16.Հունվար.2021
ԱԺ–ում քննարկվել են Ադրբեջանում գտնվող գերիների վերադարձին խոչընդոտող խնդիրները Ադրբեջանական կողմը Թալիշ-Մատաղիս հատվածում գտել և հայկական կողմին է փոխանցել 2 զինվորի դի Ով կփոխարինի Արսեն Թորոսյանին․ կադրերին արդեն ՌԴ-ն է որոշում ՌՈ աշխատակիցները հաջորդ ամիս կես աշխատավարձ են ստանալու. բյուջեում գումար չկա
Երասխում սկսվել է «Հիշատակի բլուր» նախագծի իր... Մեր խնդիրն անգրագետ, գործից չհասկացող, ոչինչ ... ԱԺ–ում քննարկվել են Ադրբեջանում գտնվող գերինե... Մինչ հազարավոր ծնողներ սգում են՝ Աննա Հակոբյա... Պիտի չոքեիք, ասեիք՝ կանգնացրու պատերազմը, 5-ր... Չինաստանի գիտնականների նախազգուշացումն աշխարհ... «Դե՞մ են գերիների հարցի լուծմանը, դուռը շրխկ... Ժամկետային զինծառաողների ծնողները հանդիպում ե... Իտալիայի առաջնություն․ Ռոման պարտվեց Լացիոյին... Ադրբեջանական կողմը Թալիշ-Մատաղիս հատվածում գտ... Պատրաստվեք, պարոն Հարությունյան, որովհետև ես ... Հրդեհ Մարտունիում. սատկել են երկու խոշոր եղջե... Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվ... Պայթեցման աշխատանքներ են նախատեսվում Ասկերանի... Ով կփոխարինի Արսեն Թորոսյանին․ կադրերին արդեն... Լույս չի լինելու Երևանում և մարզերում Հայաստանի հյուսիային 4 մարզերում ձյուն է տեղո... Հունվարի 15-ի Ձեր ռոմանտիկ հորոսկոպը Լարսի ճանապարհը դեռ փակ է. ռուսական կողմում կ... Ինչու է ՌԴ ԱԴԾ-ն հսկելու «Մեղրիի միջանցքը», բ... Նիկոլ Փաշինյանի կինն ու երեխաները երեկոն են վ... Պատերազմում զոհվածների 23 չհայտնած անուն Նիկոլ Փաշինյանին լսողները զարմացել են ՌՈ աշխատակիցները հաջորդ ամիս կես աշխատավարձ ե... Շուշիի ուղեգրերը վաճառեց "նիկոլ-թրավել" գործա...

«Իր երեխուն տվեք, թող ձեր դարպասը չկոտրի». ՊՆ-ի դարպասներին մեքենայով հարվածած ծնողը ձերբակալվել է

ՊՆ-ի դարպասներին մեքենայով հարվածած ծնողը ձերբակալվել է։ Այս մասին այսօր՝ հունվարի 12-ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնեց ավելի քան երկու ամիս Արցախում եղբորորդուն փնտրող Արսեն Ղուկասյանը։

«Տեղեկացա, որ մի քանի օր առաջ միջադեպ է տեղի ունեցել ՊՆ-ի մոտ։ Գուրգեն անունով ծնողը ինչ-որ գործողություն է կատարել, եղբայրն ասաց, որ կալանքի տակ են վերցրել 72 ժամով։ Այդ մարդը, որ այդ քայլին գնացել է, որ այդ մարդուն կալանքի եք վերցրել, իսկ ձեզ մոտ հարց չի ծագում՝ ինչո՞ւ այդ մարդն այդ քայլն արեց։ Բա մարդիկ 3 ամիս է՝ ձեր դռների մոտից չեն գնում։ Դուք եք էդ մարդկանց հասցնում այդ քայլին։ Իր երեխուն տվեք, թող ձեր դարպասը չկոտրի»,- նշեց Արսեն Ղուկասյանը։

Անդրադառնալով զինծառայողների որոնողական աշխատանքներին՝ Ղուկասյանն ասաց, որ դրական տեղաշարժ կա. «Մեզ ասել էին, որ այսօրվանից սկսած ամեն ինչ շատ ավելի լավ է լինելու։ Առավոտյան երկու անձնակազմ գնաց դեպի ողջերի ուղղությամբ, ավելի մեծաքանակ էր անձնակազմը։ Տղերքը գնացին Կարմիր Շուկայի դիրքը, այնտեղի որոնողականներին հետ են ուղարկել, էս անգամվա պատճառաբանությունը մառախուղն է։ 3 ուղղությամբ անձնակազմը գնացել է որոնողական աշխատանքներ իրականացնելու»։

website by Sargssyan