Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ատելությունն ատելություն է ծնում, բայց հաղթահարելի է, եթե նպատակներն ազնիվ են ու արդար. Աննա Կոստանյան ԵՊՀ դասախոս Մենուա Սողոմոնյանը հայտարարեց գործադուլ , որպեսզի իր դասերին բացակա ուսանողների բացակաները չհաշվեն «Հայոց Ազգային հպարտության տրիբունալը» կդառնա աշխարհի երկրների համար նախադեպային իրավունքի մեխանիզմ․ Արշակ Կարապետյան Իշխանությունը վերածվել է սպառված, ամորֆ, բայց երկրի ու ժողովրդի համար վտանգավոր մարմնի. «Փաստ» Առաջին անգամ Հայաստանի ղեկավարին մեղադրում են Հայոց ցեղասպանության ժխտման արշավին աջակցելու մեջ. «Փաստ» «Պետության կործանումը կանխելու համար առաջին կարևոր քայլը պետք լինի իշխանափոխությունը. իրապարակում հնչած ուղերձները շատ կարևոր ու հստակ էին». «Փաստ» Անհամեմատելի մթնոլորտ ու բովանդակություն. «Փաստ» Հիմա էլ է «արյան գետեր» պահանջե՞լ. «Փաստ» «ՀայաՔվեն» հանցագործության մասին հաղորդում կներկայացնի դատախազություն՝ կապված տավուշյան «սահմանազատման» հետ. «Փաստ» Խաչիկ Ասրյանն էլ առաջարկում է Արշակ Կարապետյանի թեկնածությունը. «Փաստ» Նիկոլ Փաշինյանի անվան խմբակցության պատգամավորները՝ երեք «քարի» արանքում. «Փաստ» Ժամանակակից հանքային տեխնիկան առավել հարմար է շահագործել, հեշտ է կառավարվում, դրան զուգահեռ, սակայն, աշխատանքի նկատմամբ պատասխանատվությունդ չի նվազում. ԶՊՄԿ աշխատակից՝ Արմեն Արշակյան «Տեղ ասեմ արի արա». բիրտ ուժ կիրառող ոստիկանի կինը «բազար» է սարքել հրապարակման տակ 2024-ին Հայաստանում կարմրուկի 399 դեպք է գրանցվել. 4-ը հոսպիտալացված են Ակնթարթային փոխանցումներ դեպի ՌԴ և ՌԴ-ից Հայաստան` հեռախոսահամարի միջոցով Հարյուրավոր քաղաքացիներ փակել են Երևան-Սևան մայրուղին, ոստիկաններն ուժ են կիրառել (տեսանյութ) «Սուրբ նահատակ Բոնիֆատիոս» հիմնադրամի հետ գործակցության արդյունքում Բարդուղիմեոս առաքյալի մասունքները իրենց հանգրվանը կգտնեն Աբովյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում3 ոսկե, 8 արծաթե և 7 բրոնզե մեդալ՝ սամբոյի Եվրոպայի պատանիների, երիտասարդների և մեծահասակների առաջնությունից Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով ԱՄՆ-ում արևային էներգիան աճում է կտրուկ տեմպերովՓաշինյանին մեղադրում են Հայոց ցեղասպանությունը ժխտող թեզեր տարածելու մեջ Հրանտ Հակոբյան. ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցությունը համահունչ է Բանկի որդեգրած ռազմավարությանը «Համահայկական ճակատ» շարժման ղեկավարը ներկայացնում է ուժային կառույցներում տիրող մթնոլորտի մասին Քննարկում ենք ՀԱՄԱՍ-ի առաջնորդներին արտաքսելու հարցը. Նեթանյահու Ի՛նչ ամոթ կլիներ, եթե սա պաշտպաներ եկեղեցուն (լուսանկար). Գագիկ ՀամբարյանՀասարակության մի զգալի հատվածի համար այս վարչապետն արդեն չկա և այս միտումն արագորեն տարածվելու է. Վահե Հովհաննիսյան Ոստիկանության բաժնից ՀՀՄ կուսակցության անդամը շտապ տեղափոխվել է հիվանդանոց Քիչ առաջ Ոստիկանության Մաշտոցի բաժին շտապ օգնության մեքենանաներ են կանչվել. ՀՀՄ ՀՀՄ կուսակցության անդամներից մի քանիսը մարմնական վնասվածքներ են ստացել «Չէին նկատել, որ հոգևորական եմ»․ ոստիկանները փորձել են սարկավագի բերման ենթարկել Պուտինն ամրապնդում է իր դիրքերը. Շոյգուին զրկեցին նախարարի պաշտոնից Կոչ ենք անում շարունակել հայ-ադրբեջանական սահմանազատումն ապրիլի 19-ի արձանագրության սկզբունքների հիման վրա. Ֆրանսիայի ԱԳՆ Ո՞վ պետք է լինի Հայաստանի հաջորդ Վարչապետը Բաղրամյան Մոսկովյան խաչմերուկից ոստիկանները բիրտ ուժ կիրառելով բերման են ենթարկել «Հայոց համազգային միասնություն» կուսակցության անդամներին Հանդարտ մնացե՛ք, տղերք, ձեզ փչացնում են․ Բագրատ Սրբազանը՝ ոստիկաններին ու հատուկ նշանակության զորքերին IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով 2-րդ տրանշը Ժամը 10-ի դրությամբ Երևանում բերման է ենթարկվել 88 քաղաքացի Հունիս ամսվա ոչ աշխատանքային և տոնական օրերը Ոստիկանները ուժ են կիրառել, քաշքշուկի ժամանակ լրագրողը կորցրել է ինքնազգացողությունը Սրբազան շարժումը պիտի՛ հաղթի Հայոց Համազգային Միասնություն կուսակցությունը հերթական բողոքի գործողությունն է իրականացրելՎիլնյուսում ներկայացվել է Լիտվայում արտադրված առաջին արևային մարտկոցըԳ. Ծառուկյանի աջակցությամբ Ծաղկաձորում մեկնարկել է Արցախ-Հայաստան եռօրյա ֆորում Այս շարժման արդյունքում է, որ հանձնման պրոցեսն ինչ-որ կերպ կասեցվել է. Սողոմոնյան Գյումրիի «Իրական դպրոց»-ն արտոնագրվել էԵրկրաշարժ՝ Ադրբեջանում, զգացվել է նաև Սյունիքում Բոլոր ժամանակներում ուսանողությունը՝ երիտասարդությունը պիտի որոշի երկրի ներկան, հետևաբար նաև ապագան. Աննա Կոստանյան Քուվեյթում քաղաքական ճգնաժամ է․ ցրել են երկրի խորհրդարանըԱդրբեջանցիները հիմնահատակ ոչնչացրել են Բերձորի Սբ. Համբարձում եկեղեցին (լուսանկարներ) Երևանի քաղաքապետի հրավերով 40 միայնակ տարեց և վետերան կանայք այսօր հրավիրված էին Անգլիայի ազգային բալետի «Ժիզել» ներկայացմանը
Ֆոտո

«Մայրս օգնում է, որ կարողանանք դուրս գալ այս բարդ փուլից». Էվա Խաչատրյանի նոր ֆոտոշարքն ու կյանքի դեպրեսիվ շրջանը

Դերասանուհի Էվա Խաչատրյանը նոր ֆոտոշարք ունի: Tert.am Life-ի հետ զրույցում Էվան խոսել է ֆոտոշարքի, զգացմունքային լինելու, հարկադրված հեռուստատեսային դադարի, դեպրեսիվ շրջանի և իր ֆինանսական իրավիճակի մասին:

Ֆոտոշարքի հեղինակն Արսեն Սարգսյանն է: «Այս անգամ, տարօրինակ կերպով, ֆոտոշարքի ոճը ես եմ ընտրել: Սև գույնն ընտրեցի, բայց սևի մեջ լինել չեմ սիրում, այն իմ գույնը չէ, հագուստներիս մեծ մասը սպիտակ է: Ուղղակի այս անգամ որոշեցի, որ իմ պատկերացրածը կարող եմ սևով ստանալ»,- ասաց նա:

Լուսանկարներում դերասանուհին աֆրոհյուսքերով է: Նրա խոսքով՝ առաջին անգամ չէ, որ նման սանրվածք է անում: «Սանրվածքն ինձ շատ է դուր եկել, ուզում եմ նորից անել: Իմ մազերի հետ ինչ-որ նմանություն կա, բայց տարբեր են: Մազերիս հետ կապված ամեն փոփոխության չեմ գնա: Վերջերս մի նախագծից առաջարկ ստացա, բայց պետք է գլխիս մի հատված գրեթե սափրեի: Բնականաբար հրաժարվեցի, որովհետև ինձ համար կարճ սանրվածքը հակացուցված է, գանգուր մազերի համար դա հարմարավետ չէ: Չեմ կարծում, որ այդ նախագիծն ինձ հոլիվուդյան ճանաչում կամ այնքան ֆինանս կբերեր, որ չկենտրոնանայի մազերիս վրա: Ամեն ինչ առաջարկից է կախված, եթե հոլիվուդյան ֆիլմ լիներ, գուցե չմտածեի մազերիս մասին»,- ընդգծեց նա:

Էվան նշեց, որ իր ֆոտոշարքերն ուղղակի ֆոտոշարքեր չեն, իր ապրումներն են: «Իմ կատարած յուրաքանչյուր աշխատանքի մեջ զգացմունքներ կան: Ինձ համար յուրաքանչյուր երևույթ, վերաբերմունք առանց էմոցիա գոյություն չունի, առանց դրանց ամենալավ լուսանկարն էլ անշունչ կդառնա: Չեմ կարող բացատրել, թե կոնկրետ այս ֆոտոշարքում ինչ ապրումներ ունեմ, ամեն մեկն իր համար ինչ-որ բան կգտնի: Կոնկրետ չեմ մտածել, թե այդ պահին ինչ տամ, որպես դերասան՝ ներքին աշխատանք եմ տարել»,- պատմեց դերասանուհին:

Հարցին, թե զգացմունքային մարդու համար կյանքը բարդ չէ՞, Էվան պատասխանեց. «Իհարկե, բարդ է, որովհետև ինձ համար աշխարհում ամեն ինչ ավելի խորը շերտեր ունի, ավելի բարդ եմ ապրում, ծանր կշռում, դատում: Ընկերներս, երբեմն, ինձ նկատողություն են անում դրա համար, բայց այդպիսին եմ, ինչ արած: Գուցե լավ է, որ մակերեսորեն չեմ նայում ոչնչի, նման մարդիկ հեշտ են ապրում, բայց ավելի անգույն»:

 

Տևական ժամանակ է՝ դերասանուհին հեռուստատեսային դադարի մեջ է: Շեշտեց, որ այդ դադարը հարկադրված է:

«Դադարի կարիք չունեի, ինձ 1-2 շաբաթն էլ է հերիք, որ նախագծից հետո հանգստանամ: Առաջարկներ համարյա չեն եղել, ընտրության հնարավորություն ևս: Դեպրեսիվ, անհասկանալի շրջանում եմ, երբևէ նման մեծ դադար չեմ ունեցել: Միշտ այնքան հագեցած եմ աշխատել, որ, երբեմն, ֆիզիկական ուժերս ինձ լքել են, առողջական խնդիրներ եմ ունեցել, էներգիայի կորուստ: Կարծես բոլոր խաղալիքներս ինձնից վերցրած լինեն, մնացել եմ ինքս ինձ հետ միայնակ: Մտածելու փուլը շատ էր, բայց դեպրեսիվ շրջանը գոնե մի փոքր մեղմվեց: Դրան նպաստեց այն, որ թատրոնում եմ խաղում, միակ վայրն է, որտեղ ինձ խաղաղ եմ զգում, զբաղվում իմ սիրելի գործով: Բեմադրեցինք «5 պատմություն սիրո մասին» ներկայացումը, որի ընթացքում ռեժիսոր Դավիթ Աբրահամյանն ու դերասան Մխիթար Ավետիսյանն օգնեցին մի փոքր դուրս գալ այդ փուլից»,- ասաց նա:

Նկարահանվելը եկամտի աղբյուր է շատ դերասանների համար: Էվայից հետաքրքրվեցինք՝ որքանո՞վ է չնկարահանվելն ազդել իր ֆինանսական վիճակի վրա: «Ֆինանսապես ևս բարդ է, բայց բավարարվում եմ թատրոնի համեստ աշխատավարձով, մայրս ևս օգնում է, որ կարողանանք դուրս գալ այս բարդ փուլից: Մտածել եմ նաև այլ աշխատանքով զբաղվելու մասին, բայց դեռ չեմ գտել այն աշխատանքը, որը կարող եմ անել ու ինձ լավ զգալ: Շատ բաներ կարող եմ անել, բայց չեմ անի, որովհետև հոգեպես երջանիկ, խաղաղ, իմ տեղում չեմ զգա»,- եզրափակեց նա: