08.Մարտ.2021
Նիկոլ Փաշինյանի և ոստիկանապետ Վահե Ղազարյանի միջև խոսակցություն է տեղի ունեցել Ոսկին թանկանում է Դոլարի փոխարժեքը հատեց 528 դրամի սահմանագիծը. Եվրոն էժանացել է ավելի քան 4 դրամով ՀՀԿ-ն հայտարարություն է տարածել
Վարչապետի աթոռին սոսնձված էակը լավ է հասկանու... Մանուել Մանուկյանը հայտարարություն է տարածել ... Դիտե՛ք և արտահայտվեք, թե ինչպե՞ս հանգուցալուծ... «Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության հայտ... Կեղծիքից՝ ճշմարտություն. ինչու՞ սուտը պետք է ... Խաչիկ Ասրյանը իր հայտարարությամբ «մատ» արեց ի... Հինգ հետաքրքիր փաստ երկվորյակների մասին Առաջիկա օրերին ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճա... «Փաշինյանի վերջին քայլերը ցույց են տալիս՝ արդ... Խաչիկ Ասրյանը չեղարկելու է ՀՀ-ԵՄ համաձայնագիր... «Ալյանսը» պատրաստվում է հանրահավաքի Յուրաքանչյուր չորրորդ մանկական խաղալիքի մեջ հ... Ո՞ր օնկոլոգիական հիվանդության մասին կարող է հ... Ճանաչել Ցեղասպանությունն ու ակտիվ լինել Ադրբե... Դիմում եմ երեք տարի առաջ հրապարակում և փողոցն... Հասկանում եմ, թե ինչու Թուրքիայի եւ Ադրրբեջան... Ալիեւը Հայաստանին այլընտրանք չի թողնում. Վահե... Փաշինյան-ԱԳՆ լարված հարաբերություններ. Իշխանո... 600 դոլարանոց զրահաբաճկոնների առեղծվածը. ո՞րն... Խաչիկ Ասրյանը իր հայտարարությամբ «մատ» արեց ի... Պատերազմի պատճառներից մեկը. ինչո՞ւ պարտվեցինք... «Սիսա՛կ, իմպիչմենտ հայտարարիր դավաճանին». ծիծ... Եվրոպա՞, թե՞ Ռուսաստան. (Տեսանյութ) Ամուլսարը սար է մնալու. հորդորում ենք որոշում... 8 օր, 8% cashback «Մերի» խանութ-սրահներում ID...

Մահացել է դերասան Վիգեն Ստեփանյանը

68 տարեկանում՝ ուղեղի կաթվածից մահացել է դերասան, բեմադրիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործից Վիգեն Ստեփանյանը։

Վիգեն Ստեփանյանը 1973 թվականին ընդունվել է Երևանի Կ․ Ստանիսլավսկու անվան թատրոնին կից դերասանական ստուդիա, որտեղ մինչև 1977 թվականն աշխատել է որպես դերասան։ 1977-1989 թվականներին որպես դերասան աշխատել է Երևանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում։ 1989 թվականին հիմնել է «Արձագանք» թատրոն-ստուդիան, որը 1991 թվականին հիմք դարձավ «Մետրո» թատրոնի, և մինչև 1994 թվականը եղել է թատրոնի գեղարվեստական ղեկավարն ու տնօրենը։ 1994-2003 թվականներին աշխատել է Լիբանանում։ 2003 թվականին վերադառնալով Հայաստան՝ նորից ստանձնել է «Մետրո» թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը։ 2007 թվականին որպես հրավիրված դերասան և բեմադրիչ աշխատել է տարբեր թատրոններում։

2014 թվականի հոկտեմբերին Վիգեն Ստեփանյանը նշանակվել է Ալեքսանդր Սպենդարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ռեժիսոր։

Խաղացել է ավելի քան 100 դեր տարբեր թատրոններում, բեմադրել է 43 ներկայացում տարբեր երկրներում և տարբեր լեզուներով, նկարահանվել է մոտ 50 ֆիլմերում, ԽՍՀՄ տարբեր ստուդիաներում, խաղացել է ավելի քան 60 հեռուստաներկայացումներում։ Երեք տարի շարունակ եղել է «Երևան-Էրեբունի» տոնակատարության գլխավոր բեմադրիչը։ Գրել և բեմականացրել է ավելի քան 10 պիես։ Իր սցենարով նկարահանվել է երկու կարճամետրաժ և մեկ լիամետրաժ ֆիլմ։

website by Sargssyan