Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել 2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին Փաշինյան-Բլինկեն-Ֆոն դեր Լեյեն հանդիպումը չի կարող հանգեցնել էսկալացիայի. Պետքարտուղարությունը՝ Բաքվին Բաց դռների օր` ԶՊՄԿ-ում (տեսանյութ) «Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ. «Փաստ» Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» Գործող իշխանությունների դեմ արդյունավետ պայքար մղելու համար անհրաժեշտ է հանրության լայն շերտերի համախմբում. Արշակ Կարապետյան Ինչո՞ւ են հիմնավորում միշտ այն, ինչը վնասում է Հայաստանի անվտանգության շահերին. «Փաստ» «Կոռուպցիան այսօր իր սարդոստայնով տարածված է ամեն տեղ». «Փաստ» Նիկոլն ամեն ինչ հասցրել է ձախողման եզրին. Արտակ Զաքարյան Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ» Ուղարկում է մարդկանց հետ «խոսելու». «Փաստ» Ինչո՞ւ չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ. «Փաստ» Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Արդեն կես տարի է՝ Ռուբեն Վարդանյանը ապօրինի բանտարկված է Բաքվի բանտում․ «Ապրելու երկիր»Գնել Սանոսյանը դժվարացավ պատասխանել ԱԺ պատգամավոր Դավիթ Դանիելյանի հարցին, թե երբ կավարտվի Շուռնուխ գյուղի տների շինարարությունըՄալաթիա Սեբաստիայում բացվել է 88 ցանցի հերթական սուպերմարկետը Քուչակ գյուղի վերջնամասում մեքենաներ են բախվել․ կա զոհ և 6 վիրավոր Ադրբեջանը չի մասնակցի Երևանում սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությանը Fastex-ը շարունակում է Web3 տեղեկատվական հանդիպումների շարքը Հայաստանի բլոկչեյն էմբասիում Արդարի դար չէ, ՈՒժեղի դար է ԶՊՄԿ –ն ընդունել է ընկերության գործունեությամբ հետաքրքրված 460 այցելու, այդ թվում` օտարերկրացիների, ովքեր եղել են հանքավայրում և ֆաբրիկայում Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա Տիգրան Ավինյանի շնորհավորանքը՝ Թատրոնի համաշխարհային օրվա առթիվԻշխանությունը միայն պարտվելու ու հանձնվելու սցենար է առաջարկում. Նաիրի Սարգսյան Փաշինյանը դեռ մտմտում է նոր Սահմանադրության մասին Մոսկվայից զգուշացրել են հետևանքների մասին Պորտուգալիայում գործարկվել է Եվրոպայում ամենամեծ արևային էլեկտրակայանը«Crocus City Hall»- ում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով տուժողների թիվը հասել է 360-ի ԱրարատԲանկը 27-րդ անգամ թողարկում է դոլարային պարտատոմսեր Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում Հայտնի են Եվրո-2024-ի բոլոր մասնակիցները 25-ամյա երիտասարդը կալանավորվել է՝ ծնողների նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով Քաղբանտարկյալ Վազգեն Սաղաթելյանի նամակը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից Փաշինյանի իշխանությունը միայն առաջին հայացքից է թվում անառիկ ամրոց, ճիշտ ճնշման դեպքում կփլվի շատ արագ. Վահե Հովհաննիսյան Կյանքից հեռացել է Արթուր Աբրահամի հայրը Հայրենիքի և մեր պետության ճակատագրի հանդեպ սրտացավությունն ու անձնական պատասխանատվության գիտակցումը հիմքեր են ստեղծում կուսակցություն հիմնելու համար. Արշակ Կարապետյան Նոյեմբերյանի ու հարակից գյուղերի խոցելիությունը կիսաշրջափակման պայմաններում կտրուկ աճում է․ Տիգրան Աբրահամյան (լուսանկարներ) Թեմայի շուրջ պետք է լինի իրական քննարկում, որպեսզի մեր ժողովուրդը չդառնա տուգանքի մատերիալ հակահայ, ազգակործան իշխանության ձեռքին. Կամենդատյան Գազամատակարարման պլանային անջատումներ` Մարտունի քաղաքի որոշ բնակավայրերում4300 տարեկան եգիպտական դամբարան է հայտնաբերվել Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Երևանում փոսային նորոգման աշխատանքները վաղվանից մեկնարկում են. Հայկ Կոստանյան Լայն, փափուկ, ինքնատիպ. շտապեք ձեռք բերել կահույքի նոր տեսականին՝ ՎենուսիցԲերդ-Ճամբարակ ճանապարհին բուք է. Ջուջևան-Կիրանց հատվածը փակ է. Հայաստանի 7 մարզերում ձյուն է տեղումԻրավիճակը հեշտ չէ․ Պուտին Fastex-ի և ftNFT-ի աջակցությամբ կայացել է Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված սիմֆոնիկ համերգը Իրանում երկրաշարժ է գրանցվել Հարցումներով ուզում են հակառուսական ֆոն ապահովել ՀայաՔվեն շարունակում է իր այցերը Տավուշի սահմանամերձ շրջաններ
Քաղաքականություն

Քո ղեկավարն է ժողովրդի գլխին կոտրել էս ամեն ինչը, նախկինները թուրքին ծնկի են բերել. Շարմազանովը՝ Լենա Նազարյանին

Ձեր գլխին չի կոտրվել, էդ դուք եք ձեր ու ժողովրդի գլխին կոտրել։ Ես պատերազմից մի օր առաջ ասել եմ, որ բորշը եփել է Նիկոլը, ջարման կքաշի ժողովուրդը։ NEWS.am-ի հետ զրույցում ՀՀԿ խոսնակ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսպես արձագանքեց իշխող «Իմ քայլը» խմբակցության անդամ, ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանի հայտարարությանը, թե նախկին իշխանություններն «իրենց անվանում էին հող հանձնող, որովհետև գիտեին, որ այդ ամեն ինչը իրենց գլխին էր կոտրվելու»։

«Քո ղեկավարն է ժողովրդի գլխին կոտրել էս ամեն ինչը, ինքը պարտված ղեկավար է և պետք է հեռանա։ Այսքանից հետո իրենք խոսելու տեղ ունե՞ն։ Մադրիդյան սկզբունքները մի կողմ էր դնում, Նիկոլ Փաշինայնը Ալիևից էր իմանում բանակցային պրոցեսի բովանդակությունը։ Զրոյական կետից սկսելը սրան հանգեցրեց, հայտարարեց, որ  «Արցախը Հայաստան է և վերջ», դաշնակից Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացրեց, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի վրա քրեական գործ հարուցեց, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին խորհուրդ էր տալիս, որ շրջապատը փոխի, ճիշտ ընկերներ չի ձեռք բերել Հայաստանում։ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ Ռուսաստանի նախագահին, որ արարողակարգով նախատեսված էր, չէր դիմավորում, իր թիմն էլ ֆեյսբուքում հիանում էր։ Գնում էր ՌԴ նախագահի հետ հանդիպման, ասում էր՝ Դուք պետք է մեր սուվերենիտետը հարգեք, ինքն էր ասում՝ հպարտ քաղաքականություն պետք է վարենք, ոչ թե վիզը ծուռ, հիմա ինքն է Ալիևի առաջ վիզը ծռում»,- ընդգծեց Էդուարդ Շարմազանովը։

ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը հայտարարել էր, որ 2014-2015 թվականներին արդեն կար միջազգային կոնսենսուս, այդ թվում՝ Ռուսաստանի համաձայնությամբ, որ 7 շրջանները պետք է վերադարձվեն, և քանի որ ԵԱՀԿ Մինսկի խումբը երկար տարիներ աշխատել էր եւ ի վերջո ինչ-որ արդյունք պետք է ներկայացվեր, որոշել էին, որ դա որպես արդյունք պետք է ներկայացնեն, իսկ նախկին իշխանություններն էլ  շատ լավ տեղյակ էին այդ որոշման մասին եւ ընտրել էին ստատուս քվոն անվերջ ձգելու մարտավարությունը: Սակայն, երբ տեղի ունեցավ հեղափոխությունը, և իրենք եկան իշխանության, իրենց սկսեցին անվանել հող հանձնող։

«Դատարկախոսությամբ զբաղվելու փոխարեն սույն տիկինը ճիշտ կանի լռի և հայտարարի իր քաղաքական առաջնորդի քաղաքականության և պետական կառավարման համար այլևս անպիտան լինելու հանգամանքը։ Նախ՝ էդ յոթ շրջանը, եթե մենք տալիս էիք, Ալիևը չէր վերցնո՞ւմ, երկրորդը՝ 2016թ․-ի ապրիլյան պատերազմը չորս օրում կանգնեցվել է՝ Ալիևը խնդրել է, դրանից հետո, եթե նման կոնսենսուս կար՝ էդ ինչպե՞ս է 2016թ.-ի հոկտեմբերին Ալիևը Կառավարության նիստում հայտարարում, որ փակ դռների հետևում միջազգային հանրությունը՝ այսինքն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները, պահանջում են նրանից ճանաչել Արցախի անկախությունը, այստեղ են ասել՝ մտածիր, հետո խոսիր: Երրորդ՝ եթե նույնիսկ 7 շրջան է, Նիկոլ Փաշինյանը 7 շրջան չի տվել, այլ անտեսելով ԶՈՒ-երի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հաղորդումները, որ Թուրքիան և Ադրբեջանը պատերազմի են պատրաստվում, որ պետք է կանգնեցնել պատերազմը, ՌԴ նախագահի հոկտեմբերի 20-ի առաջարկը, որ պատրաստ է կանգնեցնել պատերազմը, և Շուշին մնում է մեզ, անտեսել է և դրա արդյունքում էլ համ 7 շրջան է տվել, համ Շուշին, համ Հադրութը, տվել է Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու գյուղերից, մոտ 5000 զոհ են տվել, մոտ 10 000  էլ վիրավոր են տվել, ինչը ինչի հետ են համեմատում», - նշեց  ՀՀԿ խոսնակը։

Գնահատելով իրավիճակը, Էդուարդ Շարմազանովն ընդգծում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատմության մեջ մնացել է ոչ միայն որպես հողատու, այլև կապիտուլյացիա ստորագրած վարչապետ։ «Հոկտեմբերի 20-ից հետո բոլոր զոհերն անձամբ իր խղճին են, որովհետև ՌԴ նախագահն առաջարկել էր, որ հրադադար կնքվի, Ալիևին համոզել էր, բայց նա չհամաձայնեց», - նկատեց նա։ Էդուարդ Շարմազանովը հիշեցնում է Փաշինյանի՝ նախկինում արված հայտարարությունը, որ առանց 3 մլն վարչապետի հետ քննարկման, ոչ մի հարց չի լուծելու, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը։

«Նախկինները հող են պահել, նախկինները թուրքին ծնկի են բերել, իսկ իրենք թուրքի առաջ վիզ են ծռել, Ալիևին քարտ-բլանշ են տվել, որ իր հետ նման կերպ խոսի, ու էդքանից հետո իրենք ուզում են գնալ  բանակցել,  ինչի՞ շուրջ բանակցեն։ Լենա Նազարյանը էդ ինչի՞ չի ասում, որ Մեղրիի մասին խոսք չկա, իրենք գետինը պետք է մտնեն, իր ԱԳՆ-ն Նիկոլ Փաշինյանին հերքում, սուտասան է հանում, ինքը կանգնեց, ասաց՝ Շուշիի հարցը միշտ եղել է, իսկ ԱԳՆ խոսնակը ի պատասխան ասաց, որ նման բան չկա, ՌԴ նախագահը ևս ասաց, որ Շուշիի հարցը առաջացել է պատերազմի ժամանակ, թող մանիպուլյացիա չանեն, կոնկրետ դրա մասին խոսեն, էնպես են խոսում, ոնց որ միայն 7 շրջաններն են տվել։ Եթե տեսականորեն էլ նայեք, որ 7 շրջանների թեմա եղել է, Շուշիի ու Հադրութի թեմա եղե՞լ է, 50 մլրդ Հայաստանի վզին դնելու թեմա եղե՞լ է, Մեղրիի ճանապարհի թեմա եղե՞լ է, բա սուվերենությունից են խոսում», - նշեց նա։

Շարմազանովը Լենա Նազարյանին առաջարկեց Դուշանբեի վերելակում տեղի ունեցած բանակցությունների մասին մտածել։

«Դիվանագիտական բոլոր ձեռքբերումները Դուշանբեի վերելակում ի չիք արվեցին։ Հիմա էլ Ալիևը հարցազրույցներ է տալիս, ու ասում՝ մեզ ավելի ձեռնտու է՝ Նիկոլը լինի իշխանության, քան ազգայնական ուժերը, իհարկե, իրեն ձեռնտու կլինի, որ Նիկոլը լինի, որովհետև կարող է Զանգեզուրն էլ վերցնի, ինչ ասի Նիկոլին, պիտի անի»,- եզրափակեց նա։