Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Միհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԳիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումըԲլինքենը ժամանել է Պեկին Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև Միհրան Պողոսյանը Հանրապետության հրապարակում տվեց նոր շարժման մեկնարկը Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան ԱբրահամյանՓաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք Չալաբյան«Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ» «Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ» Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ» Մենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Անհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութՀովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութԲերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ «Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». Մելքումյան Փաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում ԱՄՆ-ում 7 մլրդ դոլար են հատկացնելու արևային էներգիայինՔաջարանը մոտ ապագայում կունենա ժամանցի ժամանակակից վայրԹուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում Ոտքի ելեք. ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ Խորհուրդ եմ տալիս չենթարկվել վարչախմբի հանցագործ հրամաններին, զերծ մնալ այսօր որևէ հանցանք կատարելուց, ծառայել օրենքին և մեր քաղաքացիների անվտանգությանը. Ավետիք Չալաբյան Մենք նոր թափով ու որակով ենք լծվելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործին՝ գործող վարչախմբին հեռացնելուց հետո. Մենուա Սողոմոնյան Վարչախումբը Տավուշում անցավ ռեպրեսիաների և բռնությունների Թուրքիայում ապրող ոչ մի հայազգի քաղաքացի իրեն հասարակությունից դուրս, երկրորդ կարգի չի զգա․ Էրդողան Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին «Նիկոլ դավաճան» վանկարկումներ՝ Աննա Հակոբյանի մուտքի ժամանակ Արշակ Կարապետյանը հայտարարեց անհնազանդության ակցիաներ սկսելու մասին «ՀայաՔվեի» անդամները «Նեմեսիսի» հուշարձանի մոտից պայքարի կոչ են անումԳիտակցել տեղի ունեցածը և համախմբվել, որպեսզի բացառվի ցեղասպանության կրկնությունն այսօր՝ մեր օրերում. Արա Աբրահամյան Այսօր արդեն ունենալով անկախ պետություն՝ մենք պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Տիգրան Ավինյան 109 տարի անց էլ հասկացանք, որ թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակը մեկն է. Նաիրի Սարգսյան Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ 21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն այսօր ունի 7 ներկայացուցիչ Այսօր մենք պետք է կանխենք նոր ցեղասպանությունը և նոր հայրենազրկումը. hայի ապագան իր ձեռքում է այսօր, իր միասնականության, կամքի և կորովի. Ավետիք Չալաբյան
Տարածաշրջան

Ադրբեջանի առաջին պարտությունը. հայկական ռազմական խնդիրը

Վերջին շաբաթներին գործնականում ակնառու էր Ադրբեջանի ինտենսիվ նախապատրաստությունը պատերազմին: Բաքվի գործողությունը չունի մեկ պատճառ կամ շարժառիթ, դրանք շատ են, սակայն այդ բոլորի հիմքում գործնականում Ադրբեջանի պարտությունն է:

Ադրբեջանի սկսած պատերազմը Ադրբեջանի պարտության վկայությունն է, որովհետեւ պատերազմը Ադրբեջանի համար որեւէ ելք կամ լուծում չէ, միաժամանակ հետեւանք է այն ռազմա-քաղաքական անելանելիության, որում հայտնվել է Բաքուն:

Իլհամ Ալիեւը խորքային փակուղում է արդեն մի քանի տարի: Ապրիլյան քառօրյա պատերազմում ստանալով հայկական բանակի ուժգին հակահարվածը, բայց այդուհանդերձ մի շարք պատճառներով զերծ մնալով այդ հակահարվածի քաղաքական կապիտալիզացիայի հետեւանքից, տարեցտարի փորձեց դուրս գալ փակուղուց:

Ավելին, Ալիեւը թերեւս ռազմական գործուն շանտաժի էր պատրաստվում 2018 թվականի աշնանը, ինչի համար նա այդ տարվա հոկտեմբերին նախատեսված նախագահի հերթական ընտրությունը առաջ տվեց նույն թվականի ապրիլ, այդպիսով գործնականում ազատելով ձեռքը աշնան համար: Սակայն, Հայաստանում թավշյա հեղափոխությունը խառնեց նրա սպասումները, դնելով բավական անհարմար փաստերի առաջ:

Ալիեւը տեւական ժամանակ հրաժարվում էր Նիկոլ Փաշինյանի հետ շփումից, որը 2018-ի մայիսից փաստացի սկսեց արցախյան կարգավորման բանակցային եղած բովանդակությունն ու փիլիսոփայությունն ապամոնտաժելը: Բովանդակություն ու փիլիսոփայություն, որ «մադրիդյան սկզբունքներ» պայմանական ձեւակերպման ներքո գործնականում ավելի քան քառորդ դար կառուցվել է հայկական շահերի, իրավունքների եւ անվտանգության հաշվին:

Երեւանը թավշյա հեղափոխությունից հետո սկսեց բանակցային գործընթաց բերել հայկական իրավունքները, միաժամանակ բավականին հստակ կերպով ցույց տալով, որ ամենեւին հակված չէ մերժել բանակցությունը եւ անգամ կարող է խոսել, որ լուծումը պետք է ընդունելի լինի ոչ միայն հայ ժողովրդի, այլ նաեւ ադրբեջանցիների համար:

Փակուղուց դուրս գալու Ադրբեջանի հույսը շրջվեց փակուղում առավել խորանալու հուսահատության: Դա էլ իր հերթին սկսեց խորացնել հայերի հանդեպ ատելության ու «գաղափարախոսության» վրա կառուցված ալիեւյան իշխանության ճգնաժամը: Այդ ճգնաժամի ծանրությունն իր հերթին բազմապատկվում էր մի քանի ավելի լայն ճգնաժամային հանգամանքներով՝ աշխարհքաղաքական ճգնաժամ, դրա հետեւանքով ռուս-թուրքական հարաբերության առնվազն տակտիկական ճգնաժամ՝ որ դրսեւորվում էր նաեւ Սիրիայում ու Լիբիայում, նոր գերակա՝ ամերիկա-չինական աշարհարքաղաքական կառուցվածքի ընդգծում: Այդ ամենի ներքո տեղի էին ունենում նաեւ ռեգիոնալ բնույթի ռազմա-քաղաքական անվտանգային այլ վերանայումներ, այդ թվում մերձավորարեւելյան ուղղությամբ:

Այդ պայմաններում, Ադրբեջանում Ալիեւի իշխանության ճգնաժամը դառնում է լրջագույն խնդիր, առնվազն Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի համար:

Թուրքիան հուլիսի 12-ից հետո փորձեց ադրբեջանական պարտությունն օգտագործել քաղաքական բլից-կրիգի համար եւ կլանեց Ադրբեջանը, առերեւույթ օգնլով, սակայն իրականում էլ ավելի բարդացնելով Ալիեւի իշխանության ճգնաժամը եւ նրան վերածելով արդեն թուրքական ռազմա-քաղաքականության «մահապարտի»:

Այժմ Ալիեւը գործում է հենց այդ դերում, դառնալով Թուրքիայի շանտաժը Ռուսաստանի հանդեպ՝ Հայաստանին ու Արցախին նետված պատերազմական մարտահրավերի միջոցով: Հայկական բանակի, պետականության եւ համայն հայության խնդիրն է ցույց տալ, որ ռեգիոնալ հարցերը այլեւս չեն կարող լուծվել հայկական շահերի եւ անվտանգության հաշվին՝ ինչպես 100 տարի առաջ, եւ Ալիեւի ռազմա-քաղաքական անելանելիությունն ու պարտությունը կնքել արդեն ռազմական դաշտում: