24.Նոյեմբեր.2020
Ինչ է ենթադրում ռազմական դրության ռեժիմը եւ ինչ սահմանափակումներ են գործում ՊՆ խոսնակը՝ նախատեսված ժամկետից ավել ծառայելու լուրերի մասին Եղանակը Հայաստանում. սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Այլևս չի գործելու կազմակերպությունների գործունեության կասեցումների պրակտիկան. ՍԱՏՄ
Պետք է բարեփոխենք մտածողությունը մեր նպատակնե... Շուշիի ուղղությամբ «Իսկանդեր»-ի և հրետանային ... Նիկոլ Փաշինյանն իր իշխանությունը պահելու համա... Վահե Ադյանը երազում էր մեծ դերասան դառնալ, աս... «Մոնթեն քեզ դիմավորելու է էնտեղ ու հարցնի՝ «ա... 18-ամյա Էրիկ Խաչատրյանն է. գերեվարված զինվորը... Եթե դուրս են մղվում բոլորը, իսկ վերադառնում ե... Ամարասի վանական համալիրն ամբողջությամբ վերահ... Պուտինը Փաշինյանի ու Ալիեւի հետ քննարկել է Լե... «Հայրենասեր» աջակցման հիմնադրամի հիմնադիրների... Դեռ 2016 թվականին էր Փաշինյանն իր գրառմամբ ակ... Առանց համապատասխան իրավական հիմնավորման առգրա... Քո ղեկավարն է ժողովրդի գլխին կոտրել էս ամեն ի... Էկոնոմիկայի նախարարը հրաժարականի դիմում է ներ... Սարգիսը բարձունք էր սիրում ու իր վերջին կռիվը... ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Ադրբեջանում գեր... ՈՒղիղ. Բողոքի ակցիա ՔՊ գրասենյակի դիմաց Եվրոպան մաքրվել է կորոնավիրուսի շնորհիվ UCOM-ն ընդլայնել է անվճար հասանելիությամբ կրթ... Լուսանկար. Այսօր հեռացվեց «Բարի գալուստ Արցախ... Դավիթ Տոնոյանը պարտավոր ա՝ երեխեքին բերի տա ... Ադրբեջանը Ղարաբաղից հետո անցել է Սեմյոն Պեգով... Պուտինը գնահատել է իրավիճակը Ղարաբաղում Հայկական զորքը դուրս է բերվում Քարվաճառից «Ռուսաստանի ձեռքերը փաստացի կապված էին այս կո...

Պատգամավոր Գագիկ Ծառուկյանի կողմից անհամատեղելիության պահանջների խախտում թույլ չի տրվել. Էմին Խաչատրյան

Փաստաբան Էմին Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. 

Երեկ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հրապարակեց եզրակացություն, որում հայտնում էր Գագիկ Ծառուկյանի կողմից անհամատեղելիության կանոնների խախտման վերաբերյալ: Հանձնաժողովը գտնում է, որ Գագիկ Ծառուկյանը խախտել է Հանրային ծառայության մասին օրենքի 31-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին և 4-րդ կետերի պահանջները:
Հանձնաժողովի հարցադրումների առնչությամբ կցանկանայի հանդես գալ մի շարք առարկություններով.
Նախ՝ Կոռուպցիայի Կանխարգելման հանձնաժողովն ինքն է խախտում թույլ տվել՝ Պատգամավորից պարզաբանումներ չպահանջելով վերոհիշյալ հարցադրումների վերաբերյալ: Մինչդեռ եթե հարուցված վարույթի շրջանակներում Հանձնաժողովն էական է համարել այդ հարցադրումների պատասխանները, ապա պարտավոր էր դրանց պատասխաններն ակնկալել Պատգամավորից:
Ինչպես նաև, հավատարմագրային կառավարչի հանձնակատար նշանակելու գործընթացն սկսվել է այն պահից, երբ գիտակցել են գործող հավատարմագրային կառավարչին կալանքի տակ պահելու շարունակականության փաստը:
Եվ, ևս մեկ էական հանգամանք, Պատգամավորը չի մասնակցել հիմնադիր ժողովի, մասնակցել է արտահերթ ընդհանուր ժողովի: Մասնակցությունն էլ պայմանավորված է եղել այն հանգամանքով, որ նման իրավիճակում արտահերթ ժողովներին Պատգամավորի մասնակցությունը եղել է այն միակ միջոցը, որը կարող էր ընկերությունների բնականոն գործունեությունը զերծ պահել ձախողումներից:
Այսպիսով, պատգամավոր Գագիկ Ծառուկյանի կողմից անհամատեղելիության պահանջների խախտում թույլ չի տրվել:

Քանի որ մեր մանրակրկիտ առարկությունները և պատճառաբանությունները ծավալուն են, անհրաժեշտության դեպքում դրանք առանձի կներկայացվեն նաև Ազգային ժողով, և հնարավոր է՝ նույնիսկ Սահմանադրական դատարան:

website by Sargssyan