Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Սրբազան պայքարը պետք է հաջողի, այլ տարբերակ չկա. հակառակ դեպքում ֆիզիկապես ու բարոյապես մեռնելու է Հայը, Հայաստանը և Հայրենիքը. Արտակ Զաքարյան«Նոր պրոյեկտ-տնտեսական ալիք» նախաձեռնության անդամներն իրենց աջակցությունն են հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանըՀաստատվեց արցախցիների բնակարանային ապահովման ծրագիրը. ովքեր կարող են դիմել եւ որոնք են պայմանները «Յուվենտուսը» հաղթեց «Ատալանտային» ու նվաճեց Իտալիայի գավաթը Բաքվում ընթանում է Ալիև-Լուկաշենկո հանդիպումը Պուտինն ու Սի Ծինփինը ռազմավարական փոխգործակցության խորացման մասին հայտարարություն են ստորագրել «ՀայաՔվե» նախաձեռնության խորհրդի անդամները հանդիպել են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման և ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետՆելլի Քոչարյան. Ֆակտորինգի հետագա զարգացման նկատառումով մենք որոնում ենք լավագույն լուծումներն ու փորձառությունը «Գործակալների» օրենքն ու դրա աշխարհաքաղաքական ենթատեքստը. «Փաստ» Ալմա-Աթայի հռչակագիրն իրականում հօգուտ Ադրբեջանի է, իսկ գործող վարչախումբն այդ փաստաթուղթը շրջում է մեր դեմ և կատարում թուրք-ադրբեջանական տանդեմի բոլոր պահանջները․ Արշակ Կարապետյան Ազգ-բանակ, ազգ-ամրոց, ազգ-տաճար. ինչո՞ւ է անհրաժեշտ իրական կյանքում ապահովել այս շղթան. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանը, այո, պետք է հեռանա. նա ամեն ինչ անում է Հայաստանի Հանրապետությունը վերջնականապես կործանելու համար». «Փաստ» Փաշինյանի հեռացումից հետո ով էլ գա իշխանության, ծանրագույն բեռի տակ է մտնելու. «Փաստ» Հանձնարարված է աջուձախ «չնայել». տնից՝ գործի, գործից՝ տուն. «Փաստ» Ի՞նչ կարծիք ունի Հովիկ Աբրահամյանը Սրբազան շարժման մասին. «Փաստ» Տրուֆալդինոն Հայաստանից. «Փաստ» Վաղն էլ կասեն չպետք է ձեզ հայ անվանեք, մնաց մի քայլ. Ա. Կարապետյան Այս շարժմանը դեմ խոսում են Փաշինյանը, Բաքուն և Անկարան․ Արմեն ՄանվելյանFastex տեխնոլոգիական 8-րդ հանդիպման ընթացքում խոսել են կրիպտոփոխանակման հարթակներից (լուսանկարներ, տեսանյութ)Այսօր առանցքային օր է, սպասում ենք տեղեկությունների․ Բագրատ Սրբազան Դիրքեր առանց մեկ կրակոցի. հարձակումը չի կարելի հեշտացնել․ Նաիրի Սարգսյան AMIO Mobile բանկինգը այսուհետ կունենա նոր հնարավորություն Ոստիկանները սրճարաններից հեռացնում են նստած մարդկանց, թույլ չեն տալիս, որ սպասարկեն Հայաստան-Արցախ երիտասարդական ֆորումի երկրորդ օրվա բանախոսներն ու անակնկալները Սպասվում է անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով, ապա նույնքան կնվազի Որևէ մեկը իրավասու չէ միանձնյա փոփոխելու ՀՀ սահմանները. Ավետիք ՉալաբյանՏեղի է ունենում ՀՀ իշխանության տարածքի նվիրատվություն. Մենուա ՍողոմոնյանԱրևային էներգետիկան հանգեցնում է արծաթի պահանջարկի կտրուկ աճիՌուսաստանը կոշտացնում է հռետորաբանությունը Սատարո՛ւմ ենք «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը. Ռուսաստանի հայերի միության հայտարարությունը Մի դրամի ուժը ամփոփում է Դասավանդիր Հայաստանի հետ երկամյա ծրագիրը ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնել է հեռախոսահամարով միջազգային փոխանցումների հնարավորությունները Քրիստոնեական հավատքը հայոց պետականության կարևորագույն հիմքերից մեկն է. Արշակ Կարապետյան Էրդողանը գիշերն արտակարգ հանդիպում է հրավիրել․ նոր հեղաշրջման սպառնալիք կա ԱԱԾ-ն ու դատախազությունը սպասում են Մանչեսթեր Սիթին կարող է ԱՊԼ-ում անընդմեջ չեմպիոնությունների քանակով ռեկորդ սահմանել Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման ամենամեծ շահառուն պետք է դառնա ՔՊ-ն, հենց իրենք պետք է վախենան այս շարժման տապալումից․ Վահե Հովհաննիսյան Փաշինյանին Դանիայում ծանր փորձություն է սպասվել Ամուր ընտանիքի հիման վրա է ձևավորվում ուժեղ պետությունը. Նաիրի Սարգսյանի շնորհավորանքը Հայաստանը բռնել է բռնապետության ճամփան. Արշակ Կարապետյան Արտակարգ դեպք՝ Արարատում. «BMW»-ն բախվել է գազախողովակին, ապա բնակչի շինության պատին, վիրավորներ կան Թրամփի օդանավը Ֆլորիդայում բախվել է մեկ այլ ինքնաթիռի Աստված իր սուրբ կառույցի սպասավորներից լավագույնին իր կամքով ուղղորդել է, որպեսզի վերջապես Հայաստան աշխարհում վերջ տրվի երկպառակությանը և քաղաքական սոդոմին. ԿամենդատյանԿիրանցի մի մասը հանձնվում է Ադրբեջանին. սա հանցագործության մասին հաղորդում է. Չալաբյան Քավության նոխազի փնտրտուքներով ՃՏՊ Երևան-Երասխ ավտոճանապարհին Ինչո՞ւ է նյարդայնանում վարչախումբը Պահանջում ենք պատասխանատվության ենթարկել ապօրինի գործընթացի մասնակիցներին Ուզբեկստանում բնակչությունը տանիքից արևային էներգիա է վաճառումՊուտինի թափանցիկ ակնարկը. Հարևանների հետ նոր հարաբերություններ
Մշակույթ

Մալյանի դարբինների մոնոխրոմ ստվերը

«Կինոն աշխարհի ամենագեղեցիկ խարդախությունն է»-, կինոռեժիսոր, սցենարիստ, ֆրանսիական կինոյի «Նոր ալիքի» գլխավոր դեմքերից մեկը՝ Ժան-Լյուկ Գոդարն է ասում: Եվ այդ խարդախությունն իր գաղտնիքներով, անգամ զարմանահրաշությամբ, որոնք գիտական աշխարհում առավել ընդունված է անվանել նշանային համակարգեր, շարունակում է նշանակալից դարձնել մարդկանց միապաղաղ առօրյան: Կինոն գործում է մեր փոխարեն՝ ապրելով այն կյանքը, որի մասին մեզ մնում է միայն երազել: «Մարդիկ գնում են ֆիլմ դիտելու՝ շարժվելու փոխարեն: Ենթադրվում է, որ հոլիվուդյան կերպարներն ունեն Ամերիկայում բոլորի համար նախատեսված արկածները, մինչ Ամերիկայում բոլորը նստած են մութ սենյակում և դիտում են, թե ինչպես նրանք ունեն դա (խմբ. արկածներ): Այո, մինչև պատերազմ կլինի: Այդ ժամանակ է արկածը հասանելի դառնում զանգվածների համար». մարդկանց՝ ֆիլմերի նկատմամբ խորին հարգանքի և կախվածության մասին այս կերպ է արտահայտվում ամերիկացի դրամատուրգ և վիպասան Թենեսի Ուիլյամսն իր մասնակիորեն ինքնակենսագրական «The Glass Menagerie» պիեսում[1]: Խորհրդային տարիները խարդախության (այսուհետ՝ կինեմատոգրաֆ) լավագույն ժամանակաշրջանն էին Հայաստանի համար: Հայկական կինոն, որ սկզբնավորվել է ռուս և եվրոպացի կինոօպերատորների նկարահանած փաստավավերագրական ֆիլմերով[2], իր ամենաստացված ժամանակահատավածը ապրել է 1960-70-ական թվականներին:

Հենց այդ ընթացքում՝ 1967-ին է իր գլուխգործոցներից մեկը՝ «Եռանկյունին» նկարահանել կինո և թատերական ռեժիսոր, սցենարիստ Հենրիկ Մալյանը: Ֆիլմը բազմաշերտ է, երբեմն՝ հանելուկային՝ շնորհիվ անցյալի, որի մասին չեն խոսում և ապագայի, որի մասին պատումն անունկնդիր է: Կան նշանային հարուստ համակարգեր, կոդեր, որոնք արժանի են ապակոդավորման, սակայն հոդվածում քննության են առնված միզանսցենի (ֆրանսերեն՝ mise-en-scène) բաղադրիչներից մի քանիսը՝ գույնը և լուսավորությունը, նաև՝ կինոխցիկի դիրքը, որոնք կօգնեն հասկանալ՝ ի՞նչ է նշանակում պատկերը և ինչպե՞ս է այն հաղորդում իմաստը, միզանսցենի այս բաղադրիչներն ինչպե՞ս է օգտագործել ռեժիսորը՝ իմաստը կոդավորելու և հայ մարդու կերպարը կառուցելու համար:

Մալյանի առաջին գունավոր ֆիլմը «Նահապետ»-ն է, որը ռեժիսորը նկարահանել է 1977-ին՝ «Եռանկյունուց» (1967) տասը տարի անց: Բայց երկու հիմնական գույների՝ սևի ու սպիտակի, և դրանց միջանկյալ մուգ ու բաց երանգների դրսևորումները յուրահատուկ իմաստ են հաղորդում ֆիլմին և հայ մարդու կերպարի կառուցման մեջ ընդգծում են դետալներ, որոնք նկատելի չէին լինի գունավոր ժապավենին: Սևն ու սպիտակը ստիպում են մեզ մտածել[3]: Մտածել, թե ինչ է թաքցնում մոնոխրոմը: Բացի այն, որ մինիմալիստական ներկապնակն ընդգծում է գծերի և ձևերի կարևորությունը, որը կինոլեզվին հաղորդում է կերպարվեստին և քանդակագործությանը հատուկ նշաններ, այն նախևառաջ օգնում է պատումը հիշողության վերածելու գործընթացում: Ի՞նչ նկատի ունենք, երբ հիշատակում ենք հիշողության կարևորությունը: Վստահաբար, շատերը ֆիլմը տեսել են, և, հավանաբար, ոչ մեկ անգամ, և գուցե Հովիկի (Միքայել Հովսեփյան)՝ ամբողջ պատումը ներկայացնելը դարձել է այնքան բնական, որ անուշադրության են մատնված այդ իրողության ավելի խորը հաղորդագրությունները: Մենք ֆիլմը տեսնում ենք այնպես, ինչպես այն տեսնում է Հովիկը, մեզ կերպարները ներկայացվում են այնպես, ինչպես նրանք ընկալելի են Հովիկի համար, և պատումի բոլոր բացահայտումներն անում ենք նույն եղանակով և նույն ժամանակ, ինչ անում է Հովիկը: Իսկ ինչո՞ւ հենց Հովիկը, այլ ոչ օրինակ՝ վարպետ Մկրտիչը (Սոս Սարգսյան), որ ամենակիրթ դարբինն էր: Պատճառն այն է, որ Հովիկը միակն է, ով կապված է ապագայի հետ: Հետևաբար, այն, ինչ մենք տեսնում ենք, պետք է լինի ինչ-որ մեկի հիշողությունը, այն մեկինը, որը ֆիլմի ինչ-որ կետում անավարտ չի թողնի պատումը: Եվ այն,որ մենք ականատես ենք լինելու հիշողության ռեպրեզենտացմանը, մեզ՝ կինոնկարը դիտողին, հայտնի է դառնում հենց ֆիլմի սկզբում, երբ հինգ դարբինները և Հովիկը լուսանկարվում են: Լուսանկարի հզորությունը ժամանակի, անմահության և հիշողության մեջ է[4]:

Չափազանց կարևորություն է լուսավորությունը: Բանն այն է, որ կինոխցիկը լույսը չի արտացոլում այնպես, ինչպես դա տեսնում է մարդկային աչքը[5]: Տարածության դետալները և լուսավորության կոնտրաստները, որոնք տեսնում է աչքը, չափազանց զարգացած են, և նույնիսկ լավագույն կինոխցիկները չեն կարող այն նույնությամբ պատկերել: Հավելյալ լուսավորությունն անհրաժեշտ է, որպեսզի ֆիլմի պատկերները հնարավոր մոտ լինեն այն որակին, ինչը բնական կերպով տեսանելի է մարդուն: Եվ ճիշտ ընտրված լուսավորությունը կարող է հաղորդել տեսարանի տրամադրությունը՝ պատումն ավելի դրամատիկ կամ թեթև դարձնելով: Ինչ վերաբերում է զգացմունքներին, կինոռեժիսորները սովորաբար դրանց ուժգնությունը կամ փափկությունը ցուցադրում են համապատասխան լուսավորության միջոցով: Տվյալ ֆիլմում լուսավորության երկու տեխնիկաների հետաքրքիր համադրություն կա՝ Եռանկյունու ներսում և Եռանկյունուց դուրս: Տեսարաններում, որտեղ Հովիկը միայնակ է, կիրառված է փափուկ լուսավորություն՝ համադրված բնական լուսավորությանը, ինչին հաճախ հանդիպում ենք Եռանկյունուց դուրս նկարահանված տեսարաններում: Իսկ ահա Եռանկյունու ներսում տեսնում ենք փափուկ առաջնային լույս / տաք հետին լուսավորություն, ինչի շնորհիվ սուբյեկտներն ունեն տաք եզրեր[6]:

Մենք տեսնում ենք լուսավորված սուբյեկտները, բայց չենք տեսնում լույսի աղբյուրը: Սա լուսավորության եվրոպական ոճ է, երբ հետին ֆոնի ուժեղ լուսավորության միջոցով կոնտրաստ է առաջանում: Եվրոպական ոճի լուսավորությունը պատկերն ավելի բնական է դարձնում և պահպանում է նատուրալիզմը[7]: Ինչը շատ տեղին է, քանի որ ֆիլմը Հովիկի հիշողություններն են, և լուսավորությունն արտացոլում է իր վերաբերմունքն այս կամ այն սուբյեկտի նկատմամբ: Ուժեղ լուսավորված դարբինները նշանակում են, որ վերջիններս վառ են պահպանված Հովիկի հիշողության մեջ, որ նա աշխարհին նայում է տաք հետին լուսավորություն ունեցող Եռանկյունու միջից, բայց ինքն իրեն ու Եռանկյունուց դուրս տարածվող աշխարհը տեսնում է փափուկ ու բնական լույսի ներքո, ինչն իրեն առանձնացնում է այն աշխարհից, որտեղ նա մեծանում է, ինչպես նաև նախանշում է ապագան, որը կառուցվելու է այլ գույն ու լուսավորություն ունեցող աշխարհում:

Հովիկի՝ անցյալի և ապագայի հետ սերտ կապեր ունենալու փաստը հաստատում է ոչ միայն այն, որ հենց նա է հանդես գալիս պատմիչի դերում, այլ նաև տեսախցիկի դիրքը: Հաշվի առնելով այդ տարիքի երեխայի հասակը՝ ռեժիսորը օպերատորին (Սերգեյ Իսրայելյան) հավանաբար հրահանգել է կիրառել կինոխցիկի՝ ցածր անկյուն դիրքը, որի միջոցով սուբյեկտներից մեկն ավելի մեծ է երևում, քան միզանսցենի շրջանակն է[8]: Համաշխարհային կինեմատոգրաֆում այն կիրառվում է՝ օգնելու համար կինոդիտողին ավելի լավ կապվել երեխայի էմոցիաներին: Ցածր անկյան տեսարաններ նկարահանելու համար տեսախցիկը դրվում է հատակին ավելի մոտ, քան սովորաբար՝ խիստ ընդգծելով որևէ սուբյեկտի կարևորությունը, տվյալ դեպքում՝ չափազանց կարևորելով Մկրտիչների դերը երեխա Հովիկի կյանքում:

Ֆիլմի վերջում տեսախցիկի դիրքը փոխվում է: Գլխավոր դերը ստանձնում է հենց Հովիկը, որը կադրի ետևում է թողնում դարբիններին, այդ թվում նաև իր հորը՝ ուստա Մուկուչին (Արմեն Ջիգարխանյան): Սա հնարավոր է դառնում տեսադաշտի կետի (point of view) միջոցով, որը կենտրոնանում է մի առանձնահատուկ կերպարի վրա[9]: POV-ի կիրառման ժամանակ կարևոր են աչքերը, երբ հայացքը կենտրոնացած է ինչ-որ բանի վրա, և թույլ է տալիս հետևել տվյալ կերպարի արձագանքին: Սովորաբար այս տեխնիկան կիրառվում է զրույցների, մասնավորապես՝ երկխոսությունների ժամանակ, ինչը տեսնում ենք ֆիլմի որոշ տեսարաններում, բայց վերջում այն ամենակարևոր նշանակությունն ունի, քանի որ այստեղ Հովիկը կադրում ավելի մեծ է երևում և շարժվում է առաջ, արդեն առանց դարբինների՝ նրանց թողնելով նույն տարածության և ժամանակի շրջանակներում, ինչն էլ հերթական անգամ ցույց է տալիս Հովիկի այլ վայրի ու ժամանակի պատկանելությունը: POV-ին շատ նման ևս մեկ տեխնիկա է «ուսի վրայից» (over-the-shoulder, OS) տեխնիկան. կինոխցիկի դիրքն այնպիսին է, որ կադրի կենտրոնում երևում է մի կերպար՝ իր ուսի hետևում թողնելով մեկ այլ կերպարի դեմք կամ մարմին[10]: Հենց OS-ի կիրառությունն էլ թույլ է տալիս Հովիկի մեջքի հետևում մնացած դարբիններին պատկերել որպես ետին պլան՝ այդպիսով ցուցադրելով, որ այսուհետև գլխավոր հերոսը և նոր պատումը մեկնարկողը հենց Հովիկն է լինելու: