16.Հունվար.2021
Ադրբեջանական կողմը Թալիշ-Մատաղիս հատվածում գտել և հայկական կողմին է փոխանցել 2 զինվորի դի Ով կփոխարինի Արսեն Թորոսյանին․ կադրերին արդեն ՌԴ-ն է որոշում ՌՈ աշխատակիցները հաջորդ ամիս կես աշխատավարձ են ստանալու. բյուջեում գումար չկա Պուտինը ՌԴ անվտանգության խորհրդի անդամների հետ քննարկել է ԼՂ հակամարտության կարգավորման հարցը
Ադրբեջանական կողմը Թալիշ-Մատաղիս հատվածում գտ... Պատրաստվեք, պարոն Հարությունյան, որովհետև ես ... Հրդեհ Մարտունիում. սատկել են երկու խոշոր եղջե... Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվ... Պայթեցման աշխատանքներ են նախատեսվում Ասկերանի... Ով կփոխարինի Արսեն Թորոսյանին․ կադրերին արդեն... Լույս չի լինելու Երևանում և մարզերում Հայաստանի հյուսիային 4 մարզերում ձյուն է տեղո... Հունվարի 15-ի Ձեր ռոմանտիկ հորոսկոպը Լարսի ճանապարհը դեռ փակ է. ռուսական կողմում կ... Ինչու է ՌԴ ԱԴԾ-ն հսկելու «Մեղրիի միջանցքը», բ... Նիկոլ Փաշինյանի կինն ու երեխաները երեկոն են վ... Պատերազմում զոհվածների 23 չհայտնած անուն Նիկոլ Փաշինյանին լսողները զարմացել են ՌՈ աշխատակիցները հաջորդ ամիս կես աշխատավարձ ե... Շուշիի ուղեգրերը վաճառեց "նիկոլ-թրավել" գործա... Աշոտ Փաշինյանը քույրերի ու մոր հետ գաղտնի մ... Ում արձանն է Ալիևը կանգնեցրել Շուշիում սպարապ... ՈՒղիղ. Արթուր Վանեցյանն ընդդեմ «Հայկական ժամա... Պուտինը ՌԴ անվտանգության խորհրդի անդամների հե... Արթիկ, Մարալիկ քաղաքներում և Ախուրյան, Աշոցք ... «Դուք ո՞նց եք գրկում ձեր երեխաներին, երբ հազա... ՀՀ կենտրոնական բանկի կողմից իրականացված միջոց... Եթե Վանեցյանն իր զորախմբով նահանջող էր՝ իր եր... Զինված ադրբեջանցիները ծաղրում և ահաբեկում են ...

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն աշխատանքային այցով գտնվում է Ռուսաստանում

Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի հրավերով ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը գտնվում է ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում՝ մասնակցելու ՌԴ դատախազության աշխատակցի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառումներին:

Մասնագիտական տոնի կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազը շնորհավորել է ՌԴ իր գործընկերներին՝ նշելով, որ ՌԴ դատախազությունն ունի պատկառելի՝ շուրջ 300-ամյա պատմական անցյալ, որի ընթացքում կուտակած փորձի հիման վրա շարունակում է զարգանալ ժամանակի նոր պահանջներին ու մարտահրավերներին համահունչ:

ՀՀ գլխավոր դատախազը նշել է, որ ՀՀ եւ ՌԴ դատախազությունների միջեւ ձեւավորված փոխըմբռնման բարձր մակարդակը նպաստում է միջազգային հանցավորության դեմ ընդհանուր պայքարում երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերով ակտիվ գործակցությանը, իրավական փոխօգնության կառուցակարգերի արդյունավետ իրականացմանը, միմյանց երկրներում մեր քաղաքացիների իրավունքների քրեաիրավական պաշտպանությանը, որը սնվում է երկու պետությունների դաշնակցային, բարեկամական հարաբերություններից, պատմական, մշակութային ու քաղաքակրթական ընդհանրությունների էությունից:

Արթուր Դավթյանը կարեւորել է հատկապես արցախյան վերջին պատերազմից հետո ստեղծված նոր իրավիճակում ՌԴ դատախազության աշխատակիցների կողմից Արցախի Հանրապետությունում քրեաիրավական ոլորտում ռուսական խաղաղապահ ուժերի սպասարկման շրջանակներում իրականացվող աշխատանքը, որը նպաստում է օրինապահությանը, ռուս զինծառայողների կողմից իրենց ծառայողական պարտականությունների բնականոն իրականացմանը, հայկական զինված ուժերի ծառայողների, Արցախի բնակչության հետ փոխադարձ հարգանքի եւ վստահության վրա խարսխված հարաբերությունների հաստատմանը, տարածաշրջանում կայունության եւ խաղաղության երաշխավորմանը, ինչն իր հերթին բխում է Արցախում բնականոն կյանքի վերականգնման, մեր հայրենակիցների անվտանգության, Արցախի զարգացման հեռանկարներից:

Ելնելով վերոնշյալից՝ ՀՀ գլխավոր դատախազի կողմից Արցախի Հանրապետությունում ծառայություն իրականացնող ՌԴ դատախազության 4 աշխատակիցներ Արցախի Հանրապետությունում իրավակարգի ամրապնդման եւ ՀՀ դատախազության հետ համագործակցության գործում ունեցած ներդրման համար ՌԴ դատախազության աշխատակցի օրվա առթիվ  պարգեւատրվել են համապատասխան մեդալնելով եւ կրծքանշանով:     

ՀՀ գլխավոր դատախազի այցը շարունակվում է:

website by Sargssyan