Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԳիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումըԲլինքենը ժամանել է Պեկին Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև Միհրան Պողոսյանը Հանրապետության հրապարակում տվեց նոր շարժման մեկնարկը Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան ԱբրահամյանՓաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք Չալաբյան«Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ» «Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ» Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ» Մենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Անհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութՀովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութԲերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ «Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». Մելքումյան Փաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում ԱՄՆ-ում 7 մլրդ դոլար են հատկացնելու արևային էներգիայինՔաջարանը մոտ ապագայում կունենա ժամանցի ժամանակակից վայրԹուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում Ոտքի ելեք. ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ Խորհուրդ եմ տալիս չենթարկվել վարչախմբի հանցագործ հրամաններին, զերծ մնալ այսօր որևէ հանցանք կատարելուց, ծառայել օրենքին և մեր քաղաքացիների անվտանգությանը. Ավետիք Չալաբյան Մենք նոր թափով ու որակով ենք լծվելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործին՝ գործող վարչախմբին հեռացնելուց հետո. Մենուա Սողոմոնյան Վարչախումբը Տավուշում անցավ ռեպրեսիաների և բռնությունների Թուրքիայում ապրող ոչ մի հայազգի քաղաքացի իրեն հասարակությունից դուրս, երկրորդ կարգի չի զգա․ Էրդողան Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին «Նիկոլ դավաճան» վանկարկումներ՝ Աննա Հակոբյանի մուտքի ժամանակ Արշակ Կարապետյանը հայտարարեց անհնազանդության ակցիաներ սկսելու մասին «ՀայաՔվեի» անդամները «Նեմեսիսի» հուշարձանի մոտից պայքարի կոչ են անումԳիտակցել տեղի ունեցածը և համախմբվել, որպեսզի բացառվի ցեղասպանության կրկնությունն այսօր՝ մեր օրերում. Արա Աբրահամյան Այսօր արդեն ունենալով անկախ պետություն՝ մենք պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Տիգրան Ավինյան 109 տարի անց էլ հասկացանք, որ թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակը մեկն է. Նաիրի Սարգսյան Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ 21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն այսօր ունի 7 ներկայացուցիչ Այսօր մենք պետք է կանխենք նոր ցեղասպանությունը և նոր հայրենազրկումը. hայի ապագան իր ձեռքում է այսօր, իր միասնականության, կամքի և կորովի. Ավետիք Չալաբյան Խոնարհվում եմ մեր բոլոր սուրբ նահատակների հիշատակի առաջ և ուզում եմ հավատալ, որ պատմական արդարությունը մի օր անպայման վերականգնվելու է. Գագիկ ԾառուկյանՍա կործանարար ու աղետաբեր խունտա է, որից պետք է շուտափույթ ազատվել. Դավիթ Սարգսյան
Իրավունք

Ալիևի ելույթում օգտագործվել են Հայաստանին ու հայաստանյան հասարակությանն ուղղված բացահայտ սպառնալիքներ. Արման Թաթոյան

Երեկ՝ 2021 թվականի հունվարի 7-ին Ադրբեջանի նախագահը 2020 թվականի ամփոփմանը վերաբերող իր ելույթում օգտագործել է ձևակերպումներ ու շեշտադրումներ, որոնք Ադրբեջանում հայատյաց քաղաքականության ու հայ ժողովրդի նկատմամբ թշնամանքի կազմակերպված քարոզի մաս են: Այս մասին ասվում է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի տարածած հայտարարությունում։

«Մասնավորապես, ելույթում օգտագործվել են Հայաստանին ու հայաստանյան հասարակությանն ուղղված բացահայտ սպառնալիքներ, ողջ հայ ժողովրդին ահաբեկող ու արժանապատվությունը վիրավորող արտահայտություններ:

Խոսքը նաև վերաբերում է Արցախի մեկուսացմանը, դեպի Արցախ մարդասիրական օգնությունը խաթարելուն. սա իր հերթին ոտնահարում է միջազգային հանրահռչակ սկզբունքն առ այն, որ որևէ մեկը կամ որևէ մեկի իրավունք չպետք է անտեսվի` անկախ տարածքի քաղաքական կարգավիճակից:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն անհրաժեշտ է հանարում արձանագրել, որ Ադրբեջանի նախագահի ելույթը պետք է դիտարկել այն համատեքստում, որ 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմի ողջ ընթացքն ուղեկցվել է ադրբեջանական զինված ուժերի կողմից հայկական կողմի զինվորականների ու քաղաքացիական անձանց կյանքի ու առողջության, սեփականության և միջազգայնորեն ճանաչված մյուս իրավունքների կոպիտ խախտումներով, հայկական խաղաղ բնակավայրերին զանգվածային ավերածություններ պատճառելով: Նույնաբնույթ խախտումներ են արձանագրվել նաև այս պատերազմից առաջ` տարբեր ժամանակահատվածներում:

Այս ելույթի ձևակերպումներն ու շեշտադրումները պետք է դիտարկել նաև այն դատապարտելի գործողությունների համատեքստում, որ վերջին օրերին կատարում են ադրբեջանցի զինվորականները մեր երկրի սահմանային բնակիչների ու, առհասարակ, մեր ժողովրդի նկատմամբ:

Դա հստակ է երևում ընդամենը մի քանի օրինակով, որոնք բխում են Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին սահմանային բնակիչների հասցեագրած ահազանգերից, ինչպես նաև Պաշտպանի աշխատակազմի մշտադիտարկումից`

1) «Բարի գալուստ Ադրբեջան» նշագրումով ու ՀՀ տարածքի մասեր ընդգրկող քարտեզով ցուցանակի տեղադրումը Հայաստանի Սյունիքի մարզի երկու համայնքները` Գորիսն ու Որոտանն իրար միացնող ճանապարհի միջնամասում ու դա խաղաղ բնակիչներին ահաբեկող եղանակով կատարելը.

2) Սյունիքի խաղաղ բնակավայրերում քաղաքացիական տների վրա ադրբեջանական դրոշներ տեղադրելն ու խաղաղ բնակիչներին ակնհայտ վիրավորող տեսանյութեր հրապարակելը` նրանց նաև ահաբեկելու նպատակով և այլն:

Եվ խաղաղ բնակիչներին սադրող այս գործողություններն արվում են մարդկության դեմ ուղղված ու պատերզմական այն հանցագործությունների ֆոնին, որ այս պատերազմի ընթացքում կատարել են ադրբեջանական զինված ուժերը հայ ժողովրդի նկատմամբ:

Ուստի, հրավիրում եմ միջազգային հանրության ուշադրությունն այն փաստի վրա, որ Ադրբեջանի նախագահի 2021 թվականի հունվարի 7-ի ելույթի ձևակերպումներն ու շեշտադրումներնը որտնահարում են միջազգային մարդասիրական ու, առհասարակ, մարդու իրավունքների միջազգային իրավունքը:

Դրանք բացարձակ դատապարտելի են, որ շարունակում են պետական ամենաբարձր մակարդակով խրախուսել հայատյաց քաղաքականությունն ու թշնամանքը հայ ժողովրդի նկատմամբ»,– գրել է Թաթոյանը: