Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Idram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal What to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBank Half Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023 ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at Ashtarak
Politics

Ով է հաջորդը. Հայաստանի հաջորդ առաջնորդը

Ditord.am-ը ներկայացնում է Հայաստանում ներկա իրավիճակի, «Ո՞վ կգա Նիկոլ Փաշինյանից» հետո հարցի մասին The Armenite կայքում Ալեն Զամանյանի հեղինակած վերլուծության հայերեն թարգմանությունը։

Հայերի մեծ մասը վարանում է պահանջել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը՝ նշելով, որ իրենց հիմնական մտահոգությունն ապագայի անորոշությունն է։ Ո՞վ կվերցնի իշխանությունը։ «Նախկին կոռուպցիոն ռեժիմը՞», «օլիգարխները»՞։ Ի՞նչ, եթե իրավիճակը վատթարանա։

Այս հարցին պատասխանելու համար վերադառնանք 2018թ․ մարտ։ Սա Հայաստանում իրավիճակի պատկերն է մարտի վերջի դրությամբ, երբ Նիկոլ Փաշինյանը սկսեց Գյումրիից Երևան քայլել․

  • 2017 թվականին ՀՆԱ աճը 7.5% էր;
  • 2018թ․ հունվար–մարտ ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշը 10․6% էր;
  • Տիգրան Սարգսյանը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահն էր;
  • Յուրի Խաչատուրովը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարն էր;
  • Հայաստանը և ԵՄ բոլոր անդամ պետությունները 2017թ․ նոյեմբերին ստորագրել էին Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր։ Սա ուշագրավ է, քանի որ Հայաստանն անդամակցել էր ԵՏՄ-ին 2015թ․ հունվարին, այնպես, որ մեզ հաջողվել էր երկու խոշոր միավորումների հետ մտերիմ կապեր հաստատել;
  • «Ազգ-բանակ» կոնցեպտի իրականացումը, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի ղեկավարությամբ, ընթացքի մեջ էր;
  • Խորհրդարանում ընդհանուր առմամբ կար կոնսենսուս, որ Սերժ Սարգսյանը պիտի ստանձներ վարչապետի պաշտոնը։ Դրան կողմ էին 4 խմբակցությունից 3-ը։

Թվում էր, թե սրանք օպտիմալ պայմաններն էին երկրի կայուն աճի և զարգացման շրջան մտնելու համար։ Այնուամենայնիվ, տեղի ունեցավ ճիշտ հակառակը։ Մարդիկ սկսեցին դատարկ կարգախոսներ հնչեցնել, որոնցից ամենահայտնին էր «Մերժիր Սերժին»։ Ռացիոնալ մարդը կարող էր հարցնել՝ ինչո՞ւ պետք է մերժենք Սարգսյանին, եթե բոլոր ցուցանիշները վկայում են, որ երկրում իրավիճակը բարելավվում է։

Սակայն մարդիկ սկսեցին անմտորեն «միանալ խրախճանքին»։ Ամենակարևորը՝ նրանց մտքով չէր էլ անցնում հարցնել, թե ով է վերցնելու իշխանությունը, դիտարկելով այն փաստը, որ քաղաքական [ուժերի] կոնսենսուսն ի օգուտ Սարգսյանի վարչապետության շարունակությունն էր։ Ինչ-որ պահի Փաշինյանը «հեծնեց» փողոցում [բողոքող] ամբոխների էներգիայի ալիքն ու շանտաժով բացեց դեպի վարչապետություն իր ճանապարհը։

Արագ անցնենք առաջ 2.5 տարով․ մենք նման, և սակայն միանգամայն տարբեր իրավիճակում ենք.

  • Արցախի շուրջ բանակացությունները, որոնք Փաշինյանն իշխանության գալուց հետո «վերբեռնեց», փակուղում են;
  • Թուրքիան ու Ադրբեջանը լայնածավալ հարձակում իրագործեցին Հայաստանի վրա։ Վրաստանը թշնամու կողմն անցավ՝ թույլ տալով Թուրքիային կենդանի ուժ ու սպառազինություն տեղափոխել Ադրբեջան և թույլ չտալով ռուսական օդանավերի թռիչքն իր օդային տարածքով;
  • Հաջորդած պատերազմի ընթացքում առնվազն 4000 հայ հերոս զոհվեց։ Մոտ 10 հզ մարդ էլ վիրավորվեց։
    Մարտերի հետևանքով մենք կորցրինք հյուսիսում Թալիշն ու Մատաղիսը, Արցախի ամբողջ հարավային մասը, այդ թվում՝ Վարանդան (Ֆիզուլի), Ջրականը (Ջաբրայիլ) և Կովսականը (Զանգիլան), Հադրութը և Արցախի սիրտ Շուշին;
  • Փաշինյանը ստորագրեց տոտալ կապիտուլացիայի փաստաթուղթ՝ առանց մեկ կրակոցի հանձնելով Աղդամը, Քարվաճառը, Բերձորը և մի շարք այլ շրջաններ։ Ըստ համաձայնության՝ Ադրբեջանը պետք է նաև Մեղրիով ճանապարհ կառուցի դեպի Նախիջևան;
  • Ընդհանուր առմամբ՝ մենք կորցրինք մոտ 820 հազար հեկտար տարածք, որն Արցախի մոտ 72%-ն է և մեր հայրենիքի 20%-ը։ Համեմատության համար՝ ապրիլյան պատերազմում մենք կորցրել էինք 800 հեկտարից էլ քիչ;
  • Սրանք միակողմանի զիջումներ էին, ինչը նշանակում է, որ մենք դրա փոխարեն ոչինչ չենք ստացել։ Ոչ մի կարգավիճակ Արցախի համար;
  • Տասնյակ հազարավոր մարդիկ տեղահանվել են Արցախից;
  • Կորոնավիրուսի բռնկման պատճաշ համակարգումը ձախողելու պատճառով Հայաստանում մահացել է մոտ 2000 մարդ։ Համեմատության համար՝ Վրաստանում, որն ունի 25%-ով ավել բնակչություն, գրանցվել է ընդամենը 900 մահ։

Այս հարյուրամյակը մեկ տեղի ունեցող աղետի հետևանքով երկիրը բախվել է մի շարք ճգնաժամերի, այդ թվում՝ հումանիտար, տնտեսական, քաղաքական և հոգեբանական։ Քաղաքական ամբողջ սպեկտրի 17 քաղաքական կուսակցություններ միացել են, որ պահանջեն Փաշինյանի հրաժարականը և ժամանակավոր կառավարության ստեղծումը՝ ապագայում արտահերթ ընտրություններ անցկացնելու պլանով։ Համեմատելու համար՝ 2018թ․ ապրիլին Սարգսյանի հրաժարականը պահանջում էր ընդամենը մեկ կուսակցություն։

Այսօրվա կոալիցիան կազմված է այնպիսի կուսակցություններից և քաղաքական գործիչներից (օրինակ՝ ՀՀԿ, ՀՅԴ, ԲՀԿ, «Ժառանգություն», Հրանտ Բագրատյան, Զարուհի Փոստանջյան), որոնք նորմալ հանգամանքներում չէին համաձայնի որևէ քաղաքական օրակարգի շուրջ։ Սա վկայում է ճգնաժամի ծանրության և կառավարությունը փոխելու համար անհրաժեշտ քաղաքական կոնսենսուսի լրջության մասին։ Իշխանափոխությունից հետո դա նաև կարող է դառնալ ազգային միասնության բանալին։

Ինչպես հաճախ է լինում քաղաքագիտությունում, համեմատական վերլուծությունը կարևոր է։ Մի դեպքում մենք ունեինք կայունություն և աճ՝ կառավարության օգտին քաղաքական կոնսենսուսի հաշվին, սակայն միաժամանակ շատ մարդիկ պատրաստ էին մասնակցել գործադուլների, զանգվածային ցույցերի և ճանապարհներ փակելուն։ Սոցցանցերը լցված էին ցուցարարներին աջակցող և կառավարությանը դատապարտող հրապարակումներով, մարդիկ նույնիսկ ֆոտոշրջանակներ էին ավելացնում իրենց պրոֆիլների նկարներին։

Այսօր մենք ունենք ահռելի կորուստներ, քաոս, կոլապս և քաղաքական կոնսենսուս ընդդեմ կառավարության։ Բայց շատ մարդիկ վարանում են բաց խոսելուց, քանի որ վստահ չեն, թե քամին ինչ ուղղությամբ կփչի կամ վախենում են նրանից, ինչը կարող է գալ հաջորդիվ։ Լավ, բարեկամներ, բայց մենք այժմ ազատ անկման մեջ ենք և այն կանգնացնող ինչ-որ բան է պետք։

Միակ բանը, որ Փաշինյանն ու իր քարոզչական մեքենան այս տարիների ընթացքում հաջողությամբ արել են, այն ընկալումն է, որ կա «հին գվարդիա», որից պետք է ամեն գնով խուսափել։ Այս պարզունակ մարտավարությունը Փաշինյանի՝ իշխանությունը չկորցնելու գրավականն է։

Իրականում այդ թեզը զուտ մանիպուլացիա է։ Լևոն Տեր-Պետրոսյանի 1990-ականների կուսակցության՝ ՀԱԿ֊ի, շատ անդամներ կամ նրանց երեխաներն այսօր խորհրդարանում են և բարձր պաշտոնների են կառավարությունում։ Փաշինյանը Սյունիքի մարզպետ նշանակեց Հունան Պողոսյանին, ով խիստ վիճահարույց փոխոստիկանապետ էր ընդամենը մի քանի տարի առաջ։ Ֆելիքս Ցոլակյանը՝ Քոչարյանի վարչակազմի օրոք Հարկային պետական ծառայության պետը և Սարգսյանի օրոք Շիրակի մարզպետը, նշանակվեց ԱԻ նախարար։ Նախկին «օլիգարխները» մեկ գիշերում վերափոխվեցին «խոշոր սեփականատերերի»։ Հեգնանք է այն, որ Ցոլակյանն ու Սամվել Ալեքսանյանը կարող են համարվել «նոր», իսկ ՀՅԴ֊ն՝ «հին»։

Կարևոր է հասկանալ, որ հնի ու նորի իրական բաժանում չի եղել։ Ավելի կարևոր է այն, որ այդպիսի բաժանում երբեք չպետք է լինի, քանի որ ցանկացած ժամանակահատվածում կան շատ ընդունակ և բարձր որակավորված անհատներ, որոնք ծառայում են պետությանն ի շահ ազգին։ Հետևաբար «հին գվարդիայի վերադարձի» կամ «նախկին, կոռումպացված ռեժիմի» մասին դատարկ հայտարարությունները պետք է միանգամից դեն նետվեն։ Ինչքան շուտ մենք դուրս գանք այս արհեստական դիսկուրսից, այնքան շուտ կարող ենք լծվել և միավորել մեր բոլոր մարդկային ռեսուրսները՝ անկախ տարիքից, քաղաքական պատկանելությունից, կամ պաշտոնավարման ժամանակաշրջանից։ Ավելի հստակեցնեմ. ես հավատում եմ, որ այսօրվա կառավարությունում կամ խորհրդարանում էլ կան անհատներ, որոնք արժեքավոր կադրեր են և տեղ կունենան ապագա վարչակազմում։

Մենք նաև պետք է մերժենք այն տեսակետը, թե մեկ անձը կարող է լուծել մեր բոլոր խնդիրները։ Այս «մեկ փրկչի» անվերջ որոնումները ոչ միայն պատասխանատվությունից զրկում են յուրաքանչյուր հայի, այլև առաջ են բերում ոչ իրատեսական սպասումներ, որոնք հետագայում անխուսափելիորեն հանգեցնելու են համատարած դժգոհության և հիասթափության։

Ճշմարտությունն այն է, որ մենք պարզ բնորոշումների փոխարեն պետք է փնտրենք քաղաքական գաղափարախոսություններ և քաղաքական հարթակներ։ Մենք անհատների փոխարեն պետք է փնտրենք թիմեր ու ինստիտուտներ։ Մենք պետք է փնտրենք ու գտնենք ղեկավարություն, որն, առանց պոպուլիզմի դիմելու, առաջին հերթին անկեղծ կխոսի մեր առջև եղած դժվարին ուղու մասին։ Մենք պետք է փնտրենք ղեկավարների, որոնք մեզ սև ու սպիտակի, հնի ու նորի, բարի ու չարի միջև պառակտելու փոխարեն կմիավորեն և կվերացնեն վերջին երկուսուկես տարվա բևեռացումը։

Փաշինյանը եկավ բարգավաճման շրջանում ու սխալ կառավարման պատճառով երկիրը հասցրեց փլուզման եզր: Այն թիմը, որը կգա Փաշինյանի հրաժարականից հետո, ոչ նախանձելի վիճակում կլինի, քանի որ ժողովուրդը միաժամանակ բախվելու է բազմաթիվ ճգնաժամերի: Ամեն քաղաքական գործիչ կամ քաղաքական թիմ չէ, որ պատրաստ է իր վրա վերցնել այս իրավիճակից մեզ դուրս բերելու բեռը, քանի որ այդպիսով վտանգելու է իր հեղինակությունը և ծախսելու է իր քաղաքական կապիտալը, և որևէ կերպ երաշխավորված չէ, որ հաջողելու է: Այլ կերպ ասած՝ այսօր իշխանության գալը կարող է համարվել ոչ թե նվաճում, այլ մեծ պատասխանատվություն:

2018-ին, բացված էին «ջրհեղեղի դարպասները» և հայերի ճնշող մեծամասնությունը քաղաքականացվեց, լավ տեղեկացված չլինելով այն ոլորտի դժվարություններից, ուր մտնում էր՝ անգիտակցաբար դառնալով գործիք այն ուժերի ձեռքում, որոնք նպատակ ունեին խարխլել հայկական պետականությունը:

Հայաստանում վերջին զարգացումները հակառակ ուղղությամբ են և դարձել են ավելի մեծ հիասթափության պատճառ:

Այդ մարդկանցից ավելի իմաստունները սկսել են գիտակցել, որ երևի պետք է հեռու մնային հայկական քաղաքականությունից, քանի որ այս ոլորտը շատ ավելի բարդ է, քան իրենք երբևէ պատկերացրել են: Կարծում եմ, որ սա ճիշտ որոշում է բնակչության մեծամասնության համար և կնպաստի հայ հասարակության ապաբևեռացմանը:

Մյուս կողմից, տեսնելով ներկայիս վարչակազմի ձախողումները, ոմանք վերադարձել են հնացած այն հին մտածելակերպին, ըստ որի բոլոր քաղաքական գործիչներն ու քաղաքական կուսակցությունները նույնն են, և որ նրանցից ոչ մեկին չի կարելի վստահել: Այս մոտեցումը ոչ միայն սխալ է, այլև՝ վտանգավոր: Քաղաքական կուսակցությունները խորհրդարանական համակարգի կառուցվածքային տարրեր են, և չնայած Հայաստանում կան գրանցված տասնյակ կուսակցություններ, դրանցից քչերն են կենսունակ այլընտրանք իշխող դաշինքին:

Տարիներ են պահանջվում երկրի կառավարման ղեկը վստահ ստանձնելու համար բավարար ինստիտուցիոնալ ներուժ և կազմակերպչական կառուցվածք ստեղծելու համար, հատկապես ներկայիս պայմաններում: Այն միտքը, որ հանկարծ երևան կգա այդպիսի նոր քաղաքական կուսակցություն, կարելի է որակել միայն որպես անշրջահայաց իդեալիզմ: Մենք պետք է զերծ մնանք այնպիսի քայլերից, որոնք կարող են հետագայում ավելի վնասել քաղաքական համակարգի նկատմամբ արդեն իսկ խարխլված վստահությանը: Ուզենք, թե չուզենք, քաղաքական գործընթացներն ընթանում են, և մեզանից շատերն իրենց պարտավորված են զգում մասնակցել դրանց, թեկուզ միայն որպեսզի օգնենք փակել 2018-ին բացված «ջրհեղեղի դարպասները»:

Իրականությունն այն է, որ մենք չենք կարող իմանալ, թե ով կգա իշխանության Փաշինյանի հրաժարականից հետո։ Կարծում եմ՝ սխալ ենք հարցը տալիս։ Փոխարենը հարցնենք «ո՞վ է հաջորդը», պետք է մտածենք՝ ի՞նչ գաղափարախոսության ենք մենք հետևում, ո՞ր քաղաքականությունն է կարևոր մեզ համար, ո՞ր արժեհամակարգն ենք մենք ուզում առաջ տանել, որտեղ են տարածվում մեր աշխարհաքաղաքական շահերը, և որո՞նք պետք է լինեն մեր առաջնահերթությունները որպես ազգ ՝ մեր բոլոր ռեսուրսներն արդյունավետորեն միավորելու համար: Մենք պետք է իրատես լինենք ապագայի մեր սպասումների նկատմամբ։

Շարունակությունը՝ այստեղ