Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ավստրալիան իր էներգիայի ավելի քան մեկ երրորդը ստացել է արևից ու քամուցԱռաջին զանգը` Մհեր Գրիգորյանի համար Այս շարժման մեջ առաջնորդություն կա. լիահույս ենք՝ կհաջողենք. Մենուա Սողոմոնյան «Բան ու գործ» էքսպո՝ Մայր բուհի 105-ամյակին Ժողովուրդը կների իրապես զղջացողներին, խոստովանողներին ու դարձի եկողներին․ Մենուա ՍողոմոնյանԴատապարտում ենք ժողովրդի թիկունքում իրականացված գիշերային կապիտուլյացիոն գործարքը․ հայտարարություն Վերաբացվել է Ամիօ բանկի ՙԱրտաշիսյան՚ մասնաճյուղըԻդրամ Ջունիորն ու Կորիզը համագործակցության հուշագիր են ստորագրելՀաղթանակի ու հաջողության բանաձևը. Հայաստան-Արցախ ֆորում. օր երրորդԻսրայելը ԱՄՆ-ի վասալը չէ. Նեթանյահու Սահմանադրություն եք խախտում, կպատժվեք. Չալաբյանը՝ արձանագրությունների տակ ստորագրող պաշտոնյաներին Արտակարգ դեպք՝ Երևանում. կիսակառույց շինության տարածքում հայտնաբերվել է տղամարդու մարմին (լուսանկար) ՀՀ գլխավոր դատախազությունն ընթացք է տվել «ՀայաՔվեի» կողմից հանցագործության մասին հաղորդմանըԿա՛մ այսօր, կա՛մ երբեք. արյունաքամության շղթան պետք է կանգ առնի. Բագրատ Սրբազանի ուղերձը (Տեսանյութ) Զելենսկին ժամանել է Խարկով, որտեղ իրավիճակը չափազանց բարդ է ԱՄՆ անատամ պահվածքը Ադրբեջանի հանդեպ ավելի է սրում Ալիևի ախորժակը Սլովակիան գրեթե քաղաքացիական պատերազմի շեմին է. ՆԳ նախարար ԵԱՏՄ-ի մաս լինելը Հայաստանի համար շահավետ է․ ՌԴ ԱԳՆ «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը և կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Մեսրոպ Առաքելյանը հանդիպել են Բագրատ Սրբազանի հետՆիկոլ Փաշինյանի վախերն այլևս անհնար է թաքցնել Փարիզ այցի շրջանակում երևանյան պատվիրակության անդամների հետ այցելել ենք Ֆրանսիայի մեծագույն գործիչների Պանթեոն. ԱվինյանՄեկնարկել է ԵՊՀ-ի 105-ամյակին նվիրված ԲանՈՒԳործ 2024 էքսպոն. ԶՊՄԿ-ն ներկայացել է իր տաղավարովՍրբազան պայքարը պետք է հաջողի, այլ տարբերակ չկա. հակառակ դեպքում ֆիզիկապես ու բարոյապես մեռնելու է Հայը, Հայաստանը և Հայրենիքը. Արտակ Զաքարյան«Նոր պրոյեկտ-տնտեսական ալիք» նախաձեռնության անդամներն իրենց աջակցությունն են հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանըՀաստատվեց արցախցիների բնակարանային ապահովման ծրագիրը. ովքեր կարող են դիմել եւ որոնք են պայմանները «Յուվենտուսը» հաղթեց «Ատալանտային» ու նվաճեց Իտալիայի գավաթը Բաքվում ընթանում է Ալիև-Լուկաշենկո հանդիպումը Պուտինն ու Սի Ծինփինը ռազմավարական փոխգործակցության խորացման մասին հայտարարություն են ստորագրել «ՀայաՔվե» նախաձեռնության խորհրդի անդամները հանդիպել են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման և ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետՆելլի Քոչարյան. Ֆակտորինգի հետագա զարգացման նկատառումով մենք որոնում ենք լավագույն լուծումներն ու փորձառությունը «Գործակալների» օրենքն ու դրա աշխարհաքաղաքական ենթատեքստը. «Փաստ» Ալմա-Աթայի հռչակագիրն իրականում հօգուտ Ադրբեջանի է, իսկ գործող վարչախումբն այդ փաստաթուղթը շրջում է մեր դեմ և կատարում թուրք-ադրբեջանական տանդեմի բոլոր պահանջները․ Արշակ Կարապետյան Ազգ-բանակ, ազգ-ամրոց, ազգ-տաճար. ինչո՞ւ է անհրաժեշտ իրական կյանքում ապահովել այս շղթան. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանը, այո, պետք է հեռանա. նա ամեն ինչ անում է Հայաստանի Հանրապետությունը վերջնականապես կործանելու համար». «Փաստ» Փաշինյանի հեռացումից հետո ով էլ գա իշխանության, ծանրագույն բեռի տակ է մտնելու. «Փաստ» Հանձնարարված է աջուձախ «չնայել». տնից՝ գործի, գործից՝ տուն. «Փաստ» Ի՞նչ կարծիք ունի Հովիկ Աբրահամյանը Սրբազան շարժման մասին. «Փաստ» Տրուֆալդինոն Հայաստանից. «Փաստ» Վաղն էլ կասեն չպետք է ձեզ հայ անվանեք, մնաց մի քայլ. Ա. Կարապետյան Այս շարժմանը դեմ խոսում են Փաշինյանը, Բաքուն և Անկարան․ Արմեն ՄանվելյանFastex տեխնոլոգիական 8-րդ հանդիպման ընթացքում խոսել են կրիպտոփոխանակման հարթակներից (լուսանկարներ, տեսանյութ)Այսօր առանցքային օր է, սպասում ենք տեղեկությունների․ Բագրատ Սրբազան Դիրքեր առանց մեկ կրակոցի. հարձակումը չի կարելի հեշտացնել․ Նաիրի Սարգսյան AMIO Mobile բանկինգը այսուհետ կունենա նոր հնարավորություն Ոստիկանները սրճարաններից հեռացնում են նստած մարդկանց, թույլ չեն տալիս, որ սպասարկեն Հայաստան-Արցախ երիտասարդական ֆորումի երկրորդ օրվա բանախոսներն ու անակնկալները Սպասվում է անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով, ապա նույնքան կնվազի Որևէ մեկը իրավասու չէ միանձնյա փոփոխելու ՀՀ սահմանները. Ավետիք ՉալաբյանՏեղի է ունենում ՀՀ իշխանության տարածքի նվիրատվություն. Մենուա ՍողոմոնյանԱրևային էներգետիկան հանգեցնում է արծաթի պահանջարկի կտրուկ աճի
Մշակույթ

Շատ կուզենամ, որ «Չնչիկը» կարծրատիպեր փոխի. Լիլի Էլբակյան

Հայ կինոյի օրը՝ ապրիլի 16-ին, երրորդ անգամ անցկացվեց «Անահիտ» մրցանակաբաշխությունը, որի ընթացքում հայտարարվեցին ոլորտի` նախորդ երեք տարիների լավագույնների անունները:

«Կնոջ լավագույն դերակատարում» անվանակարգում հաղթող ճանաչվեց Լիլի Էլբակյանը՝ «Չնչիկ» ֆիլմում Չնչիկին մարմնավորելու համար:

1or.am-ը դերասանուհու հետ խոսել է մրցանակաբաշխության, մրցանակի և այլ հետաքրքիր թեմաների շուրջ:

— Ինչպիսի՞ն էին մրցանակաբաշխությունից ստացած տպավորությունները, մրցանակներն արժանի՞ հասցեատերերի գտան։

— Մրցանակաբաշխությունը հետաքրքիր էր, իրականում ֆիլմերը, որոնց մասին խոսվում էր, մենք չէինք տեսել: Օրինակ, երբ նայում ենք «Օսկարը», մինչև մրցանակաբաշխությունը պատրաստված ենք լինում, ֆիլմերը դիտած ենք լինում և ավելի հեշտ է դատել՝ արժանի էին մրցանակները, թե ոչ: Բայց այս դեպքում, նույնիսկ փոքր կտորների մեջ երևում էր, որ բավականին օբյեկտիվ է ընտրությունը:

No description available.

— Եթե Դուք լինեիք որոշողը, ո՞ւմ կտայիք լավագույն դերասանուհու կոչումը։

— Ես շատ սիրում եմ Նարինե Գրիգորյանին, երևի իրեն կտայի, հաստատ ինձ չէի տա: Մյուս դերասանուհուն չեմ ճանաչում, չեմ տեսել նրա աշխատանքը: Նարինեին էլ այս ֆիլմում չեմ տեսել, բայց թատրոնում եմ տեսել ու շատ սիրում եմ: Շատ հաճախ մենք միասին առաջադրված ենք եղել էլի նույն անվանակարգում, եղել է, որ թատրում կիսել ենք մրցանակը, ինչի համար շատ հպարտ եմ և ուրախ: Կարծում եմ, որ բոլորը, ովքեր առաջադրված էին, արժանի էին, և անվանակարգերում առաջադրված լինելն էլ արդեն մեծ ձեռքբերում է իմ կարծիքով:

No description available.

—  Ինչո՞վ են նման և ինչո՞վ տարբեր Լիլին ու Չնչիկը։

— Լիլին ու Չնչիկը նման են այնքանով, որ երկուսն էլ ունեն իրենց աշխարհը և սիրում են ապրել այդ աշխարհում, այդ աշխարհով: Մնացած բոլոր առումներով շատ տարբեր ենք՝ նույնիսկ արտաքնապես, փորձել էինք լրիվ ուրիշ բնավորություն ստանալ: Այքան ժամանակ անց, երբ նորից նայեցի իմ խաղը ֆիլմում, հիշեցի, որ Արամն ինձ խնդիրներ էր տալիս՝ գտիր, թե ինչպես է ժպտում Չնչիկը, ինչպես է ծիծաղում: Իմ ժպիտը, որը բոլորը գիտեն՝ իմ այցեքարտն է, կարող են թեկուզ հեռվից այդ ժպիտով ճանաչել ինձ նույնիսկ նման չէ Չնչիկի ժպիտին: Ես շատ ուրախ եմ, որ լրիվ ինձնից հեռու մի կերպար եմ ստացել, և կարծում եմ՝ հենց դրանով շահեց այս դերակատարումը, որովհետև իսկապես մանրակրկիտ աշխատանք էր կատարվել բոլորովին այլ աղջիկ, այլ բնավորություն ստանալու համար:

No description available.

— Ես գիտեմ, որ հենց ֆիլմի նկարահանման ժամանակ եք ծանոթացել Ձեր ամուսնու հետ և, կարելի է ասել, ֆիլմը Ձեզ համար շրջադարձային նշանակություն է ունեցել։ Էլ ինչո՞վ է ֆիլմը նշանակալի Ձեր կյանքում։

— Այո՛, ամուսինս նկարվում էր ֆիլմի էպիզոդիկ դերում: Իր նկարահանումներն արդեն վերջացել էին, բայց անընդհատ մի սուտ էր հորինում, որ մնա Լոռիում: Զգում էի, որ հավանել է ինձ և այնպես արեց, որ մենք ի վերջո ամուսնացանք: Այդ առումով, այո՛, ճակատագրական էր ֆիլմն ինձ համար, ամբողջ կյանքս փոխվեց «Չնչիկ»-ից հետո. սկզբում՝ ազատ-անկախ դերասանուհի, վերջում արդեն՝ ամուսնացած: Ճակատագրական էր նաև նրանով, որ իմ առաջին դերն էր կինոյում, և առաջինի համար շատ լուրջ ու ծանր էր միանգամից: Խելագար խաղալը հեշտ չէ նույնիսկ թատրոնում, իսկ կինոյի դեպքում ամեն ինչ ավելի դժվար է. պետք է շատ բնական լինես, գերխաղ չլինի: Իմ առջև, իրականում, շատ բարդ խնդիր էր դրված՝ դեռ չիմանալով, թե ինչ է կինոն, չհասկանալով, թե ինչ է կինոյում նկարահանվելը, արդեն խաղալ այդպիսի պատասխանատու դեր: Այս առումով Արամը և մեր օպերատոր Հայկ Կիրակոսյանը, ով, ի դեպ, նույնպես մրցանակի արժացավ լավագույն օպերատորական աշխատանքի համար, ինձ շատ օգնում էին աշխատելիս:

«Չնչիկը» ճակատագրական էր շատ-շատ բաներով. ես սովորեցի, թե ինչ բան է կինոն, հինգ տարի նկարվեցի, հետո այդ սպասումները, մի ամբողջ կյանք սպասում էի, որ էլի մի լավ ֆիլմ կլինի այդ լրջությամբ, որտեղ ես կնկարվեմ: Շատ կարևորում եմ նաև ծանոթությունն Արամի հետ, ով ֆանտաստիկ ռեժիսոր է, հետաքրքիր, խորը մարդ: Եվ, ընդհանրապես, ամեն ֆիլմ, ամեն ներկայացում, նոր պրոյեկտ, կյանքի մի ամբողջ ընթացք է, որն անցնում ես և այդ փուլի մարդիկ դառնում են քո հարազատները: Կարծես մարդուն վերցնես ու գցես լրիվ նոր, ուրիշ շրջապատ, և դու այդ ընթացքն ապրում ես լրիվ նոր կյանքով՝ նոր մարդկանց հետ և պետք է սովորես , կոփվես, շփվես, ինչը միաժամանակ բարդ է և հետաքրիր:

No description available.

— Ի՞նչ զբաղվածություն ունեք հիմա, առաջիկայում ի՞նչ նորությունների սպասենք Ձեզնից։

— Հիմա զբաղված եմ Սունդուկյան թատրոնում, խաղում եմ տարբեր ներկայացումներում: Ի դեպ, «Դեկամերոն» և «Էվրիդիկե» ներկայացումները խորհուրդ եմ տալիս դիտել բոլորին, եթե ուզում են ինձ տեսնել թատրոնում: Շուտով կլինի Բերտոլդ Բրեխտի հարյուրամյակին նվիրված մեծ պրեմիերա, որը բեմադրում է Արմեն Էլբակյանը, ես և մայրիկս նույնպես խաղում ենք: Կան նոր բեմադրության պլաններ, ինչպես նաև սպասում եմ նոր առաջարկների: Սերիալներից հնարավորինս հրաժարվել եմ արդեն երկու տարի է: Ինչ-որ փոքրիկ դերերում նկարվեցի, բայց թատրոնի ծանրաբեռնված գրաֆիկն այնքան էլ թույլ չի տալիս, որ լինեմ սերիալներում, և, անկեղծ ասած, թեմաներն էլ բացարձակ հոգեհարազատ չեն: Սպասում եմ լավ ֆիլմերի առաջարկների: Տրամադրված եմ, որ եթե հետաքրքիր առաջարկ լինի, թեկուզ երիտասարդ ռեժիսորի կողմից, գուցե և համաձայնեմ: Նորություններից կառանձնացնեմ նաև «Գտնված երազ» մանկական ներկայացումը, որը նույնպես խորհուրդ եմ տալիս բոլորին դիտել:

No description available.

— Ամփոփելով…

Ուզում եմ նշել, որ «Չնչիկ» ֆիլմը հիմա ցուցադրվում է «Մոսկվա» և «Սինեմա սթար» կինոթատրոններում, և ես բոլորին հորդորում եմ անպայման դիտել այն, քանի որ, ինչքան էլ խոսենք, միևնույն է, ամենակարևորը հանդիսատեսի կարծիքն է:

Ընդհանրապես, հայ կինոիրականության մեջ շատ ողբալի է ունենալ որակյալ նկարված լուրջ ֆիլմ՝ դրամա և չունենալ վաճառք: Ես շատ կուզենամ, որ «Չնչիկն» այս առումով իսկապես կարծրատիպեր կոտրի, որ մեզանում միայն լավ փիար արած հումորային ֆիլմերը պահանջարկ չունեն, չնայած՝ ինքս նկարվել եմ նմանատիպ բազմաթիվ ֆիլմերում: Ես ուզում եմ հանդիսատեսը գնա, նայի դրաման և տեսնի, թե այսօր որտեղ է գտնվում հայ կինոն: Բավականին երկարատև աշխատանք է տարվել, փորձել ենք իսկապես որակյալ ֆիլմ ստանալ, և ես շատ կուզեմ, որ հանդիսատեսն անձամբ կարծիք կազմի ֆիլմում իմ դերակատարման և իմ մրցանակի՝ արժանի լինելու մասին:

Մարիամ Նալբանդյան