախարար Վահրամ Դումանյանը:

Նախարարի տեղակալ Արա Խզմալյանը ևս անդրադարձել է Օհան Դուրյանի հոբելյանական տարին պատշաճ մակարդակով կազմակերպելու կարևորությանը և որպես նպատակի իրագործման առաջնային քայլ մատնանշել հանձնաժողովի ու աշխատանքային խմբի կազմում համապատասխան կառույցների ղեկավարների և մշակույթի գործիչների ընդգրկվածությունը:

Նիստի ընթացքում քննարկվել և դիտարկվել են Օհան Դուրյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական  տարաբնույթ միջոցառումների բովանդակային բաղադրիչները, ներկայացվել են աշխատանքային խմբի անդամների առաջարկություններն ու դիրքորոշումները: Նախանշվել և մտքեր են փոխանակվել  նաև  միջոցառումների ձևաչափերի ու ժամանակացույցին  առնչվող մի շարք  հարցերի շուրջ:

Հանդիպման ավարտին հնչեցված առաջարկներն ամփոփելու և դրանք հաջորդ նիստի քննարկմանը ներկայացնելու վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել: