Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Idram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal What to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBank Half Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023 ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at Ashtarak Visa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in Armenia
Economy

Թուրքիայի «Ոսկու տենդը» վկայում է երկրի տնտեսական իրողությունների մասին

«Ոսկու տենդը» Թուրքիայում վկայում է երկրի տնտեսական իրողությունների մասին, գրում է National Interest-ը:

Կենտրոնական բանկի նախկին ղեկավարներից մեկի կարծիքով` Թուրքիայի տնտեսությունը «գնացքի դանդաղ կործանում է»: Թուրքական լիրան, որն անցյալ տարի կորցրեց իր արժեքի 20 տոկոսն ԱՄՆ դոլարի նկատմամբ, աշխարհի ամենավատ արտարժույթներից մեկը դարձավ 2020 թվականին: Արտարժույթի պահուստները կտրուկ անկում ապրեցին, եթե հաշվի առնել Անկարայի պարտավորությունները  տեղական բանկերի նկատմամբ: Եվ տնտեսության «արքա»` նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսա Բերաթ Ալբայրաքին նոյեմբերի 8-ին պաշտոնաթող լինելուց հետո հանրության մեջ չեն տեսել:

Այս դանդաղ զարգացող տնտեսական ճգնաժամի լավագույն ցուցանիշը ոսկու խելահեղ հետապնդումն է թուրքերի կողմից: Անցյալ տարվանից թուրքական ընկերությունները եւ մանրածախ ներդրողները գրեթե եռապատկել են իրենց ոսկու պահուստները մինչեւ 36 միլիարդ դոլար: Սա գումարած 3000-5000 մետր տոննա ոսկում, որը նրանք պահում են տանը` ներկայիս շուկայական գներով 186 միլիարդ դոլարից մինչեւ 310 միլիարդ դոլարի: Ոսկի ներմուծելու մոլուցքը աճող պահանջարկը բավարարելու համար վնաս է հասցրել Թուրքիայի առեւտրային դեֆիցիտին, ընդ որում հունվար-նոյեմբեր ամիսներին դեֆիցիտն աճել է մինչեւ 45 միլիարդ դոլար, ինչը գրեթե կրկնակի շատ է նախորդ տարվա համեմատ:

Հաշվի առնելով հիպերինֆլյացիան, արժույթի արժեզրկումը եւ բանկերի սնանկությունը` Թուրքիայի քաղաքացիները սպասվող ռիսկերի կանխատեսման տարօրինակ զգացողություն են զարգացրել: Փաստացի թուրքական հասարակության շրջադարձը դեպի ոսկին կարող է սթրեսի ավելի լավ ցուցանիշ հանդիսանալ ֆինանսական համակարգում, քան սովորական մակրոտնտեսական ցուցանիշները, որոնք կարող են կանխատեսել համակարգի հետագիծը, բայց ոչ` ճշգրիտ ժամանակը:

Թուրքերի համար ոսկին վաղուց է խնայողությունների ամենատարածված ձեւը դարձել, ինչպես նաեւ` ապաստան համակարգային ճգնաժամերից: Հոլանդական ING բանկի թուրքական մասնաճյուղի վերջին հարցումը ցույց է տվել, որ Թուրքիայի յուրաքանչյուր չորրորդ քաղաքացու համար ոսկի եւ արտասահմանում տուն ունենալը խնայողության լավագույն միջոցն է: Ամռանը սեյֆերի պահանջարկը քառապատկվել էր` ամսական մինչեւ չորս հազար: Յուրաքանչյուր չորրորդ թուրքից բացի, ով տանը ոսկի եւ արժույթ է պահում, եւս 18 տոկոսը գումար է խնայում բանկային ոսկե հաշիվներում:

Հատկանշական է, որ թուրքերը տանն ավելի շատ ոսկի են պահում, քան բանկում, որտեղ կարող են տոկոսներ ստանալ: Աճում է այն ընկալումը, որ ոսկու եւ արտարժույթի տեսքով 258 միլիարդ դոլարի ավանդները այլեւս անվտանգ չեն դրանց տերերի համար: Դա պայմանավորված է թուրքական լիրայի 133 միլիարդ դոլարի պաշտպանությամբ, որը մասամբ արվում է կրկնակի փոխանակման հնարքի միջոցով. առաջին փոխանակման ընթացքում կենտրոնական բանկը մասնավոր բանկերից արտարժութային ավանդներ է վերցնում, իսկ հետո փոխանցում դրանք պետական ​​բանկեր (լիրայի դիմաց): Դրանից հետո պետական ​​բանկերը վաճառում են արտարժութային ավանդները (դոլարով)` լիրայի անկումը դանդաղեցնելու համար:

Թուրքիայի քաղաքացիները սկսում են վախենալ, որ կարող են կորցնել իրենց արտարժութային ավանդները: Խելացի թուրքերն իրենց խնայողությունները պահում են տանը` լինի դա ոսկու, թե արտարժույթի տեսքով: Բայց սովորական քաղաքացիները դեռ ցանկանում են պահպանել իրենց հարստությունը, իսկ Էրդողանի «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) նոր ուղիներ է գտնում` ոսկու տենդից օգտվելու համար: Հոկտեմբերին ԱԶԿ-ի օրենսդիրները, չնայած բնապահպանական խնդիրներին, նախագիծ ներկայացրին Թուրքիայում ոսկու արդյունահանման լիցենզիաների երկարաձգման վերաբերյալ: Վերջին երկու տասնամյակի ընթացքում օրենսդիրներն ավելի քան քսան անգամ փոփոխություններ են կատարել հանքարդյունաբերության օրենսդրության մեջ` շրջանցելով էկոլոգիական կանոնակարգերը:

Իսկապես, ոսկուն հետեւելը կարեւոր է` հասկանալու համար, թե իրականում ինչպես է Թուրքիան աշխատում: 2012-2013 թվականներին Թուրքիայի ոսկու ներմուծման եւ արտահանման անսովոր տվյալներին հետեւող վերլուծաբանները բացահայտեցին Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցները շրջանցելու հսկայական սխեման: Այս երկու տարվա ընթացքում, ինչպես եւ հիմա, Թուրքիայի մակրոտնտեսական գործունեությունը մոլորության մեջ էր գցում. 14 միլիարդ դոլարի ոսկին, որը Թուրքիան, ըստ պնդումների, արտահանել էր գրեթե բացառապես Իրան եւ Արաբական Միացյալ Էմիրություններ, իրականում Անկարայի վճարներն էին Թեհրանին բնական գազի ներմուծման դիմաց, ինչից եւ օգտվեց Էրդողանի կառավարությունը: Սխեմայի գլխավոր կազմակերպիչ Ռեզա Զարաբը պարծենում էր, որ «օգնել է նվազեցնել Թուրքիայի ընթացիկ հաշվի պակասուրդը»: Սխեմայում ներգրավված թուրքական պետական ​​վարկատու Halkbank-ին այժմ մեղադրանք է առաջադրվել Մանհեթենի դաշնային դատարանում` Իրանին ԱՄՆ պատժամիջոցներից խուսափելու գործում օգնության համար:

Սակայն Իրանը միակ գործընկերը չէր, որը մասնակցում էր Թուրքիայի կառավարության` ոսկու հետ կապված մեքենայություններին: 2018-ին Վենեսուելայի ոսկու արտահանումը կտրուկ աճեց` հասնելով 900 միլիոն դոլարի, երբ նախագահ Նիկոլաս Մադուրոն որոշեց ոսկու աֆինաժը մաքրող Շվեյցարիայից Թուրքիա տեղափոխել` ԱՄՆ պատժամիջոցներից խուսափելու համար:

Թուրքիայում ոսկու պահանջարկի աճը, հավանաբար, էլ ավելի «մոխրագույն» ներքին շուկայի կհանգեցնի, որից պետական ​​պաշտոնյաները, հավանաբար, կցանկանան օգտվել: 2019-ի դեկտեմբերին Թուրքիայի կառավարությունը հայտարարել էր ոսկու ներմուծումը կարգավորող կանոնների թուլացման պլանների մասին` թույլ տալով, ըստ Bloomberg News-ի, «ջարդոնի կամ չգրանցված ոսկու սերտիֆիկացումը եւ ստանդարտացումը, որը մարդիկ կարող են ունենալ Թուրքիա մուտք գործելիս»:

Ի վերջո, ոսկու պահանջարկն արտացոլում է Թուրքիայի քաղաքական եւ տնտեսական կյանքի իրողությունները: Մի կողմից, քաղաքացիները փորձում են պահպանել իրենց ունեցած փոքր հարստությունը: Մյուս կողմից, գիշատիչ քաղաքական էլիտան տնտեսական շահ է որոնում քաոսի ֆոնին:

Ամենայն հավանականությամբ, շարքային թուրքերը կրում են իրենց կառավարության անխոհեմ տնտեսական քաղաքականության եւ ոսկու հետ կապված մեքենայությունների հիմնական բեռը: Եթե ​​արժութային ճգնաժամը խորանա, Էրդողանը կարող է ստիպված լինել արգելել արտարժութային ավանդները եւ  «պաշտոնապես» կոնվերտացնել քաղաքացիների խնայողությունները, այսինքն` շուկայական փոխարժեքից ցածր գնով` թույլ տալով հիպերինֆլյացիային եւ բացասական իրական փոխարժեքներին անել իրենց գործը:

Թուրքերի համար տանը ոսկի պահելը լավագույն հակազդեցությունն է ոչ օրտոդոքսալ կառավարության քաղաքականությանը: Բայց դա նաեւ սրում է խնդիրը: Ոսկու ներկրումը վնասում է Թուրքիայի ընթացիկ հաշվի պակասուրդին: Ցածր խնայողությունները բանկերում սահմանափակում են բիզնեսի վարկավորումը: Սակայն քանի դեռ թուրքերը չունեն ֆինանսական համակարգ, որին կարող են վստահել, սովորական ներդրումները կպահպանեն իրենց երկրորդական կարգավիճակը: Էրդողանի հիպերավտորիտարիզմը կարող է շատ բան թելադրել, բայց այն չի կարող ամրապնդել վստահությունը:

Բազմաթիվ առումներով Թուրքիայի կանխատեսելի նվազող տնտեսական հետագիծը «կայունացած աղքատություն է» հիշեցնում, որը գերմանացի փիլիսոփա Վալտեր Բենիամինը նկարագրել է գնաճային Գերմանիայում երկու համաշխարհային պատերազմների միջեւ ընկած ժամանակահատվածում: «Կայուն պայմանները,- նշել է Բենիամինը,- երբեք չպետք է հաճելի լինեն»:

Բայց նույնիսկ այդպիսի «կայուն» անկումը Թուրքիայում այլեւս չի կարող որպես ենթադրվող ընկալվել: Եթե ​​կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը, ինչպես կանխատեսվում էր,  համաշխարհային տնտեսության վերականգնման հանգեցնի 2021 թվականին, ինչը ոսկու գների անկում կառաջացնի, որը ռեկորդային բարձր մակարդակի էր հասել անցյալ օգոստոսին, թուրքերի հարստությունը կարող է տուժել, ընդ որում` ոչ միայն սնանկացման, այլ նաեւ տանը պահվող անվտանգ ոսկե պահուստների արժեքի անկման պատճառով: