Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Եղեգնաձորում սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է 32–ամյա բնակիչը 102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆ Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին Պապիկյանի գլխավորությամբ քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման ծրագրի ընթացքին վերաբերող հարցեր Փաշինյանի թիրախում Արցախի իշխանություններն են ԵՄ-ԱՄՆ-Հայաստան հանդիպմանը Երևան-Բաքու կարգավորումը չի քննարկվելու. ԵՄ-ն հակադարձել է Բաքվին Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի Ալիևին նոր պատերազմ է հարկավոր. Ռուսական մամուլի անդրադարձը Բարձրահարկ շենքում հզոր հրդեհ է բռնկվել․ ԲրազիլիաՌԴ-ի հետ կապերը խզելու դեպքում Հայաստանը կկորցնի արժեքը Եվրամիության աչքում. ռուս քաղաքագետ Վրաերթի ենթարկված 83-ամյա կինը հիվանդանոցում մահացել է Եթե ընդունում ես, որ քեզնից ոչինչ չես ներկայացնում, դրանով նաև քո բանակցային դիրքերն ես թուլացնում. Դավիթ Ջամալյան ԶՊՄԿ ընկերության` 4600-ը գերազանցող աշխատակիցներից շուրջ 700-ը ճարտարագետ են «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի կյանքի կոչվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի դեմ պատերազմի առաջին գծում Նիկոլն Իլհամի փիառշիկն է դարձել Սա խելագարություն է, պետք է վե՛րջ դնել՝ թե չէ՝ կհասնենք նրան, որ թշնամուն խնդրենք՝ «մեզ մի սպանեք» Վաղվանից մեր հանրապետության բոլոր առևտրային բանկերը, բացառությամբ ՎՏԲ բանկի, դադարեցնում են МИР քարտերի սպասարկումը. Շաքե ԻսայանԿասպից ծովում երրորդ երկրների ռազմական ներկայությունը հակասում է տարածաշրջանի շահերին․ Իրանի ԱԳՆԱպրիլի 5-ից հետո ակնհայտորեն Հայաստանում քաղաքական նոր իրողություն է ստեղծվելու. Արշակ Կարապետյան Տաք օդային հոսանքներ են ներթափանցել Հայաստան. Սուրենյանը՝ եղանակի մասին Իշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայի և տարածքային պահանջատիրության մասին․ Տիգրան Աբրահամյան Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով Fastex-ը վիրտուալ համերգներ է կազմակերպում «Ցերեբրում» վիրտուալ Երևանում Ջուր չի լինի Այսօր Ավագ Ուրբաթ է, տեղի կունենա Խաչելության կարգ Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Մայիսին կամ հունիսին սպասվում է Ռուսաստանի կողմից լայնածավալ հшրձակում, բայց մենք պատրաստ չենք․ մենք հիմա օգնության կարիք ունենք․ Զելենսկի Ալիևը կարող է հանգիստ լինել՝ Նիկոլը թույլ չի տա, որպեսզի Արցախի վտարանդի կառավարություն լինի«Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումը Ինձ մոտ ձևավորված կարծիք կա, որ վերջնակետն Ալեքսանդրապոլի պայմանագիրն է. Նաիրի ՍարգսյանՓաշինյանը խմբեր է գործուղում Տավուշի մարզ Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա Սողոմոնյան«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . ՏոնոյանՉտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայան Գրիգոր Դանիելյանի որդուն հիվանդանոց են տեղափոխել Հետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում Կրոկուսի վրա հարձակում գործած ահաբեկիչները գտնվել են թմրանյութի ազդեցության տակ Հայտնի է՝ ով է ճանաչվել Լա Լիգայի՝ մարտ ամսվա լավագույն մարզիչ Շղթայական ավտոմեքենաների ջարդ Երևանում. 12-ամյա երեխան ու նրա մայրը տեղափոխվել են հիվանդանոց Երբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է Չեմ զարմանա, եթե Փաշինյանը սա կարդա և իր հերթական տիկ-տոկյան լայվի ժամանակ հպարտությամբ պատմի երեխաներին, որպես «խաղաղության» մասին բարի հեքիաթ. ՉալաբյանՈւ՞մ է մեղադրում Անդրանիկ Քոչարյանը Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել 2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին
Քաղաքականություն

Միայն արդար ընտրությունները Նիկոլին ու իր լակոտակրատիային կուղարկեն պատմության աղբանոցը

Մարտի մեկի հանրահավաքին Նիկոլ Փաշինյանի ելույթում կարմիր թելով անցնում էր այն միտքը, որ նա ներքուստ անպայմանորեն ցանկանում է անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Նիկոլը շատ լավ հասկանում է, որ քաղաքական լեգիտիմություն ունենալու համար իրեն միայն ու միայն ընտրություններ են հարկավոր։ Նիկոլը նաև հասկանում է, որ ընտրություններում մեծ է հավանականությունը, որ պարտվելու է, սակայն նա ստիպված է գնալու այդ քայլին՝ հավանաբար կարծելով, որ վարչական ռեսուրսի գործադրմամբ իրեն կհաջողվի հաղթել ընտրություններում։ Սակայն մենք տեսանք, որ աննախադեպ վարչական տեռորի պայմաններում նրան հաջողվեց Հանրապետության հրապարակ բերել ընդամենը 20-25 հազար մարդ։

Բազմաթիվ ընդդիմադիր կուսակցություններ համաձայն չեն Նիկոլ Փաշինյանի վարչապետությամբ ընտրությունների անցկացմանը՝ նշելով, որ Նիկոլը կկեղծի ընտրությունները։ Սակայն հանրահավաքից հետո կարելի է նաև այդ մտահոգությունը որոշակի առումով փարատված համարել։ Եթե իշխանությունների այսչափ ցածր վարկանիշին գումարվի ընդդիմադիրների կողմից ընտրական տեղամասերում ուժեղ վերահսկողությունը ընտրական գործընթացի վրա, ապա Նիկոլի պարտությունն անխուսափելի կլինի։ Թե ինչ զարգացումներ կլինեն այս օրերի պարզ կլինի շուտով։ Գլխավոր Շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հետ կապված խնդիրը կարող է բեկումնային ընթացք հաղորդել քաղաքական զարգացումներին։

Մի բան պարզ է, որ, այդուհանդերձ, վաղ թե ուշ արտահերթ ընտրություններ լինելու են։ Իսկ մինչ այդ քաղաքական դաշտի հիմնական դերակատարները հանդես են գալիս հայտարարություններով, որոնց բովանդակությունից միարժեքորեն կարելի է ուրվագծել քաղաքական զարգացումների դինամիկան և ուղղությունները։ Այսպես օրինակ. «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության Նախագահ Խաչիկ Ասրյանը Նիկոլ Փաշինյանից պահանջում է հենց այսօր սկսել Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների կազմակերպման գործընթացը, քանզի, ըստ Ասրյանի, միայն արդար ընտրությունների միջոցով է, որ Հայ ժողվուրդը լեգիտիմ ճանապարհով Նիկոլին ու իր լակոտակրատիային կուղարկի պատմության աղբանոցը, և կձևավորի Հայաստանի հաջորդ` Ազգային - պետական շահն իր արյան մեջ կրող, Ազգային-Քրիստոնեական արժեհամակարգով առաջնորդվող իշխանություն: Թերևս դժվար է չհամաձայնել Խաչիկ Ասրյանի հետ, որ հետպատերազմյան Հայաստանում Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների անցկացումը համազգային պահանջ է և օրվա հրամայական: Սակայն այստեղ խնդիրը ոչ միայն բովանդակային է, այլև տեխնիկական ու կազմակերպչական։

 
SKIP
 
STOPPED
 
 
 

Ասել կուզի՝ ազգային հենքով կուսակցությունների կողմից քաղաքական օրակարգի ձևավորումն ու այդ արժեքների հանրային լայն աջակցության ապահովումը բարդ ու պատասխանատու աշխատանք է, բայց ոչ անհնար։ Նախկինի ու ներկայի անբովանդակ դիսկուրսը օր օրի քայքայում է առանց այն էլ արնաքամ լինող Հայաստանն ու Արցախը։ Գործել է պետք արագ ու նպատակային, իսկ արտահերթ ընտրությունների գնալ վախվորած, նշանակում է գիտակցված գնալ պարտության։ Նիկոլ Փաշինյանը ձեռնոց է նետել հանրությանն ու քաղաքական ուժերին։ Պետք է ընդունել այդ մարտահրավերը։ Պետք է Հայաստանն ու Արցախը, մեր բանակն ու եկեղեցին, մեր ազգային արժեքները կրող ու սիրող մարդկանց առաջնորդությամբ գնալ առաջ, բեկել պատմության անիվն ու լծվել հայրենիքի շենացման գործին, քանի որ Նիկոլն իրենից հետո թողելու է միայն ավերակներ։