24.Նոյեմբեր.2020
Ինչ է ենթադրում ռազմական դրության ռեժիմը եւ ինչ սահմանափակումներ են գործում ՊՆ խոսնակը՝ նախատեսված ժամկետից ավել ծառայելու լուրերի մասին Եղանակը Հայաստանում. սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Այլևս չի գործելու կազմակերպությունների գործունեության կասեցումների պրակտիկան. ՍԱՏՄ
Անմահացավ մեր ամուսնական մատանին... ինչ է պատ... Տիկնա՛յք և պարոնա՛յք փոքրոգիներ, դուք այլևս զ... Պետք է բարեփոխենք մտածողությունը մեր նպատակնե... Շուշիի ուղղությամբ «Իսկանդեր»-ի և հրետանային ... Նիկոլ Փաշինյանն իր իշխանությունը պահելու համա... Վահե Ադյանը երազում էր մեծ դերասան դառնալ, աս... «Մոնթեն քեզ դիմավորելու է էնտեղ ու հարցնի՝ «ա... 18-ամյա Էրիկ Խաչատրյանն է. գերեվարված զինվորը... Եթե դուրս են մղվում բոլորը, իսկ վերադառնում ե... Ամարասի վանական համալիրն ամբողջությամբ վերահ... Պուտինը Փաշինյանի ու Ալիեւի հետ քննարկել է Լե... «Հայրենասեր» աջակցման հիմնադրամի հիմնադիրների... Դեռ 2016 թվականին էր Փաշինյանն իր գրառմամբ ակ... Առանց համապատասխան իրավական հիմնավորման առգրա... Քո ղեկավարն է ժողովրդի գլխին կոտրել էս ամեն ի... Էկոնոմիկայի նախարարը հրաժարականի դիմում է ներ... Սարգիսը բարձունք էր սիրում ու իր վերջին կռիվը... ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Ադրբեջանում գեր... ՈՒղիղ. Բողոքի ակցիա ՔՊ գրասենյակի դիմաց Եվրոպան մաքրվել է կորոնավիրուսի շնորհիվ UCOM-ն ընդլայնել է անվճար հասանելիությամբ կրթ... Լուսանկար. Այսօր հեռացվեց «Բարի գալուստ Արցախ... Դավիթ Տոնոյանը պարտավոր ա՝ երեխեքին բերի տա ... Ադրբեջանը Ղարաբաղից հետո անցել է Սեմյոն Պեգով... Պուտինը գնահատել է իրավիճակը Ղարաբաղում

Պուտինը Ալիևի ու Փաշինյանի հետ քննարկել է Ղարաբաղում տիրող իրավիճակը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որի ընթացքում քննարկել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագրերի կատարման ասպեկտները, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսային պարբերական հերթական շփումներից մեկի ընթացքում քննարկել են նոյեմբերի 9-ին Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարության մեջ արձանագրված համաձայնագրերի կատարման գործնական ասպեկտները: ՌԴ նախագահը գոհունակություն է հայտնել, որ հրադադարը դիտարկվում է, և շփման գծում իրավիճակը բավականին հանգիստ է», - ասվում է հաղորդագրության մեջ:

«Իլհամ Ալիևի հետ զրույցում, մասնավորապես, Վլադիմիր Պուտինը ուշադրություն է  հրավիրել այն փաստի վրա, որ քրիստոնեական եկեղեցիներն ու վանքերը գտնվում են այն շրջաններում, որոնք վերադարձվում են Ադրբեջանի Հանրապետությանը` համաձայն եռակողմ հայտարարության: Այդ կապակցությամբ նա շեշտել է այդ սրբավայրերի անվտանգության և բնականոն եկեղեցական կյանքի ապահովման կարևորությունը», - ասվում է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ Ադրբեջանի նախագահն այս առումով փոխըմբռնում է ցուցաբերել և ասել, որ ադրբեջանական կողմը կաշխատի այս ուղղությամբ:

website by Sargssyan