Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Բագրատ Սրբազանը մեկ կաթսայում է հավաքում բոլոր ընդդիմադիրներին «Այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց»․ ավարտվեց Բագրատ Սրբազանի հանդիպումը պահեստազորի սպաների հետ Ո՞վ եք դուք՝ պարո՞ն, թե տիկի՞ն վարչապետ. Արշակ Կարապետյան ԱՄՆ-ում վատ եղանակի պատճառով` 7 մարդ է մահացել Մայիսի 26-ին կունենանք կարևոր հանրահավաք. Բագրատ Սրբազան Վարչախումբը վախենում է պատասխանել Լուկաշենկոյի հակահայ ելույթներին Ո՞վ եք դուք, հայտարարեք ձեր հավատքը՝ հասկանանք, քրիստոնյա ե՞ք, թե ոչ, ասեք՝ տիկին ե՞ք, թե պարոն. Արշակ Կարապետյան Սև ծովում Տանզանիայի դրոշով նավ է խորտակվել Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. վերաբացվեց Կապի թանգարանըԻմ՝ վարչապետի թեկանծու լինելու վերաբերյալ որոշում, որպես այդպիսին, պաշտոնականացված չկա, պետք է Վեհափառի հետ խոսեմ․ Բագրատ Սրբազան Գործող իշխանությունն իր քայլերով ցույց է տվել, որ ինքն արդեն լեգիտիմ չի. Արմեն Մանվելյան«Քաղպայմանագրում» ահաբեկված են. կամուրջներ են որոնում Ռուս գիտնականներն օտարերկրյա գործընկերների հետ մշակել են էժան և արդյունավետ արևային մարտկոցներՀրաժարվելով եկեղեցուց, Սահմանադրությունից, պատմությունից, ի՞նչ ենք դառնում, ինչի՞ն է նման երկրի ղեկավարը, որն ուզում է ստեղծել մի նոր ժողովուրդ. Արշակ Կարապետյան Վթար Երևան-Սևան ճանապարհին. վիրավnրներ կան Փրկարարների հետ համագործակցելով` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատանքային խմբերը վերացրին պոչատարի վթարը՝ կանխելով շրջակա միջավայրի վրա հնարավոր վնասները Ավետիք Չալաբյանը մանրամասներ է հայտնում Կիրանց վերջին այցելությունիցԱվտոմեքենան բախվել է քարերին, արմատից կոտրել ուռենին ու հայտնվել դաշտում. 16-ամյա ուղևորը մահացել է Բագրատ Սրբազանը չի բացառել, որ ՀՀ վարչապետի հնարավոր թեկնածուի անուն քննարկվի Վերջին մեկ շաբաթվա ընթացքում տասնյակ հազարավոր վիրտուալ հարթակներ հերյուրանքների հեղեղ են ուղղում Բագրատ Սրբազանի անձի դեմ՝ շոշափելով նրա անձնական կյանքը. ԿամենդատյանԱրևմուտքի երկակի ստանդարտների նոր շերտերը. «Փաստ» Կարգավիճակն ու ֆինանսական հոսքերը կորցնելու սարսափ. թե չէ՝ ի՞նչ հայրենիք, ի՞նչ պետություն, ի՞նչ ժողովուրդ. «Փաստ» «Իշխանությունն իրեն պահում է փակուղում հայտնված կենդանու պես. ունի վախեր, բայց նաև հասկանում է, որ նահանջելու տեղ չունի, դրա համար վախը վերածվում է ագրեսիվ գործողության». «Փաստ» Մեղավորն ակնհայտ է, այլ մեղավորներ փնտրելն՝ անիմաստություն. «Փաստ» Ինչի՞ համար է պայքարը. «Փաստ» Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ» Ո՞վ է ստանձնել ոստիկանության ագրեսիվ վարքագծի «քավորությունը». «Փաստ» Երաշ­խիք, որ չի հանձն­վի ու գոր­ծը կհասց­նի մին­չև վերջ. «Փաստ» ԵԽ նախարարների կոմիտեն ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը Կասկադի ավարտուն տեսքին հասցնելու նախագիծը Փարիզում քննարկեցինք ֆրանսիացի հեղինակավոր ճարտարապետ Ժան-Միշել Վիլմոտի հետ. ԱվինյանԵՄ-ն կարևոր հանգրվանի է հասել արևային էներգիայի առումովՓաշինյանը մտահոգ է առաջիկա հանրահավաքից Ամիօ Բանկը թողարկել է դրամային պարտատոմսեր Կոնվերս Բանկում ամփոփել են ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցության արդյունքները ՊՆ-ն հայտարարություն է տարածել Կիրանցում ոստիկանական բռնություններից տուժած քաղաքացիները կարող են դիմել «ՀայաՔվեին»Վարչախմբի համար հանրությունից թաքուն գործելը դարձրել են նվիրական արժեք Վարչախումբը հերսոտել է «խնդրանք» բառից Պետք է հարյուր հազարավոր մարդկանց ճնշում խորհրդարանի վրա․ Նաիրի Սարգսյան Ucom ընկերությունը շնորհավորում է բոլորին Հեռահաղորդակցության օրվա կապակցությամբ Ուրիշ լուծում չկա, միայն այս իշխանության հեռացումը․ Սրբազան Հս. Կորեան բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Հանքարդյունաբերության ոլորտը որակյալ աշխատուժ պահանջող ոլորտ է. ԶՊՄԿ-ն մասնակցել է «ԲանՈՒԳործ. ԵՊՀ - Yerevan State University էքսպո-2024»-ին Հայ շախմատիստները ոչ-ոքի են գրանցել Շարժայի միջազգային մրցաշարի 3-րդ տուրում Ապագայի տեխնոլոգիական բանակ՝ ԱԹՍ-ներով, հեռակառավարվող հրթիռներով. սա է Շարժման տեսլականը Գործ ունենք օտարների կողմից ղեկավարվող խամաճիկային մի կառավարության հետ, որի թիրախում հենց հայ ժողովրդի ինքնությունն է․ Արշակ Կարապետյան Պուտինն ու Սի Ծինփինն Ուկրաինան քննարկել են տետ-ա-տետ. Կրեմլ Opel մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվելով հայտնվել քարերի վրա. կան տուժածներ Հատուկ սակագներով SWIFT փոխանցումներ․ Ֆասթ Բանկում նոր ակցիա է մեկնարկել Աշոցքի տարածաշրջանում ձյուն է տեղացել
Տնտեսություն

Հայաստանում 22 հազարից ավելի բիզնեսներ են փակվել

Նախորդ տարվա ընթացքում Հայաստանում իրենց գործունեությունը ժամանակավորապես դադարեցրել են 22154  կազմակերպություններ և անհատ ձեռնարկատերեր, ընդ որում  միայն 7760–ը՝  հոկտեմբեր–դեկտեմբեր ամիսներին։ Այս մասին  NEWS.am–ը տեղեկացավ՝ համադրելով Պետական եկամուտների կոմիտեին ուղղված գրավոր հարցմանն ի պատասխան ստացված տվյալները։

Համամատության համար նշենք, որ 2020–ին 7563-ով կամ 52 տոկոսով ավելի շատ կազմակերպություններ են դադարեցրել իրենց գործունեությունը, քան 2019–ին։

Խոսքը այն կազմակերպությունների և անհատ  ձեռնարկատերերի մասին է, որոնք  ներկայացրել են ժամանակավոր դադարեցման վերաբերյալ դիմումներ և մինչև 2021թ. հունվարի 13–ը չեն վերսկսել գործունեությունը։ Նշենք, որ գործունեությունը ժամանակավորապես դադարեցրած կազմակերպությունների մեջ չեն դիտարկվել պետական, համայնքային ոչ առևտրային կազմակերպությունները և պետական կառավարչական հիմնարկները։

Նկատենք, որ վերջին տարիների կտրվածքով այս ցուցանիշն աննախադեպ է և պայմանավորված է Հայաստանում կորոնավիրուսի համավարակի տարածմամբ, ինչպես նաև 2020թ. սեպտեմբերին Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանա–թուրքական պատերազմի բացասական հետևանքներով։ Փաստն այն է, որ կառավարության հակաճգնաժամային ծրագրերով ոչ միայն չի հաջողել զսպել օրեցօր խորացող տնտեսական աղետը, այլև սխալ հարկային և տնտեսական քաղաքականությունը ավելի է խորացրել առկա ճգնաժամը։ Արդյունքում՝ հազարավոր բիզնեսներ սնանկացել են, իսկ շատերն էլ հետագա հնարավոր կորուստներից խուսափելու համար գերադասել են ժամանակավորապես դադարեցնել իրենց տնտեսական գործունեությունը, ինչի արդյունքում փակվել են բազմաթիվ աշխատեղեր և զգալիորեն նվազել են հարկային մուտքերը։ Պաշտոնական վիճակագրությունից պարզ է դառնում, որ ճգնաժամի ամենամեծ հարվածը ստացել է փոքր և միջին բիզնեսը, ինչը կանխատեսելի էր՝ նկատի ունենալով, որ կառավարության աջակցության ծրագրերից և հարկային արտոնություններից հիմնականում օգտվել են խոշոր բիզնեսի սեփականատերերը։

Բացի այդ, ըստ ՊԵԿ–ի տվյալների՝ 2020թ. ընթացքում լուծարվել կամ հաշվառումից հանվել է 4918 կազմակերպություն և անհատ ձեռնարկատեր։ Այսինքն՝ այդքան կազմակերպություն ոչ թե ժամանակավորապես, այլ վերջնական դադարեցերել են իրենց գործունեությունը Հայաստանում։

Ավելին՝ այստեղ