24.Նոյեմբեր.2020
Ինչ է ենթադրում ռազմական դրության ռեժիմը եւ ինչ սահմանափակումներ են գործում ՊՆ խոսնակը՝ նախատեսված ժամկետից ավել ծառայելու լուրերի մասին Եղանակը Հայաստանում. սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Այլևս չի գործելու կազմակերպությունների գործունեության կասեցումների պրակտիկան. ՍԱՏՄ
«Թող քննադատեն, ի՞նչ խնդիր». Լենա Նազարյան Անմահացավ մեր ամուսնական մատանին... ինչ է պատ... Տիկնա՛յք և պարոնա՛յք փոքրոգիներ, դուք այլևս զ... Պետք է բարեփոխենք մտածողությունը մեր նպատակնե... Շուշիի ուղղությամբ «Իսկանդեր»-ի և հրետանային ... Նիկոլ Փաշինյանն իր իշխանությունը պահելու համա... Վահե Ադյանը երազում էր մեծ դերասան դառնալ, աս... «Մոնթեն քեզ դիմավորելու է էնտեղ ու հարցնի՝ «ա... 18-ամյա Էրիկ Խաչատրյանն է. գերեվարված զինվորը... Եթե դուրս են մղվում բոլորը, իսկ վերադառնում ե... Ամարասի վանական համալիրն ամբողջությամբ վերահ... Պուտինը Փաշինյանի ու Ալիեւի հետ քննարկել է Լե... «Հայրենասեր» աջակցման հիմնադրամի հիմնադիրների... Դեռ 2016 թվականին էր Փաշինյանն իր գրառմամբ ակ... Առանց համապատասխան իրավական հիմնավորման առգրա... Քո ղեկավարն է ժողովրդի գլխին կոտրել էս ամեն ի... Էկոնոմիկայի նախարարը հրաժարականի դիմում է ներ... Սարգիսը բարձունք էր սիրում ու իր վերջին կռիվը... ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Ադրբեջանում գեր... ՈՒղիղ. Բողոքի ակցիա ՔՊ գրասենյակի դիմաց Եվրոպան մաքրվել է կորոնավիրուսի շնորհիվ UCOM-ն ընդլայնել է անվճար հասանելիությամբ կրթ... Լուսանկար. Այսօր հեռացվեց «Բարի գալուստ Արցախ... Դավիթ Տոնոյանը պարտավոր ա՝ երեխեքին բերի տա ... Ադրբեջանը Ղարաբաղից հետո անցել է Սեմյոն Պեգով...

Նիկոլ Փաշինյանը բարոյական իրավունք չունի վարչապետ կոչվել. նա զավթել է վարչապետի պաշտոնը և իր գործունեությամբ խորը փոսի մեջ է տանում Հայաստանը և Արցախը. Արթուր Վանեցյան

Այս ծանր վիճակում մեզ պետք են պրոֆեսիոնալ, հայրենասեր, ազգային հայացքներ ունեցող մարդիկ, որ կարողանան երկիրն ու հայերին հանել այս ծանր և ամոթալի վիճակից: Այս մասին ՀՔԾ-ի դիմաց լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը:

Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն ու իր կառավարությունը բոլոր ուղղություններով արդեն իսկ ձախողել են:

Դիտարկմանը, թե վարչապետի հայտարարություններից պարզ է դառնում, որ նա մտադիր չէ հրաժարական տալ, և հարցին՝ այդ դեպքում որո՞նք են լինելու ընդդիմության քայլերը, Վանեցյանն արձագանքեց.

«Նախ՝ եկեք Նիկոլ Փաշինյանին վարչապետ չկոչենք, որովհետև նա այսօր բարոյական իրավունք չունի կոչվել վարչապետ: Նա մարդ է, որը զավթել է վարչապետի պաշտոնը և իր գործունեությամբ խորը փոսի մեջ է տանում Հայաստանը և Արցախը: Ընդդիմությունն իր գործն անում է, և հանրային պահանջի բարձրացման աստիճանի հետ վարչապետը, որն այսօր փորձում է իր բոլոր քայլերով պահել իշխանությունը, անպայման հրաժարական կտա»,- ասաց Արթուր Վանեցյանը:

Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 16։00-ին, ընդդիմադիր քաղաքական ուժերի՝ Նիկոլ Փաշինայնի հրաժարականի պահանջով հանրահավաքից առաջ «Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը հերթական անգամ ՀՔԾ էր հրավիրվել: Վերջին օրերին Արթուր Վանեցյանը մի քանի անգամ հրավիրվել է իրավապահ մարմիններ, խուզարկություն է իրականցվել նրա ծնողների բնակարանում։

website by Sargssyan