Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև Միհրան Պողոսյանը Հանրապետության հրապարակում տվեց նոր շարժման մեկնարկը Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան ԱբրահամյանՓաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք Չալաբյան«Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ» «Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ» Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ» Մենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Անհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութՀովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութԲերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ «Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». Մելքումյան Փաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում ԱՄՆ-ում 7 մլրդ դոլար են հատկացնելու արևային էներգիայինՔաջարանը մոտ ապագայում կունենա ժամանցի ժամանակակից վայրԹուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում Ոտքի ելեք. ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ Խորհուրդ եմ տալիս չենթարկվել վարչախմբի հանցագործ հրամաններին, զերծ մնալ այսօր որևէ հանցանք կատարելուց, ծառայել օրենքին և մեր քաղաքացիների անվտանգությանը. Ավետիք Չալաբյան Մենք նոր թափով ու որակով ենք լծվելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործին՝ գործող վարչախմբին հեռացնելուց հետո. Մենուա Սողոմոնյան Վարչախումբը Տավուշում անցավ ռեպրեսիաների և բռնությունների Թուրքիայում ապրող ոչ մի հայազգի քաղաքացի իրեն հասարակությունից դուրս, երկրորդ կարգի չի զգա․ Էրդողան Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին «Նիկոլ դավաճան» վանկարկումներ՝ Աննա Հակոբյանի մուտքի ժամանակ Արշակ Կարապետյանը հայտարարեց անհնազանդության ակցիաներ սկսելու մասին «ՀայաՔվեի» անդամները «Նեմեսիսի» հուշարձանի մոտից պայքարի կոչ են անումԳիտակցել տեղի ունեցածը և համախմբվել, որպեսզի բացառվի ցեղասպանության կրկնությունն այսօր՝ մեր օրերում. Արա Աբրահամյան Այսօր արդեն ունենալով անկախ պետություն՝ մենք պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Տիգրան Ավինյան 109 տարի անց էլ հասկացանք, որ թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակը մեկն է. Նաիրի Սարգսյան Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ 21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն այսօր ունի 7 ներկայացուցիչ Այսօր մենք պետք է կանխենք նոր ցեղասպանությունը և նոր հայրենազրկումը. hայի ապագան իր ձեռքում է այսօր, իր միասնականության, կամքի և կորովի. Ավետիք Չալաբյան Խոնարհվում եմ մեր բոլոր սուրբ նահատակների հիշատակի առաջ և ուզում եմ հավատալ, որ պատմական արդարությունը մի օր անպայման վերականգնվելու է. Գագիկ ԾառուկյանՍա կործանարար ու աղետաբեր խունտա է, որից պետք է շուտափույթ ազատվել. Դավիթ Սարգսյան Թուրքիայի և Ադրբեջանի պահանջները չկատարելու միակ տարբերակը Փաշինյանի ռեժիմից ազատվելն է. Արշակ Կարապետյան Աշխարհասփյուռ հայությունը հիշատակում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը 24 ժամ ջուր չի լինելուԱռանց ընթացակարգերի որևէ գործողություն ապօրինություն է և ենթակա է դատապարտման քրեական օրենսգրքի 421-րդ հոդվածով. Սողոմոնյան Փաշինյանը փչացնում է Իրանի հետ հարաբերությունները Աուդիտները բոլոր պետական մարմիններից հանել են․ Նաիրի Սարգսյան
Քաղաքականություն

Արցախը գտնվում է շրջափակման մեջ, օրհասական է Քարվաճառի ավտոճանապարհի վերագործարկումը․ Թագուհի Թովմասյան

Վարդենիս-Քարվաճառ ավտոճանապարհը բացելու պահանջով քաղաքացիներն առաջիկայում նույնպես Դրմբոնի օրինակով ճանապարհներ կփակեն՝ իրենց բողոքը իշխանություններին լսելի դարձնելու համար։ Այս մասին այսօր՝ հունվարի 22-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

«Շատ բնակիչներ Մարտունու, Վարդենիսի, Ճամբարակի ինձ դիմել են, դժգոհություն են հայտնել ու նաեւ ասել են, որ պլանավորում են առաջիկայում փակել բոլոր հնարավոր ավտոճանապարհները եւ իրենց բողոքի ձայնը բարձրացնել, որպեսզի Հայաստանի իշխանությունը կարողանա, տեղից շարժվի ու բարձրաձայնի Վարդենիս-Քարվաճառ ավտոճանապարհի հարցը»,- նշեց նա։

Պատգամավորի խոսքով՝ մինչ Հայաստանի իշխանությունները փաստաթղթեր են ստորագրում տարածաշրջանային ապաշրջափակման վերաբերյալ, Արցախը մնում է շրջափակման մեջ։ Դա, հատկապես, խնդիրներ է ստեղծում այն քաղաքացիների համար, որոնք աշխատում են Արցախում եւ նախկինի փոխարեն պետք է մի քանի անգամ երկար ճանապարհից օգտվեն Արցախ հասնելու համար։

«Արցախը գտնվում է շրջափակման մեջ։ Շատ մարդիկ Արցախում են աշխատում՝ հանքարդյունաբերության, շինարարության։ Նախկինում 80 կմ էր ճանապարհը, տեղ էին հասնում, հիմա 300-400 կմ պետք է անցնեն։ Սա օրհասական խնդիր է, օր առաջ պետք է բարձրաձայնվի։ Հետպատերազմյան շրջանում ամենակարեւոր խնդիրներից պետք է լինի Քարվաճառի ավտոճանապարհի վերագործարկումը։  Այդ հարցը պետք է բարձրացված լիներ միջպետական մակարդակով եւ պետական կառույցների կողմից, ինչը չի արվել»,- ասաց նա՝ նշելով, որ այս հարցի առնչությամբ պատրաստվում է գրությամբ դիմել ԱԳՆ։ 

Քաղաքացիները, ըստ պատգամավորի, պատրաստվում են փակել կարեւոր նշանակության ճանապարհներ։

Հիշեցնենք, որ օրեր առաջ արցախցիներն էին այս պահանջով փակել Մարտակերտ-Վարդենիս ճանապարհը, որտեղով ադրբեջանական մեքենաներ են անցնում դեպի Քարվաճառ ռուսական խաղաղապահների ուղեկցությամբ։

Պատգամավորը չցանկացավ մեկնաբանել Շուշիի վերաբերյալ վարչապետի հայտարարությունը՝ նշելով, որ Շուշին հայկական է, իր ամենասիրելի քաղաքներից։

Պատասխանելով հարցին՝ արդյոք պատասխանատվություն չի զգում պատերազմի եւ դրա հետեւանքների համար, պատգամավորը նշեց, որ ինքը պատասխանատվությունից թեեւ չի փախչում, բայց սովոր է պատասխանատվություն կրել այն բանի համար, ինչից տեղյակ է, այնինչ պատերազմում ընթացքում տեղի ունեցածն իր համար էլ բացատրություն չունի եւ այդ պատճառով է, որ իր դիրքորոշումն է հայտնել ու լքել իշխող խմբակցությունը։  

Թագուհի Թովմասյանը կարծիք հայտնեց նաեւ, որ ներկա քաղաքական գործընթացները ակնհայտորեն չեն կարող տանել վարչապետի փոփոխության։

«Երկու կողն էլ՝ իշխանությունը եւ ընդդիմությունը նահանջել են, ցավալիորեն պետք է շարունակենք մեր ունեցած իրավիճակում»,- նշեց նա։

Ավելին՝ այստեղ