Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Հատուկ սակագներով SWIFT փոխանցումներ․ Ֆասթ Բանկում նոր ակցիա է մեկնարկել Աշոցքի տարածաշրջանում ձյուն է տեղացել Ջուր հավաքեք․ ջուր չի լինելուԱվստրալիան իր էներգիայի ավելի քան մեկ երրորդը ստացել է արևից ու քամուցԱռաջին զանգը` Մհեր Գրիգորյանի համար Այս շարժման մեջ առաջնորդություն կա. լիահույս ենք՝ կհաջողենք. Մենուա Սողոմոնյան «Բան ու գործ» էքսպո՝ Մայր բուհի 105-ամյակին Ժողովուրդը կների իրապես զղջացողներին, խոստովանողներին ու դարձի եկողներին․ Մենուա ՍողոմոնյանԴատապարտում ենք ժողովրդի թիկունքում իրականացված գիշերային կապիտուլյացիոն գործարքը․ հայտարարություն Վերաբացվել է Ամիօ բանկի ՙԱրտաշիսյան՚ մասնաճյուղըԻդրամ Ջունիորն ու Կորիզը համագործակցության հուշագիր են ստորագրելՀաղթանակի ու հաջողության բանաձևը. Հայաստան-Արցախ ֆորում. օր երրորդԻսրայելը ԱՄՆ-ի վասալը չէ. Նեթանյահու Սահմանադրություն եք խախտում, կպատժվեք. Չալաբյանը՝ արձանագրությունների տակ ստորագրող պաշտոնյաներին Արտակարգ դեպք՝ Երևանում. կիսակառույց շինության տարածքում հայտնաբերվել է տղամարդու մարմին (լուսանկար) ՀՀ գլխավոր դատախազությունն ընթացք է տվել «ՀայաՔվեի» կողմից հանցագործության մասին հաղորդմանըԿա՛մ այսօր, կա՛մ երբեք. արյունաքամության շղթան պետք է կանգ առնի. Բագրատ Սրբազանի ուղերձը (Տեսանյութ) Զելենսկին ժամանել է Խարկով, որտեղ իրավիճակը չափազանց բարդ է ԱՄՆ անատամ պահվածքը Ադրբեջանի հանդեպ ավելի է սրում Ալիևի ախորժակը Սլովակիան գրեթե քաղաքացիական պատերազմի շեմին է. ՆԳ նախարար ԵԱՏՄ-ի մաս լինելը Հայաստանի համար շահավետ է․ ՌԴ ԱԳՆ «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը և կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Մեսրոպ Առաքելյանը հանդիպել են Բագրատ Սրբազանի հետՆիկոլ Փաշինյանի վախերն այլևս անհնար է թաքցնել Փարիզ այցի շրջանակում երևանյան պատվիրակության անդամների հետ այցելել ենք Ֆրանսիայի մեծագույն գործիչների Պանթեոն. ԱվինյանՄեկնարկել է ԵՊՀ-ի 105-ամյակին նվիրված ԲանՈՒԳործ 2024 էքսպոն. ԶՊՄԿ-ն ներկայացել է իր տաղավարովՍրբազան պայքարը պետք է հաջողի, այլ տարբերակ չկա. հակառակ դեպքում ֆիզիկապես ու բարոյապես մեռնելու է Հայը, Հայաստանը և Հայրենիքը. Արտակ Զաքարյան«Նոր պրոյեկտ-տնտեսական ալիք» նախաձեռնության անդամներն իրենց աջակցությունն են հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանըՀաստատվեց արցախցիների բնակարանային ապահովման ծրագիրը. ովքեր կարող են դիմել եւ որոնք են պայմանները «Յուվենտուսը» հաղթեց «Ատալանտային» ու նվաճեց Իտալիայի գավաթը Բաքվում ընթանում է Ալիև-Լուկաշենկո հանդիպումը Պուտինն ու Սի Ծինփինը ռազմավարական փոխգործակցության խորացման մասին հայտարարություն են ստորագրել «ՀայաՔվե» նախաձեռնության խորհրդի անդամները հանդիպել են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման և ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետՆելլի Քոչարյան. Ֆակտորինգի հետագա զարգացման նկատառումով մենք որոնում ենք լավագույն լուծումներն ու փորձառությունը «Գործակալների» օրենքն ու դրա աշխարհաքաղաքական ենթատեքստը. «Փաստ» Ալմա-Աթայի հռչակագիրն իրականում հօգուտ Ադրբեջանի է, իսկ գործող վարչախումբն այդ փաստաթուղթը շրջում է մեր դեմ և կատարում թուրք-ադրբեջանական տանդեմի բոլոր պահանջները․ Արշակ Կարապետյան Ազգ-բանակ, ազգ-ամրոց, ազգ-տաճար. ինչո՞ւ է անհրաժեշտ իրական կյանքում ապահովել այս շղթան. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանը, այո, պետք է հեռանա. նա ամեն ինչ անում է Հայաստանի Հանրապետությունը վերջնականապես կործանելու համար». «Փաստ» Փաշինյանի հեռացումից հետո ով էլ գա իշխանության, ծանրագույն բեռի տակ է մտնելու. «Փաստ» Հանձնարարված է աջուձախ «չնայել». տնից՝ գործի, գործից՝ տուն. «Փաստ» Ի՞նչ կարծիք ունի Հովիկ Աբրահամյանը Սրբազան շարժման մասին. «Փաստ» Տրուֆալդինոն Հայաստանից. «Փաստ» Վաղն էլ կասեն չպետք է ձեզ հայ անվանեք, մնաց մի քայլ. Ա. Կարապետյան Այս շարժմանը դեմ խոսում են Փաշինյանը, Բաքուն և Անկարան․ Արմեն ՄանվելյանFastex տեխնոլոգիական 8-րդ հանդիպման ընթացքում խոսել են կրիպտոփոխանակման հարթակներից (լուսանկարներ, տեսանյութ)Այսօր առանցքային օր է, սպասում ենք տեղեկությունների․ Բագրատ Սրբազան Դիրքեր առանց մեկ կրակոցի. հարձակումը չի կարելի հեշտացնել․ Նաիրի Սարգսյան AMIO Mobile բանկինգը այսուհետ կունենա նոր հնարավորություն Ոստիկանները սրճարաններից հեռացնում են նստած մարդկանց, թույլ չեն տալիս, որ սպասարկեն Հայաստան-Արցախ երիտասարդական ֆորումի երկրորդ օրվա բանախոսներն ու անակնկալները Սպասվում է անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով, ապա նույնքան կնվազի
Տարածաշրջան

Արցախի միջազգային «թիկունքը». ովքե՞ր են կանգնել հայ ժողովրդի կողքին

Պատերազմի առաջին իսկ օրվանից Եվրոպայից մինչև Ավստրալիա, ՌԴ-ից ԱՄՆ խորհրդարաններն ու խորհրդարանականները, քաղաքական գործիչները իրենց համերաշխությունը հայտնեցին Արցախի և Հայաստանի ժողովուրդներին: Այդ աջակցությունը բավական խոսուն է և արտահայտվել է կոնկրետ գործնական քայլերով՝ բանաձևերի ընդունումից մինչև Արցախ կազմակերպված այցեր: 

Հոկտեմբերի 18-ին պատվիրակությունը, որի կազմում եղել են «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունից Բունդեսթագի պատգամավորներ Շտեֆեն Կոտրեն, Շտեֆեն Կոյտերը, Անդրեաս Գալաուն և Անդրեաս Կալբիցը, այցելել են Լեռնային Ղարաբաղ: 

Ավստրալիայի խոշորագույն նահանգներից մեկի՝ ավելի քան 7 միլիոն բնակչություն ունեցող Նոր Հարավային Ուելսի օրենսդիր մարմինը պաշտոնապես ճանաչել է Արցախի անկախությունը։ Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի փոխանցմամբ՝ փաստաթղթին կողմ է քվեարկել օրենսդիրների բացարձակ մեծամասնությունը՝ 61 պատգամավոր, դեմ են եղել 2-ը: Նոր Հարավային Ուելսի խորհրդարանականները նաև դատապարտել են Արցախի հայերի դեմ Թուրքիայի և Ադրբեջանի հարձակումները։ 

 

Իսպանիայի Կոնգրեսի 21 պատգամավոր և 15 սենատոր Արցախի և Հայաստանի նկատմամբ թուրք-ադրբեջանական ագրեսիան դատապարտող համատեղ հայտարարություն են տարածել: 

Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատունը ՌԴ ԱԳՆ-ին բողոքի նոտա է հղել Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովի արցախյան այցի առնչությամբ։ Ավելի վաղ Ադրբեջանը Միլոնովին ներառել էր իր «սև ցուցակում» Բաքվի հետ արցախյան այցը չհամաձայնեցնելու պատճառով։ 

Կիպրոսի խորհրդարանը միաձայն ընդունել է Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիան դատապարտող բանաձև: 

Բելգիայի ֆլամանական խորհրդարանը միաձայն ընդունել է Արցախում պատերազմական գործողությունները դատապարտող բանաձև: 

Լյուքսեմբուրգի խորհրդարանը միաձայն ընդունել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանաձև, որը դատապարտում է Ադրբեջանի սանձազերծած գործողությունները Լեռնային Ղարաբաղում։ Բացի այդ, փաստաթղթում դատապարտվում է նաև թուրքական ռազմական օգնությունը Ադրբեջանին։ Այդ մասին նշվում է Լյուքսեմբուրգի խորհրդարանի պաշտոնական կայքէջում, որն այդ փաստաթուղթն ուղարկել է թագավորության կառավարության հաստատմանը։ 

Բասկերի երկրի խորհրդարանը հռչակագիր է ընդունել, որում սատարել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը և մերժել բռնության կիրառումը: Հռչակագրին կողմ է քվեարկել խորհրդարանի ճնշող մեծամասնությունը: 

Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատ է ներկայացվել Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին օրինագիծ: Նախագիծը նախատեսվում է, որ կքննարկվի առաջիկա մի քանի շաբաթներում: Նախագիծն առաջինը ստորագրել է Սոցիալիստական կուսակցության ներկայացուցիչ Ֆրանսուա Պուպոնը 

ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանի հարցով խմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը Ներկայացուցիչների պալատի՝ երկու կուսակցությունները ներկայացնող 30 անդամի հետ շրջանառության մեջ է դրել բանաձև, որով կոչ է արվում ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը որպես Կովկասի տարածաշրջանում տևական խաղաղության հիմք: 

ԱՄՆ կոնգրեսական Գրեյս Նապոլիտանոն կոչ է արել Միացյալ Նահանգներին պաշտոնապես ճանաչել Արցախի անկախությունը եւ Կոնգրեսին ներկայացրել Արցախի ճանաչման մասին բանաձեւ: Նապոլիտանոն նշել է, որ Արցախը չի կարող միանալ Ադրբեջանին, որովհետեւ այն հազարամյակներ շարունակ եղել է Հայաստանի մի մասը: 

Իսկ ովքե՞ր են այս օրերին կանգնած Ադրբեջանի, Թուրքիայի և ահաբեկիչների կողքին: Ցանկը բավական համեստ է, քանի որ եվրոպացի քաղաքական գործիչները դժվար թե ռիսկի տակ դնեն իրենց քաղաքական վարկը և ապագան՝ բացահայտ աջակցելով միջազգային ահաբեկչությանը: Միայն մի քան խավիարային դիվանագիտության օրերից սկանդալներում թաթախված ԵԽԽՎ պատգամավոր և թուրքական լոբբիի կողմից գնված սենատորներն ու կոնգրեսականները, որոնց թիվը չի անցնում անգամ մեկ տասնյակը՝ ահաբեկիչների համար ակնհայտորեն եղանակ չեն ստեղծում և արդեն իսկ պարզ է, որ միջազգային առաջադեմ հանրությունը աջակցում է Հայաստանի և Արցախի արդար պայքարին և արդար պահանջներին…