04.Մարտ.2021
Նիկոլ Փաշինյանի և ոստիկանապետ Վահե Ղազարյանի միջև խոսակցություն է տեղի ունեցել Ոսկին թանկանում է Դոլարի փոխարժեքը հատեց 528 դրամի սահմանագիծը. Եվրոն էժանացել է ավելի քան 4 դրամով ՀՀԿ-ն հայտարարություն է տարածել
Պահն է ձևավորելու երրորդ տիրույթը Սա ոչ իմ պայքարն է, ոչ Օնիկ Գասպարյանի համար ... Միայն արդար ընտրությունները Նիկոլին ու իր լակ... Տեսչական մարմինները զգուշացնում են Սա վերջին հարցն էր վարչապետին Հզոր Հայաստան կառուցելու բոլոր ճանապարհներն ա... Ադրբեջանը, նկատելի է, որ ջանում է ամեն գնով ջ... Հային սպանած ադրբեջանցու նկատմամբ դաշնային հե... Ներկայացվել է Քրեակատարողական և պրոբացիայի ոլ... Միայն արդար ընտրությունները Նիկոլին ու իր լակ... Բազմիմաստ և տագնապալի արձագանք Գլխավոր շտաբից... Քաղաքացիական պատերազմից խուսափելու ձեւը 2 ֆրա... Այո, վարչական ռեսուրների օգտագործումը փաստ է.... Արամայիս Ավագյանն իր դիմումի համաձայն ազատվել... Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվ... Խաչիկ Ասրյան. Փաշինյա՛ն Նիկոլ, Հայ ազգը սև կա... «Ժողովուրդ». Հայկ Մարությանն աշխատանքի է ընդո... Խաչերի օրհնություն և հանձնում զինծառայողներին... Գլխավոր դատախազի բողոքի հիման վրա ՀՀ վճռաբեկ ... Օնիկ Գասպարյանն իրավունքի ուժով ազատված է պաշ... Խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ. (Տեսանյութ) Ռուսական «Առաջին ալիքի» լրագրողները բացահայտ ... Վարչապետը ԼՀԿ ղեկավարին հանդիպման է հրավիրել.... Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվ... Փետրվարի 15-ից դադարեցված որոնողական աշխատանք...

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները, իսկ Վարդենյաց լեռնանցքը փակ է միայն կցորդիչով բեռնատարների համար։

Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Արագածոտնի մարզի Ապարան-Արագած, Վայոց ձորի մարզի Սարավան-«Զանգեր» հատվածում, դեպի Ջերմուկ քաղաք տանող ավտոճանապարհին և Կոտայքի մարզի միջհամայնքային ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար, ինչպես նաև ռուսական կողմում կա կուտակված 820 բեռնատար ավտոմեքենա:

ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

website by Sargssyan