06.Մարտ.2021
Նիկոլ Փաշինյանի և ոստիկանապետ Վահե Ղազարյանի միջև խոսակցություն է տեղի ունեցել Ոսկին թանկանում է Դոլարի փոխարժեքը հատեց 528 դրամի սահմանագիծը. Եվրոն էժանացել է ավելի քան 4 դրամով ՀՀԿ-ն հայտարարություն է տարածել
Պատերազմի պատճառներից մեկը. ինչո՞ւ պարտվեցինք... «Սիսա՛կ, իմպիչմենտ հայտարարիր դավաճանին». ծիծ... Եվրոպա՞, թե՞ Ռուսաստան. (Տեսանյութ) Ամուլսարը սար է մնալու. հորդորում ենք որոշում... 8 օր, 8% cashback «Մերի» խանութ-սրահներում ID... Պետական պահպանության ծառայությունն ԱԱԾ-ից առա... Սյունիքի սահմանին կրակոցները շարունակվում են... Անհեռատես և չկշռադատված քաղաքականությամբ կառա... Եվրոպա՞, թե՞ Ռուսաստան Նախագահը շուրջ 40 զինծառայողի հետմահու պետակա... ԱՀԿ-ն նշել է աշխարհում կորոնավիրուսի զոհերի թ... Փակ ցիկլ. Փաշինյանին հեռացնելու ներքաղաքական ... Գերիների փոխանակման օպտիմալ ձևաչափը հնչում է ... Խաչիկ Ասրյան. Չեղարկե՛լ Հայաստան-Եվրամիությու... Ինչու՞ չի մատակարարվել 1 մլրդ 200 մլն դրամի զ... Մեկնարկում է «Օրգանական գյուղատնտեսության զար... IDBank-ը պատերազմական գործողությունների մասնա... Կոշտ հայտարարություն Խաչիկ Ասրյանից. արտահերթ... Անթույլատրելի և անընդունելի է նման ուժի սպառն... Կասեցվել է գարեջրի արտադրության առանձին գործա... Արտառոց միջադեպ Էրեբունի նստավայրում. ո՞վ և ի... Առաջարկվում է Պետական պահպանության ծառայությո... Ավարտվել է Էջմիածնի անչափահաս բնակչին ծանր մա... «Թավշյաները» Հայ ժողովրդին տարաբնույթ բաժանու... Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի արդյունավետո...

Էդգար Բաբայանը՝ ֆուտբոլում առաջին քայլերի մասին

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան, Լատվիայի գործող չեմպիոն «Ռիգայի» նորեկ Էդգար Բաբայանը պատմել է ֆուտբոլում առաջին քայլերի մասին:

«Մանկուց շատ ժամանակ եմ անցկացրել գնդակի հետ: Հայրս սիրում էր դիտել ու խաղալ ֆուտբոլ: Երևի, ֆուտբոլային որակները նրանից եմ ժառանգել: Երբ 7 տարեկան էի, ընդունվեցի «Ռանդերսի» ակադեմիա: Ինձ մոտ այնքան լավ էր ստացվում, որ առաջին մարզիչս չէր հավատում, որ նախկինում չեմ մարզվել ակումբում: Բոլորը հարցնում էին, թե որ ակումբից եմ: Սակայն, երբ ընդմիջումից հետո, երբ թիմերի դարպասները փոխվում են, ես շարունակեցի գոլ խփել նույն դարպասին, նա վերջապես հավատաց:

Պատերազմից հետո ընտանիքս Հայաստանից տեղափոխվել է Գերմանիա, որտեղ ես ծնվել եմ: Ես 3 տարեկան էի, երբ տեղափոխվեցինք Դանիա: Կարելի է ասել, որ իմ կյանքն ու կարիերան սկսել է այդ երկրում: Գիտեմ հայերեն, դանիերեն, անգլերեն ու բավական լավ հասկանում եմ գերմաներեն: Տանը խոսում ենք հայերեն»,- «Ռիգայի» մամուլի ծառայության հետ հարցազրույցում նշել է հայ ֆուտբոլիստները:

Հիշեցնենք, որ 2021 թվականի ամռանը Էդգար Բաբայանը կտեղափոխվի Կիպրոսի «Պաֆոս»: Օրեր առաջ 25-ամյա ֆուտբոլիստը պայմանագիր էր կնքել «Ռիգայի» հետ, որի կազմում կխաղա մինչև այս մրցաշրջանի ավարտը:

Վերջերս Էդգար Բաբայանը հեռացել էր դանիական «Հոբրոյից»: Նա վճարել էր իր հրաժարագինը և խզել Դանիայի առաջին դիվիզիոնում հանդես եկող ակումբի հետ պայմանագիրը։

Դանիայի Առաջին դիվիզիոնի ընթացիկ մրցաշրջանում հայ կիսապաշտպանը մասնակցել է 10 հանդիպման, խփել 5 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։

Հիշեցնենք, որ Բաբայանը 2017-ին դանիական «Ռանդերսից» էր տեղափոխվել «Հոբրո», որի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 111 հանդիպում, դարձել 20 գոլի ու 24 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է կես միլիոն եվրո։

2014 թվականին հիմնադրված «Ռիգան» Լիտվայի եռակի չեմպիոն է, տիտղոսները նվաճել է 2018-ին, 2019-ին ու 2020-ին:

website by Sargssyan