2021 թվականի հորոսկոպ. Ինչպիսին կլինի ցլի տարին կենդանակերպի նշանների համար
Աստղաբանների կարծիքով՝ եկող տարին հեշտ չի լինի Կարիճների, Ցլերի, Առյուծների և Ջրհոսների համար՝ նրանց գլոբալ փոփոխություններ ու վերափոխումներ են սպասվում։
Չեն հասցնի թուլանալ նաև Երկվորյակները, Կույսերը, Աղեղնավորներն ու Ձկները․ նրանց նույնպես սպասվում է աստղերի անկայունություն ու փոփոխական էներգիա։
Խոյ
Խոյերը, հնարավոր է, փոխեն կյանքի հանդեպ որոշակի հայացքները։ Ազգականների, ինչպես նաև գործըներների հետ հարաբերություններում փոփոխություն է սպասվում։
Այս նշանի ներկայացուցիչները հոգևոր «վերագործարկման» կարիք կզգան, հենց իրենք էլ նոր փոփոխությունների նախաձեռնող կդառնան և կսկսեն նոր հորիզոններ նվաճել։ Իսկ այ սերն ու մտերմիկ հարաբերությունները 2021-ին Խոյերի գլխավոր թեման չեն։
Աստղաբանները Խոյերին խորհուրդ են տալիս ակտիվորեն աշխատել և համառորեն շարժվել դեպի նպատակակետը։ Հնարավոր են բարդություններ ու դժվարություններ ֆինանսական ոլորտում, սակայն հնարամտությունը և կողմնորոշվելու ունակությունը կօգնեն խուսափել խնդիրներից։
Ցուլ
2021 թվականին Ցուլերին անակնկալներ են սպասվում նյութական ոլորտում։ Փոփոխությունները կառնչվեն անձնական եկամուտներին, վարկերին ու պարտքերին։ Անակնկալները կարող են լինել ինչպես լավ, այնպես էլ վատ։
Պահպանողական Ցլերին աստղերը խորհուրդ են տալիս հնարավորինս արագ հարմարվել ժամանակի անկայունությանը։ Երբեմն պետք է ուղղակի «լողալ հոսանքի հետ»։ Մյուս կողմից՝ նոր նախաձեռնություններն ու փոփոխությունները ֆինանսական հաջողություններ կբերեն։
Երկվորյակներ
2021թ․-ը կլավացնի և կկայունացնի Երկվորյակների ֆինանսական վիճակը։ Հնարավոր է՝ աճի հետաքրքրությունը ինչ-որ նոր բան սովորելու և ճամփորդությունների հանդեպ։
Այս նշանի շատ ներկայացուցիչների սիրային արկածներ են սպասվում, սակայն դրանք հպանցիկ կլինեն և դժվար թե որևէ լուրջ բանի հանգեցնեն։
Երկվորյակներին խորհուրդ է տրվում ուշադրություն դարձնել սեփական առողջությանը, լուրջ վերաբերվել շնչառական համակարգին, քանի որ շնչառական հիվանդությունների ռիսկ կա։
Խեցգետին
Գալիք տարում Խեցգետինները կարող են անսպասելի ֆինանսական եկամտի հույս ունենալ, բայց մյուս կողմից՝ նաև նյութական կորուստներ են հնարավոր։
Տարին բարենպաստ է կառուցողական գործերի համար՝ ջանադիր ուսում, ամուսնություն, երեխա և այլն։
Մյուս կողմից՝ սիրո մեջ Խեցգետիններին գաղտնիքներ և ինտրիգներ են սպասվում։
Առյուծ
Զգացմունքային առումով Առյուծներին ինչպես թռիչքներ, այնպես էլ անկումներ են սպասվում։ Ընդհանուր առմամբ 2021 թ.-ը նրանց համար սիրո նշանի տակ կանցնի։ Կարող են անակնկալներ հայտնվել անձնական կյանքում։
Իսկ նոր հնարավորություններն իրագործելու համար հարկավոր է համբերությամբ զինվել և համաչափ քայլքով շարժվել դեպի նպատակը։ Օգտակար կլինի գործողությունների պլան կազմել և հետևել դրան։
Տարին հաջող է նաև ամուսնական հարաբերությունների ամրապնդման կամ ընտանիք ստեղծելու համար, եթե դեռ մենակ եք։
Կույս
Կույսերի համար 2021-ը նշանակալի կլինի։ Այս նշանի ներկայացուցիչներին սպասվում են փոփոխություններ ծնողների հետ հարաբերություններում, հնարավոր է նաև տեղափոխություն կամ բնակավայրի կտրուկ փոփոխություն։
Հնարավոր են տատանումներ աշխատանքում։ Եթե դուք մտածում եք փոխել գործունեության ոլորտը կամ աշխատանքը, ապա այս տարին շատ հաջող է այդ միտքն իրագործելու համար։ Հնարավոր են նաև հեռավոր ուղևորություններ։ Դրանք կյանքում դրական նոտա կմտցնեն։
Շարունակությունը՝ այստեղ