Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

«Նիկոլ դավաճան» վանկարկումներ՝ Աննա Հակոբյանի մուտքի ժամանակ Արշակ Կարապետյանը հայտարարեց անհնազանդության ակցիաներ սկսելու մասին «ՀայաՔվեի» անդամները «Նեմեսիսի» հուշարձանի մոտից պայքարի կոչ են անումԳիտակցել տեղի ունեցածը և համախմբվել, որպեսզի բացառվի ցեղասպանության կրկնությունն այսօր՝ մեր օրերում. Արա Աբրահամյան Այսօր արդեն ունենալով անկախ պետություն՝ մենք պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Տիգրան Ավինյան 109 տարի անց էլ հասկացանք, որ թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակը մեկն է. Նաիրի Սարգսյան Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ 21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն այսօր ունի 7 ներկայացուցիչ Այսօր մենք պետք է կանխենք նոր ցեղասպանությունը և նոր հայրենազրկումը. hայի ապագան իր ձեռքում է այսօր, իր միասնականության, կամքի և կորովի. Ավետիք Չալաբյան Խոնարհվում եմ մեր բոլոր սուրբ նահատակների հիշատակի առաջ և ուզում եմ հավատալ, որ պատմական արդարությունը մի օր անպայման վերականգնվելու է. Գագիկ ԾառուկյանՍա կործանարար ու աղետաբեր խունտա է, որից պետք է շուտափույթ ազատվել. Դավիթ Սարգսյան Թուրքիայի և Ադրբեջանի պահանջները չկատարելու միակ տարբերակը Փաշինյանի ռեժիմից ազատվելն է. Արշակ Կարապետյան Աշխարհասփյուռ հայությունը հիշատակում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը 24 ժամ ջուր չի լինելուԱռանց ընթացակարգերի որևէ գործողություն ապօրինություն է և ենթակա է դատապարտման քրեական օրենսգրքի 421-րդ հոդվածով. Սողոմոնյան Փաշինյանը փչացնում է Իրանի հետ հարաբերությունները Աուդիտները բոլոր պետական մարմիններից հանել են․ Նաիրի Սարգսյան Վարչախումբն արգելում է անցանկալի սփյուռքահայերի մուտքը ՀայաստանԴիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ «Ավելի լավ է Հայաստանը վարչապետ չունենա, քան ունենա դավաճան, հակահայ վարչապետ»․ Մենուա ՍողոմոնյանՎենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսըՊապուա Նոր Գվինեան արժանի չէ մարդակերության երկիր կոչվելու. վարչապետ Արցախի էթնիկ հայերի տեղահանում և մարդու իրավունքների լուրջ խնդիրներ ՀՀ-ում. Պետդեպի զեկույց Ալիևը Պուտինի հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները․ Հաջիև Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ ԱՄՆ-ում կկառուցվի երկրի ամենաբարձր երկնաքերը Ադրբեջանն ի հաշիվ Հայաստանի լավացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ Տավուշցիները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար Օդի ջերմաստիճանը կբարձրանա, առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև ու ամպրոպ ՀՀ-ում համապարփակ պաշտպանության և անվտանգության համակարգի ներդրման թեմայով «ԱՐԱՐ» հիմնադրամը հետազոտությունների դրամաշնորհ է հայտարարել ԶՊՄԿ-ն նորոգում է արցախցիների տները Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի Պարզվեց ամեն ինչ հեշտ է. դանիացի ֆիզիկոսները գտել են արևային մարտկոցների արդյունավետությունը զգալիորեն բարելավելու միջոցԱյստե՛ղ՝ Տավուշում է որոշվում Հայաստանի ճակատագիրը. Ավետիք ՉալաբյանՆոյեմբերյանի սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները չեն աջակցում սահմանազատման գործընթացին. հայտարարություն ՀՀ-ն վերածվել է մեկ անձի քաղաքական ու ընտանեկան կլանի սպասարկման ձեռնարկության. Արմեն Մանվելյան «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ»Տավուշում ստեղծված իրավիճակը Փաշինյանի կողմից դիվանագիտական դաշտում թույլ տված սխալների հետևանքն է. Արշակ Կարապետյան Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ՝մեր բոլորի. Վահե ՀովհաննիսյանՄիայն «դրսինները». «Փաստ» Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ» Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն. «Փաստ» Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը. «Փաստ» Իշխանությունները սարսափած են. Ավետիք Չալաբյան Հայտարարություն Հայաստանում ներքին իրավիճակի մասին Մենք ունենք հզոր աշխատույժ, որի պոտենցիալը չի օգտագործվում. Նաիրի Սարգսյան Մեր պահանջը հայրենիքը աճուրդի հանած վարչախմբի հեռացումն է, և հայրենիքը մաս-մաս հանձնման գործընթացի կասեցումը. Ավետիք Չալաբյան
Քաղաքականություն

Շուշիի մասին վարչապետի ելույթն ամբողջովին խեղաթյուրվել է. Ռուբեն Ռուբինյան

Վարչապետի ելույթն ամբողջովին խեղաթյուրվել է եւ խեղաթյուրված է ներկայացվել եւ՛ մամուլում, եւ՛ տարբեր ընդդիմադիր քաղաքական գործիչների խոսքում։ Այս մասին, այսօր՝ հունվարի 22-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը։

«Ընդհանրապես, այդ հարցուպատասխանի թեման չի եղել Շուշիի հայկական կամ ադրբեջանական լինելը։ Շուշին պատմական հայկական քաղաք է, եւ դա պատմագիտական փաստ է։

1987 թվականի դրությամբ Շուշիի բնակչության մոտ 90 տոկոսը կազմել են ադրբեջանցիները, հետեւաբար, ենթադրյալ վերադարձի դեպքում շուշիի բնակչությունը պետք է 90 տոկոսով դառնար ադրբեջանական: Վարչապետը հետադարձ հարց է ուղղել՝ արդյոք եթե ես համաձայնեի Շուշի փախստականների վերադարձին, որ բնակչությունը 90 տոկոս ադրբեջանական դառնար, այդ պայմաններում արդյո՞ք Շուշին շարունակելու էր մնալ հայկական։ Երբ հռետորական հարց էր ուղղում՝ 90 եւ ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն ունեցող Շուշին այդ կարգավիճակի բերումով արդյո՞ք իր համաձայնելու դեպքում հայկակա՞ն էր լինելու, ես կարծում եմ, որ ոչ: մանավանդ, որ չէր ֆիքսվում Արցախի կարգավիճակը, դա բերելու էր նրան, որ Շուշին անցնելու էր ադրբեջանական վերահյսկողության տակ»,-ասաց նա։

Ռուբինյանը հավելեց, որ վարչապետը չի մերժել փախստականների, այդ թվում Շուշի վերադարձի հարցը. «Նա համաձայնել է այն պայմանով, որ դա կարգավիճակի հարցի առնվազն ճշգրտման հետ համընթաց: Համաձայնեք, որ մի բան է, երբ փախստականները վերադառնում են, երբ ոչ միջանկյալ կարգավիճակ կա ֆիքսված, ոչ կա վերջնական կարգավիճակի ֆիքսման առնվազն մեխանիզմ, մեկ այլ բան է, որ դա տեղի է ունենում այդ պայմաններում»,-ընդգծեց նա:

Հարցին՝ արդյո՞ք փախստականների վերադարձի դեպքում Շուշին այդուհանդերձ, հայկական վերահսկողության ներքո չէր լինելու, Ռուբինյանը պատասխանեց հարցով․ «1992 թվականի սկզբին Շուշին արդյո՞ք հայկական վերահսկողության ներքո էր։ Ոչ, Շուշին ազատագրվեց 1992-ից հետո։ 90 եւ ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն ունեցող Շուշին 1992-ի սկզբին հայկական վերահսկողության ներքո չէր, չնայած այն փաստին, որ այն եւ՛ նախկին ԼՂԻՄ-ի կազմում էր, եւ՛ Արցախի»,-ասաց նա։

Հարցին՝ հետահայաց անելով՝ այդ որոշումը սխա՞լ է եղել, թե՞ ոչ, Ռուբինյանն արձագանքեց․ «Իմանալով արդեն պատերազմի արդյունքը՝ անշնորհակալ գործ է գնահատել՝ սխա՞լ որոշում էր, թե՞ ոչ։ Կա մի փաստ՝ պատերազմի արդյունքը լավը չէ։ Իմ գնահատականը հետեւյալն է՝ եղել է իրավիճակ, երբ կա՛մ երաշխավորված պետք է կորցնեինք Շուշին, կա՛մ կարող էինք պայքարել դրա համար, մենք պայքարել ենք»։

Ռուբինյանն ընդգծեց, որ ընդդիմության մի զգալի հատված գիտակցաբար խեղաթյուրել է վարչապետի խոսքերը: