Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

ԱԱԾ-ն ու դատախազությունը սպասում են Մանչեսթեր Սիթին կարող է ԱՊԼ-ում անընդմեջ չեմպիոնությունների քանակով ռեկորդ սահմանել Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման ամենամեծ շահառուն պետք է դառնա ՔՊ-ն, հենց իրենք պետք է վախենան այս շարժման տապալումից․ Վահե Հովհաննիսյան Փաշինյանին Դանիայում ծանր փորձություն է սպասվել Ամուր ընտանիքի հիման վրա է ձևավորվում ուժեղ պետությունը. Նաիրի Սարգսյանի շնորհավորանքը Հայաստանը բռնել է բռնապետության ճամփան. Արշակ Կարապետյան Արտակարգ դեպք՝ Արարատում. «BMW»-ն բախվել է գազախողովակին, ապա բնակչի շինության պատին, վիրավորներ կան Թրամփի օդանավը Ֆլորիդայում բախվել է մեկ այլ ինքնաթիռի Աստված իր սուրբ կառույցի սպասավորներից լավագույնին իր կամքով ուղղորդել է, որպեսզի վերջապես Հայաստան աշխարհում վերջ տրվի երկպառակությանը և քաղաքական սոդոմին. ԿամենդատյանԿիրանցի մի մասը հանձնվում է Ադրբեջանին. սա հանցագործության մասին հաղորդում է. Չալաբյան Քավության նոխազի փնտրտուքներով ՃՏՊ Երևան-Երասխ ավտոճանապարհին Ինչո՞ւ է նյարդայնանում վարչախումբը Պահանջում ենք պատասխանատվության ենթարկել ապօրինի գործընթացի մասնակիցներին Ուզբեկստանում բնակչությունը տանիքից արևային էներգիա է վաճառումՊուտինի թափանցիկ ակնարկը. Հարևանների հետ նոր հարաբերություններ Կոչս մեր լուսավոր երեխաներին մեկն է՝ միայն Հայաստանում, իրենց մայր հողի վրա են իրենց հզոր զգալու, ամենակարևորը՝ հավատն է սեփական ուժերի հանդեպ. Գագիկ ԾառուկյանՍրբազան շարժումը դատապարտված է հաջողության հասնելու, հակառակ դեպքում 1915 թվականի կրկնությունը ուրվագծվելու է մեր աչքի առաջ ու լինելու է էլ ավելի դաժան. Արմեն Մանվելյան«ՀայաՔվեն» հանցագործության մասին հաղորդում է ներկայացնում գլխավոր դատախազությունԳ. Զաքարյան. Կապիտալի շուկայի զարգացումը կարևորագույն նշանակություն ունի տնտեսության զարգացման համար Ucom-ի գլխավոր տնօրենը մասնակցել է Բարձր տեխնոլոգիաների զարգացմանը նվիրված միջոցառմանը Հրաժարվել է պետք՝ կհրաժարվեմ․ Բագրատ Սրբազանը՝ Կանադայի քաղաքացիության մասին Ոստիկանությանը հրահանգվել է կոշտ արձագանքել ցուցարարներին Երևանում կտեղադրվի Երվանդ Մանարյանի բրոնզե արձանը Ոստիկաններն էլ են ուզում միանալ. Սրբազան Այդ մարդիկ չեն հասկանում հայրենիքն ինչ է. Արշակ Կարապետյան Ավարտվեց «Հայաստան-Արցախ» համահայկական երիտասարդական առաջին եռօրյա ֆորումը, որին մասնակցում էր շուրջ 200 երիտասարդ Արցախից և Հայաստանից. Գագիկ Ծառուկյան Ատելությունն ատելություն է ծնում, բայց հաղթահարելի է, եթե նպատակներն ազնիվ են ու արդար. Աննա Կոստանյան ԵՊՀ դասախոս Մենուա Սողոմոնյանը հայտարարեց գործադուլ , որպեսզի իր դասերին բացակա ուսանողների բացակաները չհաշվեն «Հայոց Ազգային հպարտության տրիբունալը» կդառնա աշխարհի երկրների համար նախադեպային իրավունքի մեխանիզմ․ Արշակ Կարապետյան Իշխանությունը վերածվել է սպառված, ամորֆ, բայց երկրի ու ժողովրդի համար վտանգավոր մարմնի. «Փաստ» Առաջին անգամ Հայաստանի ղեկավարին մեղադրում են Հայոց ցեղասպանության ժխտման արշավին աջակցելու մեջ. «Փաստ» «Պետության կործանումը կանխելու համար առաջին կարևոր քայլը պետք լինի իշխանափոխությունը. իրապարակում հնչած ուղերձները շատ կարևոր ու հստակ էին». «Փաստ» Անհամեմատելի մթնոլորտ ու բովանդակություն. «Փաստ» Հիմա էլ է «արյան գետեր» պահանջե՞լ. «Փաստ» «ՀայաՔվեն» հանցագործության մասին հաղորդում կներկայացնի դատախազություն՝ կապված տավուշյան «սահմանազատման» հետ. «Փաստ» Խաչիկ Ասրյանն էլ առաջարկում է Արշակ Կարապետյանի թեկնածությունը. «Փաստ» Նիկոլ Փաշինյանի անվան խմբակցության պատգամավորները՝ երեք «քարի» արանքում. «Փաստ» Ժամանակակից հանքային տեխնիկան առավել հարմար է շահագործել, հեշտ է կառավարվում, դրան զուգահեռ, սակայն, աշխատանքի նկատմամբ պատասխանատվությունդ չի նվազում. ԶՊՄԿ աշխատակից՝ Արմեն Արշակյան «Տեղ ասեմ արի արա». բիրտ ուժ կիրառող ոստիկանի կինը «բազար» է սարքել հրապարակման տակ 2024-ին Հայաստանում կարմրուկի 399 դեպք է գրանցվել. 4-ը հոսպիտալացված են Ակնթարթային փոխանցումներ դեպի ՌԴ և ՌԴ-ից Հայաստան` հեռախոսահամարի միջոցով Հարյուրավոր քաղաքացիներ փակել են Երևան-Սևան մայրուղին, ոստիկաններն ուժ են կիրառել (տեսանյութ) «Սուրբ նահատակ Բոնիֆատիոս» հիմնադրամի հետ գործակցության արդյունքում Բարդուղիմեոս առաքյալի մասունքները իրենց հանգրվանը կգտնեն Աբովյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում3 ոսկե, 8 արծաթե և 7 բրոնզե մեդալ՝ սամբոյի Եվրոպայի պատանիների, երիտասարդների և մեծահասակների առաջնությունից Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով ԱՄՆ-ում արևային էներգիան աճում է կտրուկ տեմպերովՓաշինյանին մեղադրում են Հայոց ցեղասպանությունը ժխտող թեզեր տարածելու մեջ Հրանտ Հակոբյան. ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցությունը համահունչ է Բանկի որդեգրած ռազմավարությանը «Համահայկական ճակատ» շարժման ղեկավարը ներկայացնում է ուժային կառույցներում տիրող մթնոլորտի մասին
Իրավունք

Հայտնաբերվել են կշեռքների վրա ստուգաչափման կեղծ դրոշմապիտակներ

ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների արդյունում Երևան քաղաքի տարբեր հասցեներում գործող մի շարք ՍՊԸ-ներում և Ա/Ձ-ում օգտագործվող չափիչ սարքերի (կշեռքների) վրա հայտնաբերվել էին ստուգաչափման վերաբերյալ կեղծ դրոշմապիտակներ:Այս մասին տեղեկացնում է ՀՀ դատախազության հանրային կապերի բաժինը:

Դեպքի առթիվ 2019թ. օգոստոսի 1-ին ՀՀ քրեական օրենսգրքի 208-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի քննությամբ փաստվել է, որ չնայած հարուցման պահին նշված ընկերությունների և Ա/Ձ-ի կշեռքները դրոշմակնքվել են «Չափագիտական ազգային ինստիտուտ» ՓԲԸ աշխատակիցների կողմից, սակայն մինչ այդ պահը ստուգաչափման և դրոշմակնքման հայտեր ընկերությունները և Ա/Ձ-ն ներկայացրած չեն եղել: «Չափագիտական ազգային ինստիտուտ» ՓԲԸ նախկին տեսուչն իրեն մեղավոր է ճանաչել կատարվածում և չի առարկել իր նկատմամբ ոչ արդարացնող՝ վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով քրեական հետապնդում չիրականացնելուն, ինչը հաշվի առնելով քրեական գործի վարույթը կարճվել է: Նշված տեսուչն ազատվել է աշխատանքից:

Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջաննների դատախազությունում նշված քրեական գործի նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ հանցավոր խախտումների համար նպաստավոր պայմաններ են ստեղծել մի շարք հանգամանքներ:

Մասնավորապես, պարզվել է, որ մինչև 2018թ. «Չափագիտական ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ում գործել են անհատականացման նվազագույն հնարավորություն չտվող, անգամ բովանդակության մեջ տարեթիվ չպարունակող դրոշմակնիքներ, չօգտագործված և ոչնչացման ենթակա դրոշմակնիքները ժամանակին չեն ոչնչացվել: Այս հանգամանքները հնարավորություն են տվել դրանք ապօրինի շրջանառել մինչև տարեթվերով անհատականացնելը և առանց պատշաճ վերահսկողություն ենթադրող հաշվառման: Դրանց ապօրինի շրջանառությունը շարունակվել է նաև տարեթվերով անհատականացնելու ընթացակարգի կիրառումից հետո, քանի որ քննության առարկա վերոնշյալ դեպքերում փակցված են եղել տարեթվով անհատականացված դրոշմակնիքներ, սակայն դրանք փակցվել են առանց համապատասխան սպառողի կողմից հայտ ներկայացնելու:

Բացի այդ, «Չափագիտական ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի կողմից առնվազն Երևան քաղաքում սպասարկում իրականացնող տեսուչների միջև չկա հստակ աշխատանքի բաժանում ըստ քաղաքի վարչատարածքային տարանջատման: Այդ պայմաններում կոնկրետ տեղերի չափիչ սարքերի ստուգաչափման, հետևաբար նաև դրանց համար պատասխանատվություն կրող, հնարավոր իրավախախտումների հայտնաբերման դեպքում դրանք կատարած տեսուչի անհատականացումը, հայտնաբերումը դառնում է խնդրահարույց:

Վերոնշյալին գումարվում է նաև այն, որ «Չափագիտական ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ն համալրված չէ սպառողների հայտերի, դրանց հիման վրա կատարված ստուգումների և դրոշմակնքումների, արձանագրված խախտումների և դրանց շտկման համար անհրաժեշտ թվային էլեկտրոնային այնպիսի համակարգով, որը հնարավորություն կտա առանց բարդության վերահսկել ահռելի ծավալ ենթադրող շուկան և այդ ծավալի շրջանակներում բացառել հիմարկի տեսուչի և սպառողի միջև սարքերի ստուգաչափման հետ կապված ապօրինի գործողությունների կատարմանը միտված հարաբերությունները:

Հաշվի առնելով հանցագործության համար նպաստավոր պայմաններ ստեղծող նշված խնդիրները վերացնելու կարևորությունը՝ Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազը միջնորդագիր է հասցեագրել ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ-ի տնօրենին:

Միջնորդագրով անհրաժեշտ է համարվել «Չափագիտական ազգային ինստիտուտ»-ի տեսուչների աշխատանքի արդյունավետության և վերահսկելիության մակարդակը բարձրացնելու, ստուգաչափումների և դրոշմակնքումների գործընթացն առավել կանոկանակարգված դարձնելու համար տեսուչների միջև աշխատանքի բաժանումը կատարել այլ առաջին հերթին ըստ վարչատարածքային բաժանումների:

 Անհրաժեշտ է համարվել նաև սպառողների հայտերի, դրանց հիման վրա կատարված ստուգումների և դրոշմակնքումների, արձանագրված խախտումների, դրանց շտկման թվային համակարգի ներդրման ուղղությամբ գործուն միջոցների ձեռնարկումը՝ հետագայում պատասխանատու աշխատակիցների, սպառողների վարքագծի վրա զսպողական ազդեցություն ունենալու, կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու, իսկ հանցագործությունների արձանագրման դեպքում դրանց բացահայտումն առավել դյուրին դարձնելու նպատակով: