Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ո՞վ եք դուք, հայտարարեք ձեր հավատքը՝ հասկանանք, քրիստոնյա ե՞ք, թե ոչ, ասեք՝ տիկին ե՞ք, թե պարոն. Արշակ Կարապետյան Սև ծովում Տանզանիայի դրոշով նավ է խորտակվել Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. վերաբացվեց Կապի թանգարանըԻմ՝ վարչապետի թեկանծու լինելու վերաբերյալ որոշում, որպես այդպիսին, պաշտոնականացված չկա, պետք է Վեհափառի հետ խոսեմ․ Բագրատ Սրբազան Գործող իշխանությունն իր քայլերով ցույց է տվել, որ ինքն արդեն լեգիտիմ չի. Արմեն Մանվելյան«Քաղպայմանագրում» ահաբեկված են. կամուրջներ են որոնում Ռուս գիտնականներն օտարերկրյա գործընկերների հետ մշակել են էժան և արդյունավետ արևային մարտկոցներՀրաժարվելով եկեղեցուց, Սահմանադրությունից, պատմությունից, ի՞նչ ենք դառնում, ինչի՞ն է նման երկրի ղեկավարը, որն ուզում է ստեղծել մի նոր ժողովուրդ. Արշակ Կարապետյան Վթար Երևան-Սևան ճանապարհին. վիրավnրներ կան Փրկարարների հետ համագործակցելով` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատանքային խմբերը վերացրին պոչատարի վթարը՝ կանխելով շրջակա միջավայրի վրա հնարավոր վնասները Ավետիք Չալաբյանը մանրամասներ է հայտնում Կիրանց վերջին այցելությունիցԱվտոմեքենան բախվել է քարերին, արմատից կոտրել ուռենին ու հայտնվել դաշտում. 16-ամյա ուղևորը մահացել է Բագրատ Սրբազանը չի բացառել, որ ՀՀ վարչապետի հնարավոր թեկնածուի անուն քննարկվի Վերջին մեկ շաբաթվա ընթացքում տասնյակ հազարավոր վիրտուալ հարթակներ հերյուրանքների հեղեղ են ուղղում Բագրատ Սրբազանի անձի դեմ՝ շոշափելով նրա անձնական կյանքը. ԿամենդատյանԱրևմուտքի երկակի ստանդարտների նոր շերտերը. «Փաստ» Կարգավիճակն ու ֆինանսական հոսքերը կորցնելու սարսափ. թե չէ՝ ի՞նչ հայրենիք, ի՞նչ պետություն, ի՞նչ ժողովուրդ. «Փաստ» «Իշխանությունն իրեն պահում է փակուղում հայտնված կենդանու պես. ունի վախեր, բայց նաև հասկանում է, որ նահանջելու տեղ չունի, դրա համար վախը վերածվում է ագրեսիվ գործողության». «Փաստ» Մեղավորն ակնհայտ է, այլ մեղավորներ փնտրելն՝ անիմաստություն. «Փաստ» Ինչի՞ համար է պայքարը. «Փաստ» Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ» Ո՞վ է ստանձնել ոստիկանության ագրեսիվ վարքագծի «քավորությունը». «Փաստ» Երաշ­խիք, որ չի հանձն­վի ու գոր­ծը կհասց­նի մին­չև վերջ. «Փաստ» ԵԽ նախարարների կոմիտեն ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը Կասկադի ավարտուն տեսքին հասցնելու նախագիծը Փարիզում քննարկեցինք ֆրանսիացի հեղինակավոր ճարտարապետ Ժան-Միշել Վիլմոտի հետ. ԱվինյանԵՄ-ն կարևոր հանգրվանի է հասել արևային էներգիայի առումովՓաշինյանը մտահոգ է առաջիկա հանրահավաքից Ամիօ Բանկը թողարկել է դրամային պարտատոմսեր Կոնվերս Բանկում ամփոփել են ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցության արդյունքները ՊՆ-ն հայտարարություն է տարածել Կիրանցում ոստիկանական բռնություններից տուժած քաղաքացիները կարող են դիմել «ՀայաՔվեին»Վարչախմբի համար հանրությունից թաքուն գործելը դարձրել են նվիրական արժեք Վարչախումբը հերսոտել է «խնդրանք» բառից Պետք է հարյուր հազարավոր մարդկանց ճնշում խորհրդարանի վրա․ Նաիրի Սարգսյան Ucom ընկերությունը շնորհավորում է բոլորին Հեռահաղորդակցության օրվա կապակցությամբ Ուրիշ լուծում չկա, միայն այս իշխանության հեռացումը․ Սրբազան Հս. Կորեան բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Հանքարդյունաբերության ոլորտը որակյալ աշխատուժ պահանջող ոլորտ է. ԶՊՄԿ-ն մասնակցել է «ԲանՈՒԳործ. ԵՊՀ - Yerevan State University էքսպո-2024»-ին Հայ շախմատիստները ոչ-ոքի են գրանցել Շարժայի միջազգային մրցաշարի 3-րդ տուրում Ապագայի տեխնոլոգիական բանակ՝ ԱԹՍ-ներով, հեռակառավարվող հրթիռներով. սա է Շարժման տեսլականը Գործ ունենք օտարների կողմից ղեկավարվող խամաճիկային մի կառավարության հետ, որի թիրախում հենց հայ ժողովրդի ինքնությունն է․ Արշակ Կարապետյան Պուտինն ու Սի Ծինփինն Ուկրաինան քննարկել են տետ-ա-տետ. Կրեմլ Opel մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվելով հայտնվել քարերի վրա. կան տուժածներ Հատուկ սակագներով SWIFT փոխանցումներ․ Ֆասթ Բանկում նոր ակցիա է մեկնարկել Աշոցքի տարածաշրջանում ձյուն է տեղացել Ջուր հավաքեք․ ջուր չի լինելուԱվստրալիան իր էներգիայի ավելի քան մեկ երրորդը ստացել է արևից ու քամուցԱռաջին զանգը` Մհեր Գրիգորյանի համար Այս շարժման մեջ առաջնորդություն կա. լիահույս ենք՝ կհաջողենք. Մենուա Սողոմոնյան «Բան ու գործ» էքսպո՝ Մայր բուհի 105-ամյակին Ժողովուրդը կների իրապես զղջացողներին, խոստովանողներին ու դարձի եկողներին․ Մենուա Սողոմոնյան
Քաղաքականություն

Արման Վարդանյանի հետ մեր գաղափարական շփումներն ընթանում են բնականոն և դրական հունով. Արտակ Թովմասյան

NEWS.am-ի թղթակիցը կապ հաստատեց գործարար, մեկենաս Արտակ Թովմասյանի հետ, ում մի քանի հարց ուղղեց իր ակտիվ քաղաքականությամբ զբաղվելու վերաբերյալ, սակայն նա ասաց, որ այս  պահին այդքան էլ հարմար չէ պատասխանել այդ հարցերին, քանի որ այցով գտնվում է Սյունիքում։ Նա, սակայն խոստացավ, որ մոտ օրերս կպատասխանի բազմաթիվ կուտակված հարցերի առավել լայն շրջանակով, բայց, այնուամենայնիվ, թղթակցի որոշ հարցերին պատասխանեց.

Այսօր մամուլում տեղեկություն էր հրապարակվել Ձեր և «Միասնություն» շարժման ղեկավար Արման Վարդանյանի քաղաքական տարաձայնությունների վերաբերյալ: Ի՞նչ կասեք այդ առումով:

Սովորություն չունեմ անհեթեթությունները մեկնաբանելու, կարող եմ միայն ասել, որ մեր գաղափարական շփումներն ընթանում են բնականոն և դրական հունով:

Պարոն Թովմասյան, մամուլում տպագրված հոդվածում նշվում էր նաև, որ լայն քաղաքական գործընթացներին Ձեր մասնակցությամբ ակնկալվում էր նաև Ձեր կողմից ֆինանսական մեծ ռեսուրսների ներդրում, սակայն դրանք այդքան էլ չեն իրականացել:

Այս գործընթացը հասարակական-քաղաքական նոր պլատֆորմի ձևավորմանն է միտված, որի պահանջը ի հայտ է եկել հայ ազգի կողմից և ժամանակի հրամայականն է: Մենք էլ փորձում ենք կյանքի կոչել այն, ինչը առաջ է քաշվել հասարակության լայն զանգվածների կողմից: Ինչ վերաբերում է ֆինանսական միջոցներին, ապա ես ցավում եմ, որ մարդիկ գաղափարական և ազգապահպան գործունեության մեջ պարտադիր կարևորում և տեսնում են ֆինանսական կոմպոնենտը: Համոզված եմ, որ այն շրջանակների հետ, ում հետ ես մինչև այժմ ունեցել եմ հանդիպումներ, ոչ միայն չունեն ֆինանսական ակնկալիքներ այս միավորումից, այլ անգամ պատրաստ են իրենց անձնական ռեսուրսները ներդնել ի շահ ՀՀ-ի և հայ ազգի:

Տարիներ շարունակ Հայաստանում քաղաքականությամբ զբաղվելը շատերի համար եղել է գումար վաստակելու և շռայլ կյանք վայելելու միջոց, և դա էլ պատճառներից մեկն է, թե ինչ իրավիճակում է հայտնվել մեր ազգը և մեր պետությունը: Մենք անելու ենք ամեն ինչ, որպեսզի այսուհետ քաղաքականության մեջ լինեն խաղի նոր կանոններ, այնտեղ ներգրավվեն մարդիկ, ովքեր սիրում են երկիրը և պատրաստ են իրենց անձնական շահը ստորադասելու ՀՀ պետական և ազգային շահին: