25.Հոկտեմբեր.2020
Ինչ է ենթադրում ռազմական դրության ռեժիմը եւ ինչ սահմանափակումներ են գործում ՊՆ խոսնակը՝ նախատեսված ժամկետից ավել ծառայելու լուրերի մասին Եղանակը Հայաստանում. սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Այլևս չի գործելու կազմակերպությունների գործունեության կասեցումների պրակտիկան. ՍԱՏՄ
Ադրբեջանի ՊՆ-ին պատկանող 1 և 2 քաղաքացիական բ... «Հաղթելու ենք, չկասկածեք». ավագ լեյտենանտ Վար... Քաղաքացին COVID-19-ի թեստ է կեղծել զինծառայու... Բաքվում ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին զգո... Այսօր չեզոքացվել է մեկ դիվերսիոն հետախուզական... Ինչու է Ալիեւը պատրաստ կանգնեցնել պատերազմը ե... Ֆրանսիան հետ է կանչել Թուրքիայում իր դեսպանին Արցախի միջազգային «թիկունքը». ովքե՞ր են կանգն... «Հրադադարի օրը մտել է փոսի մեջ` վիրավորներին ... Հրթիռակոծվել է Մարտունին ու Թաղավարդ համայնքը... Էրդողանը Մակրոնին խորհուրդ է տվել դիմել հոգեբ... Պուտինը դեռ հույս ունի չկորցնել Ադրբեջանը, բա... «ԱՄՆ-ից ստացված ուղերձները հուսադրող են». Մնա... Աշխարհի ամենավատ բանը պատերազմն է, իսկ բոլոր ... Հակառակորդի կորուստները վերջին տվյալներով` խո... Գվատեմալայի Սայախչեի քաղաքապետարանը ճանաչում ... Ադրբեջանի զինված ուժերը պարբերաբար հարձակման ... Դավիթ Տոնոյանն այցելել է հակառակորդի հատուկ ն... Ռուսաստանում վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվ... Այս պահին ծանր վիճակում է գտնվում մոտ 800 քաղ... Մերօրյա հերոսները. մեկ տասնյակից ավելի զինծառ... Արցախի ՊԲ-ն ներկայացրել է հայրենիքի պաշտպանու... Ադրբեջանը պետք է պատասխանատվության ենթարկվի. ... Շուշիի եկեղեցում Հովիկի և Մարիամի պսակադրությ... Հունաստանը Թուրքիայի հետ լարվածության ֆոնին կ...

Ինչ է ենթադրում ռազմական դրության ռեժիմը եւ ինչ սահմանափակումներ են գործում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅՏԱ­ՐԱՐԱԾ ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԿԻՐԱՌՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ, ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՈՒ ԱԶԱՏՈՒ­ԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԱՀՄԱՆԱ­ՓԱԿՈՒՄ­ՆԵՐԸ, ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՌԵԺԻՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԸ ԵՎ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

  1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԶՈՐԱՀԱՎԱՔԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄԸ ԵՎ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ 
  1. Հայաստանի Հանրապետությունում հայտարարվում է ընդհանուր զորահավաք:
  2. Գործողության մեջ է դրվում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կիրառման պլանը:
  3. Հայաստանի Հանրապետության զինված ուժերը, այլ զորքերը քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների լիազոր պետական մարմնի ուժերը փոխադրվում են պատերազմական ժամանակաշրջանի կազմի և կառուցվածքի:
  4. Հայտարարվում է պահեստազորի սպայական, ենթասպայական և շարքային կազմի մինչև 55 տարեկան պահեստազորում հաշվառված քաղաքացիների զորահա­վաքային զորակոչ:
  5. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարն ապահովում է պատերազմական ժամանակի հաստիքներին կցագրված պահեստազորայինների զորահավաքային զորակոչը՝ զինված ուժերի և այլ զորքերի զորահավաքային պլաններով նախատեսված ժամկետներում:
  6. Ապահովվում է «Պաշտպանության մասին» օրենքի 27-րդ հոդվածով սահմանված ռազմատրանսպորտային պարտավորություն ունեցող մարմինների տրանսպորտային միջոցների ներգրավումը՝ սահմանված կարգով և ըստ զինված ուժերի կարիքների առաջնային անհրաժեշտության:
  1. ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ, ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱ­ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒ­ՆԵՈՒԹՅԱՆ ՓՈԽԱԴՐՈՒՄԸ ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՌԵԺԻՄԻ

  1. Պետական և տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների գործունեությունը փոխադրվում է ռազմական դրության աշխատանքային  ռեժիմի սկսած 2020 թվականի սեպտեմբերի 27-ի ժամը 16:00-ից՝ «Պաշտպանության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի «ե» ենթակետի հիման վրա ընդունված Հայաստանի Հանրա­պետության  կառավարության որոշմանը համապատասխան:

III. ՀԱՎԱՔՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԱԴՈՒԼՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԱՐԳԵԼՔՆԵՐԸ 

  1. Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում արգելվում է հավաքների և գործադուլների կազմակերպումը, անցկացումը և դրանց մասնակցելը:
  1. ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐԻ, ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ
  1. Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում տեղի ունեցող մարտական գործողությունների, դրանց ուղղություների, մարտական տեխնիկայի շարժի, մարտական գործողությունների արդյունքում պատճառված կորուստների և վնասների վերաբերյալ հրապարակումների, տեղեկատվական նյութերի, հարցազրույցների, հաղորդումների և դրանց հետ անմիջականորեն առնչվող այլ տեղեկությունների (այսուհետ բոլորը միասին` հաղորդում) հրապարակային տարածումը, փոխանցումը, ներառյալ ինտերնետային կայքերում և սոցիալական ցանցերում դրանց հրապարակումների ձևով (այսուհետ՝ հրապարակում) կատարվում է բացառապես պետական մարմինների կողմից տրամադրված պաշտոնական տեղեկատվության (այսուհետ` պաշտոնական տեղեկատվություն) հղումով՝ ամբողջությամբ արտացոլելով պաշտոնական տեղեկատվությունը (առանց խմբագրման):
  2. Սույն գլխով սահմանված սահմանափակումները չեն կիրառվում պետական պաշտոնատար անձանց կողմից կատարված հաղորդումների կամ նրանց հաղորդումներին կատարված հղումների նկատմամբ:
  1. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ
  1. Հայաստանի Հանրա­պետության արտակարգ իրավիճակների նախարարությունը քաղաքացիական պաշտպանության միջոցառումների և վթարավերականգնողական և այլ անհետաձգելի աշխատանքների իրականացման համար իրականացնում է քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների և փրկարար ուժերի համալրում և լիակատար մարտական պատրաստականության փոխադրում: Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների և վթարավերականգնողական և այլ անհետաձգելի աշխատանքների իրականացման համար քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումները և փրկարար ուժերը բերվում են լրիվ պատրաստականության:
  2. Որպես քաղաքացիականպաշտպանության պետեր՝ պետական և տարածքային կառավարման մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների և կազմա­կերպությունների ղեկավարներն իրենց իրավասության սահմաններում ճշգրտում և գո­ր­ծո­ղության մեջ են դնում քաղաքացիական պաշտպանության բոլոր մակարդակներում քաղաքացիական պաշտպանության պլանները, պլան-ժամանակացույցերը, քաղաքացիական պաշտպանության ծառայությունների քաղաքացիական պաշտպանության պլանները, տարհանման պլանները: 
  1. ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՌԵԺԻՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ
  1. Ռազմականդրության իրավական ռեժիմն ապահովելու նպատակով օգտա­գործվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրա­պետության ազգային անվտան­գության ծառայության, Հայաստանի Հանրա­պետության ոստիկանության, Հայաստանի Հանրա­պետության արդարադատության նախարարության, Հայաստանի Հանրա­պետության առողջապահու­թյան նախարարու­թյան, քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների ու այլ պետա­կան լիազոր մարմինների ուժերն ու միջոցները:
  2. Հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության, Հայաստանի Հանրա­պետության արտակարգ իրավիճակների նախարարության, Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության ուժերի կողմից:
website by Sargssyan