Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Amio Bank participated in Career City Fest 2K24 Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal What to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBank Half Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer
uncategorized

Լենա Նազարյանը և մի խումբ անձինք կատարել են հանցագործություն․ նրանք կեղծել են Գագիկ Ծառուկյանի լիազորությունները դադարեցնելու մասին ՍԴ ուղարկված որոշումը․ Արսեն Բաբայան

«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան գրառում է կատարել, որում նշում է, որ Լենա Նազարյանը և մի խումբ անձինք կեղծել են ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի լիազորությունները դադարեցնելու մասին ՍԴ ուղարկված որոշումը։ Արսեն Բաբայանի գրառումը՝ ստորև․

«Ազգային ժողովի խորհուրդը, ինչպես գիտենք, վերջերս նիստ գումարեց և ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՀՀ սահմանադրական դատարան դիմելու մասին որոշում ընդունեց։

Այդ օրերին Ազգային ժողովի նախագահի պաշտոնակատարն էր ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը, ով էլ ստորագրել է և Սահմանադրական դատարան է ուղարկել որոշումը։ Պարզվում է, որ Լենա Նազարյանը, մի խումբ անձանց օժանդակությամբ կեղծել է որոշումը և այդ կեղծված որոշումն է ուղարկել Սահմանադրական դատարան։ Իսկ այդպիսի արարքը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածով և նախատեսում է մինչև երեք տարի ազատազրկում։

Այսպես, ՀՀ Ազգային ժողովի կայքում 2020 թվականի նոյեմբերի 25-ին հրապարակվել է 2020 թվականի նոյեմբերի 24-ին ԱԺ խորհրդի թիվ ԱԺԽՈ—65-Ա որոշումը, որի 2-րդ կետում գրված է՝ «Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»։

Ստացվում է, որ ԱԺԽՈ—65-Ա որոշումն ուժի մեջ է մտել 2020 թվականի նոյեմբերի 25-ին։

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 157-րդ հոդվածի 8-րդ մասի 1-ին կետի համաձայն որոշումը պետք է Սահմանադրական դատարան ուղարկվեր ընդունման պահից 24 ժամվա ընթացքում։

Քանի որ վաղուց եմ համոզվել, որ ԱԺ-ում որևէ գործառույթ իրականացնելիս, եթե դրան մասնակցում են իմքայլականները, անհնար է թույլ տրված չլինեն խախտումներ, որոշեցի Սահմանադրական դատարանից պարզել, թե արդյո՞ք ժամանակին և պատշաճ ընթացակարգերով է նշված որոշումն ուղարկվել իրենց։ Հենց այստեղ էլ բացահայտվեց մի խումբ անձանց օժանդակությամբ Լենա Նազարյանի կողմից թույլ տրված պաշտոնեական կեղծիքը։

ՍԴ-ից ստացա ԱԺ խորհրդի որոշումը, որի 2-րդ կետը տարբերվում էր ընդունված և հրապարակված նույն որոշման 2-րդ կետից։ Այդ կեղծված որոշման 2-րդ կետում գրված է՝ «Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից»։

Այսպիսով, ունենք նույն ամսաթվով, նույն համարով, նույն մարմնի կողմից ընդունված, նույն պաշտոնատար անձի կողմից ստորագրված երկու իրարից տարբերվող որոշումներ։ Առաջինում, որը հրապարակվել է ԱԺ կայքում, գրված է, որ այն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, իսկ երկրորդում, որը ստացվել է Սահմանադրական դատարանից, գրված է՝ թե ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ Իսկ թե դրանցից որն է կեղծը, այս դեպքում էական չէ, էականն այն է, որ թույլ է տրվել պաշտոնեական կեղծից, որի հանգամանքները պարզելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու պարտականությունը ՀՔԾ-ինն ու դատախազությանն են։

Հիմա կտեսնենք ու ևս մեկ անգամ կհամոզվենք, թե որքանով են ճիշտ գլխավոր դատախազի ու ՀՔԾ պետի պնդումները, թե իրենք քաղաքականությունից դուրս են։ Մինչ օրս ճիշտ հակառակը համոզվելու հարյուրավոր փաստեր ենք ունեցել։

Հ.Գ. երբ հարցումս ուղարկեցի ԱԺ և ՍԴ, հենց հաջորդ օրը ԱԺ պաշտոնական կայքից հեռացվեց կից նկարում ներկայացված առաջին որոշումը։ Նրանք հավանաբար կարծել են, թե չունեի դրա լուսապատճենը։ Իսկ իրենց խմբային շահերից ելնելով կեղծելու միտումն այնքան հրատապ է եղել, որ նույնիսկ կեղծվածում թողել են Արարատ Միրզոյանի անուն ազգանունը, բայց ստորագրել է Լենա Նազարյանը։

Կից ներկայացված են երկու որոշումների լուսապատճենները»։