Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

«Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի կյանքի կոչվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի դեմ պատերազմի առաջին գծում Նիկոլն Իլհամի փիառշիկն է դարձել Սա խելագարություն է, պետք է վե՛րջ դնել՝ թե չէ՝ կհասնենք նրան, որ թշնամուն խնդրենք՝ «մեզ մի սպանեք» Վաղվանից մեր հանրապետության բոլոր առևտրային բանկերը, բացառությամբ ՎՏԲ բանկի, դադարեցնում են МИР քարտերի սպասարկումը. Շաքե ԻսայանԿասպից ծովում երրորդ երկրների ռազմական ներկայությունը հակասում է տարածաշրջանի շահերին․ Իրանի ԱԳՆԱպրիլի 5-ից հետո ակնհայտորեն Հայաստանում քաղաքական նոր իրողություն է ստեղծվելու. Արշակ Կարապետյան Տաք օդային հոսանքներ են ներթափանցել Հայաստան. Սուրենյանը՝ եղանակի մասին Իշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայի և տարածքային պահանջատիրության մասին․ Տիգրան Աբրահամյան Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով Fastex-ը վիրտուալ համերգներ է կազմակերպում «Ցերեբրում» վիրտուալ Երևանում Ջուր չի լինի Այսօր Ավագ Ուրբաթ է, տեղի կունենա Խաչելության կարգ Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Մայիսին կամ հունիսին սպասվում է Ռուսաստանի կողմից լայնածավալ հшրձակում, բայց մենք պատրաստ չենք․ մենք հիմա օգնության կարիք ունենք․ Զելենսկի Ալիևը կարող է հանգիստ լինել՝ Նիկոլը թույլ չի տա, որպեսզի Արցախի վտարանդի կառավարություն լինի«Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումը Ինձ մոտ ձևավորված կարծիք կա, որ վերջնակետն Ալեքսանդրապոլի պայմանագիրն է. Նաիրի ՍարգսյանՓաշինյանը խմբեր է գործուղում Տավուշի մարզ Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա Սողոմոնյան«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . ՏոնոյանՉտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայան Գրիգոր Դանիելյանի որդուն հիվանդանոց են տեղափոխել Հետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում Կրոկուսի վրա հարձակում գործած ահաբեկիչները գտնվել են թմրանյութի ազդեցության տակ Հայտնի է՝ ով է ճանաչվել Լա Լիգայի՝ մարտ ամսվա լավագույն մարզիչ Շղթայական ավտոմեքենաների ջարդ Երևանում. 12-ամյա երեխան ու նրա մայրը տեղափոխվել են հիվանդանոց Երբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է Չեմ զարմանա, եթե Փաշինյանը սա կարդա և իր հերթական տիկ-տոկյան լայվի ժամանակ հպարտությամբ պատմի երեխաներին, որպես «խաղաղության» մասին բարի հեքիաթ. ՉալաբյանՈւ՞մ է մեղադրում Անդրանիկ Քոչարյանը Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել 2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին Փաշինյան-Բլինկեն-Ֆոն դեր Լեյեն հանդիպումը չի կարող հանգեցնել էսկալացիայի. Պետքարտուղարությունը՝ Բաքվին Բաց դռների օր` ԶՊՄԿ-ում (տեսանյութ) «Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ. «Փաստ» Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» Գործող իշխանությունների դեմ արդյունավետ պայքար մղելու համար անհրաժեշտ է հանրության լայն շերտերի համախմբում. Արշակ Կարապետյան Ինչո՞ւ են հիմնավորում միշտ այն, ինչը վնասում է Հայաստանի անվտանգության շահերին. «Փաստ» «Կոռուպցիան այսօր իր սարդոստայնով տարածված է ամեն տեղ». «Փաստ» Նիկոլն ամեն ինչ հասցրել է ձախողման եզրին. Արտակ Զաքարյան Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ» Ուղարկում է մարդկանց հետ «խոսելու». «Փաստ» Ինչո՞ւ չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ. «Փաստ» Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Արդեն կես տարի է՝ Ռուբեն Վարդանյանը ապօրինի բանտարկված է Բաքվի բանտում․ «Ապրելու երկիր»
Քաղաքականություն

«Եթե վստահ լինեին, որ «Իմ քայլից» ոչ ոք չի քվեարկելու իմ օգտին, Նիկոլ Փաշինյանը հանգիստ խղճով հրաժարական կտար». Էդմոն Մարուքյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր 168.am-ի հետ զրույցում, անդրադառնալով ԱԺ փոխխոսնակ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանի՝ Sputnik Armenia-ի եթերում արած պնդմանը, թե իր տպավորությամբ՝ «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները չեն ուզում արտահերթ ընտրություններ, քանի որ վստահ են, որ նոր ընտրությունների դեպքում կառավարող ուժ չեն ընտրվի և անգամ չեն ստանա այնքան մանդատ, որքան ունեն հիմա, հակադարձեց.

««Լուսավոր Հայաստան»-ը պատրաստ է ընտրությունների և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը սպասում է վարչապետի հրաժարականին: Հայաստանում ընտրություններ կարող են տեղի ունենալ այն դեպքում, եթե վարչապետը հրաժարական տա, և խորհրդարանը ցրվի: Ինչպես տեսնում եք՝ առաջին նախապայմանը վարչապետի հրաժարականն է: Այսինքն՝ հենց նա հրաժարական տա, կսկսվի գործընթաց՝ արտահերթ ընտրությունների կազմակերպման: Եթե նա ցանկանում է արտահերթ ընտրություններ, ապա օր առաջ հրաժարական կտար, և կկազմակերպվեին արտահերթ ընտրություններ: Մենք պատրաստ ենք այդ ընտրություններին և սպասում ենք նրա հրաժարականին, որ մասնակցենք արտահերթ խորհրդարանական ընտրություններին»:

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում պնդել էր, որ «Իմ քայլը» խմբակցությունում կան մարդիկ, որոնք կողմ կքվեարկեն, եթե «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը Էդմոն Մարուքյանին վարչապետի թեկնածու առաջադրի: Լենա Նազարյանն իր հարցազրույցում բացառել էր դա: Էդմոն Մարուքյանը վստահ է՝ եթե «Իմ քայլում» վստահ լինեին, որ իրենց թիմից Մարուքյանի օգտին քվեարկողներ չեն լինի, ապա Նիկոլ Փաշինյանը արդեն հրաժարական տված կլիներ:

«Այն հանգամանքը, որ վարչապետը հրաժարական չի տալիս, որ կազմակերպվեն արտահերթ ընտրություններ, դա պայմանավորված է նրանով, որ իրենք գիտեն, որ ես առաջադրվելու եմ վարչապետի պաշտոնում, հետևաբար, եթե վստահ լինեն, որ ոչ ոք չի ընտրի ինձ վարչապետի պաշտոնում, ապա հանգիստ խղճով հրաժարական կտար, կցրեր խորհրդարանը և կգնար արտահերթ խորհրդարանական ընտրությունների:  Քանի որ չունի այդ վստահությունը, և տիկին Նազարյանը նույնպես չունի այդ վստահությունը, նրանք չեն գնում այդ ճանապարհով և չեն տալիս հրաժարական, որ ցրվի խորհրդարանը: Գիտեն, որ հրաժարական տալու պարագայում ես առաջադրվելու եմ՝ որպես վարչապետի թեկնածու, և խորհրդարանում կազմակերպվելու է քվեարկություն: Եթե վստահ լինեին, որ այդ քվեարկությունը տեղի չի ունենա, ապա շատ վաղուց հրաժարական տված կլինեին և կցրեին խորհրդարանը, կկազմակերպեին արտահերթ ընտրություններ: Ակնհայտ է, որ իրենց շահերից է բխում արագ ընտրություններ անելը, որովհետև եղած ռեյտինգը կկապիտալիզացնեին, բայց դա չեն անում, որովհետև գիտեն, որ ես առաջադրվելու եմ: Սա է ամբողջ խնդիրը, հետևաբար, որ ասել է, թե վստահ է, որ ոչ ոք չի քվեարկելու իմ օգտին, եթե վստահ լինեին, կրկնում եմ, հրաժարականը տեղի կունենար, և կտեսնեինք՝ քվեարկո՞ւմ են, թե՞ չեն քվեարկում: Քանի որ իրականում վստահ չեն ու այն, ինչ-որ ասում են, դա իրականություն չէ, դրա համար էլ հրաժարական չի տալիս վարչապետը, իսկ ես սպասում եմ այդ հրաժարականին, որ գնանք արտահերթ ընտրությունների, բայց մինչ այդ, բնականաբար, ես կառաջադրվեմ վարչապետի թեկնածու, և տեղի կունենա քվեարկություն: Եթե վստահ են, որ այդ քվեարկությունը չի կայանալու, ուրեմն ի՞նչ խնդիր կա, օր առաջ պետք է հրաժարական տա, և կազմակերպեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ»: