17.Հունվար.2021
Որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է զոհված զինծառայողների աճյուն. Արցախի ԱԻՊԾ Որևէ ԱԱԾ երբեք չի կարող ընդունել կոնկրետ անձի՝ իր գործակալ լինելու հանգամանքը Յուրաքանչուր աշակերտ կարող է հաճախել մշակութային երեք հաստատություն. ԿԳՄՍ «Ղարաբաղի զարգացման ծրագիր» առանց Ղարաբաղի․ ինչ են մտածել Մոսկվան ու Թուրքիան
Որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբեր... Հունվարի 19-ին և 19-ի լույս 20-ի գիշերը հանրա... Եղբորն արգելել է Արցախ գնալ, ինքը զոհվել` մար... Հունվարի 14-ին Հացի գյուղի բնակիչը գերեվարվել... Որևէ ԱԱԾ երբեք չի կարող ընդունել կոնկրետ անձի... Յուրաքանչուր աշակերտ կարող է հաճախել մշակութա... Ճակատեն գյուղ տանող ճանապարհին տեղադրվել է 30... Չինաստանում պաղպաղակի մեջ կորոնավիրուս են հայ... Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիներն ա... Կանացի 10 թերություն, որոնց համար տղամարդիկ կ... Արթուր Աբրահամ. Մեր մեջքը պետք է ուժեղ լինի,... «Ղարաբաղի զարգացման ծրագիր» առանց Ղարաբաղի․ ի... Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվ... Սենսացիոն փաստաթուղթ. Աննա Հակոբյանին է փոխան... Հիշու՞մ եք, որ էս գյադեն ամերիկացիքին տարավ Շ... «Ագենտ 603», կեղծանունը՝ «Աղրըդաղ», «Շպիոն Ար... Օրվա հանդիպումների անոնս ««Մեծ» գործակալի փոքրիկ օգնականները կամ Սահմա... ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. Ստեփանծ... Լոռու մարզում թալանել են մանկապարտեզի հաշվապա... Արարատ Միրզոյանը Թուրքիայի հատուկ ծառայությու... Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպ... Ով է նորանշանակ ՊՆ փոխնախարար Սուրեն Սահակյան... Իմ համար բացարձակ անընդունելի է սևերի ու սպիտ... Նոյեմբերի 9-ի խայտառակ կապիտուլյացիայից հետո ...

Եղբայրն արդուկով հարվածներ է հասցրել քրոջ գլխին, կոտրել ձեռքը, սպառնացել մկրատով հանել աչքերը․ գործը դատարան է հասել

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է եղբոր կողմից առանձին դաժանությամբ, դիտավորությամբ քրոջ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Իրականացված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի հանգամանքները, շարժառիթը:

Քննությամբ ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ Երևան քաղաքի բնակիչ, 1969թ. ծնված տղամարդը տարբեր պատճառներով բազմիցս բռնություն է գործադրել քրոջ նկատմամբ, գումարային հարցերի շուրջ տարաձայնություններ է ունեցել նրա հետ, ինչն էլ պատճառ է հանդիսացել նրանց միջև ժամանակ առ ժամանակ ծագող վիճաբանությունների:

Մասնավորապես՝ պարզվել է, որ տղամարդը 38.000 ԱՄՆ դոլարով վաճառել է Երևան քաղաքում գտնվող, սեփականության իրավունքով իրեն և քրոջը պատկանող հայրական տունը: Ստացված գումարից 35.000 ԱՄՆ դոլարը եղբայրը փոխանցել է քրոջ անվամբ բացված բանկային հաշվեհամարին, որից վերջինս եղբորը մաս-մաս առձեռն տվել է 25.000 ԱՄՆ դոլար գումար և թույլ տվել եղբորը, որպեսզի վերջինս Կոտայքի մարզի Թեղենիք գյուղում գտնվող և իրեն պատկանող հողամասի վրա, իր տան հարևանությամբ, տուն կառուցի պայմանով, որ նա փոխվելու է, ալկոհոլ չի օգտագործելու և ապրելու է նորմալ կյանքով:

Սակայն որոշ ժամանակ անց եղբայրը քրոջից սկսել է պահանջել իրեն տալ տան առքուվաճառքից մնացած 10.000 ԱՄՆ դոլար գումարը և Թեղենիքում գտնվող, նույն հողամասում գտնվող և քրոջը պատկանող տունը, ինչը վերջինիս կողմից մերժվել է, որն էլ նրանց միջև տևական ժամանակ դարձել է տարաձայնության պատճառ:

Դեպքի օրը՝ 2020թ. հոկտեմբերի 1-ին, գտնվելով լարված փոխհարաբերությունների մեջ, ժամը 00:20-ի սահմաններում եղբայրն այցելել է քրոջը և պահանջել խնդրո առարկա 10.000 ԱՄՆ դոլարը:

Կրկին անգամ մերժում ստանալով՝ վիճաբանել է քրոջ հետ, որի ընթացքում տանջելու, խոշտանգելու միջոցով, առանձին դաժանությամբ մարմնական վնասվածքներ պատճառելու դիտավորությամբ, արդուկով հարվածներ է հասցրել քրոջ գլխին, նույն արդուկով հարվածելով կոտրել է ձեռքը, ինչի արդյունքում վերջինս վայր է ընկել, իսկ եղբայրը սեղմել է նրա կոտրված ձեռքը, ապա՝ սպառնացել մկրատով հանել աչքերը և կտրել ականջները, այնուհետև տևական ժամանակ ոտքերով և ձեռքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել քրոջ մարմնի տարբեր մասերին՝ այդ կերպ առանձին դաժանությամբ վերջինիս առողջությանը պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 51-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 2-րդ մասի 4-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

website by Sargssyan