Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի դեմ պատերազմի առաջին գծում Նիկոլն Իլհամի փիառշիկն է դարձել Սա խելագարություն է, պետք է վե՛րջ դնել՝ թե չէ՝ կհասնենք նրան, որ թշնամուն խնդրենք՝ «մեզ մի սպանեք» Վաղվանից մեր հանրապետության բոլոր առևտրային բանկերը, բացառությամբ ՎՏԲ բանկի, դադարեցնում են МИР քարտերի սպասարկումը. Շաքե ԻսայանԿասպից ծովում երրորդ երկրների ռազմական ներկայությունը հակասում է տարածաշրջանի շահերին․ Իրանի ԱԳՆԱպրիլի 5-ից հետո ակնհայտորեն Հայաստանում քաղաքական նոր իրողություն է ստեղծվելու. Արշակ Կարապետյան Տաք օդային հոսանքներ են ներթափանցել Հայաստան. Սուրենյանը՝ եղանակի մասին Իշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայի և տարածքային պահանջատիրության մասին․ Տիգրան Աբրահամյան Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով Fastex-ը վիրտուալ համերգներ է կազմակերպում «Ցերեբրում» վիրտուալ Երևանում Ջուր չի լինի Այսօր Ավագ Ուրբաթ է, տեղի կունենա Խաչելության կարգ Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Մայիսին կամ հունիսին սպասվում է Ռուսաստանի կողմից լայնածավալ հшրձակում, բայց մենք պատրաստ չենք․ մենք հիմա օգնության կարիք ունենք․ Զելենսկի Ալիևը կարող է հանգիստ լինել՝ Նիկոլը թույլ չի տա, որպեսզի Արցախի վտարանդի կառավարություն լինի«Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումը Ինձ մոտ ձևավորված կարծիք կա, որ վերջնակետն Ալեքսանդրապոլի պայմանագիրն է. Նաիրի ՍարգսյանՓաշինյանը խմբեր է գործուղում Տավուշի մարզ Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա Սողոմոնյան«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . ՏոնոյանՉտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայան Գրիգոր Դանիելյանի որդուն հիվանդանոց են տեղափոխել Հետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում Կրոկուսի վրա հարձակում գործած ահաբեկիչները գտնվել են թմրանյութի ազդեցության տակ Հայտնի է՝ ով է ճանաչվել Լա Լիգայի՝ մարտ ամսվա լավագույն մարզիչ Շղթայական ավտոմեքենաների ջարդ Երևանում. 12-ամյա երեխան ու նրա մայրը տեղափոխվել են հիվանդանոց Երբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է Չեմ զարմանա, եթե Փաշինյանը սա կարդա և իր հերթական տիկ-տոկյան լայվի ժամանակ հպարտությամբ պատմի երեխաներին, որպես «խաղաղության» մասին բարի հեքիաթ. ՉալաբյանՈւ՞մ է մեղադրում Անդրանիկ Քոչարյանը Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել 2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին Փաշինյան-Բլինկեն-Ֆոն դեր Լեյեն հանդիպումը չի կարող հանգեցնել էսկալացիայի. Պետքարտուղարությունը՝ Բաքվին Բաց դռների օր` ԶՊՄԿ-ում (տեսանյութ) «Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ. «Փաստ» Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» Գործող իշխանությունների դեմ արդյունավետ պայքար մղելու համար անհրաժեշտ է հանրության լայն շերտերի համախմբում. Արշակ Կարապետյան Ինչո՞ւ են հիմնավորում միշտ այն, ինչը վնասում է Հայաստանի անվտանգության շահերին. «Փաստ» «Կոռուպցիան այսօր իր սարդոստայնով տարածված է ամեն տեղ». «Փաստ» Նիկոլն ամեն ինչ հասցրել է ձախողման եզրին. Արտակ Զաքարյան Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ» Ուղարկում է մարդկանց հետ «խոսելու». «Փաստ» Ինչո՞ւ չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ. «Փաստ» Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Արդեն կես տարի է՝ Ռուբեն Վարդանյանը ապօրինի բանտարկված է Բաքվի բանտում․ «Ապրելու երկիր»Գնել Սանոսյանը դժվարացավ պատասխանել ԱԺ պատգամավոր Դավիթ Դանիելյանի հարցին, թե երբ կավարտվի Շուռնուխ գյուղի տների շինարարությունը
Տնտեսություն

Ամուլսարը սար է մնալու. հորդորում ենք որոշում կայացնողներին զերծ մնալ նոր արկածախնդրությունների գնալուց.Հայտարարություն

«Դեմ եմ Ամուլսարում հանքարդյունաբերությանը» ֆեյսբուքյան խմբում, որը վարում են Ջերմուկ խոշորացված համայնքի բնակիչները, հրապարակվել է հայտարարություն, որը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։

«Վերջին շրջանում որոշ մարդիկ և պաշտոնատար անձիք կարծիքներ են հայտնում հանրահայտ ջրաբուժական առողջարան և բրենդ համարվող Ջերմուկ քաղաքի հարևանությամբ ոսկու բաց հանքի ծրագրի շինարարության վերսկսման անհրաժեշտության մասին։ Տարբեր անընդունելի հիմնավորումներին ավելացել է ևս մեկը, որ Հայաստանը վերջին պատերազմից հետո տնտեսապես շատ ծանր վիճակում է և նրան գումարներ են պետք ճգնաժամից դուրս գալու համար։

Լավ հասկանալով ու գնահատելով այս ծանր ժամանակաշրջանի էությունը, մենք շարունակում ենք մնալ նույն կարծիքին, որ մեր տարածաշրջանում մետաղական հանքեր չպետք է լինեն, և կարճաժամկետ ծրագրերը չպետք է վերացնեն 7 տասնամյակ ձևավորված, արդեն իսկ կայացած ու հարատև զարգացման հեռանկար ունեցող տնտեսական զարգացման ուղղությունները։

Դա մենք նաև հաստատել ենք 2018թ-ի աշնանը իրականացրած հանրագրի միջոցով, երբ Ջերմուկ խոշորացված համայնքի շուրջ 3 հազար բնակիչներ իրենց ստորագրություններով դեմ արտահայտվեցին մետաղական հանքարդյունահանմանը։

Մենք շարունակում ենք լինել միակամ ու բոլոր հնարավոր եղանակներով թույլ չենք տալու մեր կենսատարածքի և սոցիալ-տնտեսական կայացած համակարգի վերացումը։ Դա թույլ չենք տալու առավել ևս պատերազմից հետո, երբ սահմանն ընդհուպ մոտեցել է Ամուլսարին և Ջերմուկին, որտեղ ըստ ծրագրի պետք կուտակվեն ու կիրառվեն տասնյակ հազարավոր տոննա թունավոր և վտանգավոր քիմիական նյութեր ու պայթուցիկներ։

Հորդորում ենք որոշում կայացնողներին սթափ գնահատել վիճակն ու զերծ մնալ նոր արկածախնդրությունների գնալուց՝ բոլոր ռիսկերն իբր թե կառավարելի լինելու անապացույց թեզը պարբերաբար կրկնելով։ Հիշեցնենք, որ իրենց իսկ պատվիրած միջազգային ուսումնասիրությունն աներկբա ապացուցեց հակառակն, ու Հայաստանի քաղաքացիները շատ լավ հասկացան դա՝ չնայած մածունը սև ներկայացնելու ձեր բոլոր ջանքերի։

Բոլոր այն տնտեսվարողներին, որոնք մտածում են համագործակցել Ամուլսարում ոսկու ծրագիրն իրականացնելու ցանկություն ունեցող ընկերության հետ, բարեկամաբար խնդրում ենք չանել դա և իզուր ավելի չսրել իրավիճակը մեր պետության ներսում։

Ջերմուկցիները, հարակից գյուղերի և Հայաստանի գիտակից քաղաքացիները չեն թողնելու մեր ջրերի սրտում դանդաղ գործողության քիմիական զենքի տեղադրումը, որի վտանգավոր հետևանքները շարունակվելու են հարյուրավոր տարիներ։

ԱՄՈՒԼՍԱՐԸ ՍԱՐ Է ՄՆԱԼՈՒ

Ամուլսարի պահապաններ, 3-ը մարտի 2021թ․»