Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ո՞վ է փչացնում հայ-ռուսական հարաբերությունները Ավստրալիան մտադիր է իր արևային վահանակներն արտադրելՌուսաստանում միգրանտների թվային հսկողություն կսահմանվի. Պետդումայի փոխխոսնակ Եղեգնաձորում սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է 32–ամյա բնակիչը 102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆ Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին Պապիկյանի գլխավորությամբ քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման ծրագրի ընթացքին վերաբերող հարցեր Փաշինյանի թիրախում Արցախի իշխանություններն են ԵՄ-ԱՄՆ-Հայաստան հանդիպմանը Երևան-Բաքու կարգավորումը չի քննարկվելու. ԵՄ-ն հակադարձել է Բաքվին Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի Ալիևին նոր պատերազմ է հարկավոր. Ռուսական մամուլի անդրադարձը Բարձրահարկ շենքում հզոր հրդեհ է բռնկվել․ ԲրազիլիաՌԴ-ի հետ կապերը խզելու դեպքում Հայաստանը կկորցնի արժեքը Եվրամիության աչքում. ռուս քաղաքագետ Վրաերթի ենթարկված 83-ամյա կինը հիվանդանոցում մահացել է Եթե ընդունում ես, որ քեզնից ոչինչ չես ներկայացնում, դրանով նաև քո բանակցային դիրքերն ես թուլացնում. Դավիթ Ջամալյան ԶՊՄԿ ընկերության` 4600-ը գերազանցող աշխատակիցներից շուրջ 700-ը ճարտարագետ են «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի կյանքի կոչվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի դեմ պատերազմի առաջին գծում Նիկոլն Իլհամի փիառշիկն է դարձել Սա խելագարություն է, պետք է վե՛րջ դնել՝ թե չէ՝ կհասնենք նրան, որ թշնամուն խնդրենք՝ «մեզ մի սպանեք» Վաղվանից մեր հանրապետության բոլոր առևտրային բանկերը, բացառությամբ ՎՏԲ բանկի, դադարեցնում են МИР քարտերի սպասարկումը. Շաքե ԻսայանԿասպից ծովում երրորդ երկրների ռազմական ներկայությունը հակասում է տարածաշրջանի շահերին․ Իրանի ԱԳՆԱպրիլի 5-ից հետո ակնհայտորեն Հայաստանում քաղաքական նոր իրողություն է ստեղծվելու. Արշակ Կարապետյան Տաք օդային հոսանքներ են ներթափանցել Հայաստան. Սուրենյանը՝ եղանակի մասին Իշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայի և տարածքային պահանջատիրության մասին․ Տիգրան Աբրահամյան Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով Fastex-ը վիրտուալ համերգներ է կազմակերպում «Ցերեբրում» վիրտուալ Երևանում Ջուր չի լինի Այսօր Ավագ Ուրբաթ է, տեղի կունենա Խաչելության կարգ Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Մայիսին կամ հունիսին սպասվում է Ռուսաստանի կողմից լայնածավալ հшրձակում, բայց մենք պատրաստ չենք․ մենք հիմա օգնության կարիք ունենք․ Զելենսկի Ալիևը կարող է հանգիստ լինել՝ Նիկոլը թույլ չի տա, որպեսզի Արցախի վտարանդի կառավարություն լինի«Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումը Ինձ մոտ ձևավորված կարծիք կա, որ վերջնակետն Ալեքսանդրապոլի պայմանագիրն է. Նաիրի ՍարգսյանՓաշինյանը խմբեր է գործուղում Տավուշի մարզ Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա Սողոմոնյան«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . ՏոնոյանՉտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայան Գրիգոր Դանիելյանի որդուն հիվանդանոց են տեղափոխել Հետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում Կրոկուսի վրա հարձակում գործած ահաբեկիչները գտնվել են թմրանյութի ազդեցության տակ Հայտնի է՝ ով է ճանաչվել Լա Լիգայի՝ մարտ ամսվա լավագույն մարզիչ Շղթայական ավտոմեքենաների ջարդ Երևանում. 12-ամյա երեխան ու նրա մայրը տեղափոխվել են հիվանդանոց Երբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է Չեմ զարմանա, եթե Փաշինյանը սա կարդա և իր հերթական տիկ-տոկյան լայվի ժամանակ հպարտությամբ պատմի երեխաներին, որպես «խաղաղության» մասին բարի հեքիաթ. Չալաբյան
Քաղաքականություն

Յո՞ երթաս, ապիկար իշխանություն

Երբ անփորձ ու միջազգային հարաբերություններից կիլոմետրերով հեռու թափառախումբը Հայաստանում եկավ իշխանության՝ էյֆորիկ թմբիրի մեջ սկսեցին այնպիսի դիվանագիտական հանցավոր սխալներ թույլ տալ, որ բոլորին էր հասկանալի. շուտով հայ ժողովրդի գլխին աղետ է կախվելու:

Երբ Փաշինյանը չբարեհաճեց ՌԴ նախագահ Պուտինին դիմավորել Բաղրամյան 26-ի բակում, ընդ որում ընդգծված անքաղաքավարի կերպով դա անելով միայն ՌԴ նախագահի նկատմամբ, արդեն ակնհայտ էր, որ դեգեներատների այս խառնամբոխը բացարձակապես գաղափար չունի որտեղ է հայտնվել և ինչ բորշ է եփում հայության համար:

Հաջորդը ԵԽԽՎ հայտնի հակառուսական քվեարկությունն էր, երբ ռուսների համբերությունը ևս սպառվեց, որից հետո հայկական պատվիրակությունը ստիպված էր հայտարարել, իբր քվեարկությունը թյուրիմացության արդյունք է...

Ահա այսպես հետևողկանորեն քանդեցին այն անվտանգության պատը, որ ապահովում էր հայ ժողովրդի կենսական շահերը: Իսկ պատկերացնու՞մ եք, թե ինչպիսի շահեկան վիճակում կլինեինք, եթե մեր ռազմավարական դաշնակցի նկատմամբ ժուլիկություններ անելու փոխարեն համադրեինք փոխադարձ շահերը: Վառ օրինակ, դեռևս 2019 թվականի մայիսի 15-ին «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը հայտարարություն էր տարածել՝ Ղրիմը Ճանաչելով ՌԴ մաս: «Ղրիմը Ռուսաստան է այնպես, ինչպես Արցախը՝ Հայաստան»,- հայտարարել էր կուսակցության առաջնորդ Խաչիկ Ասրյանը:

Ավելին, ելնելով Հայաստանի Հանրապետության ազգային-պետական շահից, կոչ է արվել Հայաստանի Հանրապետության բարձրագույն իշխանությանը՝ ի դեմս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, անհապաղ դրսևորել համարձակություն, և, հրապարակավ, Ղրիմը պաշտոնապես ճանաչել որպես Ռուսաստանի Դաշնության անքակտելի մաս:

Պատկերացրեք, թե որքան այլ պատկեր կունենայինք, եթե ժամանակին փոխլրացնեինք մեր դաշնակցի կենսական շահերը մեր կենսական շահերի հետ: Ինչպես միշտ, մեր ապիկար իշխանությունները քայլեց հոսանքին հակառակ ուղղությամբ, և այսօր ունենք այն, ինչ ունենք...

Իսկ պետականության փշրանքները փրկելու համար այսօր պետք է գոնե վերանայենք և ամրացնենք այն, ինչ դեռևս մնացել է հայ - ռուսական հարաբերություններից: